Рубрика: Ճամբար, Uncategorized

Ուսումնական Շիրակ. 25-27.O3.2O19

amasia

Եռօրյա մարզական-հայրենագիտական ճամբար Շիրակի մարզ՝ Կապսի ձորում:

Քարտեզագրող՝ Մարի Աղայան

Հետեդարձ – Արթիկ – Ապարան /կանգառ Հառիճավանքում/

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ, Միջին դպրոց

Նպատակ— Սովորող-սովորեցնող, մարզական-հայրենագիտական

Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ-ազգային երգեր և պարեր՝

  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի
  • Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի
  • Արուճի եկեղեցի
  • Մաստարա՝ սբ Հովհաննես եկեղեցի
  • Վահրամաբերդ
  • Յոթ Վերք եկեղեցի
  • Հառիճավանք
  • Կապսի ձոր

Թվային միջոց՝ բջջային հեռախոս, լիցքավորիչ- հաշվետու նյութերի և կապի համար:

Նախատեսվում է ուղիղ եթերներ Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:
Անհրաժեշտ է
  • պահեստային հագուստ, քայլքի կոշիկ, ձեռնոց, գլխարկ, շարֆ
  • հեռադիտակ, կողմնացույց
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • օրապահիկ-բրդուճ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • անկողնային սպիտակեղեն
  • սպասք
Գիշերակաց— Կապսի ձոր մարզակայան
Նախնական աշխատանքներ՝
Արևելյան դպրոց
Միջին դպրոց
I օր
1O.OO Մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից
13.30 — Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի (բրդուճներ)
17..00 — Ժամանում-տեղավորում Կապսի ձոր մարզակայան:
18.00 — -21.00 — Մարզական խաղեր, ձնագնդի, սահնակ
19.00 — Ընթրիք
22.00 — Քուն.
II օր
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ
10.00 — Նախաճաշ
11.00- Մարզական խաղեր. դահուկ, սահնակ
14.00 — Ճաշ
15.00 — Հանգիստ. ընթերցումներ, հագուստի չորացում
16.OO-18.30 — Մարզական խաղեր. դահուկ, սահնակ
19.00 — Ընթրիք
19.30-21.30 սեղանի, սենյակային զարգացնող  խաղեր, օր. Այլկերպիկ
22.00 — Քուն
III օր
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ
10.00 — Նախաճաշ
11.00-  Ճամբարի հանձնում
14.OO – Վահրամաբերդ, Գյումրի՝ Յոթ վերք, Հառիճավանք. բրդուՃներով ընդմիջում
17.00 — Վերադարձ. Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի
Մասնակիցներ՝
  1. Սովորողներ
    1. Նարե Հովսեփյան 4-1
    2. Հովսեփյան Մանե 4-1
    3. Այդինյան Վարդան 4-1
    4. Սուքիասյան Նարեկ 4-1
    5. Նիկոյան Արտյոմ- 4-2
    6. Բաղդոյան Դավիթ 4-2
    7. Մարի Աղայան 4-2
    8. Աղլամազյան Հայկ 4-2
    9. Բադալյան Արթուր 5-1
    10. Մինասյան Արամ 5-2
    11. Առաթելյան Զառա — 5-2
    12. Թաթոյան Գոհար  5-1
    13. Շահսուվարյան Անի 5-2
    14. Առաքելյան Ավագ 5-2
    15. Բաբայան Միլենա – 5-2
    16. Սոնա -Մարիա Գույումջյան 5-2
    17. Ուլիխանյանը Արմեն  5-1
    18. Ջանազյան Մարիա – նախակրթ.

     

    Միջին դպրո

    1. Արևշատյան Լիլիթ 6 -3
    2. Հովսեփյան Անահիտ 7-2
    3. Համբարձումյան Գայանե 7-2
Реклама
Рубрика: Ճամբար, Uncategorized

Ուսումնական Շիրակ. 25-27.O3.2O19

amasia

Եռօրյա մարզական-հայրենագիտական ճամբար Շիրակի մարզ՝ Կապսի ձորում:

Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ-ազգային երգեր և պարեր՝

  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի

Արագածի հարավային մատույցներում, Ամբերդ գետի արևմտյան ափին գտնվող Ագարակի 200 հա տարածք զբաղեցնող (որից 118 հա-ն` արգելոցի ներսում) պատմահնագիտական արգելոցը ներկայացնում է Հայաստանի առավել ուշագրավ հնագիտական հուշարձաններից մեկը` Ագարակի բնակատեղին։ Այն պեղվում է 2001 թվականից: Հնավայրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ։ Օգտագործելով տեղական ռելիեֆի առանձնահատկությունները` Ագարակի հնագույն բնակիչները տուֆի հսկայան զանգվածները վերածել են քարակոփ կառուցվածքների մի ամբողջական համալիրի։

  • Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի

Արուճի քարավանատունը թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։

  • Արուճի եկեղեցի

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում: Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ՝ Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցուշինարարությունը սկսվել է 662-ին, ըստ մատենագրական վկայությունների՝ ավարտվել 666-ին. օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661–667): Մինչև Ս. Գրիգոր եկեղեցու հիմնադրումն Արուճում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է Դվինի Գ եկեղեցական ժողովին (609): Հավանաբար դա այն բազիլիկ կառույցն է, որը գտնվում է եկեղեցու հարավ-արևելյան կողմում և հետագա վերակառուցման հետևանքով վերածվել է, ըստ որոշ ուսումնասիրողների, աշխարհիկ շինության:

  • Մաստարա՝ սբ Հովհաննես եկեղեցի

ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի կենտրոնում: Վաղ միջնադարյան Հայաստանի ինքնատիպ և ամենակատարյալ եկեղեցական կառույցներից է: Ունի քառախորան, գմբեթավոր քառակուսի տիպի հորինվածք: Ըստ հվ. և արմ. ճակատների շին. արձանագրությունների՝ VII դ. կառուցել է Գրիգորաս վանականը, Դվինի 645-ի եկեղեցական ժողովի մասնակից Գնունյաց Թեոդորոս եպիսկոպոսի օրոք: Սակայն, նկատի ունենալով եկեղեցու ճարտարապետական խիստ հնավանդ ձևերը, կա տեսակետ (Ա. Երեմյան), որ եկեղեցին կառուցվել է V դ., իսկ VII դ. վերակառուցվել է:

891-ին Արտավազդ քահանայի որդի Սարգիսը նորոգել է հվ. շքամուտքը: Ուշմիջնադարում եկեղեցին շրջապատվել է բարձր պարսպով և վերածվել բերդի: Եկեղեցին տրոմպների եռաստիճան համակարգով ծածկված է հսկա գմբեթով, որի թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով: Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ:

  • Վահրամաբերդ

Վահրամաբերդ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Նախկինում այն կոչվել է Ներքին Ղանլիջա, Գանլըճա, Խանլըճա Ներքին, Ղալանջա Փոքր։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու, որի տապանաքարը պահպանվում է Մարմաշենի վանքի գավթում։

  • Յոթ Վերք եկեղեցի

Գյումրիի Յոթվերք եկեղեցին կառուցվել է 1843-56թթ.-ին: Ի սկզբանե այն կոչվում էր Սուրբ Աստվածածին, բայց ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Յոթ Վերք» անվանումով:

Խորանի երկու կողմից ավանդատներն են, որոնց միջից ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի վերնահարկի խուցեր: Մեկ խուց ևս կա խորանի վերևում:

Եկեղեցին գտնվում է Գյումրիի հրապարակում: Կառուցված է սև քարից: Այժմ այն Շիրակի թեմի առաջնորդանիստն է:

  • Հառիճավանք

Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանեեղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։

  • Կապսի ձոր

Կապս, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 11 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին, Շիրակի դաշտում։

Կապսի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 166 457 449 542 428 539 535 720 697

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։

Կապսում են գտնվում “Ժամ” եկեղեցին, “Սրբի սար” և “Սրբատեղ” մատուռները։

Рубрика: Ճամբար

Եռօրյա ճամբար դեպի Լոռի

Առաջին օր

Առաջին օրը մենք հավաքվեցինք Նոր դպրոցում շարժվեցինք ու գնացինք Լոռի ճանապարհին տեսանք Ստեփանավանի լանջերը և թունելը:Թունելը տևեց 2րոպե 26վարկյան;Երբ հասանք վառարանը վառեցինք ուղիղ եթեր արեցինք ու գաացինք քնելու:

Երկրորդ օր

Երկրորդ օրը մենք արթնացանք մարզանք արեցինք, և  գնացինք Սանահին :  Ընկեր Իվետան մեզ բան պատմեց, որ եղել են հայր և որդի ու նրանք տարբեր ձևերով էին ուզում կառուցել Սանահինը: Հհայրը կառուցեց Սանահինը, իսկ մի քանի տարի հետո որդին Հաղպատը: Սանահինի անունը այդպես է կոչվում, որովհետև Հաղպատից հին է այսինքն սա նրանից հին է: Այնտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք և գնացինք առաջին ինքնաթիռի գծագրի մոտ: Մենք գնացինք Ալավերդի և երեխաների հետ ծանոթացանք տղաները խաղացին ֆուտբոլ,իսկ աղջիկները և տղաները գործնագործ: Մենք հետո գնացինք մի տեղ համեղ ութելիքներ ուտելու: Հետո տանը խաղացինք մածուն կերանք և գնացինք քնելու:

 

 

 

Երրորդ օր

Երրորդ օրը մենք արթնացանք հավաքվեցինք նախաճաշեցինք: Գնացինք Ախթալայի եկեղեցին և ամրոցը: Եկեղեցու մեջ որմնանկարներ կային: Մենք <<Հար մեր>>-ը արտասանեցինք երգեցինք մոմ վառեցինք և գնացինք Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոց: Ծանոթացանք երեխաների հետ մտանք սենյակներ այնտեղ մեզ պատմեցին, որ Ախթալան երկու ձևով է կառուցվել:

Որոշ աղբյուրների առաջացել է Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ: Գյուղում շատ էին սպիտակ մանր ծաղիկները Լենկ թեմուրը դա տեսնելով ասել է ախթալա — սպիտակ ծաղիկների բացատ: Լենկ Թեմուրի արշավանքների մասին է վկայում գյուղի մոտակա բարձունքում գտնվող Լենկ Թեմուրի ամրոցը: Ներկայումս էլ սպիտակ ծաղիկները շատ էին…

Ախթալա — շատ աղոթարաններ ունեցող վայր: Գյուղում կար մոտ յոթ աղոթատեղի՝ վանք, եկեցեղի, մատուռ:

Ճանապարհին հաց կերանք և գնացինք տուն:

 

 

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Ճամբար, Uncategorized

Եռորյա ճամբար դեպի Դիլիջան

 

Մենք երբ գնացինք Դիլիջան անցանք  Սևանի մոտով հետո անցանք  երեք մարզերով առաջինը  Կոտայք  երկրորդը  Գեղարքունիք  իսկ երրորդը Տավուշ: Անցանք թունելի միջով նախ վարորդին խնդրեցինք մի պահ կանգնի, որպեսզի վարկյանաչափերը միացնենք   միացրեցինք և պարզվեց, որ 2րոպե 43վարկյան:

Iօր

Առաջին օրը ես երբ եկա հիացած էի  ամբողջ հյրուրատնով մեկ, որովհետև այնտեղ  բիլիարդ խաղալու տեղ կար գնացինք դասավորվեցինք խաղացինք  գնացինք ճաշելու հետո մի քիչ հանգստացանք,էլի  խաղացինք   հետո գնացինք ընթրելու և գնացինք խաղալու: Տեսանք նաև թե  ինչպես են մեծերը բիլիարդ խաղում և մի քիչ խոսեցին հետո գնացինք  սենյակներով:

IIօր

Երկրորդ օրը  նախաճաշեցինք  մի քիչ հանգստացանք  հետո գնացինք  Դիլիջանի կենտրոնական դպրոց գնացինք մարզասրահ և սկսվեց ընկերական հանդիպումը խաղացինք ֆուտբոլ սպորտլադիա եղավ և հաղթեց ընկերությունը եկանք ճաշեցինք և սկսեցինք խոսել: Գնացինք մեր սենյակներն ու սկցեցինք քարտեր խաղանք:  Ընթրեցինք և սկսեցինք խաղալ մնջախաղ և  սկսեցինք կենդանի կատարումներ անելը և գնացինք սենյակներով:

Рубрика: Ճամբար, Uncategorized

Եռորյա ճամբար դեպի Սևան

1-ին օր

Առաջին օրը մտանք մեր տնակներում տեղավորվեցինք    հետո հանգստացանք, որովհետև  շատ հոգնած էինք: Հետո  մի քիչ խաղացինք ճաշեցինք և մենք գնացինք հանգստանալու բայց տղաները դեռ ֆուտբոլ էին խաղում  հետո բնագիտական ֆլեշմոբ էինք բոլորս  ընկեր Իվեայի   հեռախոսով լուծում:

2.-րդ օր

Երկրորդ օրը տղաները  17շրջան  պտտվել  են հետո նախաճաշեցինք և , որոշեցինք  գնալ մասուր և ալոճ  հավաքելու հետո եկանք խաղացինք և մենք երեք Անահիտներով բոլորի բաժակներն էինք  լվանում:Գնացինք նաև ես և իմ ընկերուհի Անահիտը լողափ:  Լողափից շատ գեղեցի տեսարան էր ափսոս լողազգեստ չէինք  բերել  նաև զինվորական ավոմեքենայի մեջ նկարվեցինք  տղաների դուրը այդ ավտոմեքենան    շատ էր գալիս նաև իրիկունը խարույկի վրա վառած կարոֆիլ կերանք այդ օրը ինձ շատ դուր եկավ:

3. -րդ օր

Երորդ օրը  մենք հավաքվեցինք որպեսզի գնանք:Գնալուց առաջ զինվորները մեզ սովորեցրեցին թե ինչպես ավտոմատ ատրճանակով կրակենք: Բոլոր տղաները կրակեցին մի քանի տղա վախեցա իսկ աղջիկներից միայն Անահիը բայց ես վախեցա: Գնացինք նաև Սևանի այն տեղը որտեղ եղանակի և արևի ջերմությունն էինք չափում  գնացինք նաև թերակղզի  հետո հաց կերանք և գնացինք 8դարվա եկեղեցի:Այնտեղի բոլոր մոմոերը հանգած էին բայց ես և իմ ընկերուհին վառեցինք դրանք: