Рубрика: Ձմեռային ճամբար

Հունվարյան ճամբարի ամփոփում

Ահա և վերջ։ Ավարտվեց հունվարյան ճամբարը։ Այս ճամբարը նույնպես լի էր նոր ծանոթություններով, հետաքրքրություններով և նոր բացահայտումներով։ Միանգամից ցանկանում եմ նշել, որ այս ճամբար ես բացակայել եմ 1 շաբաթ, և շատ բաներ եմ բաց թողել, բայց կպատմեմ այն բաների մասին, որոնց ներկա եմ եղել, իմ կարծիքը ճամբարի մասին և, թե ի՞նչ կավելացնեի այս ճամբար։ Սա իմ առաջին հունվարյան ճամբարը չէ, ուստի ես մոտավոր պատկերացումներ ունեի, թե ինչ պետք է անեինք։ Այս տարի, ընտրեցի ընկեր Իրինայի ջոկատ։ Ընկեր Իրինայի ջոկատում կարող եմ ասել, որ շատ հավես անցավ, մենք շատ բաներ արեցինք։ Այս տարվա նորությունն էր ինձ համար՝ քննարկումները։ Ճամբարի ընթացքում քննարկումների չէի մասնակցել, ուստի շատ հետաքրքիր էր փորձել այն։ Քննարկում էինք ընկեր Հասմիկի հետ տարբեր ֆիլմեր կամ տեքստեր։ Այս ճամբարի ամենահետաքրքիր հատվածը համարում եմ դետեկտիվ խաղը, որի ժամանակ պետք է սպանություն բացահայտեինք։ Սպանությունը բացահայտելու համար պահանջվեց ընդամենը 4 օր, որը կարծում եմ, որ առաջին անգամվա համար ուղղակի հոյակապ է։ Այս ճամբարի ընթացքում անկեղծ ասած ճամփորդել եմ մեկ անգամ՝ Ջրվեժ, իսկ սահադաշտ չեմ գնացել՝ հիվանդ լինելու պատճառով։ Այս տարի արեցինք արդեն ավանդույթ դարձած խոհանոցային ծրագիրը, որը այս տարի ավելի հետաքրքիր էր, քանի որ պատրաստելու էինք միանգամից մի քանի ուտեստ։ Ինձ համար այս ճամբարի միակ բացասական կողմը այն էր, որ քիչ ճամփորդեցի, քանի որ շատ ժամանակ էինք տրամադրում քննարկումներին և նախագծային աշխատանքներին։ Նշեմ նաև, որ նախագծայի աշխատանքներից կատարել ենք Համշենի ազգագրությունը թեմայի վերաբերյալ, որը կարծում եմ հետաքրքիր նախագիծ էր և ծավալուն։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ այս ճամբարը լավ էր և հետաքրքիր: Շնորհակալություն, ընկեր Իրինա։

Рубрика: Ձմեռային ճամբար

Աղե արձանը․ վերլուծություն

Հունվարյան ճամբարի ընթացքում, կարծես թե ավանդույթ է դարձել ընկեր Հասմիկի հետ քննարկումներ անելը։ Այս անգամվա քննարկման թեման՝ Աղե արձանն էր։ Անկեղծ ասած, ինձ այդքան էլ դուր չեկավ այս պատմվածքը, բայց քննարկելուց հետո, չգիտես ինչպես՝ սկսեց հետաքրքրել։ Պատմվածքը պատմում է Սոսիստրատի մասին, ով հայ էր։ Նա ապրում էր մենակ և աղոթում էր օրական 15 ժամ։ Նրա օրվա հացը բերում էին աղավնիները։ Մի օր մի ուխտագնաց նրան պատմում է մի պատմություն՝ նշելով աղե արձանին, և Սոսիստրատի մոտ շատ մեծ ցանկություն է առաջանում նրան ազատել։ Նա չէ կարողանում կողմնորոշվել․ ազատեր կնոջը, թե՞ ոչ։ Անցան օրեր, ամիսներ և մի գիշեր՝ Սոսիստրատի երազում, հայտնվեց մի հրեշտակ, որը հրամայեց նրան ազատել կնոջը։ Սոսիստրատը ճանապարհ ընկավ։ Երբ հասավ, տեսավ ավերված քաղաքը, նաև այն արձանին, որը ուխտագնացը, որը պարզվեց, որ սատանան է, պատմել էր նրան։ Սոսիստրատը ազատեց այդ կնոջը, և ուզեց իմանալ, թե այդ ինչ տեսավ կինը, երբ շրջվեց, իսկ կինը հրաժարվեց պատասխանելուց, քանի որ, եթե ասեր, ապա ճգնավորը կմահանար, բայց Սոսիտրատը պնդում էր, իսկ կինը, երբ պատասխանեց, Սոսիստրատը անշնչացած ընկավ գետնին։ 

Այս պատմվածքը շատ միստիկ էր ինձ համար, քանի որ մեկ անգամ կարդալով ինչ-որ բան հասկանալը հեշտ չէր։ Քննարկում կատարեցինք, չնայած մոտս շատ հարցեր մնացին։ Օրինակ․ ի՞նչ կապ ունեին Սոսիստրատը և այդ կինը, քանի որ ես վստահ եմ, որ նրանց մեջ ինչ-որ կապ կար, ի՞նչ ասաց Ղովտի կինը Սոսիստրատին․․․ Այս պատմվածքից հետո, հասկացա, որ մենք պետք է համակերպվենք այն փաստի հետ, որ մեր մեջ սատանա կա, և մենք միշտ կառավարվում ենք։ Ինձ թվում է, որ քննարկումից հետո ես սկսեցի հավանել այս պատմվածքը։ 

Рубрика: Ձմեռային ճամբար

Համշենի ազգագրություն

Երկուշաբթի օրը, հնարավորություն ընձեռնվեց, որպեսզի տիկին Նունեի հետ խոսենք Համշենի բարբառից, համշենահայերից և նրանց մասին։ Պարզվեց, որ համշենում ապրող հայերից 40․000-ը, եթե ոչ ավել, կրոնափոխ է։ Նաև կարող եմ նշել, որ նրանց բարբառը հայերենի ամենադժվարներից մեկն է, և ամենատարօրինակը։ Բացատրեմ ինչու։ Կան բառեր, որոնք հայերենում և համշերենի բարբառում նույն ձև են ասում, բայց բացատրությունը լրիվ ուրիշ է։ Օրինակ՝ գիտե՞ք, թե ինչպես են համշերենի բարբառով ասում գետ։ Փողոց։ Բա, այ այդպիսի բարդ է նրանց բարբառը։

Ահա այն 14 գյուղերի ցանկը, որոնցում ապրում են Համշենից և Չամլեհեմշինից 1830-ական թթ. վերաբնակեցված կրոնափոխ հայեր, և որոնց լեզուն ուսումնասիրելով` կարելի է բազմաթիվ հայերեն բառեր արձանագրել` Գյուզելյայլա, Շենյուրթ, Քյոշք, Աղրըջըք, Էլլիհանե, Թորթումի գավառում` Քարլը (հին անունը` Նոր շեն), Յաղջիլար (Քարինքոս, Քարնգոց), Քըրմալը (Դանքար), Խաչութ (հավանաբար Աշոտի վանք կոչվող գյուղն է, որն այժմ կոչվում է Մեյդանլար), Զիյարեթ (Խոզբիրիք), Բախտանց (գուցե նախկին Վախտանգաց գյուղն է, որն այժմ կոչվում է Թիփիլի), Գովանց, նաև Սպերի կողմերում գտնվող Էշքինքայա (Բիրդենգազ): 

Իսկ հենց Ռիզե նահանգի տարածքում է գտնվել պատմական Համշենը, որն այժմ բաժանված է տարբեր գավառների: Այսօր իսլամադավան հայեր են ապրում Ռիզեի նահանգի բազմաթիվ բնակավայրերում, բայց նրանց թիվը հատկապես մեծ է Հեմշին, Չամլըհեմշին, Իքիզդերե, Չայելի, Փազար, Արդեշեն գավառների գյուղերում և քաղաքներում: Մի շարք վկայությունների համաձայն` մինչև 1960-1970-ական թթ. այդ գյուղերում դեռևս կային հայախոսներ: Ըստ Փազարի գավառի կրոնափոխված հայերի Սուբաշը (նախկին Խաչափիթ) գյուղի բնակիչ, ճանաչված երգիչ Գյոքհան Բիրբենի` իր մոր օգտագործած բառերի 30-40 տոկոսը հայերեն է:

Рубрика: Ձմեռային ճամբար

Summary of the ninth day of the January camp

We started the day with a well-known general exercise. Then we went to class, waited for the rest to gather, went down to the kitchen, because today was a day of delicious mess, we had to prepare food from different countries. 4 dishes were selected, 3 of which were Italian and 1 was French. We were going to make: Bruschetta, Pizza, Pasta and Crepe. Also we chose 2 juries, who were to try and evaluate our dishes. If someone looked at us from the side, it would really seem like a mess, because we were all busy to make the dishes as tasty as possible. We were all in a wonderful mood. In about 2 hours everything was ready for all of us. After the juries tried, we got together, took pictures, and started trying what we had made. Let me mention that everything was very tasty. After the kitchen hour, we went to a small hall where we had to watch the performance of the 12th graders. We had such an interesting and delicious day.

Рубрика: Ձմեռային ճամբար

Հունվարյան ճամբարի, իններորդ օրվա ամփոփում

Օրը սկսեցինք արդեն ձեզ շատ հայտնի ընդհանուր պարապմունքով։ Այնուհետև գնացինք դասարան և սպասեցինք, որ մնացածն էլ հավաքվեն և իջանք խոհանոց, քանի որ այսօր համեղ խառնաշփոթի օր էր, և պետք է պատրաստեինք տարբեր երկրների ուտելիքներ։ Ընտրված էր 4 ուտեստ, որոնցից 3-ը՝ իտալական, իսկ 1-ը՝ ֆրանսիական։ Պատրաստելու էինք՝ Բրուսկետտա, Պիցցա, Պաստա և Կրեպ։ Նաև ընտրված էր 2 ժյուրի, որոնք պետք է փորձեին և գնահատեին մեր ուտեստները։ Եթե ինչ-որ մեկը կողքից նայեր մեր ընթացքին, ապա այն իրոք կթվար, որ խառնաշփոթ է, քանի որ ամեն մեկս զբաղված էինք, որպեսզի հնարավորինս համեղ լիներ ուտեստները։ Բոլորիս մոտ տիրում էր հրաշալի տրամադրություն։ Մոտավորապես 2 ժամից բոլորիս մոտ արդեն պատրաստ էր ամեն ինչ։ Ժյուրիների փորձելուց հետո, միասին հավաքվեցինք, նկարվեցինք և սկսեցինք փորձել մեր պատրաստածը։ Նշեմ, որ ամեն ինչ շատ համեղ էր։ Խոհանոցային ժամից հետո, գնացինք փոքր դահլիճ, որտեղ պետք է դիտեինք 12-րդ դասարանցիների ներկայացումը։ Ահա այսպիսի հետաքրքիր և համեղ օր ունեցանք։

Рубрика: Ձմեռային ճամբար

The Game movie analysis

kinopoisk.ru

A few days ago I watched David Fincher’s «Game», which is full of twists and turns from beginning to end. Let me tell you a little about the movie ․ Nicholas Van Orton was a successful banker. When his estranged brother Conrad returns on his birthday with a strange gift, taking part in a personalized, realistic game, Nicholas reluctantly accepts. Initially harmless, the game becomes more personal, and Orton begins to fear for his life, as he avoids the agents of the mysterious game organizers. With no one left to trust and his money stolen, Orton had to find answers for himself.

During our initial viewing of the film, we are not at all sure what is real, what is false, in other words, what is not part of the «game», what is. The plot of the game seems quite simple. Apparently, Nicholas’s brother Conrad explains everything at the end. Throughout the film, Conrad tells Nicholas that everything was planned. Or it may seem unbelievable, we just have to accept the logic of the film, to believe that every misfortune, every shootout was part of a scheme devised by Conrad to make Nicholas believe he was playing a game. I think people are concerned about the game because they look at the whole story from Nicholas’ point of view. But we must remember. It’s Conrad who pushes Nicholas to play the game. I think this movie is masterpiece and it’s worth watching.

Рубрика: Ձմեռային ճամբար

Խաղը․ վերլուծություն

kinopoisk.ru

Օրեր առաջ դիտեցի Դեյվիդ Ֆինչերի «Խաղը», որը լի է շրջադարձերով՝ սկզբից մինչև վերջ:Մի փոքր պատմեմ ֆիլմի մասին․ Նիկոլաս Վան Օրթոնը hաջողակ բանկիր է: Երբ նրա օտարացած եղբայր Կոնրադը վերադառնում է իր ծննդյան օրը տարօրինակ նվերով` մասնակցելով անհատականացված, իրական խաղի, Նիկոլասը դժկամությամբ ընդունում է: Ի սկզբանե անվնաս, խաղը գնալով դառնում է անհատական, և Օրթոնը սկսում է վախենալ իր կյանքի համար, քանի որ նա խուսափում է խորհրդավոր խաղի կազմակերպիչների գործակալներից: Քանի որ ոչ ոք չէր մնացել վստահելու, իսկ նրա փողերը գողացվել էին, Օրթոնը պետք է պատասխաններ գտներ իր համար:

Ֆիլմի մեր սկզբնական դիտման ընթացքում մենք ոչ մի պահ վստահ չենք, թե որն է իրական և ինչն է կեղծ, այլ կերպ ասած՝ ինչը «խաղի» մաս չէ և ինչն է: Թվում է, թե Խաղի սյուժեն բավականին պարզ է: Ամեն ինչ, ըստ երևույթին, վերջում բացատրում է Նիկոլասի եղբայրը՝ Կոնրադը: Ամբողջ ֆիլմի ընթացքում Կոնրադը Նիկոլասին ասում է, որ ամեն ինչ ծրագրված է եղել: Թեև դա կարող է անհավանական թվալ, մենք պարզապես պետք է ընդունենք ֆիլմի տրամաբանությունը և հավատանք, որ ամեն դժբախտություն, յուրաքանչյուր փոխհրաձգություն եղել է Կոնրադի կողմից ստեղծված մշակված սխեմայի մի մասը, որպեսզի Նիկոլասը հավատա, որ ինքը խաղ է խաղում: Կարծում եմ, որ «Խաղի» մասին մարդկանց հուզում է այն, որ նրանք ամբողջ պատմությանը նայում են Նիկոլասի տեսանկյունից: Բայց մենք պետք է հիշենք. դա Կոնրադն է, ով դրդում է Նիկոլասին խաղալ խաղը: 

Рубрика: Ձմեռային ճամբար

Հունվարյան ճամբարի, ութերորդ օրվա ամփոփում

Այսօր հունվարյան ճամբարի ութերորդ օրն էր։ Ինչպես միշտ, այսօր ևս սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո գնացինք ընկեր Հասմիկի դասարան, որպեսզի քննարկենք <<Խաղը>> ֆիլմը։ Ֆիլմը շատ հետաքրքիր էր, իսկ եթե ուզում եք կարդալ ֆիլմի վերլուծությունը, ապա սեղմեք այստեղ։ Ֆիլմին շարունակեց ինտելեկտուալ խաղը, որը կայանալու էր ավագ և միջին դպրոցի սովորողների միջև։ Ընթացքը շատ հետաքրքիր և ինտրիգային էր։ Այնպիսի հարցեր կային, որոնց պատասխանը գտնելու համար պետք էր տրամաբանություն։ Հաղթողներ չունեցանք, քանի որ մի քանի թիմ հավաքել էր նույն քանակությամբ միավոր։ Այս օրը կարճ էր, բայց հագեցած։ 

Рубрика: Ձմեռային ճամբար

Summary of the eighth day of the January camp

Today was the eighth day of the January camp. As usual, today we started with a general lesson, after which we went to Ms. Hasmik’s class to discuss the movie «The Game». The film was very interesting, and if you want to read the analysis of the film, click here. The film continued the intellectual game, which was to take place among high school students». The process was very interesting and intriguing. There were questions that needed logic to answer. We did not have any winners, as several teams scored the same number of points. This day was short but full.

Рубрика: Ձմեռային ճամբար

Հունվարյան ճամբարի, յոթերորդ օրվա ամփոփում

Այսօր շատ գեղեցիկ օր ունեցանք։ Ինչպես միշտ, մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո շարունակեցինք Համշեն նախագծի վրա աշխատելը: Քանի որ շուտով պետք է գնայինք Ջրվեժ՝ սահնակ քշելու, հավաքվեցինք, վերցրեցինք սահնակները և ճանապարհ ընկանք։ Ջրվեժը ուղղակի հիասքանչ էր։ Շատ գեղեցիկ ձևով էր ձյունը պատել անտառը, որը էլ ավելի բարձրացրեց մեր տրամադրությունը։ Սկսեցինք քայլել և մի քիչ քայլելուց հետո, գտանք լավ զառիվեր, որտեղից կարող էինք սահնակով սահել։ Անկեղծ ասած, ես շատ վախեցա, երբ տեսա, թե ինչպիսին էր սահելու ճանապարհը, բայց վախս հաղթահարեցի և սահեցի։ Ինչպես նշեցի, անտառն ուղղակի հիասքանչ էր, ուստի շատ լավ առիթ էր գեղեցիկ նկարներ անելու համար։ Նկարվելուց և ձնագնդիկ խաղալուց հետո նստեցինք ավտոբուս և եկանք հետ։