Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 10-ին ունեցանք կլոր սեղան, որին ներկայացնում էինք պատմության ընտրությամբ դասընթացի 2021-2022 ուստարվա առաջին ուսումնական շրջանի մեր գործունեության արդյունքները:
Դասընթացի ղեկավար և կլոր սեղանի համակարգող ընկեր Վարդանի ներածական խոսքից հետո ներկայացանք մենք՝ 10-րդ դասարանի ընտրության խմբի սովորողներս՝ ներկայացնելով մեր կատարած բազմաթիվ և բազմատեսակ աշխատանքները։ Մանրամասն ներկայացրինք մեր մասնակցությամբ կլոր սեղանները, միջազգային գիտաժողովի արդյունքները, պանելային քննարկումները, հրավիրյալ մասնագեների հետ հանդիպումները,այլ…Այսքանով ամփոփեցինք մեր գոծունեության արդյունքները: Մեր խմբից հետո ներկայացավ 11-րդ դասարանի ընտրության խումբը: Նրանք նույնպես ներկայացրին առաջին ուսումնական շրջանի իրենց աշխատանքները: Քննարկման ավարտին հնչեցին տարբեր հարցեր, իսկ պարոն Տիգրանյանը մի առաջարկություն արեց՝ «Պատմության խորացված» դասընթացի անունը փոխենք՝ դարձնելով «Հասարակագիտական առարկաների խորացված խումբ», քանի որ մենք, բացի պատմությունից, հասարակագիտական նյութեր ենք ուսումնասիրում, հասարակագիտական տարբեր նախագծեր ենք իրականացնում։