Рубрика: Պատմություն, Uncategorized

Աշոտ Գ Ողորմած

StatueAshot2  Աշոտ Գ Ողորմած: Կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է հայկական թագավորությունների դաշնակցային միություն՝ Աշոտ Գ-ի գերագահությամբ: Թագավորության հոգևոր կենտրոններն են դարձել նրա և կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ կառուցված Սանահինի և Հաղպատի վանքերը: Աշոտ Ողորմածը 963-964 թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքն ընդարձակվելու հնարավորություն չուներ: Բյուգանդական կայսրությունը 967 թ. խարդախ միջոցներով զավթելով Տարոնի Բագրատունյաց իշխանությունը և այն դարձնելով առանձին բանակաթեմ՝ արդեն 970-ական թթ. սկսեց սպաոնալ հայոց թագավորությանը: Աշոտ Գ-ն հայկական 80 հազարանոց զորաբանակով Հարք գավառում ընդառաջ ելավ իր տիրույթներին սպառնացող բյուզանդական զորքերին, և կայսր Հովհաննես I Չմշկիկը 974 թ. խոհեմաբար խաղաղության և բարեկամության պայմանագիր ստորագրելով՝ հեռացավ Բագրատունյաց սահմաններից: Մահացել է 977թ.:

Աղբյուրը՝ Աշոտ Գ Ողորմած

Реклама
Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Ապրիլի 29-Մայիսի 3

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում» թեման.
ա/ Պատմագրությունը
բ/ Գրականությունը և Արվեստը /բանավոր, դասագիրք, էջ 150-151, 154-158/.

Առաջադրանքներ.
1. Նշե՛ք հայ պատմագրության հիմնական ուղղությունները և հեղինակներին:

Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր շարականագրությունը։ V դարը գիտության մեջ ընդունված է անվանել Հայոց Ոսկեդար։ Կարևոր պատմական երկ է Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությունը», որն ընդգրկում է IV դարի կեսերից մինչև 387-թ. ընկած դեպքերի շարադրումը։


2. Գնահատե՛ք 10-14-րդ դարերի հայ արվեստի նվաճումները /բանավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Ապրիլի 22-26

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում» թեման.
ա/ Մշակույթի վերելքը: Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, դասագիրք, էջ 146-151/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները և կրթական գործի նշանավոր կազմակերպիչներին:

15-17-րդ դարերում նվաճողների պատերազմները և երկարատև տիրապետությունը մեծ հարված հասցրին հայկական գիտությանը։ Զարգացած միջնադարի հայկական դպրոցը, որը հովանավորվում էր հայ ազնվական ընտանիքների կողմից, անկում ապրեց։ Իրենց գոյությունը դադարել էին Անիի ու Կարսի վարդապետարանները, Հաղպատի ու Սանահինիդպրոցները, Նարեկավանքի ու Սևանավանքի կրթօջախները, Հավուց Թառի և Մալաթիայի գրչության կենտրոնները, Գլաձորի ու Տաթևի համալսարանները և այլն։ Փակվեցին նաև դրանցում գործող մատենադարաններն ու գրադարանները, և վանական համալիրները կրթամշակութային օջախներից վերածվեցին պաշտպանական կառույցների՝ բացակայող աշխարհիկ առաջնորդների փոխարեն հայ բնակչությունն օտար զավթիչներից պաշտպանելու նպատակով։

2. Նշե՛ք հայ պատմագրության հիմնական ուղղությունները և հեղինակներին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

 

Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Ապրիլի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական պետականությունը Կիլիկիայում» թեման.
ա/ Հայոց թագավորության վերականգնումը

բ/ Կիլիկյան հայկական պետության պետական կարգը /բանավոր, դասագիրք, էջ 129-132, 142-145/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը:

Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադրումն ու ամրապնդումն իրենց չափազանց կարևոր դերն ունեին Արևելքի միջազգային խառը իրադրության մեջ։ Տարածքում իրենց նվաճողական նկրտումները սկսեցին դրսևորել նորանոր մուսուլմանական պետություններ, որոնք թշնամական վերաբերմունք ունեին Կիլիկիայի նկատմամբ։

2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:

3. Ներկայացրե՛ք Կիլիկյան հայոց թագավորության դատական համակարգը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Ապրիլի 8-12

Դասագիրք–Հայոց պատմություն-7
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական պետականությունը Կիլիկիայում» թեման.
ա/ Հայկական պետության ստեղծումը Կիլիկիայում
բ/ Կիլիկիայի հայկական պետության ամրապնդումը /բանավոր, դասագիրք, էջ 121-128/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման նախադրյալները:

Կիլիկիայի բնակչության մեծ մասը հայ էր էին, փոքրամասնություններից էին ասորիները, մուսուլմաները, հրեաներն ու ֆրանկները: Բնակչության խայտաբղետությունն ունեցավ իր ազդեցությունը Կիլիկիայի մշակույթի վրա: Կիլիկիայի հայ ազնվականությունը շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից, օրինակ ասպետությունն ու շատ ֆրանսիական պաշտոնների անվանումներ։ Կիլիկիայի սոցիալական կառուցվածքն ավելի նման էր Արևմտյան Եվրոպայի երկրների ֆեոդալական համակարգին, քան ավանդական Մեծ Հայքի նախարարականհամակարգին: Օրինակ Կիլիկիայում ֆրանսերեն պարոն կամ բարոն և գունդստաբլ բառերը փոխարինեցին հայկական նախարար և սպարապետ անվանումներին:
2. Ներկայացրե՛ք Կիլիկիայի՝ ստորև նշված իշխանների կարևոր ձեռնարկումները՝
ա/ Թորոս 1-ին
բ/ Լևոն 1-ին
գ/ Թորոս 2-րդ
դ/ Մլեհ /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Рубрика: Պատմություն

Դվին

Քանի որ մեզ մոտ նախագծային շաբաթ է, այդ պատճառով մենք պետք է ընտրեինք Հայաստանի մայրաքաղաքներից որևէ մեկը: Ես ընտրել եմ Դվինը, իսկ մնացածը կարող եք կարդալ ներքևում:

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ պաշտպանական պարիսպներ, խրամ և աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում տարածաշրջանի խոշոր առևտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան և Բյուզանդական կառավարիչների նստավայր7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր: Արաբական արշավանքների ադյունքում 7-րդ դարի վեջին Դվինը և ամբողջ Հայաստանը անցավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը : Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչև 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Մարտի 18-22

Համաշխարհային պատմություն /Միջին դարեր/.
https://lib.armedu.am/resource/2485
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-Խաչակրաց շարժումը
-13-րդ դարի նշանավոր տիրակալները՝
ա/ Ինոկենտիոս 3-րդ Պապ
բ/ Ֆրիդրիխ 2-րդ
գ/ Լյուդովիկոս 9-րդ /բանավոր, դասագիրք, էջ 51-59, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Թվարկե՛ք Խաչակրաց շարժման պատճառները և հետևանքները:

Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի։ Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները՝ սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ։

2. Պարզաբանե՛ք «Արքայի 40 օր» օրենքի բովանդակությունը և նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.