Լուսնին
Ճերմա՞կ լուսին, ո՞ւր կերթաս:
-«Հյուղակներուն խավարին
Կտանիմ շողը լույսին:
Գնա՛, լուսին, դյուր կերթաս:
Գոհար լուսին, ո՞ւր կերթաս
-«Դույլերուն մեջ արծաթի
Կտանիմ կաթ հիվանդի»:
Գնա լուսին, դյուր կերթաս:
Լռիկ լուսին, ո՞ւր կերթաս․․․
-«Կերթամ բերել ես քեզի
Յարիդ խոստումը կույսի»:
Լուսի՛ն, լուսի՛ն, զուր կերթաս:
Առաջադրանքներ.
Տրված կապակցությունները դարձրու հայերեն. –
քեզի- քեզ
կտանիմ- կտանեմ
կերթաս- կգնաս
հյուղակներուն խավարին- տնակները խավարոտ են
դույլերուն մեջ արծաթի- դույլերի մեջ արծաթ է
- Դուրս գրիր լուսնին բնորոշող բառերը: Այդ բառերը կարելի՞ է տեղափոխել մյուս քառատողեր, թե՞ յուրաքանչյուրն իր դերն ունի տվյալ քառատողում. հիմնավորիր պատասխանդ:
Ամեն մի քառատողում լուսնին ուրիշ ձևերով է բնութագրում, այսինք երեք անգամ լուսնին նկարագրեց: Առաջին անգամ ճերմակ լուսին այսինքն սպիտակ ճերմակ, երկրորդ անգամ գոհար լուսին այսինքն անգին քար իսկ երրորդ քառատողի մեջ լուսնին նկարագրեց որպես լռիկ այսինքն ձայն ու ծպտուն չհանող: Իմ կարծիքով ամեն մի քառատողում շատ ճիշտ է նկարագրում լուսնին ես չէի ուզի, որ փոխվեին բնութագրությունները, որովհետև բանաստեղծը գրելիս գիտակցել է ինչ է գրում:
- Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բառի մեջ է խտացած հերոսի տրամադրությունը:
-«Դույլերուն մեջ արծաթի
Կտանիմ կաթ հիվանդի»:
Իմ կարծիքով այս տողերի մեջ խտացել է հերոսի տրամադրությունը, որովհետև նա տանում է արծաթյա դույլի մեջ կաթ, որովհետև դրա կարիքն ունեն հիվանդները:
- Պատմիր բանաստեղծության հերոսի մասին:
Իմ կարծիքով բանաստեղծության հերոսը բնութագրում է լուսնին առաջին անգամ, որպես ճերմակ լուսին , երկրորդ անգամ, որպես անգին քար այսինքն Գոհար, իսկ երրորդ անգամ լռիկ, որովհետև նա խոսում էր լուսնի հետ, բայց լուսինը նրան չէր պատասխանում: