Рубрика: Մայրենի, Մարկ Տվեն, Առաջադրանքներ, Առարկաներ

Վերջաբան

Վերջաբան

  • Վերակենդանացնելով հիշողության մեջ վշտալից տպավորությունները՝ մարդը իր սրտում ամրապնդում է կարեկցության ծիլերը: — Իսկապե՞ս տխրություն ճաշակած հոգին ավելի կարեկցող է լինում:
  • Ի՞նչ դասեր քաղեցին այս պատմությունից տղաները:
  • Ինչ չափով կատարվեցին տղաների երազանքը:

Թոմի երազանքը կատարվեց, որովհետև նա ուզում էր դառնալ թագավոր և նրա երազանքը կատարվեց: Նրան սկզբում հեշտ չէր նա չէր սիրում երբ նրան մատուցում էին չէր սիրում որ ծառաներ ուներ, բայց նա արդեն այդ ամենին սովորեց և արդեն կամաց կամաց սկսեց դառնալ թագգավոր:

Реклама
Рубрика: Մայրենի, Մարկ Տվեն, Uncategorized

Գլուխ երեսունմեկերորդ

Գլուխ երեսունմեկերորդ

  • Նա զգում էր, որ եթե աշխարհում արժե ապրել, ապա միայն նրա համար, որ մարդս թագավոր լինի և ժողովրդին սիրելի: — Համաձայն ես, թե՝ ոչ. ինչու: Քո կարծիքով ինչի համար արժե ապրել:

Նա զգում էր, որ եթե աշխարհում արժե ապրելմիայն նրա համար, որ մարդս թագավոր լինի և ժողովրդին սիրելի: Ես համաձայն չեմ, որովհետև  նա  ապրում էր միայն նրա համար, որ իր մարդը թագավոր լինի և մարդկանց սիրելի:

Ինձ համար արժե ապրել նրա համար, որ դու հասնես քո բոլոր նպատակներին: Ճիշտ է եթե դու ապրում ես քո համար կյանքը չի գնում  հանգիստ գետի նման այլ դու ունենում ես լիքը դժվարություններ և դրա համար դու պետք է հաղթահարես, որպեսզի կարողանաս քո կյանքը ճիշտ դասավորես: Ես ապրում եմ իմ  լավագույն ընկերների համար և ծնողների համար

  • Ոչինչ չէր կարող փչացնել Թոմի տրամադրությունը: Նրա հոգում տիրող հպարտությունն ու ուրախությունը անհետացան միայն մոր խոսքերից: — Մայրիկներն ինչպես են կարողանում ազդել երեխաների վրա (գրել և դրական, և բացասական կողմերը):

Բացասական կողմեր- Իմ մայրիկը ինձ վրա ազդում է այն ժամանակ երբ ես ուզում եմ բակ իջնել խաղալու և իմ մայրիկը ասում է, որ արդեն մութ է և ցուրտ, իսկ ես շատ եմ նեղվում երբ չեմ իջնում բակ:

Դրական կողմեր- Իմ մայրիկը ինձ միշտ սովորեցնում է լավ, որ եթե ես գնամ խնջույքի խայտառակ չլինեմ: Իմ մայրիկը օգնում է ամեն հարցում:

Рубрика: Մայրենի, Մարկ Տվեն

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսաներեքերորդ

  • Եթե նա, որից բխում են օրենքները, չի հարգում այդ օրենքները, ինչպես կարող է պահանջել, որ այդ օրենքները հարգեն ուրիշները:

Եթե մարդ չի հարգում օրենքները, ուրեմն նա իրավունք չունի ասի ինչ որ մեկին, որ նա հարգի այդ օրենքները:

  • … նա չար դեմք չունի, բայց քաղցն ամեն ինչ անել կտա…

Եթե  մարդը բարի է կամ չար, միևնույնն է, որ նա հանուն քաղցի ամեն ինչին պատրաստ է:

  • Այս գլխում հեղինակը բացահայտում է պետության մի քանի թերություններ-բացասական երևույթներ. թվարկիր դրանք ու փորձիր համեմատել մեր պետության հետ:
Рубрика: Մայրենի, Մարկ Տվեն, Առաջադրանքներ, Առարկաներ

Գլուխ վեցերորդ

մաս 1

Գլուխ վեցերորդ

  • Ինչու էր Թոմը նեղվում սպասավորների մատուցած ծառայություններից: Կցանկանայիր դու ծառա ունենալ. ինչու:

Ես եթե ունենայի ծառա կխնդրեի նրանցից ինչ ուզում էի: Յուրաքանչյուրը եթե ունենար ծառա նույնը կաներ ինչ որ ես: Ծառա ունենալը ինձ մոտ սովորական է:

 

 

Рубрика: Մայրենի, Մարկ Տվեն, Առաջադրանքներ

Գլուխ  չորրորդ

Գլուխ  չորրորդ

  • Կուշտ ստամոքսը ոչինչ չարժե, երբ խելքն ու սիրտը քաղցած են:

Ավելի  լավ է խելքով ու սրտով  կուշտ լինել քան ստամոքսով:

  • Այսօրվա դասն ի զուր չանցնի ինձ համար — դու ի՞նչ դասեր կքաղեիր այս պատմությունից:

Ես դաս քաղեցի Թոմից, որովհետև նա շատ աղքատ էր բայց միևնույն  ժամանակ հարուստ խելքով:

  • Ինչպես ես հասկանում տգիտությունից տանջվելարտահայտությունը:

տգիտությունից տանջվել արտահայտությունը ես հասկանում եմ հետևյալ կերպ.

Մարդ միշտ պետք է լինի խելացի, որովհետև եթե  Մարդ չլինի խելացի նա կսկսի  տգիտությունից տանջվել և չի կարող ոչ մի բան անել;

Рубрика: Մարկ Տվեն

Գլուխ երրորդ

Գլուխ  երրորդ

  • Բոլոր հայրերն իրար նման են — ինչպես ես հասկանում այս արտահայտությունը:

Բոլոր հայրերը  առաջին հերթին պետք է լինեն հոգատար իրենց երեխաների հանդեպ: Բոլոր հայրիկները պետք է լինեն բարի խելացի:

  • Երանի՜ աղքատին, երանի՜ արքայազնին — ինչի՞ համար:

Երբեմն նկատել եք, որ երբ դուք գնում եք գյուղ տեսնում եք մարդիկ ինչքան են տանջվում, որովհետև նրանք շատ խելացի են եղել, եթե նրանք խելացի չլինեն իրենք չեն կարողանա այդքան քրտնաջան աշխատել:

Արքայազներին ես երանի չեմ տալիս , որովհետև ես ունեմ իմ խելքը և մի օր ես կարող եմ դառնալ ոչ թե արքայազն այլ թագավոր: Արքայազները իրենց հայրիկներից են սովորում թե ինչը պետք է ճիշտ անել և ինչը սխալ, որպեսզի կարողանան կառավարել այդ ամբողջ աշխարհը:

  • Ստեղծագործական — Դրանից ավելի էլ ի՞նչ է հարկավոր… (Ինչո՞վ եք գոհանում, ինչն է ձեզ պակասում, ինչն եք կարևորում, ինչը չեք գնահատում…)

Դրանից ավելի էլ ի՞նչ է հարկավոր…

Առաջին հերթին ես գոհ եմ իմ ծնողներից, հրազատներից: Ես գոհ եմ իմ բարությամբ խելացիությամբ: Ես չեմ գնահատում այն մարդկանց ովքեր միմիանց  ծաղրում են և չեն սիրում իրար: Ես գոհ եմ ինձանից, որովհետև եթե ես ինձանից գոհ չլինեմ ապա իմ ապրելը անիմաստ կլինի: Բայց ինձնից մի փոքր իմ համարձակությունը և ուժն է պակասում և ես փորձում եմ դրանք լրացնել: Ինձ թվում է մարկանց կեսը իրենցից ընդանհրապես գոհ չեն  իմ բոլոր ընկեր և ընկերուհիները իրենցից գոհ են:

Рубрика: Մարկ Տվեն, Uncategorized

Մարկ Տվեն

%d5%b4%d5%a1%d6%80%d5%af

Հեղինակ՝ Մարկ Տվեն

Ամերիկյան գրականություն

6-րդ դասարան

մաս 1մաս 2

Գլուխ առաջին, երկրորդ

  • Երազանքներն ու գրքերը հետք թողեցին Թոմի հոգու մեջ: — Հնարավո՞ր է՝ գիրքն այդպես փոխի մարդուն. հիմնավորիր:

Գիրքը կարող է մարդու խոսելու ձևը ավելի զարգացնել, կարողանան իրենց նախադասությունները ճիշտ  կազմել:  Գրքերի մեծամասնությունը կարող են նաև փոխել մարդու կյանքը:

  • Ստեղծագործական —  Գրքերով բացվող ճանապարհ (ամենատարբեր մտքեր գրքերի մասին):

Գրքերով բացվող ճանապարհ

Նորմալ մարդկանց կյանքում գիրքը շատ մեծ դեր կարող է ունենալ: Երբեմն գիրքը ավելի շատ <<սնունդ>> է տալիս   քան սովորական ուտելիքը: Իմ սիրած զբաղմունքներից է գիրք կարդալը:  Ամենա շատը սիրում եմ Վախթանք Անանյանի ու Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները: Անանյանի ստեղծագործություններում նա ավելի շատ նկարագրում է բնությունը: Կարդալով Անանյանի ստեղծագործությունները սերս դեպի բնությունը ավելի է զարգանում և նախընտրում եմ ընտանիքիս հետ ժամանակ անցկացնեմ բնության գրկում, վայելեմ բնության համն ու հոտը: