Рубрика: Վահան Թոթովենց, Uncategorized

Քույրեր

 

1

անձնվեր-Հավատարմորեն մեկին կամ մի բանի նվիրված:

ակացիա-Թիթեռնածաղիկների ընտանիքին պատկանող ծառ:

Խասիկ-

Սիրանուշ- խոշոր աչքերով, սպիտակ մորթով, առատ մազերով միմ աղջիկ էր, խոսում էր ու ծիծաղում և ուրիշին ճաքեցնելու մեծ հատկություններ ուներ:

Ձայնիկ-կապույտ աչքեր, սև հոնքերով, սև թարթիչներով նիզակավորված, սև  մազերով և  սպիտակ մորթով:

Реклама
Рубрика: Վահան Թոթովենց, Uncategorized

Քրիստինե

Բացի իմ քույրերից, կային և ուրիշ աղջիկներ, որոնք աճում էին իմ մանկության հետ, որոնք ծաղկում ու վառվում էին իմ մանկության ափերի վրա։
Դեռևս նրանց ամեն մեկի ճիչը թրթռում է իմ ականջում, [էջ]նրանց ամեն մեկի ժպիտը ծաղկում է իմ ալքերի առաջ։ Նրանք գարուններ էին. որոնք վազում էին գարունների մեջ, նրանք ծաղիկներ էին, որոնք թավալվում էին ծաղիկների գրկում։
Նրանցից մեկը Քրիստինեն էր, դժգու՜յն, ինչպես սառած մաքուր մեղրը, բայց նրան հանդիպելիս՝ շիկնում էր, այնքան շիկնում, որ ահա, կարծես, պետք է վառվի ։ Փոքրիկ էր, լիքը, կլոր, սպիտակ ձեռներով, բայց էլի լիքը և փոսիկներով։
Մոտենում եմ, որ բռնեմ մազերից, փախչում է մեղմ ծիծաղելով։ Նրա ծիծաղր մեծ սիմֆոնիայի մի բեկորն էր կարծես։
Վազում է Քրիստինեն պարտեզի կածաններով, ինչպես եղնիկն անտառում, բարձրանում տան վերևի հարկը, բաց անում լուսամուտը, նայում ներքև ու ծիծաղում։
Քրիստինեն մի աստղ էր՝ վար ընկած երկնքից և խոշորացած։
— Վա՛ր եկուր։
― Չեմ գար, մազս կքաշես։
— Եկու՛ր, չեմ քաշեր։
Իջնում է նա պարտեզը։ Ես հեռանում եմ դեպի պարտեզի թավուտները։ Նա հետևում է ինձ։ Կանգ եմ առնում այնտեղ, ուր ոչ ոք չի կարող նշմարել մեզ, մինչև անգամ երկնքից դիտողը։
Քրիստինեն կանգ է առնում թավուտի մուգ կանաչում։ Կարծես մի անծանոթ ձեռք թավուտների մեջ մի կանթեղ վառեց և անհետացավ։
Մոտենում եմ։
Գլուխը կախում է։
Սիրտս պոկվում է, փախչում է վանդակից դուրս։ Բռնում եմ նրա մազերից։
— Քաշի՞մ։
— Քաշե՛, — շշնջում է Քրիստինեն։
— Ես քու մազերդ չեմ քաշեր, — ասում եմ և մոտեցնում եմ շրթունքներիս։
Այդ մազերի բուրումը պարտեզի բոլոր ծաղիկների բաժակներից էր հավաքել։
Երբ բռնում եմ նրա ձեռքը, աչքերը բոցավառվում են։
Էլի փախչում է։
Ո՛չ մի կանթեղ թավուտների մուգ կանաչում։ Խոշորացած և երկնքից վար ընկած աստղ, Քրիստինե՜, ես քեզ հիշում եմ։