Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Պատմության ընտրությամբ դասընթաց․ հաշվետվություն

Սեպտեմբեր ամսին հետաքրքրությունս «Պատմություն» առարկայի հանդեպ էլ ավելի խորացավ։ Սկզբում երկմտում էի, մտածում էի ընտրե՞մ, թե՞ ոչ։ Որոշեցի փետրվար ամսին փորձել և ընտրել «Պատմություն» խորացված դասընթացը։ Ասեմ, որ ստացվեց, պատկերացումներս, ի ուրախություն ինձ, իրականացան։ Մասնակցել եմ մի շարք կլոր սեղանների, հանդիպում-քննարկումների, միջազգային գիտաժողովի, արտագնա պարապմունքների, ճամփորդությունների․․․էլ ինչ պատմության խումբ, առանց բացահայտումների․․․

Читать далее «Պատմության ընտրությամբ դասընթաց․ հաշվետվություն»
Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Էթիունիի հետքերով․ մաս 2

Մայիսի 26-ին կայացավ մեր երկրորդ արտագնա պարապմունքը «Էթիունի-Ուրարտու»,հակամարտություն-պայքար թեմայով։ Պարապմունքը սկսվեց Կարմիր բլուր հնավայրից հայտնաբերված խեցեղենի ներկայացմամբ։ Եվս մեկ անգամ բնորոշեցինք խեցեղենի կառուցվածքը, ասեմ, որ ոչինչ չէի մոռացել, նախորդ պարապմունքից իմ իմացածը հիշում էի։ Այս պարապմունքի ընթացքում ուսումնասիրեցինք Էթիունին ավելի մանրամասն։ Շատ ինֆորմատիվ և հետաքրքիր էր լսել, քանի որ ամեն ինչ շատ կազմակերպված էր։

Читать далее «Էթիունիի հետքերով․ մաս 2»
Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Նախապատրաստական աշխատանք կլոր սեղան-քննարկումից առաջ

Մայիսի 24-ին, հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան նախաձեռնում է կլոր սեղան-քննարկում՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախագահի և նույն ֆակուլտետի ակտիվիստ ուսանողների, պատմության ֆակուլտետի փոխդեկանի և նույն ֆակուլտետի դասախոսների մասնակցությամբ։ Թեման «ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ»։ Ինչպես բոլոր հանդիպում-քննարկումների ժամանակ, այս անգամ ևս կատարել ենք նախապատրաստական աշխատանք, որպեսզի պատրաստված լինենք քննարկմանը։

Ընտրել եմ Հայաստան-Վրաստան հարաբերությունները, քանի որ ժամանակին վրացերեն եմ սովորել, ուստի որոշ չափով ծանոթ եմ նրանց հարաբերություններին։ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանը ունի ամուր համագործակցություն Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում․ քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար, մշակութային և այլն: Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում։ 2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը։ Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից։ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները։

Հուսով եմ՝ հետաքրքիր, բուռն քննարկում է լինելու․․․

Աղբյուրներ՝ 1, 2, 3

Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Էթիունիի բացահայտման հետքերով

Արտագնա պարապմունքը ամենալավ միջոցն է էլ ավելի կրթվելու, ինքնակրթվելու, մանավանդ, երբ այն քեզ հետաքրքրում է․․․
Մայիսի 17-ին այցելեցինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ արտագնա պարապմունքի, որը վարում էր թանգարանի տնօրեն, պատմաբան, հնագետ Միքայել Բադալյանը։ Այս այցին շատ էի սպասել, քանի որ թեման շատ հետաքրքիր էր։ Միքայել Բադալյանը մեզ ներկայացրեց շատերին անհայտ Էթիունիի մասին, շեշտելով, որ մենք ավելի շատ ծանոթ ենք Ուրարտուին, բայց ոչ Էթիունիին։ Քանի որ թեման բավական ծավալուն էր, որոշեցինք երկու դասախոսություն լսել /երկրորդ արտագնա պարապմունքը կլինի հաջորդ շաբաթ/։
Առաջին պարապմունքի հիմնական նպատակն էր մեզ ծանոթացնել մասնավորապես Էթիունյան մշակույթի հետ։ Ամեն ինչ շատ պարզ, հստակ և պատկերավոր էր ներկայացված։ Դասախոսության ընթացքում առնչվեցինք երկու կարևոր ժամանակաշրջանների հետ՝ «Ուշ բրոնզի» և «Երկաթի» դարաշրջան, որոնք Հայաստանի պատմության առանցքային, կարևորագույն փուլերից են։

Читать далее «Էթիունիի բացահայտման հետքերով»
Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան․նախապատրաստական աշխատանք

Վաղը՝ մայիսի 17-ին, արտագնա պարապմունք ենք անցկացնելու՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Մինչ թանգարանային այցը, դիտել եմ հարցազրույց Միքայել Բադալյանի՝ թանգարանի տնօրենի մասնակցությամբ, ով պատմել է Էթիունիի մասին։ Անեղծ կլինեմ և կասեմ, որ երբեք չէի լսել այդ երկրի մասին, բայց այս հարցազրույցը դիտելուց հետո շատ տպավորված մնացի։ Վաղը, իհարկե, ավելի մանրամասնորեն մեզ կներկայացնեն Էթիունիի մասին։ Անհամբերությամբ սպասում եմ մեր այցին, քանի որ վստահ եմ, որ այն հետաքրքիր է անցնելու։

Ահա հարցազրույցը՝

Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Անմոռանալի օր Ջանֆիդայում

Կարծում եմ՝ այս ճամփորդությունը կլինի ամենահիշարժաններից մեկը․․․

Մայիսի 12-ին Մայր դպրոցի բակից շարժվեցինք դեպի Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ։ Ճանապարհը տևեց մոտ մեկ ժամ, բայց այն ավելի արագ և աննկատ անցավ, քանի որ ընթացքում միասին զրուցում և երգում էինք։ Հասնելուն պես, մեզ ջերմ դիմավորեցին գյուղի դպրոցի ուսուցիչները, ուղեկցեցին և ներկայացրեցին Ջանֆիդայի միջնակարգ դպրոցը։ Մուտքի մոտ կար «Փառքի սրահ», որտեղ 44-օրյա (ոչ միայն) պատերազմի հերոսների նկարներն էին, ովքեր ծնունդով Ջանֆիդայից էին։ Մեզ միացան նաև ավագ դասարանների սովորողները, որոնց հետ միասին հավաքվեցինք մի դասասենյակում, նաև մեզ միացավ դպրոցի տնօրենը՝ Հակոբ Սրեյանը, այլ ուսուցիչներ։ Սկզբում մենք՝ սեբաստացիներս ներկայացանք, ներկայացրինք մեր կրթահամալիրը, Ավագ դպրոցը, այն, թե ինչպես են մեզ մոտ անցնում ուսումնական պարապմունքները, ինչպես կարող է ցանկացած հետաքրքրված պատանի ընդունվել մեր դպրոց։ Պարոն Սրեյանը և դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Ղարիբյանը խոսեցին գյուղի պատմության, բնակիչների պատմական աշխարհագրության, գյուղի «Ջանֆիդա» անվան ծագման մասին։ Այնուհետև մի փոքր շրջայց կատարեցինք դպրոցում, իսկ հետո բակում՝ սիրուն ծիրանենիների տակ միասին երգեցինք-պարեցինք։ Այս ամենից հետո քայլեցինք գյուղում, ծանոթացանք-շփվեցինք տեղի բնակիչների հետ։ Դպրոցին կից գտնվում է նոր վերակառուցված մանկապարտեզը, որտեղ նույնպես մտանք, ասեմ, որ բավական լավ պայմաններում են երեխաներն անցկացնում իրենց առօրյան, այնտեղ շատ հաճելի մթնոլորտ էր։ Այստեղից քայլեցինք դեպի գյուղի կենտրոն, եղանք Սուրբ Կարապետ եկեղեցում, որը հիմնադրվել է 2014 թվականին, մոմ վառեցինք, աղոթեցինք, երգեցինք հոգևոր երգեր։ Այստեղ որոշվեց, որ տղաները ֆուտբոլ են խաղում դաշտում։ Մինչ տղաները խաղում էին, մենք շփվեցինք աղջիկների հետ և միասին սկսեցինք ջերմ զրուցել։ Միասին խոսեցինք իրենց ապագա մասնագիտությունների մասին, այնուհետև՝ հոբբիների և այլ հետաքրքրությունների մասին։ Շատ հետաքրքիր էր նման զրույց ունենալը, քանի որ կյանքում չէի շփվել գյուղի բնակիչների, մանավանդ իմ տարիքի պատանիների հետ։ Խոսեցինք և չնկատեցինք, թե ինչպես ժամանակն անցավ։ Այստեղից միասին քայլեցինք դպրոց, որտեղ դպրոցի ուսուցիչները մեզ համար հյուրասիրություն էին պատրաստել։ Մեզ միացավ պարոն Սրեյանը, մենք հայտնեցինք մեր շնորհակալական խոսքերը, իրենք՝ իրենցը, քանի որ նրանց գյուղը բավական անհայտ էր և մեզ պես մարդիկ առաջին անգամ էին այցելում իրենց։ Առանց հրավերքի մենք չէինք կարող վերադառնալ, ուստի առաջարկեցինք, որ սկսենք միասին բարեկամա-ընկերական կամուրջ կառուցել, հետևաբար մենք նրանց մեծ սիրով ու հաճույքով սպասում ենք մեր կրթահամալիրում։
Միմյանց հրաժեշտ տալով վերադարձանք Երևան՝ առաջիկայում հանդիպելու ակնկալիքով և սպասումով․․․

Հետաքրքիր, բուռն էմոցիաներով, զրույցներով լի ճամփորդություն էր, ինչ խոսք։ Շնորհակալ եմ Ջանֆիդայի դպրոցի ուսուցիչներին և սովորողներին՝ նման ընդունելության համար, նաև ընկեր Վարդանին, որ մեզ համար այսպիսի հետաքրքիր ճամփորդություն է կազմակերպել։

Ֆոտոշարք՝

Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Նախապատրաստական աշխատանք ճամփորդությունից առաջ․ Ջանֆիդա գյուղ

Ջանֆիդա գյուղը գտնվում է Արմավիրի մարզում, ունի մոտավորապես 3000 բնակիչ: Հակոբ Սրեյանը՝ Ջանֆիդա գյուղի դպրոցի տնօրենը, շատ ոգևորված է մեր այցի համար, քանի որ Ջանֆիդան բավական անհայտ և քիչ տեղեկություն ունեցող գյուղ է: Ես նույնպես անհամբեր սպասում եմ մեր այցին: Ջանֆիդա գյուղը մարդիկ կառուցել են արևմտյան Հայաստանին շատ մոտ, քանի որ մտածել են, որ մի օր վերադառնալու են իրենց հին տներ։ Ստորև կարող եք տեսնել նախագիծը։

Ամբողջ ծրագիրը՝ համակարգողի բլոգում

Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

«Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն»․Միջազգային գիտաժողով. օր առաջին

Մայիսի 3-ին Գիտությունների Ազգային Ակադեմիայում սկսվեց «Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն»․Միջազգային հնգօրյա գիտաժողովը։ Սա առաջին գիտաժողովն էր, որին ես մասնակցում եմ և կարող եմ ասել, որ շատ ոգևորված և տպավորված եմ առաջին օրվա առաջին նիստից։ Այնքան հետաքրքիր, նույնիսկ մոլորեցնող թեմաներ էին ընտրվել, որ երբևէ չէի մտածել դրանց շուրջ։ Գիտաժողովի ամբողջ գրաֆիկը, կազմակերպվածությունը, բանախոսները, միջավայրը․․․այս ամենն էլ ավելի նպաստեց, որ ես հաճույքով մասնակցեմ։

Читать далее ««Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն»․Միջազգային գիտաժողով. օր առաջին»
Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Միջազգային գիտաժողով. նախապատրաստական աշխատանք

Օր 1-ին, մայիսի 3 /երեքշաբթի/
Գիտությունների Ազգային Ակադեմիա
ժամը՝ 11։30-14։30՝ առաջին նիստ
Թեման՝ «Բաժանված քաղաք»
Վայրը՝ ԳԱԱ /Հասցե՝ Մ․ Բաղրամյան պողոտա, 24/

Զեկույցներ՝

Читать далее «Միջազգային գիտաժողով. նախապատրաստական աշխատանք»
Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Կլոր սեղան-հավաք․հասարակագիտական ստուգատեսի ամփոփում

Ահա ավարտվեց «Հասարակագիտական ստուգատես 2022»-ը։ Այն ամփոփվեց «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կլոր սեղան-հավաքով։ Սովորողները ներկայացրին իրենց կատարած նախագծերը, իրականացրած բոլոր  աշխատանքներն ու նախաձեռնությունները՝ կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ, հասարակագիտական հոդվածների ընթերցում-վերլուծություններ, որոնք իրականացվել են հասարակագիտական ստուգատեսի ընթացքում։ Քանի որ ստուգատեսի օրացույցում հատուկ տեղ էր զբաղեցնում Տիգրան Հայրապետյանական օրերը, սովորողները ներկայացրին իրենց կարդացած հոդվածների վերլուծությունները, Տիգրան Հայրապետյանի նոր գրքի շնորհանդեսը և «Տիգրան Հայրապետյան 2022» մրցանակաբաշխությունը։
Այնուհետև Քոլեջի ուսանողները ներկայացրին իրենց նախագիծը, որը, կարծում եմ, շատ հետաքրքիր էր, քանի որ թեման կարևոր էր՝ «Մարդու և քաղաքացու իրավունքները»։ 

Ամփոփման վերջում հնչեցին հարցեր, եղան առաջարկներ հաջորդ տարվա ստուգատեսի զարգացմանն ուղղված։ Օրինակ՝ Սոնա Բալայանն առաջարկեց ավելի շատ հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ իրականացնել, ում առաջարկի հետ ես նույնպես համամիտ եմ, քանի որ այն ստուգատեսի բովանդակությունն ավելի կհարստացնի։ 

Կլոր սեղանի վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ տիար Բլեյանը։ Հուսով եմ՝ հաջորդ տարի ավելի մեծ եռանդով կաշխատենք հասարակագիտական ստուգատեսի շրջանակում։