Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Վախթանգ Անանյան, Ես կարողանում եմ, Ընթերցարան

Վախթանգ Անանյան «Որսորդի դատաստանը » — 2

Զորամասը կռվով աոաջ էր գնում։

Ուկրաինական մի գյուղի մոտ շատ դիակներ կային թափթփված։ Քիչ առաջ այստեղ մեծ կռիվ էր տեղի ունեցել։ Մեկը ձյան մեջ արյունտալով քարշ էր գալիս դեպի գյուղի ծայրին մեն–մենակ կանգնած տունը ու անծանոթ լեզվով բղավում։

Որսկանը մոտ գնաց։

Այտա, էս հո Հանեսն ա,— բացականչեց նա զարմացած։

Վիրավորը, մարդուն ճանաչելով՝ սարսափեց։ Հավանաբար մտածեց, որ իր վերջը եկել է։

Աշոտ հե՜յ, ադա Հանեսին գտել եմ, մի դեսն արի է,— գոռաց որսկանը ետ նայելով։ Աշոտը մի վիրավոր կարմիրբանակայինի վերքնէր փաթաթում և գուցե նույնիսկ չլսեց էլ։

Լա՜վ ճանկս ընկար, պարոն Հանես, ես հիմի քեզ տիկ կհանեմ,—փնթփնթաց որսորդը հրացանը լցնելով։

Գերմանացին ձեռքերը վեր տարածած պաղատում էր։

— Հը՜, կաշիդ թանգ ա չէ՞… բա, աննամուս, իսկի մտածում էիր, որ քո պատճառով որսկան Ակոփին բերթ են նստեցնելու։ Ես քո էդսուտ երթում ուտող լեզուդ պետք է քոքահան անեմ։

Ու վրդովված որսորդը սվինը մեկնեց։

Հերմանը հողը լիզում էր ու ինչ-որ բաներ ասում աղաչական ձայնով ու իր թարմ վերքերն էր ցույց տալիս։

«Ասենք, վիրավորին սպանելն էլ մի տղամարդություն չի, օրենքն էլ է արգելում»,— մտածեց Ակոփը և նրա բարկությունն սկսեցհետզհետե իջնել։

«Հիմի արդեն ճանկերիս մեջն է, առաջ անեմ տանեմ»,— մտածեց նա ու հրացանը ետ քաշեց։

Դե լա՛վ, լավ, ղանչանք մի անիլ, չեմ սատկացնիլդուք որ մարդկություն չունեք, գիտեք թե մենք էլ չունե՞նք…

«Յարալու որսը միշտ ջրի վրա է վազում», — հիշեց որսկանն ու ջրամանը դեմ արավ գերմանացուն։

— Ինչ ղալաթ արել ես արել, առ խմիր։

Գերմանացին վախվխելով վերցրեց ջրամանը, գլխին քաշեց ու միանգամից դատարկեց։ Ապա պատյանից դուրս քաշեց ատրճանակնու մեկնեց թե չէ, որսկանը վրա թռավ, խլեց ձեռքից։

Նամա՛րդ, էդ ի՞նչ բանի ես,— գոռաց նա։

«Չէ, սա անպայման զինաթափ էր ըլում… Ես էլ ախմախավարի կարծեցի, թե ուզում ա սպանի…»—մտածեց որսկանը։ Մեղմացավ ուիր վիրավոր գերուն օգնելով, առաջ մղելով գնաց դեպի մոտակա կենտ տունը։

«Խի՞, ո՞վ ա տեսել, որ իրան ջուր տվող, իրա սիրտը հովացնող մարդի արինը թափեն… Չէ՛, իմ աչքիս էսպես երևաց… Բա խ՞ի էրգազազած գելի պես մտիկ անում վրես, հ՞ը…»—տարակուսանքով մտածում էր նա ճանապարհին։

Գյուղամիջից դեռ կրակոցներ էին գալիս։ Այս ու այն տեղ պայթում էին արկերը։

Տանից մի ծեր կին դուրս եկավ։

Այ մեր, մի սրա վերքը կապի, շտաբը տանեմ,— դիմեց կնոջը որսկանը։

Կինն ուսերը տարակուսանքով թոթվեց, ըստ երևույթին Լոռվա բարբառը նրա գիտակցությանը չհասավ։ Բայց գերմանացու վերքըտեսնելով՝ նա ճղճղաց, ձեռքով–ոտքով նշաններ արավ և տան դռները կրնկի վրա բաց անելով՝ ցույց տվեց տան ներսը։ Բնակարանըտակն ու վրա էր արված, ամանեղենը ջարդած, անկողինը, բարձերը գետնին թափթփված,— թալանի թարմ հետքեր։

