Վահան Տերյան

Ես իմացա, որ Վահան Տերյանը ծնվել է  Գանձա գյուղում, որը գտնվում էր Վրաստանում:  Տերյանը  քիչ է ապրել, բայց հասցրել է մեզ ժառանգել իր բանաստեղծությունները: Տերյանի ձեռագիրը իր  ողջ ստեղծագործությունների նման  նուրբ ու մաքուր է:  Տերյանը վախճանվել է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Реклама

ամենաերազկոտ բանաստեղծությունները

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Այստեղ իմ կարծիքով երազկոտ իմաստ կա:

ամենաթեթև բանաստեղծությունները

Ես չեմ կարող ասել թե ինչու է թեթև:

Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…

Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս…

Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված…

Սա թեթև բանաստեղծություն էր: Ես երբ կարդացի մի փոքր թեթևացա, հանգստացա:

 

 

Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում
Դուրսը բքաբեր քամին է տոնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում…

Դու քնած ես քո տաքուկ սենյակում,
Ւսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ։

Դու ինձ չես տեսնում լուսե երազում,
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քե՛ղ եմ երգում…

Սա նույնպես թեթև բանաստեղծություն է: Այստեղ նա նկարագրում է ձմեռը: Ասում է թե ինչպես է ձյունը իջնում գետնն և նա այդ ժամանակ ինչեր անում:

Մայրենի 20.10.2017

Լրացուցիչ առաջադրանք

Երեք բանաստեղծություններից մեկը սովորել անգիր:

Կազմել բանաստեղծությունների աշնանային ժողովածու (տարբեր հեղինակներից (Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ) ձեզ դուր եկած աշնանային բանաստեղծությունները հավաքել բլոգում՝ յուրաքանչյուրի մասին խոսելով երկու-երեք նախադասությամբ):

 

Հովհաննես Թումանյան

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

Հովհաննես Թումանյանը պատպւմ է թե ինչպես է իջել  աշունը սարերի ուսին և ինչպես է աշունը անտառը կրկին նախշուն է ներկել: Բանաստեղծը պատմում է թե ինչպես մեգի հետ փչում  քամին և դեղին տերևը քշում տանում:

 

 

Ավետիք Իսահակյան

Աշուն, է քամի

Աշո’ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի:
Սմքել է հոգիս
Մռայլ գիշերիս, –
Չգիտեմ մահից,
Թե՞ կյանքի ահից…
Եվ դեղին փոշին
Ելնում է իմ հին
Ապրած օրերից,
Եվ ծածկում է ինձ…

Բանաստեղծությունը մի քիչ տխրություն  է ցույց տալիս:  Նա ցույց  է տալիս  Տերևները մի մի հատիկ արցունքների նման դանդաղ ընկնում:

 

Համո Սահյան

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին

Պարան առ պարան,

Շարան առ շարան անցան գնացին:

Ականջների մեջ

Վերջին որոտի կանչերը տարան

Ու վերջին կանաչ-կարմիրը տարան

Իրենց թևերին:

Աչքերում իրենց թափուր մնացած

Բույն-օջախների պատկերը տխուր

Եվ կտուցներին` իրենց թափառիկ,

Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:

Չվող թոչուններն անցան գնացին

Շարան առ շարան…

Մնացողները կծիկեն դառնում

Թրջվելու վախից

Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:

Ծառերը մրսած մատների վրա

Իրենց քրքրված ստվեր-կմախքի

Կողերն են հաշվում:

Մի ուշքը շաղված շնչահատ քամի,

Շուրթերի վրա

Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,

Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:

Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

 

Բանաստեղծությունը հետաքրքիր էր: Բանաստեղծությունը աշնան հետ շատ քիչ կապ ուներ;

 

Վահան Տերյան

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Վահան Տերյանը միշտ աշունը նկարագրում է տխուր տեսարաններով: Բայց նա նկարագրում է շատ հանգիստ և հանդարտ գեղեցիկ բառերով:

 

 

Ամփոփանք

Հիմա կարդա այս երեք բանաստեղծությունները և գուշակիր, թե որը վերը նշված հեղինակներից որի ստեղծագործությունն է:

(հատված)

Վահան Տերյան

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…

 

Եղիշե Չարենց

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

 

Համո Սահյան

Շրշում են անվերջ տերևները
Արևի փայլով ցոլցոլուն,-
Ցոլցոլում են անվերջ տերևները,
Ծնծղաձայն ծափում ու ցոլում: —
Ծնծղանե՞ր են խփում ցնծագին,
Թե՞ — թերթեր թափում հուրհուրան,
Շաղելով շողեր անցածի
Այս տողերի վրա…

 

 

Գարնան երեկո

Անհուն երկնքի կապույտ աշխարհում

Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ

Թևերն է փռում.

Եվ մեկը անտեսշարժումով արագ,

Ոսկի է մաղումգոհար է ցրում

Կապույտ դաշտերում

 

Այրում են սիրտըս անբարբառ երգեր,

Դողում են շուրջըս անխոս, դյութական

Եվ նրբին ձեռքեր

Ինձ են որոնում տենչով կուսական

Լո՜ւռՍիրո համար էլ չըկան երգեր,

Էլ խոսքեր չըկան