Рубрика: Ղ.Աղայան, Uncategorized

Երկու ընկերասեր եղջերուները բեմադրություն

Реклама
Рубрика: Ղ.Աղայան, Uncategorized

Ղ. Աղայան

Երկու այծ առակը ասում է մարդկանց, որ պետք չէ լինել համառ, որովհետև պետք է միշտ իրար զիջել, մանավանդ մեծերին: 

  • Ապագայի համար

Ապագայի մասին առակը ասում է, որ պետք չէ բոլորին ձեռ առնել, մանավանդ մեծերին, որովհետև մեծերը մեր համար պատերազմել են, որ մենք սոված ծարավ չլինենք, իսկ այս տղան պապիկին ձեռ է առնում:

  • Մեղուն ու հավը

Մեղուն ու հավը ավելի շատ վիճողական թեմա են: Նրանք իրար հետ վիճում են իրար վիրավորելով: Նրանք չգիտեմ, որ իրանք իրենց հատկություններն ունեն: Առակի ասելիքը այն է, որ մարդուն պետք չի քննադատել:

  • Երկու ձագիկ

Երկու ձագիկ առակը ասում է, որ պետք չէ ամեն մի մարդու հետ փոքր բանից վիճել, որովհետև դա կարող է մեծ վեճի պատմություն դառնալ:

  • Ընկերասեր եղջերուները 

Ընկերասեր եղջերուներ առակը ասում է, որ պետք է լինել միշտ ընկերասեր և ընկերներին օգնող, չնայած որ այդ ընկերը քեզ վատություն է արել պետք է միշտ օգնես:

 

  • Ընտրել պատմվածքներից մեկը, բեմադրել՝ «մեկ քայլի վրա»:
Рубрика: Ղ.Աղայան, Մայրենի, Uncategorized

Լույս ու մութ աշխարհներ

Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են:

1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

 

  • Կարդացեք ծնողների կամ տատիկ-պապիկների համար, զրուցեք այս թեմայի շուրջ: Զրույցը կամ ձայնագրեք, կամ պատումով ներկայացրեք բլոգում:

Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Ներքին աշխարհը հիմա գոյություն չունի, որովհետև այդ բարի աղջիկները չկան: Չկան բարի աղջիկները հետևաբար չի լինի այդ ներքին աշխարհի բարի տատիկները և այդպես շարունակ: Դրա համար էլ այդ ներքին աշխարհը գոյություն չունի

  • Հնարավորինս մանրամասն ներկայացրեք ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Իմ աշխարհի մութ ու լույս կողմերը

Մութ կողմերը 

Իմ մութ կողմերը լինում են այն ժամանակ երբ ես տխուր եմ լինում: Իմ մութ կողմերը լինում են նաև այն ժամանակ, երբ ես սենյակում միայնակ մութ տեղը նստած եմ լինում: Իմ մութ կողմերը լինում են այն ժամանակ, երբ ես ու մայրիկս գնում ենք խանութ  և այնտեղ լիքը մարդիկ են լինում իմ մայրիկը ասում է, որ պետք է ոտքի տակ չընկնեմ: 

Իմ լույս կողմերը

Իմ լույս կողմերը եղան այն ժամանակ երբ ես ծնվեցի, դրանից հետո իմ լույս կողմերը եղան իմ ծննդյան օրերը: Լույս կողմեր ունենում եմ ամեն օր, որովհետև ես ամեն օր լույս եմ տեսնում Մենք նաև շատ ենք սիրում ընտանիքով ճամփորդել և այդպես լինում են իմ լույս օրերը:

2.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

 

  • Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Պետք է մարդիկ միայն կարողանան արդար լինեն և օգնել բոլոր մարդկանց: Այդ սանդուղքը գտնվում է բոլորիս սրտերում, դրա համար մենք պետք է մեզ միշտ մաքուր պահենք սուտ չխոսենք, մայրիկներին չբարկացնենք, անենք այն ինչը որ միայն կարելի է և այդպես շարունակ: Եվ մի օր դուք հանկարծաքի կզգաք, որ ինքնընստիքյան ձեր սրտի մեջ բացվում է այդ սանդուղքը և դուք կգնաք արդար ճանապարհով:

Рубрика: Ղ.Աղայան, Մայրենի, Uncategorized

Վաճառականի խիղճը

  • Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:
  • Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:

<<Երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է>> արտայատությունը ես կվերլուծեմ այսպես.

Երբ մի մարդ խիղճ չի ունենում, ու նա այն մարդուն, որը աշխատել է իր մոտ  չի խղճում, որ իր հայրիկը մահամերձ պառկած է, ուրեմն նա և իր հայրիկը մի հաշիվ են, այսինքն նրանք երկուսն էլ մեռած են: Երբ մի մարդ խիղճ չի ունենում, ուրեմն նա և այդ մեռած մարդը նույն  հաշիվն ունեն:

Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:

Խիղճ ունեցող մարդկանց անվանում են տաք սիրտ ունեցող: Խիղճ նշանկում է, երբ դու գնում ես գերեզմանոց և տեսնում ես մահացած մարդկանց և քո խիղճը գալիս է, որ այդ մարդիկ մահացած են, բայց այս հեքիաթի մեջ վաճառականի խիղճը չի գալիս, որ տղայի հայրիկը մահամերձ է: Խիղճ ունեցող մարդիկ չկան այդքան շատ: Օրինակ ես այդքան շատ խիղճ չունեմ:

Рубрика: Ղ.Աղայան, Մայրենի, Uncategorized

Հիշողություն

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն հյուսել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

  • Բնութագրիր ծիծեռնակին:

Ծիծեռնակը շատ աշխատասեր էր, նա ամեն անգամ նրա բույն հյուսելու ժամանակ առաջվա բույնն էր հիշում: Ծիծեռնակը ջանք թափող մարդ էր, նա միշտ իր տունն էր հիշում և երբ գնում էր ուրիշ տեղ չէր ալարում և շինում էր:

  • Համեմատիր քեզ նրա հետ:

Ծիծեռնակը ինձ նման չէր մեկ բանով, որ ես այդքան աշխատասեր չեմ ինչքան նա : Նա գեղեցիկ է ինչպես ես , նա երգել շատ էր սիրում գործ անելուց ինպես ես, նա իր գործը անելու ժամանակ իր հին բաներն էր հիշում ինչպես ես:

  • Գրիր՝ ինչի մասին է բանաստեղծությունը՝ մի քանի նախադասությամբ, մեկ բառով:

Այս բանաստեղծությունը մի ծիծեռնակի մասին է , որ իր կյանքի ընթացքում ինչքան բույն էր հյուսել նա իր այդ բույները հիշում էր: Հիշում էր  նա իր ապրելու վայրերը, նա այնքան էր ջանք թափել, որ նա ուժ չուներ, բայց միջնույնն է նա ուզում էր բույն շինել:  

Բանաստեղծությունը ծիծեռնակի մասին էր

  • Նշածդ մեկ բառը դարձրու վերնագիր և ստեղծագործիր:

Ծիծեռնակ 

Ծիծեռնակները շատ աշխատասեր են: Նրանք երբ ինչ որ տեղ են գնում անպայման բույն են շինում: Նրանք լինում են սպիտակ գույնի, չնայած լինում են եթե չեմ սխալվում շականակագույն գույնի: Նրանք շատ գեղեցիկ են: Ծիծեռնակները կարողանում են բարձր թռչել: Ծիծեռնակները շատ թույլ կտուց ունեն բայց նաև շատ ջանք թափող կենդանիներ են: