Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Հասարակագիտություն

Դիտում և վերլուծում ենք »Чудо»- «Հրաշք»  ֆիլմը՝ պատումի կամ տեսանյութի ձևով (քանի որ ընտանեկան ֆիլմ է, կարող եք կազմակերպել նաև ընտանեկան կինոդիտում, նկարահանել և տեսանյութում ներկայացնել նաև ընտանիքի անդամների կարծիքները):

download Ես դիտել եմ <<Հրաշք>> ֆիլմը մոտ 1 տարի առաջ։ Շատ ուսուցողական ֆիլմ է, սովորեցնում է չքննադատել մարդկանց առաջին հայացքից։ Այս տղան տարել է 27 վիրահատություն, որից հետո շարունակում էր ապրել, բայց ըստ իս, նա կյանք ասելով ոչինչ չէր հասկանում, քանի որ չուներ ընկերներ, չնայած ուներ լավ ընտանիք, որը իրեն սիրում էր շատ-շատ և նույնիսկ նա իր մայրիկի հետ սովորում էր ամեն օր։ Մի օր նրա մայրիկը որոշեց, որ նա պետք է Օգիին (տղայի անունը Օգյուստ էր, կարճ՝ Օգի), տանի դպրոց, քանի որ նա չէր կարող տղային տար այնքան գիտելիք, ինչքան դպրոցը։ Խորհուրդ եմ տալիս, որ անպայման դիտեք այս ֆիլմը, ինչու չէ նաև կարդաք այս գիրքը, որովհետև վստահ եմ, որ ձեզ այս ֆիլմը շատ բան կսովորեցնի, և դուք կսկսեք կյանքը ուրիշ տեսանկյունից դիտել։

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Հասարակագիտություն

Տիգրան Հայրապետյանը ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին։ Տիգրան Հայրապետյանի մասին ես ոչ մի բան չգիտեի, մինչև չկարդացի նրա մասին նյութը, որտեղ պատմվում է՝ նրա կյանքից,  գործունեությունից։ Տիգրան Հայրապետյանը սկսել է աշխատել 16 տարեկանից։ Տիգրան Հայրապետյանը ավարտել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: Տիգրան Հայրապետյանի հոդվածները շատ տպավորիչ են։ Ինձ դուր եկավ նրա այն հոդվածը, որտեղ ասվում էր, որ աշխատանքի չպետք է ծանոթի կամ բարեկամի ընդունել, այլ պետք է ընդունել նրան, ում իրոք կարելի է վստահել, և ով կարող է գլուխ հանել այդ աշխատանքից, որ և՛ ինքը գոհ կմնար, և՛ ժողովուրդը։

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Հասարակագիտություն

Մարտի 2-6. առցանց աշխատանք

Առցանց աշխատանքի համար ուսումնասիրում ենք և պատրաստում վերլուծական աշխատանքներ հետևյալ թեմայով՝

Իշխանություն և ժողովրդավարություն

Իշխանությունը ծագել է մարդկային հասարակության առաջացման և ձևավորման հետ  զուգահեռաբար, այսինքն` մարդկանց համատեղ ապրելու, սոցիալական հարաբերություններ հաստատելու  համար: Իշխանությունը մարդկանց վրա ազդելու և նրանց ֆիզիկական և հոգեկան ուժերը ինչ-որ նպատակների ծառայեցնելու կարողությունն է: Ժողովրդավարությունը առաջին հերթին պրոցեդուրա է, որով մարդու կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարության շնորհիվ մենք կարող ենք միմյանց կարծիքներ փոխանակենք, Պատմության մեջ ժողովրդավարության առաջին օրինակը մ. թ. ա. V դարի պերիկլեսյան Աթենքն էր՝ ժողովրդավար ղեկավար Պերիկլեսի օրոք: Ժողովրդավարական իշխանությունը այն է, որ երկիրը կառավարվում է ժողովրդի կողմից, կամ մարդկանց կարծիքները նույնպես հաշվի են առնում մինչ որոշում կայացնելը։ Բայց կան նաև բացառություններ, այսինքն տվյալ երկրի կարծիքները հաշվի չեն առնվում։ Մեր երկրում ըստ իս չի կարող լինել ժողովրդավարական պետություն, որովհետև ըստ Վարդան Հարությունյանի` <<Հայաստանում ժողովրդավարությունը զարգացնելու, ամրապնդելու համար «պետք է կամքի դրսեւորում, այսինքն` հայաստանյան բարձրագույն իշխանավորները պետք է հասկանան, որ ժողովրդավարությունը որպես արժեք պետք է ներդրվի հասարակությունում»: Ես նրա հետ համաձայն եմ, որովհետև պետք է մեր կարծիքները նույնպես հաշվի առնվեն, ոչ թե ընտրությունների ժամանակ կեղծիքներ անեն, իսկ հետո գնան և բողոքեն իշխանությանը։

Վերլուծական աշխատանքի համար ընթերցանության նյութեր

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Պատասխանատվություն

Որոշ մարդկանց համար պատասխանատվությունը ուղղակի բառ է, որոշ մարդկանց համար մի մեծ բան։ Պատասխանատվությունը իր մեջ շատ բան է կրում, օրինակ՝ աշխատանք, խոստում, ժամանակ և այլն։ Մայրիկս ինձ միշտ գովում է և ասում է, որ ես ունեմ պատասխանատվության մեծ զգացում, և դա այդպես է։ Պատասխանատվություն- նշանակում է՝ լինել պարտաճանաչ, եթե խոստանում ես ուրեմն պետք է անես։ Օրինակ եղել են դեպքեր, երբ ես այդ ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա, որովհետև ես կարող էի այդ ամենը անել։ Պատասխանատու մարդը չի կարող լինել անգրագետ, նա պետք է լինի վստահելի, հուսալի և այլն։

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Հասարակագիտություն

Ըստ իս ինչ է ազատությունը:

Ըստ իս ազատությունը լինում է մի քանի տեսակի: Ձեզ եմ ներկայացնում այս տեսակները: Առաջին տեսակ՝ երբ մարդուն արգելում են ինչ որ հոբբիից կամ մասնագիտության ընտրությունից: Իմ կարծիքով այս տարբերակը շատ սխալ է, որովհետև մենք բոլորս ունենք մեր սեփական կարծիքը, բայց եթե մենք ուզում ենք գնալ վատ ճանապարհով, ապա համաձայն եմ այդ արգելքների հետ: Երկրորդ տեսակը՝ երբ մարդը կարողանում է ազատ արտահայտել իր խոսքերը դիմացինին, առանց ֆիզիկական ուժ կիրառելով: Ես այս տեսակի հետ համաձայն  եմ, բայց պետք է այս ամենը անել չափի մեջ: Երրորդ տեսակ՝ երբ մարդը կարողանում է անել այն ինչ ուզում է, այսինքն նա ոչ ոքի պարտք և պահանջ չունի: Այս տեսակի հետ ես համաձայն եմ, որովհետև, եթե նա ազատ մարդ է, ուրեմն կարող է անել այն ինչ ուզում է, բայց էլի չափի մեջ: Չորրորդ տեսակ՝ երբ մարդը ֆիզիկապես չի գտնվում ճաղերի ետևում, և ազատ քաղաքացի է, բայց կարող է այդ մարդը հոգեպես գտնվի բանտում՝ այսինքն նրան օրինակ արգելում են տնից դուրս գալ: Այս տեսակի հետ ես համաձայն չեմ, որովհետև փակի տակ մնալը ուղղակի անհնարին բան է, բայց եթե հասցրել է դրան, ուրեմն համաձայն եմ: Հինգերորդ տեսակ՝ երբ մարդու առաջ պահանջներ են դնում, և այդ մարդը չի կարող այդ պահանջները չկատարել: Ազատությունը կարող է լինել նաև օրենքը, որովհետև շատ երկրներ գիտեմ, որտեղ ազատություն բառ գոյություն չունի, և մարդիկ շատ դաժան օրենքներ ունեն:

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Հետազոտական նախագիծ. հարցազրույց ուսուցչուհիներից

Հետազոտական նախագծի վերջնական վերլուծություն

Ես և Գայանեն վերցրել ենք ուսուցչուհիներից հարցազրույցներ աշխատավարձի և դրանց պահումների վերաբերյալ: Քանի որ մեր ընտրած թեման մի փոքր այլ է՝ տարբերվում է բոլորինից, հետևաբար ուսուցչուհիներից ոմանք խուսափում էին այդ թեմայի հարցերից, չնայած ոմանք հաճույքով էին պատասխանում: Յուրաքանչյուր ուսուցչին տրվում էր 2 հարց, որոնց նրանք շատ թե քիչ կարողանում էին պատասխանել: Պատասխանները մենք ստացանք հստակ ձևով: Մենք կազմեցինք ենթադրություն, որ ցանկացած ուսուցիչ գոհ չէ իր աշխատավարձից, և աշխատավարձի բարձրացում է պետք:  

 

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. ՀՀ քաղաքացիների ապրելաձևը

Ընտանիքների տնտեսական վիճակ, բնակարանային պայմաններ. կենցաղային գույք, սննդամթերք, առողջ սնունդի ընկալումներ, բարեկեցության փոփոխություններ

Հետազոտական նախագիծը հրապարակել բլոգում՝ ըստ բաղադրիչների՝

                                                         Նպատակ

Նպատակը՝ միջին աշխատավարձ ունեցող ընտանիքներում ֆինանսատնտեսական վիճակը, ապրելակերպը, կյանքի հասանելիությունը:

                                          Հետազոտության խնդիրները

  • Ուսումնասիրել ՀՀ-ում ապրող մարդկանց կարգավիճակը
  • Արդյոք նրանք գոհ են իրենց հագուկապից, ուտելիքից
  • Արդյոք իրենց աշխատավարձը իրենց հերիքում է լավ հագուստ և ուտելիք ունենալու համար,
  • Կուզեին իրենց ապրելավայրը փոխել:
  • Արդյոք մարդիկ գոհ են իրենց աշխատանքից, իրենց աշխատավարձը իրենց բավարար է թե ոչ:

                                               Հետազոտության մեթոդը

  • Հարցազրույց պետք է վերցնենք, թե արդյոք իրենք նորմալ են վարձատրվում, արդյոք աշխատավարձի պահումներ կան:
  • Պետք է մարդկանցից հարցնենք, թե իրենք արդյոք գոհ են իրենց ապրելավայրից:

                                                         Մասնակիցներ

  • Պատասխանատուներ՝ Անահիտ Հովսեփյան, Գայանե Համբարձումյան

                                                      Ժամանակամիջոց

  • Ժամկետը՝ 10.14.2019-11.25.2019

                                                     Արդյունքը

 Մենք վերջում ստանալու ենք ձայնագրություններ տվյալ թեմայի շուրջ և փորձելու ենք դրանք վերլուծել: 

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Կանանց և տղամարդկանց իրավունքները տարբեր հասարակություններում

Կանանց և տղամարդկանց իրավունքները տարբեր հասարակություններում. քննարկում ուսումնական պարապմունքին. նյութը հրապարակել բլոգում

  • կանանց և տղամարդկանց հավասար իրավունքեր
  • կանանց իրավունքները առաջադեմ հասարակություններում և հակառակը
  • կանանց իրավունքները ՀՀ-ում և հարևանպետություններում

ինչպիսին են կանանց իրավունքները ՀՀ-ում և ինչպիսին են հարևան պետություններում

Նյութեր՝

-Բարև մայրիկ, այսօր ես քեզ կտամ որոշ հարցեր, որոնց դու պետք է պատասխանես:

-Փորձեմ:

-Եվ այսպես առաջին հարցը: ՀՀ-ում կանանց իրավունքները արդյոք պաշտպանված են:

— Ցավոք սրտի ոչ, որովհետև սոց. կայքերից, տարբեր լրատվական միջոցներից մեզ հասնում են տեղեկություններ, որ ցավոք մեր կանայք չեն կարողանում պաշտպանել իրեց իրավունքները, ինչու չէ նաև չեն կարողանում արտահայտել իրենց կարծիքը: 

-Լավ, իսկ ինչպիսին են կանանց իրավունքները ՀՀ-ում և ինչպիսին են հարևան պետություններում:

— 2013 թվականի մայիսի 20-ին ՀՀ-ում ընդունվել է օրենք ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ, որով կարգավորվում է կանանց իրավունքները, սակայն ինչպես արդեն նշեցի ցավոք սրտի այդ օրենքը գրված է միայն <<թղթի վրա>>: Մեր հարևան պետությունների մասին կասեմ. քանի որ շրջապատված ենք տարբեր կրոնական ուղղվածություն ունեցող երկրներով վստահ կարող եմ ասել, որ ԻԻՀ- ում, Ադրբեջանում, Թուրքիայում նույնպես կանանց իրավունքները ոտնահարված են: 

— Եվ վերջին հարցը: Քո կարծիքով Հայաստանում կանայք նախընտրում են աշխատել, թե մնալ տանը որպես տնային տնտեսուհի:

— Հին Հայաստանում, երբ աղջիկն ամուսնանում էր շերեփը վերցնում էր ձեռքը և մոռանում էր աշխատելու մասին, կասեի ավելին՝ շերեփը տալիս էին ձեռքը: Բայց արդեն նոր Հայաստանում երիտասարդ կանայք, աղջիկները ձգտում են ստանալ բարձրագույն կրթություն, որին կհաջորդի բնականաբար լավ աշխատանք գտնելու ցանկությունը և շերեփը ձեռքը վերցնելու փոխարեն, վերցնում են notebook-ը կամ iPad-ը: Ներկայումս մեր երկրում կանանց մեծամասնությունը աշխատում է, ինչը ողջունելի է իմ կողմից, որով նրանք պաշտպանում են և իրենց իրավունքները, ունենում են իրենց սեփական կարծիքը, կախում չեն ունենում շրջապատից և ավելի ինքնավստահ են: 

-Լավ շնորհակալություն, ցտեսություն:

— Քեզ էլ եմ շնորհակալ հարցազրույցի համար և որպես երկու աղջիկների մայր, կցանկանայի վերոնշյալ օրենքը ոչ միայն <<թղթի վրա>> լիներ, այլ կյանքի կոչվեր: Շնորհակալություն, ցտեսություն: 

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Ինչ է ինձ համար հասարակությունը

Ինձ համար հասարակությունը առաջին հերթին մարդկանց մեծ խումբ է: Ես հասարակություն ասելով հասկանում եմ մարդկանց թե ինչպես են նրանք ապրել: Այս առարկան իմ կարծիքով մեզ սովորեցնելու է, մարդկանց կյանքը, թե ինչ են արել նրանք այս տարիների ընթացքում, ինչ օգուտ են բերել երկրին: