Рубрика: Ստեղծագործում եմ, Uncategorized

Մարդկանց թերությունները և առավելությունները ինտերնետի շնորհիվ

00000018

Մարդիկ ամեն օր օգտվում են համացանցից՝ ինտերնետ։ Մենք ամեն օր մտնում ենք սոց․ կայքեր և մոտ 1-2 ժամ մնում ենք այնտեղ։ Մեզ համացանցը տեղեկություններ է տալիս, բայց նաև այդքան հեռախոսի մեջ մնալը վնասակար է մեր առողջությանը, դրա համար ավելի լավ է, որ մենք թերթ կարդանք։ Այս նկարում մարդը չէր նայում թե ինչ է կատարվում դրսում, այլ նա սպասում էր այնքան, մինչև իր հեռախոսը լիցքավորվեր։ Ահա թե ինչպես է մեզ մեր հեռախոսը փչացնում։

Реклама
Рубрика: Ստեղծագործում եմ, Uncategorized

Մարդկանց դժվարությունները

Untitled

Մարդիկ ամեն օր ունենում են բազում դժվարություններ։ Ես ինքս էլ ունեմ դժվարություններ։ Մարդիկ այս դժվարությունները այդքան էլ շուտ չեն լուծում։ Նրանք այդ բոլոր խնդիրները լուծում են իրենց ընկերների կամ ծնողների շնորհիվ՝ նայած թե ինչ խնդիր է։ Ես երբ ունենում եմ դժվարություններ, չեմ ասում ոչ մեկի, այլ փորձում եմ ինքս լուծել դրանք, որովհետև չեմ ուզում, որ մի մանրուքի պատճառով դառնա մի կաթիլ մեղրը։

Рубрика: Ստեղծագործում եմ

Կարոտ

Կարոտը այպիսի բան է, որ չես կարող մոռանալ:

Կարոտը, երբ ինչ- որ մեկը  մեկին սիրում է ու կարոտում է նրան:

Բոլորի մոտ էլ կա կարոտ, եթե ինչ- որ մեկը դա չունի,  ուրեմն դա անսիրտ մարդ է:

 

 

Рубрика: Մայրենի 2016 2017, Ստեղծագործում եմ, Uncategorized

Տարեմուտի խոստովանություն

Ինձ համար լավ անցավ 2016 թ.: Կուզենայի  նաև 2017  թ. Ինձ  համար շատ լավ օրերի տարի լիներ: Այս տարի մենք մեր հին շորորը ուղարկել ենք գյուղ, որը այլևս չէինք օգտագործում:Եվ ես երազել էի հեռախոս և իրոք ինձ համար հեռախոս  բերեցին:

2017 թ.  Կուզենայի   անակնկալներով լի տարի լիներ և ուրախ:

Рубрика: Ձմեռ, Մայրենի 2016 2017, Ստեղծագործում եմ, Uncategorized

Ձմեռ պապիկի անունից

Բարև իմ շատ սիրելի փոքրիկներ,  ես  <<Ձմեռ պապիկ>>-ն եմ: Ես ապրում եմ հեռավոր <<Լապլանդիայում>>:Իմ տունը պատրաստված է սառույցից և կարմիր գույնի գլխարկներից: Ես ուրախանում եմ, երբ կարողանում եմ բոլոր բալիկներին նվիրել իրենց ցանկացած նվերները: Գիշեր ցերեկ չեմ քնում, փոխարենը բալիկների նվերների հարցով եմ զբաղվում: Դեկտեմբերի  31-ի գիշերը 00:00  ես բալիկների ցանկացած նվերները դնում եմ տոնածառի տակ  և արագ ծխնելույզով բարձրանում եմ և գնում Լապլանդիա:

Рубрика: Մայրենի 2016 2017, Ստեղծագործում եմ

Անսպասելի ձյուն

Անսպասելի ձյուն

Երկու օր անընդմեջ ձյուն էր տեղում, սառնամանիք էր, բայց հեքիաթային ձմեռ էր: Առավոտյան սովորականի պես գնացինք դպրոց: Երկրորդ դասաժամին մայրենիի ուսուցչուհի  տիկին Հարությունյանի հետ գնացինք բակ խաղալու և նկարելու գեղեցիկ ձմեռը: Տիկին Հարությունյանը մեզ ասաց, որ գնանք ֆոտոխցիկ բերենք: Ես և Գայանեն գնացինք բերեցինք և հանկարծ տեսանք, որ իրանք արդեն գնացել են: Ման եկանք ման եկանք և չգտանք, հանկարծ գնացինք դպրոցի մյուս կողմը և տեսանք, որ ինչ գեղեցիկ տեսարան, և Գայանեն ինձ ասաց, որ այնտեղ են մեր դասարանի երեխաները, շատ ուրախացա, և գնացի իրենց հետ խաղալու: Հետո բարձրացանք վերև և բոլորի նույնիսկ տիկին Հարությունյանի գլխավերևներում ձյուն լցրեցինք: Երբ հասանք դպրոց, բոլորս սառած  և  կապտած էինք:

Рубрика: Մայրենի 2016 2017, Ստեղծագործում եմ

Իմ սիրած տառերը և չսիրած տառը

Իմ սիրած տառերը և չսիրած տառը

Իմ սիրած տառերը Ա,Ն,Հ,Ի,Տ, տառերն են, որովհետև նրանք իմ անվան տառերն են:

Իմ չսիրած տառը թ տառն է , որովհետև նա հիշեցնում է իմ թշնամուն: