Рубрика: Հովհաննես Թումանյան, Մայրենի, Uncategorized

ԻՄ ԵՐԳԸ

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

1918

Реклама
Рубрика: Հովհաննես Թումանյան, Մայրենի, Uncategorized

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

 

 

Իմ կարծիքով երկու ամպերը մեր շատ սիրելի բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ու Ղազարոս Աղայանն էին, որովհետև Ղ . Աղայանը եղել է Հովհաննես Թումանյանի  ամենամոտիկ ընկերը: Եվ նրանք իմ կարծիքով միասին էին բանաստեղծություններ գրում:

Рубрика: Հովհաննես Թումանյան, Մայրենի

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

 

Իմ կարծիքով անտառային համերգը կարող է լինել այսպես: Երբ քամին ուժեղ փչում է տերևները բարձրանում են օդ և սկսում են խշխշալ, հետո տերևներին ավելանում է գետակը թռչուններն էլ սկսում են ծլվլալ և այդպես շարունակ դառնում է համերգ: Ես երբ գնում եմ  ճամբորդությւնների միշտ լսում եմ գետակի խշխշոցները և երբ ես մոտիկանում եմ այդ ձայնը ավելի է ուժեղանում և կարծես ես համերգի եկած լինեի

Рубрика: Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Uncategorized

Մայրենի 20.10.2017

Լրացուցիչ առաջադրանք

Երեք բանաստեղծություններից մեկը սովորել անգիր:

Կազմել բանաստեղծությունների աշնանային ժողովածու (տարբեր հեղինակներից (Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ) ձեզ դուր եկած աշնանային բանաստեղծությունները հավաքել բլոգում՝ յուրաքանչյուրի մասին խոսելով երկու-երեք նախադասությամբ):

 

Հովհաննես Թումանյան

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

Հովհաննես Թումանյանը պատպւմ է թե ինչպես է իջել  աշունը սարերի ուսին և ինչպես է աշունը անտառը կրկին նախշուն է ներկել: Բանաստեղծը պատմում է թե ինչպես մեգի հետ փչում  քամին և դեղին տերևը քշում տանում:

 

 

Ավետիք Իսահակյան

Աշուն, է քամի

Աշո’ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի:
Սմքել է հոգիս
Մռայլ գիշերիս, –
Չգիտեմ մահից,
Թե՞ կյանքի ահից…
Եվ դեղին փոշին
Ելնում է իմ հին
Ապրած օրերից,
Եվ ծածկում է ինձ…

Բանաստեղծությունը մի քիչ տխրություն  է ցույց տալիս:  Նա ցույց  է տալիս  Տերևները մի մի հատիկ արցունքների նման դանդաղ ընկնում:

 

Համո Սահյան

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին

Պարան առ պարան,

Շարան առ շարան անցան գնացին:

Ականջների մեջ

Վերջին որոտի կանչերը տարան

Ու վերջին կանաչ-կարմիրը տարան

Իրենց թևերին:

Աչքերում իրենց թափուր մնացած

Բույն-օջախների պատկերը տխուր

Եվ կտուցներին` իրենց թափառիկ,

Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:

Չվող թոչուններն անցան գնացին

Շարան առ շարան…

Մնացողները կծիկեն դառնում

Թրջվելու վախից

Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:

Ծառերը մրսած մատների վրա

Իրենց քրքրված ստվեր-կմախքի

Կողերն են հաշվում:

Մի ուշքը շաղված շնչահատ քամի,

Շուրթերի վրա

Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,

Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:

Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

 

Բանաստեղծությունը հետաքրքիր էր: Բանաստեղծությունը աշնան հետ շատ քիչ կապ ուներ;

 

Վահան Տերյան

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Վահան Տերյանը միշտ աշունը նկարագրում է տխուր տեսարաններով: Բայց նա նկարագրում է շատ հանգիստ և հանդարտ գեղեցիկ բառերով:

 

 

Рубрика: Հովհաննես Թումանյան, Uncategorized

«Իմ երգը»

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,

Սիրտս է առատ, լեն ու ազատ.

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,

Աշխարհքով մին՝ ահա էսպես

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր

Իմ ծննդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տվածն եմ տալիս իրեն։

Рубрика: Հովհաննես Թումանյան, Uncategorized

ՆԱ ՆՍՏԱԾ ԷՐ…

 

Նա նստած էր դաշնամուրի առաջին,
Որպես երգի մի վշտացած դիցուհի,
Եվ, նըվագի հնչյուններով տըխրագին,
Այնքան ազդու պատմում էր վիշտն յուր սրտի,

Որ թվում էր այն հիացման ժամին ինձ,
Թե արց ունքն էր հոսում տըխուր աչքերից…