Լոռեցին հասկացավ։

Այ մեր, հո սա չի արել, սա ի՞նչ անի… յարալու իսան ա, մի շոր բեր փաթաթի

Պառավը հետզհետե հանդարտվեց ու հենց նախասենյակում փաթաթեց զինվորի վերքը։

Որսկանը գոհ սրտով դուրս եկավ տնից և դես ու դեն նայեց։ Բաց դաշտի կողմից մի խումբ գերմանացիներ գրոհում էին գյուղի վրա։Քարե ցանկապատի տակ կարմիր բանակայինները շարված անընդհատ կրակում էին գրոհի եկող խմբերի վրա։ Որսկան Ակոփը պատի տակով կուզեկուզ առաջ վազեց, մի հարմար դիրք բռնեց ու սկսեց կրակել։

Փամփուշտը վերջացավ։ Նա պայուսակից հանեց Լոռուց հիշատակ մնացած միակ «դումդում» փամփուշտը։ Լոռում նա ուներ այդփամփուշտից, արջի որսի համար։ Այդ փամփուշտը նրա հուշերը թարմ էր պահում, իր որսորդական քաղցր օրերի հուշերը»։ Հենցդրա համար էլ Լոռուց բերել էր հետը

Նա փամփուշտը դրեց փողի մեջ ու նշան բռնեց։

«Չէ՛, նամարդություն ա, սրանով մարդի վրա չեն կրակիլ,– մտածեց նա ետ քաշվելով։

Ինչ-որ տեղից մեր գնդացիրները մի ակնթարթում հնձեցին գյուղի վրա գրոհող խմբերին։ Դաշտում կենդանի մարդ չմնաց։

«Յարաբ ի՞նչ էլավ Հանեսը»,— մտածեց որսկանը, դեպի ծանոթ տունը քայլելով։ Գնում էր իր գերուն շտաբը տանի։

Գյուղը կռվով մեր ձեռքն էր անցնում։ Այս ու այնտեղ ծուխ ու բոց երևաց. նահանջող գերմանացիները հրդեհում էին տները։ Ահա բոց էժայթքում նաև ծանոթ տան պատուհանից։

Պա՛հ, ես ձեր անօրեն…— ու մի ծանր հիշոց արձակելով՝ որսկանն առաջ վազեց։

Ծանոթ պառավը լեղապատառ դուրս թռավ տնից ու ճչալով դույլը ձեռքին վազեց դեպի ջրհորը։ Մինչ որսկանը բակը կմտներկինըջրով լիքը դույլը ձեռքին վազեց տուն, որ հրդեհը հանգցնի, բայց հանկարծ շեմքում փռվեց։

Էս ի՞նչ էր, այտա…

Նույն վայրկյանին շեմքում երևաց վիրավոր գերմանացին որևէ տեղից ճանկած մի հրացան ձեռքին։

Որսկան Ակոփի մեջ կարծես մի բան դղրդոցով փուլ եկավ և իր հետ կործանեց, տակով արավ նրա պապենական բարությունը։ Եվլոռեցի որսկանը, որ իր կյանքում ոչ մի մարդու վատություն չէր արել, պայթուցիկ գնդակավոր փամփուշտը հանեց պայուսակից,տենդագին լցրեց հրացանը ու ահարկու ձայնով որոտաց.

Նամա ՜րդ…

Եվ նշան բռնելով՝ ձգանը քաշեց։ Գերմանացու գանգի կտորներն օդը թռան…

— Ձեր բոլորիդ «դում–դում» գյուլլով պետք ա սատկացնելանհոգի, նամարդ օձեր.…— ասում էր որսկանը հատ-հատ, հուզմունքից դողալով։

Հարցեր և առաջադրանքներ

1. Գտի՛ր հոմանիշները  դողալ,հուզմունք, անհոգի, վիրավոր:

դողալ-Ցնցվել

հուզմունք-Ալեկոծություն

անհոգի-Անխիղճ

վիրավոր-Զինահար

 

2. Կարմիր գույնով նշիր քեզ դուր եկած բառակապակցությունները:

 

 

 

 

 

 

 

Реклама
Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Վախթանգ Անանյան

Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը

Վախթանգ Անանյան`

«Որսորդական պատմվածքներ» շարքից` Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը

Է՜յ հին ծանոթներ,

Է՜յ կանաչ սարեր …

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Այն բնությունը, ուր լեռնային վճիտ առվակի նման կարկաչել է իմ մանկությունը,— փարթամ է ու որսառատ։ Այնտեղ, ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում ալպիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավշյա սարահարթերը, դուք այժմ էլ կհանդիպեք մեր լեռների թագուհուն՝ եզջերվին։ Ամառը նրա մորթը շեկ կարմրագույն է և փայլփլում է արևի տակ՝ ոսկեզօծ բեհեզի նման։ Ամառը երբ բարձունքներում սարվորների ժխորն է տիրում, նա իջնում է հով ծմակները։ Ուշ աշնանը նա արածում է լեռան քամու սրբած լանջերին և անձկությամբ նայում ցած՝ տաք ու փարթամ անտառներին ու ձորերին, ուր եզ ու գոմեշ, գառն ու ոչխար վայելում են բնության առատ բարիքր։ Այժմ էլ Արփավուտի մթին թավուտներում֊, ուր հողը հավիտենապես զրկված է արեգակի կենարար ճառագայթներից, ուր աճում ու փտում է դարավոր կաղնին, արջն իր քոթոթներով ետ է տալիս թափված տերևի հաստ շերտը և ագահությամբ խժռում տանձն ու կաղինը։ Իսկ դեկտեմբերի վերջին, երբ վեր է կենում ցրտաշունչ քամին, նա, հեվալով իր կուտակած ճարպի հաստ շերտի տակ, մագլցում է վեր ու ձմեռային քուն մտնում խոր քարանձավներում։ Այժմ էլ մեր լեռների ամենագողտրիկ, սքանչելի բնակիչները՝ քարայծյամն ու եղնիկը ոստոստում են թփուտներում, լեոան այն լանջերին, ուր փարթամ բուսականությունը հյուսվել են ժայռերին, բարձրացել վեր և ապառաժները թաղել խիտ կանաչի մեջ։ 2 Այժմ էլ, լուսադեմին, եթե զգուշությամբ բարձրանաք մեր գյուղի վերև ընկած բլուրներն, ուր ամռան լուսընկա գիշերներին եզները մեղմ, որոճացել են, և խլուրդը գետնուղիներ է փորել, դուք կպատահեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին՝ մուկ որսալիս։ Իսկ գայլը քայլ առ քայլ ժայռերի ու թփերի հետևից այսօր էլ հետևում է հոտին։ Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, եղնիկների հետ, եղնիկի պես… Քանի՜–քանի անգամ հանդիպել եմ նրանց, հիացմունքով դիտել, երբ նրանք թեթև սուրացել են լեռն ի վեր, երբ քարայծը թռչկոտել է բարձրաբերձ ժայռերի ճակատին։ Եվ քանի՜–քանի անգամ հեվ ի հեվ վազել եմ, կախվել ժայռերից, փորսող եմ տվել թփերի տակ, ու սուլել է իմ հրացանի գնդակն անողորմ ու դաժան։ Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը—ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը — ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ՝ աչքերս հառած աստղալից երկնքին։ Եվ երբ լեռան կատարից դիտել եմ արևածագը, երբ ձյունը փայլփլել է ադամանդի շեղջի նման, երբ որոտացել է իմ հրացանը փախչող այծյամների հոտի ետևից, ճչացել եմ ես մանկան բերկրանքով։ Երբ ջարդված ու հոգնած նստել եմ զուլալ ջրերի մոտ, ուսիցս ցած առել որսորդական պայուսակը, ինձ թվացել է, թե չկա ավելի ախորժելի բան, քան ցամաք հաց ու պանիրը, լեռնային վտակի ափին։ Երթ խարույկը ճարճատել է թանձր խավարի մեջ ու մեր ստվերները երկարել են մթին բլուրներում, երբ մենք շամփուրներ ենք պատրաստել մասրենու թարմ ոստերից և լսել ղազախեցի որսկան Շաքարի պատմությունները, մեզ գերել է բնության անդորրը, նրա իմաստուն խաղաղությունը։ Վտանգը հետևել է մեզ քայլ առ քայլ։ Սողացել ենք ձյան հյուսերի հետ, ապառաժից իջնելիս պոկ է եկել մեր հենարանը, մահասարսուռ դող ենք զգացել մթին որջի առաջ, երբ կրակոցից զարթնած արջը դուրս է եկել քարանձավից կատաղի մռնչյունով։ Այնուամենայնիվ, սառնամանիքը, քաղցը, ծարավը և որսորդության հետ կապված մյուս դժվարությունները չեն կոտրել իմ հոգու կորովը։ Դրանք ինձ ամրացրել են ֆիզիկապես, կոփել իմ բնավորությունը։ Եվ այժմ էլ, երբ ես ապրում եմ ա՛յլ վայրերում, ա՛յլ կյանքով, երբ դարձել եմ գրքի ու գրչի մարդ, ես ավելի սրտառուչ, ավելի անզուսպ եմ ձգտում դեպի լեռները։ Հիմա էլ իմ հավատարիմ ընկերը, իմ հինավուրց բարեկամ հրացանը կախված է մահճակալիս վերև՝ քարայծի եղջյուրներից։ Երբ վերջանում է աշխատանքը և քաղաքը 3 պատրաստվում է հանգստի օրվան, պատից ցած է իջնում իմ հրացանը և փամփուշտակալը նորից է ծանրանում։ Եվ այն ժամին, երբ մայրաքաղաքում պետական օպերայի դռներից դուրս է հոսում այլերանգ հասարակությունը, մեր խարույկը պայծառ ճաճանչելով վառվում է Չաթին Դաղի բարձունքներում, և մենք ագահությամբ ներշնչում ենք լեռնային անապական օդը, արբենում հովի շնգշնգոցից ու նախա-զգում մոտալուտ որսի բերկրանքը։ Այդ իրոք որ հետաքրքրական և գեղեցիկ մի կյանք է, մարդու մեջ կենսարար ուժերը վերարտադրող մի կյանք, որին կուզեմ, որ ծանոթ լինի մեր պատանեկությունը։ Ոչ միայն ծանոթ լինի, այլև ապրի այդ կյանքով, սիրի շրջագայությունը լեռներում, թարմանա և ամրանա վաղվա պայքարների համար, սիրի զենքն ու որսորդությունը, սիրի մեր բնության հրաշալիքները։ Կար ժամանակ, երբ կարիքի տակ կորացած՝ մենք չէինք տեսնում արևի պայծառությունը և չէինք լսում զեփյուռի մեղեդին։ Մեր նոր սերունդը, որն ունի լազուր երկնքի նման ջինջ առօրյա, չի կարող սրտանց չսիրել լեռների վսեմությունը, ծաղկի բուրմունքը և սվսվացող անտառը՝ լուսընկա գիշերին։ Մենք լիառատ պետք է օգտվենք բնության անհուն ու անսպառ գեղեցկությունից մեր մեջ այդ գեղեցկությունն ամբարելու, մեր ավյունն ու եռանդը բազմապատկելու համար։ Այդ կյանքի հրապույրը ես ներծծում եմ նեկտարի նման, այդ կյանքը ես ագահությամբ կլանում եմ բնության գրկում և արժե այստեղ մի քանի դրվագ պատմել այդ կյանքից։

  • Կարդալ
  • Կարմիր գույնով նշիր քեզ դուր եկած ամենագեղեցիկ բառակապակցությունները:

 

  • Փորձիր գտնել սխալները և ուղղիր` հեվիհեվ, հեվալ:

հեվիհեվ-հևիհև

հեվալ-հևալ

  • Գտիր հոմանիշները                                                                                                                  Ամբարել-մթերել                                                                                                                        ավյուն-եռանդ
  • լազուր-երկնագույն
  • զեփյուռ-քամի
  • հինավուրց-հնօրյա,հնամենի,հին
  • Բացատիր հետևյալ բառերը` անապական, ծմակ:

անապական-Չապականված,մաքուր

ծմակ-անտառ

  • Ուշադրություն դարձրու հետևյալ բառերի ուղղագրությանը.Բարձրաբերձ ժայռեր, Չաթին Դաղի բարձունք, բնության անդորր, ոսկեզօծ բեհեզ: Կազմիր նախադասություններ նշված բառերով:

Սևանա լիճը պատված է բարձրաբերձ ժայռերով:

Չաթին Դաղի բարձունքը գտնվում է Դսեղ գյուղում:

Դիլիջանում անտառում զբոսնելիս վայելում էի բնության անդորրը:

Միջին դարերում հայ աղջիկները ոսեկօծ բեհեզով ասեղնագործում էին իրենց զգեստները:

  • Գտիր փթթել և փտել բառերի տարբերությունը /բացատրիր այդ բառերը/:

 

փթթել-Փարթամորեն աճել:

փտել-Լխկելով փչանալ:

 

 

Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Ես կարողանում եմ

Ածականներ

սովորական-որակական

ամենաանսովոր-որակական գերադրական

երիտասարդ-որակական դրական

զարմանալի-որակական դրական

գեղեցիկ-որակական դրական

դժվար-որակական դրական

մեծ-որակական դրական

ուրախ-որակական դրական

կապույտ-որակական դրական

հիասքանչ-որակական դրական

համարձակ-որակական դրական

 

Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Ես կարողանում եմ, Uncategorized

ՍՈՎՈՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐՆ Է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,— ես ամենաանկրկնելին եմ: Եվ  թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Լեոնիդ Ենգիբարյան

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Կարդա և պատմիր:
  • Ինչպիսին էր գետակը.պատճառաբանիր պատասխանդ:
  • Բնութագրիր Մեծ գետին:
  • Ով է արժանանում պարգևների և պատիվների:

Պարգևներն և պստիվները արժանանում էր Մեծ գետը:

  • Վերնագիրը բացատրիր:
  • Դուրս գրիր բառակապակցությունները. կարմիր գույնով ներկիր գոյականները, իսկ կապույտ գույնով՝ ածականները:

 

 

 

 

 

Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Ես կարողանում եմ, Ընթերցարան

ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԱՐԴՈՒՆ

Հենց այնպես, առանց պատճառի մի նեղացրեք մարդուն: Դա կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ գուցե նա Մոցարտ է: Եվ առավել ևս դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ իր «Թուրքական քայլերգը»: Դուք նրան կնեղացնեք, և նա այլևս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, ապա մյուսը, և աշխարհում կպակասի հրաշալի երաժշտությունը, կպակասեն լուսավոր մտքերն ու զգացմունքները, և հետևաբար կպակասեն նաև լավ մարդիկ:

Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք, չէ՞ որ  ամեն  մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…

Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:

Խնայեք իրար, մարդիկ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր խնայել բառը:

խնայել-պահպանել:

  1. Ո՞ր իմաստով է օգտագործված տեքստում այս բառը:

Այս տեքստում խնայել բառն օգտագործված է որպես պահել, փայփայել, հարգել և այլն:

  1. Ո՞վ է Մոցարտը; Պատմիր նրա մասին:

Մոցարտը ծնվել է 1756 թվականի հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է)։Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը։ 1770-1774 թվականներին Մոցարտը անցկացնում է Իտալիայում։Մոցարտը գրել է 20 դաշնամուրային սոնատ։ Նա նոր տիպի սոնատի հիմնադիրն է։ Իր սոնատներում Մոցարտը օգտագործել է դարին բնորոշ տեխնիկական բոլոր հնարները։ Նա սոնատասիմֆոնիկ ցիկլի զարգացման գործում առաջ անցավ Հայդնից։ Մոցարտը գրել է 41 սիմֆոնիա։ Հատկապես տարածված ու սիրված են նրա վերջին 3 սիմֆոնիաները։ Այս ստեղծագործությունները նախատեսված են եղել 1 երեկոյի ընթացքում կատարելու համար։ Սիմֆոնիաներից ամենատարածվածների շարքում է №40՝ սոլ մինոր սիմֆոնիան։ Այն քնարական է, բաղկացած է 4 մասից, որոնք գրված են դասական սիմֆոնիայի սկզբունքով։Մոցարտի ստեղծագործական այս փուլը սկսվում է երեք կվարտետներով (KV 575, KV 589, KV 590) և ժամանակային առումով նրանց մոտ է «Կվինտետ Շտադլերի համար» կլարնետային ստեղծագործությունը:Մոցարտը  մահացել է դեկտեմբերի 5, 1791 (35 տարեկանում)

 

Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Ես կարողանում եմ, Ընթերցարան, Կարդում ենք

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,

Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,

Պայտերը խփում են, խփում են հողին.-

Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:

գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,

Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,

Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-

Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

Рубрика: Մայրենի 2016 2017, Մայրենիի օրեր, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Ես կարողանում եմ, Ընթերցարան, Կարդում ենք, Uncategorized

ՏՐԻՈԼԵՏ ԻՆՏԻՄ

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.

Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…