Рубрика: Մայրենի, Դանիել Վարուժան, Uncategorized

Անդաստան

Անդաստան

Առաջադրանքներ.

  • Բացատրիր հետևյալ փոխաբերությունները.

ա/ ոչ արյուններ, քրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին:

Թող միշտ քրտինք հոսի աշխատելու ընթացքում և թող խաղաղություն լինի

բ/ Ամեն աստղե ցող կայլակի

Ու ամեն հասկ ձուլե ոսկի

Նա ցորենին համեմատում է ոսկու հետ և նա բերրիություն է ուզում:

գ/ Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Հավետ լողա թող գերանդին

Ուզում էր որ հողերը չմշակված չմնան:

դ/ Ծաղկի մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն

Նա ուզում էր որ առատություն լիներ և թող բոլորի գործերը լավանան:

  • Առանձնացրու մաղթանքները. դրանցից ո՞րն ես համարում ամենակարևորը. պատճառաբանիր ընտրությունդ:

Պտղաբերում թող ըլլա  Ես ընտրեցի այս մաղթանքը, որովհետև նա այստեղ մարդկանց ցանկանում է լիքը բեր ու բարիք և նա ցանկանում է, որ բոլորը աղքատները իրենց պտուղներով դառնան նորմալ մարդիկ:

Реклама
Рубрика: Մայրենի, արևմտահայերեն գրականության օրեր, Դանիել Վարուժան

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Առաջադրանքներ.

  • ա/ Ցորենն է բըռնկեր`
    Առանց այրելու: 

    Ցորենը  հրագույն է, չնայած չի վառվում:

    բ/ Երկինքն է կըրակ.

    Գեղեցիկ մայրամուտ է:

    գ/ Քառաշար սաթով
    Արև՛ են հագեր:

    Քառաշար հասկերը արևի գույնն են, հասունացել են:

  • Փորձիր պատճառաբանել «արտս ոսկուն է» արտահայտության անընդհատ կրկնությունը:

Ես կպատճառաբանեմ «արտս ոսկուն է» արտահայտության անընդհատ կրկնությունը: Արտս ոսկուն է նշանակում է, որ քո արտում դու շատ բերք ես ցանում և դրանից հետո քեզ թվում է, երբ քո արտի ծառերը արդեն լավ աճել են դու կարծում ես, որ դու գանձ ես գտել, ոսկու նման մի բան:

  • Բանաստեղծությունից մեջբերումներով ցույց տուր, թե ո՛ր գույնն է գերիշխում այնտեղ, ինչով է դա պայմանավորված:

Իմ կարծիքով այստեղ կա կապույտ, դեղին  և կանաչ գույները, որովհետև բանաստեղծությունում անընդհատ անդրադառնում է երկնքին արևին և արտին:

  • Եվս մեկ անգամ կարդա բանաստեղծությունը. շարժում նկատեցի՞ր, ո՞ր բառն է օգնել շարժում ստեղծելուն:

Իմ կարծիքով կապույտ և կարմիր բառերն են օգնել շարժում ստեղծելուն, որովհետև կապույտ նշանակում է երկինք, իսկ կարմիր նշանակում է խիզախ և անվախ:

  • Ի՞նչ տրամադրություն կա բանաստեղծությունում:

Բանաստեղծությունում կա ուրախ, աշխույժ և հիանալի տրամադրություն:

Рубрика: Մայրենի, Դանիել Վարուժան, Uncategorized

Լուսնին

Լուսնին

Ճերմա՞կ լուսին, ո՞ւր կերթաս:

-«Հյուղակներուն խավարին

Կտանիմ շողը լույսին:

Գնա՛, լուսին, դյուր կերթաս:

 

Գոհար լուսին, ո՞ւր կերթաս

-«Դույլերուն մեջ արծաթի

Կտանիմ կաթ հիվանդի»:

Գնա լուսին, դյուր կերթաս:

 

Լռիկ լուսին, ո՞ւր կերթաս․․․

-«Կերթամ բերել ես քեզի

Յարիդ խոստումը կույսի»:

Լուսի՛ն, լուսի՛ն, զուր կերթաս:

 

Առաջադրանքներ.

Տրված կապակցությունները դարձրու հայերեն. –

քեզի- քեզ

կտանիմ- կտանեմ

կերթաս- կգնաս 

հյուղակներուն խավարին- տնակները խավարոտ են

դույլերուն մեջ արծաթի- դույլերի մեջ արծաթ է

 

  • Դուրս գրիր լուսնին բնորոշող բառերը: Այդ բառերը կարելի՞ է տեղափոխել մյուս քառատողեր, թե՞ յուրաքանչյուրն իր դերն ունի տվյալ քառատողում. հիմնավորիր պատասխանդ:

Ամեն մի քառատողում լուսնին ուրիշ ձևերով է բնութագրում, այսինք երեք անգամ լուսնին նկարագրեց: Առաջին անգամ ճերմակ լուսին այսինքն սպիտակ ճերմակ, երկրորդ անգամ գոհար լուսին այսինքն անգին քար իսկ երրորդ քառատողի մեջ լուսնին նկարագրեց որպես լռիկ այսինքն ձայն ու ծպտուն չհանող: Իմ կարծիքով ամեն մի քառատողում շատ ճիշտ է նկարագրում լուսնին ես չէի ուզի, որ փոխվեին բնութագրությունները, որովհետև բանաստեղծը գրելիս գիտակցել է ինչ է գրում:

  • Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բառի մեջ է խտացած հերոսի տրամադրությունը:

-«Դույլերուն մեջ արծաթի

Կտանիմ կաթ հիվանդի»: 

Իմ կարծիքով այս տողերի մեջ խտացել է հերոսի տրամադրությունը, որովհետև նա տանում է արծաթյա դույլի մեջ կաթ, որովհետև դրա կարիքն ունեն հիվանդները:

  • Պատմիր բանաստեղծության հերոսի մասին:

Իմ կարծիքով բանաստեղծության հերոսը բնութագրում է լուսնին առաջին անգամ, որպես ճերմակ լուսին , երկրորդ անգամ, որպես անգին քար այսինքն Գոհար, իսկ երրորդ անգամ լռիկ, որովհետև նա խոսում էր լուսնի հետ, բայց լուսինը նրան չէր պատասխանում:

Рубрика: Դանիել Վարուժան, Uncategorized

ԱՆԴԱՍՏԱՆ

Արեւելեան կողմն աշխարհի

Խաղաղութի՜ւն թող ըլլայ…

Ո՜չ արիւններ, քրտինք հոսին

Լայն երակին մէջ ակօսին.

Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՛

Օրհներգութ՜իւն թող ըլլայ։

Արեւմտեան կողմն աշխարհի

Բերրիութի՜ւն թող ըլլայ…

Ամէն աստղէ ցող կայլակի,

Ու ամէն հասկ ցուլէ ոսկի.

Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛

Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։

Հիւսիսային կողն աշխարհի

Առատութի՜ւն թող ըլլայ…

Ոսկի ծովուն մէջ ցորեանին

Յաւէտ լողայ թող գերանդին.

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի՛

Բերկրութիւն թող ըլլայ։

Հարաւային կողմն աշխարհի

Պըտղաբերում թող ըլլայ…

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Յորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛

Սիրերգութի՜ւն թող ըլլայ։

Рубрика: Դանիել Վարուժան, Uncategorized

Դանիել Վարուշան

Դանիել Վարուժան
Daniel varoujan.png

Ծնվել է ապրիլի 20, 1884
Ծննդավայր Սեբաստիայի վիլայեթ
Վախճանվել է օգոստոսի 26, 1915(31 տարեկանում)
Վախճանի վայր Չանկիրի
Մասնագիտություն գրող և բանաստեղծ
Լեզու հայերեն[1]
Ազգություն հայ
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Կրթություն Մուրադ-Ռափայելյան վարժարան և Գենտի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Հարճը, Հեթանոս երգեր և Ցեղին սիրտը
Ամուսին Արաքսի Թաշճյան

 

Դանիել Չպուգքյարյանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Рубрика: Հայրենագիտություն, Բնագիտություն, Uncategorized

Հրազդան գետ

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Рубрика: Հայրենագիտություն, Ընթերցարան, Uncategorized

Լոռի

Lori.svg
Երկիր Հայաստան Հայաստան
Կարգավիճակ մարզ
Մտնում է Հայաստան
Ներառում է Քաղաք՝ 8
Գյուղ՝ 122
Վարչկենտրոն Վանաձոր[1]
Մարզպետ Արթուր Նալբանդյան
Բնակչություն (2002) 392․300[1]
Խտություն 103.5/կմ²
Տարածք 3799 կմ²