Рубрика: Ճամբար 2019, Uncategorized

Հունվարյան ճամբար օր 8

Այսօր մենք արեցինք ընդհանուր պարապմունք և գնացինք խանութ պիցցայի համար անհրաժեշտ իրեր գնելու: Գնացինք պիցցա պատրաստեցինք և գնացինք ընտրության: Ընտրությունից հետո գնացինք ընդմիջման և գնացինք մեր նախագծերով: Նախագծի ժամանակ արեցինք փորձ և այդպես մեր օրը ավարտվեց:

 

Реклама
Рубрика: Ճամբար 2019, Uncategorized

Հունվարյան ճամբար օր 7

Առավոտյան արեցինք ընդհանուր պարապմունք, որից հետո գնացինք տեխնոլոգիայի: Հետ եկանք դսարան և խաղացինք տրամաբանական խաղեր: Հետո թեյախմություն կազմակերպեցինք և մեր բերած թխվածքաբլիթները կերանք: Ի դեպ ասեմ, որ Առնոն իր ձեռքերով պատրաստել էր շատ համեղ թխվածքաբլիթներ: Նաև սկսեցինք խոսալ` Спорный вопрос». Тема» Жить вместе»: проблема взаимопонимания поколений» թեմայի շուրջ: Հետո 8-րդ դասարանցիները սկսեցին պատմել Իզմիր ճամբարի մասին, իրենց հետաքրքիր արկածները: Թեյախմությունից հետո սկսեցինք խաղեր խաղալ, հետո գնացինք ընդմիջման և գնացինք մեր նախագծերով:

Рубрика: Ճամբար 2019, Uncategorized

Հունվարյան ճամբար օր 6

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Հետո գնացինք ընկեր Աննայի մոտ պարի: Պարեցինք հետո գնացինք դասարան խաղեր խաղացինք և գնացինք ընտրության: Ընտրությունից հետո գնացինք ընդմիջման և հետո գնացինք դասարան և ֆիլմ դիտեցինք` Բելլան և Սեբաստիան, և այդպես մեր օրը ավարտվեց:

Рубрика: Ճամբար 2019, Uncategorized

Առաջին ձյունոտ օրը ձմեռային ճամբարում

Առավոտյան ընդհանուր պարապմունք արեցինք, բարձրացանք դասարան ընկեր Սեդայի ջոկատի հետ խաղացինք, խաղ որի ընթացքում պիտի գուշակել բառը: Դրանից հետո ամբողջ Միջին դպրոցը գնաց բակ, քանի որ այսօր Ձմեռային մարզական խաղերի բացումն էր: Շատ լավ էր։ Բոլորս խփում էինք միմյանց։ Խաղացինք և բարձրացանք դասարան, կատարեցինք թարգմանություն: Գնացինք ընդմիջում և դրանից հետո գնացինք ֆիզկուլտուրայի: Այդպես մեր օրը ավարտվեց։

Рубрика: Ճամբար 2019, Uncategorized

Проект » Урок  в музее». Предметы быта и одежды Армении 19-20 вв.»

Светильник

Раньше, когда не было стекла, а именно не использовались стеклянные окна, люди использовали промасленную бумагу на окнах, которая мало пропускала свет и поэтому нужно было по вечерам зажигать светельники. В них заливали животное или же растительное масло, переодически меняли светильники. В зависимости от толщины фитиля, масляный светильник горел от получаса до 2-3 часов. Свет от него исходил тусклый, но при двух зажжённых лампах вполне можно было читать.

3798c964-2eff-473f-b86d-7f30be9a99eb

 

Солонка

В древние времена в каждом доме обязательно на кухне была большая солонка из глины в виде беременной женщины с отверстием в середине. Она символизировала семью, плодовитость, много детей. Каждый раз, готовя обед, из солонки брали немного соли и бросали в обед, делая его, таким образом, священным.

acc2218f-a9a9-40c8-a003-19eb2149b547.jpeg

Рубрика: Ճամբար 2019, Uncategorized

Ճամփորդություն դեպի Խաչատուր Աբովյանի տուն թանգարան

Այսօր մենք գնացինք Խաչատուր Աբովյանի տուն թանգարան։ Մեզ դիմավորեց գիդը և մենք շարժվեցինք առաջ։ Խաչատուր Աբովյանը ծնվել է հոկտեմբերի 15-ին 1809 թվականին։ Գիդը մեզ պատմեց, Աբովյանը մինչև տասը տարեկանն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1819 թվին տանում են էջմիածին։ 1819 թվականին հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը։ 1828 թվականին  Էջմիածին է գալիս Դորպատի  համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը մի խումբ գիտնականներով Արարատի գագաթը բարձրանալու համար։ Նրանք մշակել էին մի ծրագիր, որի միջոցով հասան իրենց նպատակին։ Պարրոտին թարգմանիչ և ուղեկցող էր անհրաժեշտ դրա համար Խաչատուր Աբովյանին էլ տարան, որպես ուղեկցող և թարգմանիչ։ Նրանց առաջին անգամ չհաջողվեց տաք հագուստի բացակայության պատճառով։ Երկրորդ փորձը նույնպես չհաջողվեց, արշավախումբը վերելքն սկսեց հյուսիսարևմտյան լանջով։ Հասնելով 4885 մ բարձրության` նրանք ստիպված էին վերադառնալ, քանզի մինչև մայրամուտը չէին հասցնի գագաթ բարձրանալ։ Արարատի գագաթը արշավախումբը բարձրացավ երրորդ փորձից 1829 թ. սեպտեմբերի 27-ին։ Աբովյանը իր հետ խաչ էր տարել, նա այդ խաչը այնտեղ թողեց և քանի որ այդ ձյունոտ սարի վրա ոչինչ չկար, ստիպված իր հետ մի փոքր սառույցի կտոր վերցրեց մի շորի մեջ փաթաթեց և գնացին, բայց այդ սառույցը մինչև հասնելը հալվել էր։ Նաև քանի որ Պարրոտը պրոֆեսոր էր և գիտնական, նա իր հորինած գործիքներով առաջին անգամ փարձ կատարեց Արարատի գագաթի վրա։Ի դեպ նույն տարվա նոյեմբերի 8-ին Աբովյանը և Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի գագաթը։ Հետո տեսանք այն սեղանը, աթոռը և գլոբուսը, որի վրա նստել և ստեղծագործել է Աբովյանը, ի դեպ ասեմ, որ գլոբուսը պատահական չէր այնտեղ։ Աբովյանը առաջին մարդն էր, ով թարգմանում էր գլոբուսը հայերեն, բայց ցավոք չի հասցրել ամբողջը ավարտի։ Հետո տեսանք Աբովյանի կնոջը և իր երեխաներին և թոռներին։ Ավելի ուշ 1839 թվականի դեկտեմբերի 10-ին Աբովյանը և Էմիլիեն ամուսնանում են։ Ունենում են երկու երեխա՝ Վարդանը և Զարմանդուխտը։ Նրանք ընտրել էին մեկ հայկական անուն և մեկ հատ եվրոպական։ Նաև Խաչատուր Աբովյանը եղել է առաջին աշխարհաբար դասգրքի հեղինակն է։ Հետո մենք տեսանք խոշորացույցով թե ինչպես է մեկ հատ բրնձի հատիկի վրա նկարված Խաչատուր Աբովյանը շատ գեղեցիկ էր և մանրակրկիտ էր նկարված։ Հետո գնացինք նրա տունը, որտեղ նա ապրել է 10 տարի։ Տունը ուներ 4 սենյակ՝ հյուրասենյակ, մառան, հացատուն և պատշգամբ։ Շրջեցինք բոլոր սենյակներով։ Հյուրասենյակում կային երկու իր, որը միայն Աբովյանինն էր պատկանում դա՝ հայելին էր և նրա փոքրիկ մահճակալը։ Այդ մահճակալները քանի որ ճոճվում էին, մարդիկ երկու կողմերից ամուր գոտիներ էին կապում, որպեսզի երեխաները չընկնեն։Հետո գնացինք նստեցինք ավտոբուս և գնացինք դպրոց։

Ճրագների մասին

Առաջ քանի որ ապակիներ չեն եղել մարդիկ յուղաթուղթ էին օգտագործում, և դրա պատճառով տներում լույս չէր լինում իսկ մարդիկ ստիպված էին վառել։ Ճրագների մեջ լցնում էին կենդանաճարպ, յուղ, ձեթ նայած որտեղ ինչ պայմաններ են եղել։

Рубрика: Ճամբար 2019, Uncategorized

Հունվարյան ճամբարի առաջին օրը

Հունվարյան ճամբարի առաջին օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Հետո գնացինք ընկեր Աննայի մոտ պարի: Հետո գնացինք դասարան և սկսեցինք խոսել, թե արդյոք մեզ համար կարևոր են մեր դասերը, և յուրաքանչյուրը ասեց իր կարծիքը: Հետո գնացինք ընտրության: Հետո գնացինք հաց ուտելու և բարձրացանք դասարան ու սկսեցինք խաղալ հետաքրքիր խաղ: Ամեն մի թիմ պահում էր մուլտֆիլմ և մենք հարցերի օգնությամբ գուշակում էինք այն: Այսպես մեր ուրախ օրը ավարտվեց: