Рубрика: Մխիթար Սեբաստացի

Սեբաստացի Չորրորդ հոդված

Չորրորդ հոդված — Ինչպիսի՞ ընթերցող էր Սեբաստացին: Խոսիր քո մասին. ինչպիսի ընթերցող ես դու — նմա՞ն ես նրան, ինչո՞վ: Քո մտերիմներից կա՞ Սեբաստացու նման ընթերցող. ներկայացրու նրան, զրուցիր հետը և պատմիր մեզ այդ զրույցը (կարող ես նաև տեսագրել կամ ձայնագրել):

Ես տեղեկացա, որ  Սեբաստացին եթե գիրք էր վերցնում և կարդում էր, հետո չէր փակում և գնում, այլ եթե նա մինչև վերջ չկարդա այդ գիրքը չէր թողի և գնար, իսկ ես այդպիսինը չեմ, որովհետև եթե ես կարդում եմ հետո գիրքը դնում եմ մի կողմում և գնում եմ: Սեբաստացին եթե գիրք էր կարդում անպայման պետք էր հասկանար, որովհետև եթե չհասկանար կարդալը անիմաստ կլինի, ես նույնպես այդպիսինն եմ: Սեբաստացին նույնիսկ  հաց ուտելուց էր կարդում, նա շատ — շատ էր սիրում գիրք կարդալ:

Реклама
Рубрика: Մխիթար Սեբաստացի

Սեբաստացի երրորդ հոված

Երրորդ հոդված — ինչպե՞ս էր Սեբաստացին սաներ ընտրում. մեր կրթահամալիրն ինչպես է սովորողներ ընտրում — համեմատիր՝ խոսելով նմանությունների և տարբերությունների մասին:

Սեբաստացին իր աշակերտներին ընտրում էր այսպես: Նա երեխաներին դժվարություներով լի փորձեր էր տալիս , որպեսզի նրանք կարողանան հաղթահարել: Սեբաստացին վերցնում էր 12-16 տարեկան  միայն տղաներին, իսկ մեր դպրոցում 2-18 տարեկան տղա և աղջիկներ կարող են սովորել:

Рубрика: Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի

Երկրորդ հոդված — համեմատեք ձեզ Սեբաստացու հետ. ո՞ր ընդունակություններով ու հատկանիշներով եք նման նրան, որո՞նք չունեք: Կա՞ն արդյոք ձեր շրջապատում այդպիսի մարդիկ. պատմեք նրանց մասին:

Ես Մխիթար Սեբաստացիից տարբերվում եմ, որովհետև ես սիրում եմ երբ որ ինձ գովում են: Մխիթար Սեբաստացին չէր սիրում երբ նրան գովում էին, նա չէր սիրում կեղծավոր բաներ, չէր սիրում երբ նրա բոլոր արած բարի գործերը չէր ասում ոչմեկին:

Рубрика: Մխիթար Սեբաստացի, Uncategorized

Մխիթար Սեբաստացի

Առաջին հոդված — ներկայացրեք ձեր շրջապատից մեկին, որին համարում եք առաջնորդ, և փորձեք համեմատել` ինչով են նման Սեբաստացուն, որն է առաջնորդ լինելու իրենց գաղտնիքը (եթե կա այդպիսին): Ներկայացրեք զրույցը հոդվածի տեսքով, հնարավորության դեպքում նկարահանեք կամ ձայնագրեք հարցազրույցը:

Ինձ համար առաջնորդ դա առաջին հերթին իմ ծնողներն են, ինձ  իմ ծնողներն  են մեծացնում: Եթե ես ինչ որ մի բանի կարիք եմ ունենում անպայման հարցնում եմ մայրիկիս կամ հայրիկիս, որովհետև ես ինչ որ բան առանց հարցնելու անեմ նկատողություն կստանամ: