Рубрика: Մայրենի, Վախթանգ Անանյան, Uncategorized

Արագիլը

Արագիլը

Առաջադրանքներ.

  • Համեմատիր արագիլներին մարդկանց հետ:

Արագիլները մարդկանցինց համարյա չեն տարբերվում, որովհետև նրանք նույնպես բարի են և սիրում են բնությունը, չնայած կան մարդիկ, որոնք աղտոտում են բնությունը: Արագիլները մարդկանցից տրբերվում են իրենց սնունդով և իրենց տեսակով,  որովհետև նրանք կենդանի են իսկ մենք մարդ:

  • Պատմվածքից ի՞նչ սովորեցիր:
  • Երբևէ ունեցե՞լ ես առիթ շփվելու որևէ կենդանու հետ, որը թեկուզ մեկ օրով փոխել է քո առօրյան: Պատմիր այդ մասին:

Ես ունեմ իմ հորաքրոջ տանը մի հատ շուն նրա հետ շփվում եմ, բայց չգիտեմ նա ինձ հասկանում է թե ոչ: Իմ  կարծիքով նա հասկանում է ինձ, որովհետև նա ինձ մի փոքր զարմացած է նայում և ես մի անգմ նրան սիրեցի և նա հաչաց և ես շատ ուժեղ վախեցա և հիմա էլ չեմ շփվում նրա հետ:

 

 

Реклама
Рубрика: Մայրենի, Վախթանգ Անանյան

Ահը

Ահը

Առաջադրանքներ.

  • Բառային աշխատանք —

տարակուսանք-  Տարակույս

ցայտել-  Ցողել, շաղել, ցնցղել

ընդերք-   Երկրի մակերեսի տակ գտնվող տարածությունը

գաճաճ-  Սովորականից շատ կարճ հասակով մարդ

ջլատված-  Ջիլերը կտրած՝ կտրված

երաշտ-  Անձրևի տևական պակասություն գարնանը և ամռանը

պապակ-  ծարավելուց տանջված՝ տոչորված

հայթայթել- Ձեռք բերել

պատել-  Բոլոր կողմերից ծածկել

կիզիչ- այրող

պատյան-  պարկ ևն որևէ իր (գործիք, նվագարան ևն) մեջը դնելու և պահելու կամ փչանալուց՝ վնասվելուց՝ փոշոտելուց պահպանելու համար: 

  • Պատմվածքի հերոսի բացատրությունը համոզե՞ց քեզ. ինչպե՞ս:

Այո ինձ համոզեց պատմվածքի հերոսի բացատրությունը, որովհետև նա մանրամասն ասում էր այդ ամենը այստեղ կտեսնեք այդ տողերում գրվածը , որովհետև քաղաքի մրգերը այդքան էլ համեղ չէին իսկ Երևանի մրգերը քաղցր և համեղ էին

— Գասպա՛ր քեռի, չնեղանաս, ինչո՞ւ են անհամ ձեր մրգերը…
— Ինչի՞ պիտի նեղանամ որ։ Ինչ ճիշտ է, ճիշտ, ձեր երկրի միրգը ուրիշ համ ունի։
Թեթևացա։ Ուրեմն ինձ չի թվում, այլ իրոք այդպես է։

— Արև՛ը, արև՛ը… Երևանի արևը, որ այստեղ լիներ, մեր միրգն էլ ձերի նման կլիներ։
Այո՛, արևն է աղբյուրը բոլոր այն բույրերի, որից արբենում ենք մենք։ Բայց մի՞թե միայն
արևը։

Նրանց համար ջուրը, հյութը ավելոր՜դ բեռ է, քանի որ միշտ կարող են ջուր վերցնել
այնքան հաճախ տեղացող անձրևներից։ Մեր չոր ու պապակ երկրում, երբ ամառը վերևից
Արևը կրակ է թափում՝ ամեն բույս ու ծառ «ահի» մեջ է։ Ահ, իր կյանքի համար, իր
սերունդների կյանքի համար։ Եվ այդ «ահը» ստիպում է նրան հյութեր կուտակել
պտուղների մեջ և այդ հյութերը պատել կոշտ պատյաններով, որ կիզիչ արևը չկարողանա
նրանից խլել այնքան դժվարությամբ ձեռք բերված հյութը…

  • Կարո՞ղ ենք նույն բանն ասել մարդու դեպքում. ահը մարդուն դարձնում է ավելի լավը: Դիտարկիր այս միտքը մի քանի տեսանկյունից:

Այո կարող է ահը մարդուն լավը դարձնել, որովհետև եթե դու մի բան թաքուն ես անում և հետո քեզ  կառչում են  դու սկսում ես ստել և հետո քեզ երբ ինչ որ մեկը վախեցնում է դու էլ կյանքում այդպիսի բան չես անի և դու կդառնաս ավելի լավը:

Рубрика: Մայրենի, Վախթանգ Անանյան, Uncategorized

Եղնիկի ձագը

Եղնիկի ձագը — էջ 103

Առաջադրանքներ.

  • Բառային աշխատանք —

զով- ախորժելի սառնություն ունեցող

հետզհետե- Հաջորդաբար

նոսրանալ- Հաջորդաբար

թավիշ կանաչ- մետաքսե, խիտ և նուրբ ու փափուկ խավով պատված

չնաշխարհիկ-Արտակարգ կերպով լավ

աղմկարար- Աղմուկ բարձրացնող

ապառաժ- Կարծր լերկ քարի զանգված

որսառատ- Որսով առատ

ծմակ- Անտառ

մացառ-Փշոտ թփաբույս

ճարճատյուն- Կոտրվելու՝ բորբոքվելով վառվելու՝ կրակելու՝ պատռվելու սուր և արագ հաջորդականությամբ կրկնվող ձայն

աղեկտուր- Աղիքները կոտորող

կաշկանդող- ամուր կապել կապկպել, ազատ գործելու հնարավորությունից զրկել

ողորկ- Խորդուբորդություններ չունեցող

խուզարկել- Խուզարկություն կատարել

փոմփոխ- Փոմփուխ

սրտաճմլիկ- Սիրտը ճմլող՝ ճնշող

սնահավատություն- Դատարկ՝ անիրական բաների հավատ

անդրդվելի- խախտել

դարդ- վիշտ

մելամաղձոտ- Մելամաղձությամբ տոգորված՝ համակված

թավուտ- Խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, թփուտ, մացառուտ

ծերպ-  Ճեղք, մի բանի մեջ բացված արանք

կածան- Ոտքի նեղ ճանապարհ

եթիմ- Որբ

թվանք- Հրացան

ջիգյար- Լյարդն ու թոքերը

փարվել- Սիրով փաթաթվել

կայտառ-Շարժումով և գործունեությամբ լեցուն

կցկտուր- Կապ՝ կապակցություն չստեղծող

շաղակրատել- Շատախոսել, լեզվին տալ, բլբլացնել

դեպո- Շոգեքարշերի և վագոնների նորոգման կայան երկաթուղիներում

կառամատույց-Ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում

կխտար- Եղնիկ

սրտակտուր- Սիրտ կտրտող

սիրասուն- Սիրով սնված՝ պահված՝ խնամված

անառիկ-Որ չի կարելի առնել

 

  • Մայր և ձագուկ եղնիկների պահվածքը համեմատիր մարդկային պահվածքի հետ. ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան:

 

  • Ինչու՞ էր ձագուկը միայն փոքր տղայի հետ խաղում:

 

  • Հավատու՞մ ես, որ մայր-երեխա կապը այդքան ուժեղ է. ինչու՞: Է՞լ ինչը կարող է այդքան զորեղ լինել:

Ես հավատում եմ, որ մայր և երեխա կապը կարող է այդքան ուժեղ լինի, որովհետև քո մայրիկի հետ դու դժվար փորձությունների ես անցել:

Рубрика: Մայրենի, Վախթանգ Անանյան, Uncategorized

Վախթանգ Անանյան

%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6Պատմվածքներ

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 3

6-րդ դասարան

Այն մասին, թե ինչու եմ սիրում որսորդությունը և թե

ինչու որսորդ դարձա

Առաջադրանքներ.

  • Բառային աշխատանք —

 

վճիտ- Պարզ, մաքուր, հստակ: Վճիտ ջուր

սաղարթախիտ- Խիտ սաղարթ ունեցող

պանորամա-  Համայնապատկեր:

բեհեզ- Վուշի բարակ թել

քոչ- Սար՝ ամառոց գնացող մարդկանց ու կենդանիների մեծ խումբ, քոչվորների ու նրանց անասունների բազմությունը

ծմակ-  Անտառ

անձկություն- Անձուկ՝ նեղ լինելը

կենարար- Կյանք տվող՝ ստեղծող

գողտրիկ-Քնքուշ ու գեղեցիկ

ոստոստալ-Շարունակ՝ հաճախակի ոոստյուններ գործել

ապառաժ- Կարծր լերկ քարի զանգված

լուսնկա- Լուսին, լուսնյակ

որոճալ- Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով

չնաշխարհիկ- Արտակարգ կերպով լավ

թավուտ- Խիտ թփերով ու մացառներով պատված տեղ

սուրալ- Արագորեն արշավել՝ վազել, սլանալ

բարձրաբերձ- Շատ՝ չափազանց բարձր

անողորմ- Անգութ, անողոք, վայրագ

հևիհև- Շնչասպառ

հակինթ-  Կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար

շեղջ- Կույտ, դեզ, կուտակ

ճարճատել-  Ճարճատյուն արձակել (կոտրվելիս, այրվելիս ևն)

ոստ- Ծառի՝ թփի բարակ ճյուղ, շիվ

անդորր- Հանգիստ

կորով- Մտավոր ու ֆիզիկական կարողություն

խայտաբղետ- Գույնզգույն բծեր ունեցող

զեփյուռ- Թեթև՝ ախորժելի քամի

լազուր- Բաց կապույտ գույն

ջինջ- Պարզ, մաքուր

վսեմություն- Բարձրաստիճան անձանց մակդիր

ամբարել-  Ամբարի մեջ լցնել

ավյուն-  Հոգեկան եռանդ

ցասում- Սաստիկ զայրույթ

  • Ինչպե՞ս է հեղինակը վերաբերվում բնությանը. տեքստի օգնությամբ ցույց տուր:

Հեղինակը բնությանը վերաբերվում էր շատ լավ, չնայած, որ նա որսորդ էր և սպանում էր տարբեր կենդանիներին, բայց նա մեծացել է բնության մեջ:

  • Առանձնացրու այն բնապատկերը, որը քեզ էլ է հոգեհարազատ, ցանկալի:

Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, եղնիկների հետ, եղնիկի պես…
Քանի՜–քանի անգամ հանդիպել եմ նրանց, հիացմունքով դիտել, երբ նրանք թեթև
սուրացել են լեռն ի վեր, երբ քարայծը թռչկոտել է բարձրաբերձ ժայռերի ճակատին։ Եվ
քանի՜–քանի անգամ հեվ ի հեվ վազել եմ, կախվել ժայռերից, փորսող եմ տվել թփերի
տակ, ու սուլել է իմ հրացանի գնդակն անողորմ ու դաժան։

  • Մարդու շփումը բնության հետ անհրաժե՞շտ է, թե՝ ոչ, ինչու՞:

Բնության հետ իմ կարծիքով մարդ պետք է շփվի, որովհետև մարդկանց միջոցով են ստեղծվում տարբեր բերք ու բարիքներ մարդկանց միջոցով են ստեղծվում ծառերը, որոնց վրայից կարող ենք տարբեր պտուղներ քաղենք:

Рубрика: Վախթանգ Անանյան

Հոգատարություն

 

Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։

Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։

— Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ, — հարցրեց նա մեր հրացաններին նայելով։

— Հա՛։ Կխտարի ենք գնում, — հաստատեց ընկերս։

— Բա սելը որդի՞ բերեմ, — լուրջ դեմքով և գործնական հարցրեց ծերունին։

— Հարկավոր չի, բիձա՛, նեղություն մի քաշի, — զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ,

«Տես ի՜նչ ջիգյարով մարդիկ են, է՜, մեր լոռեցիները» ։

Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց.

— Բա առանց սելի ո՞նց կլի՜… Բա էնքանը ո՞նց եք բերելու…

Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։

«Բա սելը որդի՞ բերե՜մ… Բա առանց սելի ո՞նց կլի՜…» ։

Գտիր տեքտի միջի հոմանիշները   անպիղծ,ալևոր,
անպիղծ-անկեղծ
ալևոր-ծերունի
Տեքստից դուրս գրիր 2 գոյական նշելով թիվը հոլովը
ծերունի — եզակի , ուղղական
մարդիկ-  հոգնակի , ուղղական
Рубрика: Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյան

Վախթանգ_Անանյան

Ծնվել է հուլիսի 26, 1905
Մասնագիտություն գրող և արձակագիր
Լեզու հայերեն

Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին) Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

— Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

1926-ին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970)։

1941 թ.-ին նա մասնակցել է Մեծ հայրենականին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։

1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։

Նա մահացել է 1980 թ.-ին Երևանում։

2006 թվականին Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։

Рубрика: Վախթանգ Անանյան, Ընթերցարան

Ծովի տղան

Մայիսի մի պարզ ու պայծառ օր, երբ գարնան մռայլ մառախուղներից հետո Սևանի ջրերը առկայծում էին ու ծիծաղում, մենք ջուրը մտանք ռետինե նավակներով ու ցած մեկնեցինք մեր կարթերը: Մեր դիմաց միջնադարյան Այրիվանքն էր թառած ծովափնյա ժայռին՝ իր մամռոտ գմբեթներով, մի այլ ժայռի գագաթին բարձրանում էր Աշոտ Երկաթի հինավուրց ամրոցի մի կիսավեր աշտարակը: Գյուղից հեռու, այդ աշտարակի ստորոտում ժայռերի ու հրաբխային քարակույտերի մեջ ճերմակին էր տալիս մի տնակ: Նրանից մի մարդ դուրս եկավ ու ձայն տվեց մեզ. -Էդտեղ ձուկ չկա, ափ եկեք, ձեզ լավ ձկան տեղ ցույց տամ… Թիավարեցինք դեպի ափ: Մարդը,-հիսունն անց, քամհարված դեմքով մի ձկնորս,-շատ սիրալիր ընդունեց մեզ: -Առաջ գնանք իմ օջախը՝ հաց կերեք, հետո ձկան տեղը ցույց կտամ, — առաջարկեց մարդը: Հրաժարվեցինք: -Եթե ուզում ես մեզ հյուրասիրել, հենց հիմա ցույց տուր մեզ մի տեղ, ուր ձուկն առատ լինի, — ասաց իմ ընկեր Լորիսը՝ կարթը հավաքելով: -Ցույց կտամ, բայց ծովին ծանոթ մարդ է պետք ձեզ հետ, — ասաց ձկնորսը: -Քանի որ, — շարունակեց նա, — մեր Սևանը խենթ բնություն ունի, կարող է խամ մարդկանց վնասել: Որ Սևանն, իրոք «խենթ» է, ես դա իմ փորձով վաղուց գիտեմ, ուստի համաձայնեցինք մարդու առաջարկին: Մեր խոսակցության ընթացքում թշիկները բրոնզագույն, սև աչքերը ծիծաղկոտ մի սիրուն պատանի մոտեցել էր մեզ և ամոթխած հետաքրքրությամբ զննում էր մեր նավակները: -Ալբե՛րտ, սրանց կտանես Պղպղջակները, — պատվիրեց մարդը պատանուն և օգնեց մեզ նավակ նստելու: Մեր փոքրիկ առաջնորդը շատ ամաչկոտ և շատ քչախոս դուրս եկավ: Նա ծնվել ու մեծացել էր այս մենավոր տանը և, ըստ երևույթին, քաղաքից եկած մարդու հազվադեպ էր հանդիպել իր կյանքում: Նավակները թեթև սահում էին լճի անկնճիռ մակերեսին, իսկ զմրուխտ հագնող լեռներից եկող հովը մեղմորեն շոյում էր մեր դեմքերը: Հարցուփորձ արինք և մինչև տեղ հասնելը այդ քչախոս պատանուց հազիվ կարողացանք այսքանն իմանալ, որ սովորում է հարևան Այրիվանի դպրոցի չորրորդ դասարանում և որ իր հայրը կոլտնտեսության որմնադիր Արամ Դադիկյանն է: Ափից շատ չէինք հեռացել, երբ նկատեցինք որ լճի մակերեսը պատած է պղպջակներով: -Ծովի տակից աղբյուրներ են դուրս գալիս, — պատասխանեց մեր հարցին Ալբերտը քաշվելով և ավելացրեց. — Արդեն հասել ենք ձկան տեղը… Եվ մենք, որ դարձել էինք խիստ անհամբեր, իսկույն պատրաստեցինք մեր կարթերը. տեսնենք ինչե՞ր պիտի հանենք փորձված ձկնորսի ցույց տված այս խորքերից… Բայց Արամ Դադիկյանի «ձկնառատ տեղը» ամուլ դուրս եկավ. ամբողջ մի ժամ անցավ՝ կարթերին ձուկ չէր մոտենում: Մինչդեռ շրջապատում մեկ այստեղ, մեկ այնտեղ ջրից վեր են թրչում հաստլիկ կողակներն ու արծաթակող իշխանները, չրմփոցով նորից ցած են ընկնում ու խռովում մեր հոգիները: -Ի՞նչ է պատահել, Ալբերտ, — խոսեցնում եմ ես: -Եղանակը լավ չի, — ցածրաձայն պատասխանեց նա: Ընկերս զարմացած հարցրեց. -Բա սրանից էլ լավ եղանա՞կ. արև, խաղա~ղ… -Խաղաղը լավ չի,- առարկեց Ալբերտը մի փոքր համարձակություն առնելով:- Խաղաղ ժամանակ ձկները ջրի երես են բարձրանում խաղում, կամ՝ մոծակ բռնում… Տեսե՞ք, մոծակի համար է ջրից դուրս թռչում: Հիանալի բացատրություն. մեր կարթերը լճի հատակին են՝ տասնհինգ մետր խորության մեջ, ուր իշխան ձկան «ավլաղներն» են՝ նրանց արոտները: Բայց հիմա նրանք վեր են բարձրացել՝ մայիսյան արևի տակ զվարճանալու: Աժդահակի ձյունոտ բարձրունքից փչեց հողմը, լճի հարթ մակերեսը կնճռոտվեց: Քամին փչեց տարավ ջրի վրա կուտակված մոծակների շեղջերը, արևն էլ մտավ ամպի տակ: Չքացավ դյութիչ արևը. վերացան ճանճ ու մոծակ: Հիմա, որ ձկները կիջնեն հատակը՝ իրենց «ավլաղները», ուր մեր կարթերն են: Եկա~վ… Եկավ առաջին ձուկը՝ թպրտալով, դիմադրելով, պարանով բռնված վայրենի քուռակի նման թափահարելով, դես-դեն նետվելով… Նայում էր մեր փոքրիկ ուղեկիցը մեր խանդավառված դեմքերին, լսում էր մեր բերկրանքի ճիչերը և ներողամտորեն ժպտում: Նրա հայացքի մեջ կարելի էր կարդալ. «Ի~նչ մեծ բան է, որ այդքան ուրախանում եք»: Իրավունք ուներ մեզ հեգնելու այդ փոքրիկ ձկնորսը: Հաջորդ օրը մեզ պատմեցին, որ երեք տարի առաջ ձմեռը նա ծակել է սառույցը, կարթը կախել ու այնպիսի մի ձուկ է բռնել, որ ուժը չի պատել ջրից հանելու: Գնացել է գյուղից մարդիկ կանչել, եկել են ջրից հանել վեց կիլոգրամ կշիռ ունեցող ահռելի «յաբանին»: Ութ տարեկան հասակում այդպիսի ձուկ բռնողն իհարկե հիմա մեզ պիտի նայի արդեն փորձված ձկնորսի աչքով: Քամին դադարեց, նորից ձուկը չքացավ: -Ալբերտ, լսել եմ, որ Նորադուզի կողմը շատ ձուկ կա, չքշե՞նք այն կողմը, -հարցրեց մեր ընկեր Ռենիկը: Տղան նայեց երկնքին ու ոչինչ չպատասխանեց: Խոսեցինք, պարզվեց, որ եթե մեկ կիլոմետր ևս խորանանք, ձուկը կառատանա: Առանց մեր առաջնորդի տատանումները հաշվի առնելու, իմ տաքարյուն ընկերները սկսեցին թիավարել դեպի լճի խորքը: Տղան չդիմադրեց, բայց նրա սև սաթ աչքերի մեջ կարդում էի, որ ափից հեռանալը իր սրտով չի: -Լողալ գիտե՞ք, — հարցրեց ինձ ամաչելով: -Ոչ: Հենց ցած ընկա՝ քարի նման իջնելու եմ հատակը, — ծիծաղելով խոստովանեցի ես: -Դա լավ չի,- կարմրելով դիտեց տղան և Աժդահակի բարձունքը հայացքով քննելուց հետո ավելացրեց, — քիչ հետո բոբոլոզը կգա… -Ո՞վ է բոբոլոզը, — հետաքրքրվեցի ես: Տղան շփոթվեց: -Հիմա կտեսնենք թե ով է բոբոլոզը, — քիչ հետո ասաց նա: Ապա մի փոքր լռելուց հետո ավելացրեց, — ե´տ դառնանք, առաջ գնալը լավ չի… Ի՞նչն է անհանգստացնում այս պարզ ու պայծառ օրը տղային: «Երևի վախենում է երեխան», — մտածեցի ես: Մենք չգիտեինք, որ լճափին մեծացած այդ տղան ոչ միայն երկնքի նշաններից ու քամու ուղղությունից, այլև իր բնազդներով զգում է, թե ինչպես վտանգն անձայն, բայց արագությամբ մոտենում է մեզ: Ես տեսնում էի, թե ինչպես տղան հոտոտում է օդը և դա երևում էր նրա դողդողացող ռունգներից: -Ասացեք առաջ չգնան, — նորից պնդեց նա: Ես ընկերներիս, որ հարևան նավակում էին, պատմեցի տղայի ենթադրությունների մասին: Եվ դա առիթ եղավ, որ կատակի ու ծաղրի նյութ դառնա Ալբերտի ասած բոբոլոզը: Սկսեցին ձեռ առնել տղային: -Բոբոլոզը ե՞րբ է գալու, Ալբերտ: -Բոբոլոզդ ոտով է գալո՞ւ, թե նավով: -Բոբոլոզին կոտոշներ ունի՞… Տղան ամաչելուց այնպես էր շփոթվել, որ չգիտեր գլուխը որտեղ թաքցնի: Բայց Սևանի բնությունն իր զավակին շատ շուտ հանեց անհարմար վիճակից. պտտահողմը ափի ավազներից արշավող սյուներ կազմեց, փոշու մառախուղ բարձրացավ և ամբողջ թափով եկավ մեզ վրա… Խաղաղ լիճը միանգամից ճերմակեց վշշացող ու շառաչող փրփուրներից: Ահռելի հողմի ուժից քշված ալիքներն այնպես էին շտապում դեպի մեզ, որ իրար շալակ էին բարձրանում, նորից լեռնանում, նորից առաջ վազում… Եկան փրփրած բաշերով հասան մեզ և մեր նավակները թեթև տաշեղների նման դես-դեն նետեցին: Այ քեզ բոբոլո~զ… -Խարիսխները գցեցինք,-գոչեցի ես ընկերներիս: Բոբոլոզին խարի՞սխ կդիմանա. պոկեց տարավ և հաջորդ րոպեին ջրի փրփրած դեզերի մեջ մենք կորցրինք իրար: -Քիթը ալիքի կողմը պահի, որ նավակը շուռ չգա, — ամոթխածությունը մի կողմ դնելով, Լորիսին խորհուրդ տվեց մեր պատանի առաջնորդը: — Տո´ւր, թիակներն ինձ տուր, — խնդրում էր նա: Բայց Լորիսը փորձված թիավարող էր և թիակները ոչ ոքի զիջելու մտադրություն չուներ: Համաչափ հարվածներով նա թե´ դիմագրավում էր կատաղի ալիքներին և նրանց խորխորատներից հաջող դուրս բերում նավակը և թե´ նրա ընթացքը ուղղում էր դեպի հեռվում ճերմակին տվող հրվանդանը: Առափնյա գյուղերից բազմություն էր հավաքվել աղետյալներիս դիտելու, բայց մրրիկը մեզ այնքան հեռու էր քշել, որ ափին խռնված մարդիկ մրջյունների չափ էին երևում: Երկար տևեց պայքարը մեր և Ալբերտի ասած «բոբոլոզի» միջև: Վերջապես թշշացող ու եռացող լայնատարած դաշտի մի անկյունում մի սև կետ երևաց, որ արագությամբ մեծանում էր. շրջանի իշխանությունը նավ էր ուղարկել մեզ փրկելու… *** Խե´նթ է, խե´նթ մեր Սևանը: Մեզ սրտաճաք անելուց հետո տես ո~նց է խաղաղվել: Ու, երես առած գեղեցկուհու նման մեկնվել է իր զմրուխտ անկողնակալում, ու նազում է պչրանքով ու այնպես է ձևացնում, թե քիչ առաջվա լաչառը ինքը չէր, — անվայել արարք իսկի իրեն թույլ կտա՞ որ… Նայում է մեզ ամբարտավան դշխուհու հեգնանքով ու մտքում ծիծաղում է մեզ վրա. «Վախկոտնե~ր…»: Մենք թաց շորերով պառկել ենք ափի ավազներին ու հանգստանում ենք մեր կրած սարսափներից հետո: Իսկ արևը~, մայիսյան սքանչելի արևը գորովագութ մոր նման գուրգուրում է մեզ՝ կարծես մեղմելու համար այն տանջանքները, որ կրեցինք կատաղած տարերքից: Նորից այնպես խաղաղ ու մեղմ էր շրջապատում, կարծես փոթորիկն ու մրրիկը անծանոթ բաներ են այդ երկրի համար: -Չնստե՞նք նավակները, — անհամբեր հարցրեց Ռենիկը: -Նստե~նք, — համաձայնեցի ես: — Բայց միայն՝ Ալբերտի թույլտվությամբ… Նախ թող նայի երկնքի նշաններին ու որոշի, հո բոբոլոզն էլ չի՞ գալու… Իմ այս մեծարանքից տղայի թուխ ճակատին քրտինքի կաթիլներ շարվեցին: -Չէ´, էսօր էլ բոբոլոզը չի գա, — ասաց նա՝ Աժդահակի չալ ընկած բարձունքներին նայելով: Եվ մենք պատրաստեցինք մեր կարթերն ու նորից նստեցինք մեր նավակները: Իսկապես որ խենթ է մեր Սևանը: Բայց մենք հո նրանից պակա՞ս խենթ չենք…

Կարծիք

Ես հավանեցի այս պատմվածքը, որովհետև սիրում եմ  Սևանի ափին ապրող մարդկանց:

Հարցեր և պատասխաններ

1.Բացատրել վերնագիրը.

Վերնագիրը կոչվում է <<Ծովի տղան>>, որովհետև տղան ավելի շատ բան գիտեր ծովի մասին, քան ուրիշ ծովահեններ:

 

2.Կարմիր գույնով նշիր քեզ դուր եկած բառակապակցությունները

 

3.Դուրս գրիր հինգ որակական ածական

սև,կատաղի , սիրալիր, փոքրիկ, երկար :