Рубрика: Մայրենի, Գրականություն, Uncategorized

5-8-րդ գլուխները (Երկրորդ մաս)

Կարդալ 5-8-րդ գլուխները (Երկրորդ մաս)

Բառային, տեքստային առաջադրանքներ.

  • Բացատրիր տրված բառերը բառարանի օգնությամբ.

անխռով-Անվրդով, չհուզված, չհուզվող:
ջանալ-Ջանք թափել՝ ճիգ գործադրել որևէ ցանկալի արդյունքի հասնելու համար, որևէ նպատակի ուղղված ջանքեր գործադրել:
կոկարդ-Գլխարկի վրա փակցվող մետաղե կլոր կամ ձվաձև նշան՝ գդականիշ, որ կրում էին գլխավիրապես զինվորականները և պետական պաշտոնյաները:
զարհուրելի-Զարհուրանք ազդող՝ պատճառող, սարսափելի:
որոտ- Կայծակին զուգորդող դղրդյուն, ամպի գոռոց:
ամեհի-Անսանձ, անզուսպ, կատաղի:
երերալ-Մեղմորեն այս ու այն կողմ շարժվել՝ տարուբերվել՝ տատանվել:
վեհ- Բարձր՝ վսեմ արժանիքներ ունեցող, ընտիր, ընտրյալ, վսեմ: Վեհ մարդ՝ հերոս:
ճաղատ-Գլխի մազերը թափված, քաչալ, լերկ գլխով:
սոսկում-Սարսափ, վախ, երկյուղ, ահ:
խանդավառ- Խանդով՝ եռանդով՝ ոգևորությամբ վառված:

 

  • Գավրոշն այս աշխարհի գործերի մասին ունեցած իր փորձից հասկացավ, որ Օվերնցին հարբած է: — Ի՞նչ կյանքի փորձ ուներ Գավրոշը:

Գավրոշը դժվար կյանք է ունեցել: Նրա կյանքը շատ դժվար է եղել պատկերացնել, ես դժվարությամբ եմ պատկերացնում թե ինչպես կարելի է ապրել առանց հացի, ջրի, կրակի, առանց նորմալ տան: Ես շատ եմ խղճում Գավրոշին նա բարի, խեղճ բայց միևնույն ժամանակ համարձակ մարդ էր:

  • Ահա թե ծերությունից դողացողները ինչ են սովորեցնում նրանց, ովքեր վախից դողում են: — Ի՞նչ են սովորեցնում:

 

  • Այս երկխոսությունը Գավրոշի բնավորության ի՞նչ գիծ է ի դերև հանում.

— Տամ քեզ իմ զենքը:

— Չէ, մեծ հրացանը տուր:

Գավրոշը այստեղ իրեն պահում է մեծի պես, նա ամեն ինչ անում է, որ իրենք տեսնեն, որ Գավրոշը մեծահասակ մարդ է:

Реклама
Рубрика: Մայրենի, Գրականություն, Uncategorized

1-4 գլուխները .(Երկրորդ մաս)

Կարդալ 1-4 գլուխները .(Երկրորդ մաս)

Բառային, տեքստային առաջադրանքներ.

Բացատրիր տրված բառերը բառարանի օգնությամբ.

խռովություն-  Տարերային ապստամբություն,

բարիկադ- Փակոց՝ պատվար, որ ապստամբները, կառուցում են փողոցներում զանազան մեծածավալ իրերից 

կրկնափեղկ- Կրկնակի փեղկ

ամայի- Բնակությունից զուրկ

պարեկ- Պարող, պար եկող մարդ

խուզարկել- Խուզարկություն կատարել

հնոտի- Հնացած, հնամաշ

թափոր- Հանդիսավոր երթ

մահակ-  Փայտե հաստ գավազան

սվին- Հրացանի ծայրին ագուցվող խոցող սառը զենք

փակուղի- Ուրիշ փողոցների հետ միայն մեկ կողմից հաղորդակցություն ունեցող փողոց

ներխուժել- Խուռն բազմությամբ ներս խուժել

պատնեշ-  Բավականին բարձր ու երկար հողաթումբ, որ սարքվում է պաշտպանական կամ այլ նպատակներով

ապստամբ- Ապստամբության մասնակից

քաջալերել- Սիրտ տալ

խոչընդոտ- աշխատանքը ևն խանգարող հանգամանք

թոթվել-  Թափ տալ

  • Միաժամանակ ամեն տեղ լինելով՝ նա լցնում էր օդը: — Ինչպե՞ս կբացատրես այս նախադասությունը:

 

  • Անդադար շարժում կար նրա փոքրիկ բազուկներում և անվերջ շարժում՝ նրա փոքրիկ թոքերում: — Տուր Գավրոշի հոգեվիճակի նկարագիրը:

Գավրոշը լարված էր, նրա հոգեվիճակը վատ էր, բայց նա շատ էր ուզում կռվին մասնակցեր:

  • Մեծեր-փոքրերի ի՞նչ վեճ ուներ Գավրոշը. իսկ դոջւ ի՞նչ հարցերում ես ընդվզում մեծերի դեմ:

Գավրոշը մեծերի հետ մեկ հատ վեճ ուներ, որ մեծերը թողնեին նրան, որպեսզի Գավրոշը նույնպես կռվեր իշխանությունների դեմ: Ես վեճ չունեմ մեծերի դեմ, որովհետև եթե մեծերը ինչ որ բան ասում են ուրեմն նրանք գիտեն թե ինչ են ասում: Բայց նաև կան մեծեր, որոնց հետ վիճում են, որովհետև ես ասում եմ որ ինձ մոտ շատ նորմալ է, իսկ նրանք ասում են, որ ես վատ վիճակում եմ և շուտ գամ իրենց մոտ:

Рубрика: Մայրենի, Գրականություն, Uncategorized

1-4-րդ գլուխները. (Առաջին մաս)

Գիրքը ներբեռնել. GAVROSh — VIKTOR HYOWGO

Կարդալ 1-4-րդ գլուխները. (Առաջին մաս)

Բառային, տեքստային առաջադրանքներ.

Բացատրել բառերը բառարանի օգնությամբ.

անօթևան- Անտուն

գթասեր- Գութ սիրող

կարեկցանք- Կարեկցություն

հորձանուտ- Հորձանք կազմող

արվարձան- Քաղաքի տարածությանը մերձավոր ու քաղաքին հարող բնակավայր

խարխուլ- Փլվելու մոտ եղող

ձեղնահարկ-Ձեղունի և առաստաղի միջի հարկը:

հեգնական-Հեգնանք պարունակող

խեթ- Խոժոռ, խոլոր, խիստ:

ստահակ-Ստահակություն

աղերսալի-Աղերսանքով լի

կափկափել-Բաբախել

ածելի-Շատ սուր բերանով դանակ

Ի՞նչ է նշանակում

փափուկ սիրտ- նրբազգաց

սառը օջախ- որտեղ չկա տաքություն, ջերմություն

կտրել ճանապարհը- ճանապարհը փակել

Այս դարձվածքների մեկական բաղադրիչով կազմել (կամ գտնել) այլ դարձվածքներ:

 

  • Ինչպես կմեկնաբանես հետևյալ մտքերը.

Նա ոչ օթևան ուներ, ոչ հաց, ոչ կրակ, ոչ սեր, սակայն ուրախ էր, որովհետև ազատ էր:

Ես այս մտքերը կմեկնաբանեմ այսպես, որ տղան տուն չուներ, չուներ ուտելիք, չու ներ սեր բայց նա ազատ մարդ էր:

Եվ ցավալին այն էր, որ այդ տանը ոչ ոք չէր ժպտում:

Իսկ այս մտքերը կմեկնաբանեմ այսպես, որ այդ տանը մարդիկ չէին ժպտում նույնիսկ դրանց կարիքը չունեին :

  • Ի՞նչ հատկանիշներով աչքի ընկավ տղայի կերպարը այս հատվածում:

Այս տղան շատ բարի տղա էր, բայց նա չուներ տուն, չուներ հաց, ջուր, կրակ և սեր, բայց նա ուրախ էր, որովհետև նրան ոչ ոք չէր խանգարում և նա ազատ էր: Այս տղան ուներ մայր և հայր, սակայն հայրը նրան բանի տեղ չէր դնում, իսկ մայրը նրան չէր սիրւմ: Տղան ուներ նաև քույրիկներ:

Рубрика: Մայրենի, Գրականություն, Uncategorized

Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն 

Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն — Շալվա Ամոնաշվիլի

  • Աշխատել ձգտումով և առանց ձգտման. ո՞րն է տարբերությունը:

Աշխատել ձգտումով նշանակում է, որ դու աշխատում ես համառորեն և դա քո ցանկությամբ է:

Աշխատել առանց ձգտման նշանակում է, պարտականություն կատարել, 

  • Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է: — Ստեղծագործական աշխատանք:

Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է

Իմ պատկերացմամբ <<ձգտումը քարանձավի բանալի>> արտահայտությունը դա նշանակում է, որ քո ուղեղը գտնվում է մութ տարածության մեջ և հանկարծ հայտնվում է մի փոքրիկ ոչ սովորական կենդանի, որը ցանկանում է քեզ օգնել դուրս գալ այդ մթությունից: Կենդանու անունը կդնեմ ձգտում: Ձգտումը մարդկանց ամբողջ կյանքում կօգնի հասնել իրենց նպատակներին, լուծել իրենց առջև դրված ցանկացած խնդիր և առաջ սլանալ: Ձգտման օգնությամբ դու կարող ես հաղթահարել քարանձավի մթությունը՝ այսինքն ձգտումը դեպի շարունակել ապրելը, կօգնի քեզ դուրս գալ քարանձավից:

P.S. ըստ ինձ քարանձավը դուռ չունի

Рубрика: Մայրենի, Գրականություն, Uncategorized

Շալվա Ամոնաշվիլի առակ

Կարդալ հաջորդ առակը:

  • Ի՞նչ է սովորում մարդը Բնությունից. ի՞նչ է պատահում, երբ մարդը Բնությունից հեռանում է:

Մարդը բնությունից սովորում է ամեն ինչ, որովհետև բնությունն է ստեղծել այն ամենը ինչը որ մենք հիմա ունենք։ Եթե մարդը բնությունից հեռանա, ապա բնությունը կկործանվի և ամեն ինչը կվերանա։

  • Ուսուցիչն իսկապե՞ս դրական կամ բացասական տեսակետից կարող է ազդել սովորողի վրա. ինչպե՞ս:

Ուսուցիչը եթե լինի բարի և ուզի, որ իր աշակերտները սովորեն, ուրեմն նա երեխաների տեսակետից դրական էներգիա կթողի։

  • Ես ժպիտի մե՞ջ եմ ապրում, ինչով է օգնում կամ խանգարում այն, ո՞վ կամ ի՞նչն է ինձ սովորեցնում ժպտալ կամ սահմանափակում ժպտալու իմ իրավունքը: — Ստեղծագործական աշխատանք:

 

Ես ժպիտի մե՞ջ եմ ապրում, ինչով է օգնում կամ խանգարում այն, ո՞վ կամ ի՞նչն է ինձ սովորեցնում ժպտալ կամ սահմանափակում ժպտալու իմ իրավունքը

Յուրաքանչյուր մարդու ժպիտը շատ է օգնում։ Օրինակ երբ ինչ որ սխալ բան ես արել և չես ուզում, որ ուսուցչուհին բարկանա քո վրա, ուրեմն դու կարող ես ժպտալ և նա չի բարկանա քո վրա։ Ժպիտը եթե չլինի կյանքում մարդիկ կդառնան անսիրտ։ Ժպիտը մարդկանց դեմքի անբաժան մի մասնիկն է, որովհետև երբ դու նայում ես ինչ որ մեկին դու սկսում ես ժպտալ, իսկ հիմա պատկերացրեք այս գյուղի մարդկանց նրանք իրար կնայեին և կսկսեին վիճել իրար հետ։ Ես այնքան էլ չեմ սիրում ժպտալ, որովհետև երբ ինչ որ մեկին ես ժպտում եմ նրանք առիթավորվում են:

Рубрика: Մայրենի, Գրականություն, Կոմիտաս, Uncategorized

Սպասում

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Սպասում» պատմվածքը:

Առաջադրանքներ.

Բացատրիր —

Վնգստում էր ցուրտը-  կաղկանձում է ցուրտը դա նշանկում է, որ մարդիկ արձեն հասկանում են թե ինչպես է եղանակը ցրտում, աղքատ մարդիկ հասկանում են, որ պետք է ունենան լավ աշխատանք:

Արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր- Արևը կորում է դա նշանակում է, որ մարդիկ ավելի ուշ ուշ կտեսնեն լույսը և կվատանա երկրի վիճակը:

Անքեն ժպտաց- անհիշաչար ժպտաց ես հասկանում եմ, որ մարդ անկախ իր իրավիճակից ժպտում է:

շալակել ուրիշի սապատը- ես հասկանում եմ այս բռակապակծությունը այսպես ուրիշի ցավը մեղքերը մեղավորությունները վերցնես քեզ վրա

մտքից ծրարված զգացմունքներ- ես հասկանում եմ այսպես դու ունես մի փոքրիկ սենյակ, որտեղ կան քո բոլոր գաղտնիքները և քո բոլոր ապրած օրերը թե լավ և թե վատ:

  • Պատմվածքից դուրս բեր Կոմիտասի մտորումները՝
  1. ժողովրդի, նրա անցնելիք ճանապարհի մասին
  2. օրվա ապրուստի և հագուստի մասին.

Եվ համոզված էր, որ կգա նա՝ ձմռան այդ պաղ օրը ունեցած ափ կրակը կորցրած մարդը, ու ինքը անմիջնորդ կճանաչի նրան։ «Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը,- մտածեց Կոմիտասը,- դա մարդու ծնունդի դեմ, բնության  դեմ բան է։ Ամեն մարդ հանապազօրյա հաց պետք է ունենա՝ օդ շնչելու բնական իրավունքով, հագուստ ու կապուստ պետք է ունենա՝ իր մորթուգոյության բնական իրավունքով։ Եվ հաց ու թացի, հագուստ-կապուստի համար չէ, որ մարդիկ աշխարհ են գալիս, դրանք ի վերուստ տվում են նրանց ծննդի հետ՝ տրվում են օդի ու մորթու պես․․․ Իսկ եթե չկա՞, եթե չունի՞ն, ուրեմն մեծ ոճրագործություն է կատարել։ 

Կոմիտասը շատ ճիշտ է ասել նա գիտի, որ եթե մարդուն ստեղծել է աստված ուրեմն աստված նրան  ստեղծել է, որ նա իր կյանքը վայելի:

Արտահայտիր քո կարծիքը այդ մտքերի վերաբերյալ:

 

  • … մարմնոք ապրելու փոխարեն ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում… — ստեղծագործական աշխատանք՝ ինչի՞ համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում (6-8 նախադասությամբ):

ինչի՞ համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում

Յուրաքանչյուր մարդու աստված հենց այնպես չի ստեղծել, որովբետև աստված մեզ ստեղծել է, որ մենք ավելի մաքուր պահենք մեր երկիրը: Ես չեմ ծնվել անիմաստ, եթե ինձ աստված ստեղծել է ուրեմն մի բան պետք է ես անեմ իմ կյանքը ճիշտ վայելելու համար: Մարդիկ ապրում են ինչես ուզում են, օրինակ ես ապրում եմ, որպեսզի վայելեմ իմ կյանքը և անեմ այն ինչ ես եմ ուզում: Միայն հիմար մարդիկ կարող են ծնվել և անել գողություն կամ ստել, բայց մենք բոլորս գոնե մեկ անգամ ստել ենք: Ես ծնվել եմ, որպեսզի մեծանամ դառնամ լավ մարդ ունենամ լավ աշխաանք և ունենամ լավ շրջապատ և ամենակարևորը ունենամ լավ ընտանիք:

Рубрика: Մայրենի, Մուշեղ Գալշոյան, Գրականություն, Կոմիտաս, Uncategorized

Դարուղի

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Դարուղի» պատմվածքը:

Առաջադրանքներ.

  •  Ինչպե՞ս էր Կոմիտասը իրար կապում մարդուն և երգը. համամի՞տ ես նրա հետ, ինչու՞:

Կոմիտասը մարդուն և երգին կապում էր բնության շնորհիվ, չէ որ բնությունն է ստեղծել այդ ամենը բնության շնորհիվ է, որ մարդիկ լավ են երգում:

  • Մեկնաբանիր վերնագիրը:

 <<Դարուղի>>   նշանակում է լեռան լանջով անցնող ճանապարհ