Рубрика: Վիլյամ Սարոյան, Գրականություն, Uncategorized

Վիլյամ Սարոյան Պատերազմը

սարոյանՎիլյամ Սարոյան

Պատմվածքներ

Պատերազմը

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Վերնագիրը  կոչվում է պատերազմ, որովհետև այս պատմվածքը պատերազմի մասին էր, և ոչ միայն պատերազմի նաև գերմանացիների մասին էր, իսկ գերմանացիները միշտ պատերազմ են ստեղծում և ուզում են տիրանան ամբողջ աշխարհով մեկ:

  • Ի՞նչ է փոխվում քո մեջ, երբ լսում ես պատերազմի մասին:

Ես երբ լսում եմ պատերազմների մասին  փշաքաղվում եմ, և միշտ ասում եմ եկեք փակենք պատերազմների թեման և բացենք մի ուրիշ ուրախ  թեմա:

  • Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):

ԹԵ ԻՆՉՆ ԵՄ ԱՏՈՒՄ, ՉԳԻՏԵՄ: ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ԱՏՈՒՄ ԵՄ

Պատերազմում ատելին այն է , երբ քեզ տանջում կամ սպանում են: Հիմնականում պատերազմներ են հայտարարում կամ ադրբեջանցիները, կամ գերմանացիները, և նրանք հարձակվում են մեզ վրա: Ես չեմ սիրում, երբ մարդիկ ասում են պատերազմ բառը, որովհետև երբ ասում են պատերազմ, իմ միջով դող է անցնում, և փոխում եմ թեման: Ես չեմ սիրում, երբ պատերազմներ են լինում, որովհետև ես ուզում եմ, որ մեր աշխարհում կռիվներ չլինեն, բայց ես գիտեմ, որ դա անհնար է:

Реклама
Рубрика: Մայրենի, Վիլյամ Սարոյան

Գլուխ երեսուներեքերորդ. ՄԱՐԿՈՒՍԻ ՆԱՄԱԿԸ ԻՐ ԵՂԲԱՅՐ ՀՈՄԵՐԻՆ

Գլուխ երեսուներեքերորդ. ՄԱՐԿՈՒՍԻ ՆԱՄԱԿԸ ԻՐ ԵՂԲԱՅՐ ՀՈՄԵՐԻՆ

Առաջադրանքներ.

  • Համացանցի օգնությամբ տեղեկացիր՝ ինչ է կատակերգությունը:

Կատակերգություն նշանակում է կոմեդիա, կատակերգ, կատակախաղ:

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Մարդկային կատակերգություն նշանակում է, մարդկային կոմեդիա, և  այս վիպակում բաներ կան, որ եղել են Սարոյանի կյանքից  դրա համար էլ կոչվում է Մարդկային կատակերգություն:

  • Մաքոլիների ընտանիքի առանձնահատկությունը ո՞րն էր. համեմատիր քո ընտանիքի հետ:

Մաքոլիները շատ աղքատ բայց միևնույն ժամանակ շատ բարի մարդիկ էին, բայց ես չեմ կարող համեմատել մեր ընտանիքի հետ, որովհետև մենք աղքատ չէնք բայց բարի ենք:

  • — Եթե իմ եղբայրը սպանվի այս հիմար պատերազմում,— ասաց նա,— ես կթքեմ աշխարհի վրա։ Առհավետ կատեմ։ Բարի չեմ լինի, բոլորից չարը կլինեմ, ամենաչար մարդը, որ երբևէ ծնվել է։ — Փորձիր նրան հետ համոզել:

Ես Հոմերին խորհուրդ կտայի, որ նա չչարանա, որովհետև եթե նա չարացավ նրա եղբայրը Յուլիսիսը նույնպես  կչարանա և մնացածը: Եթե նրանք չարանան այս պատերազմը կշարունակվի և բոլորը կզոհվեն:

  • Քո բլոգի «Իմ գրադարանը» նորաստեղծ բաժնում պատմիր գրքի մասին. ի՞նչ սովորեցրեց գիրքը քեզ, ինչու՞ խորհուրդ կտայիր, որ մյուսներն էլ կարդային, քո հավանած կերպարն ով է:

Ինձ այս գիրքը խորհուրդ տվեց, որ պետք չէ միշտ չար լինես այլ պետք է միշտ պայքարես և բարի լինես  սիրես և հոգատար լինես: Իմ ամենասիրելի կերպարը Հոմերն է նա շատ աղքատ բայց բարի և խելացի մարդ էր: Ես խորհուրդ կտայի բոլորին, որպեսզի նրանք էլ կարդան այս գիրքը և Հոմերի նման բարի և խելացի լինեին:

 

Рубрика: Մայրենի, Վիլյամ Սարոյան

Գլուխ երեսունմեկերորդ. ՄԱՐԴ֊ՄԵՔԵՆԱՆ

 

Առաջադրանք

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև  տղաների բեռը շատ ծանր էր, բայց Հոմերը ասաց նրանց, որ նա կդնի իր հեծանիվի վրա և կտանի մինչև իրենց տուն:

Երեք տղաները գնացին դեպի Հոմերի հեծանիվը։ Բեռը շատ ծանր էր, մանավանդ մի մարդու համար, որի ոտքը վնասված է, բայց Հոմերը իր ուղևորներին հանգիստ տուն հասցրեց։ Նրանք նախ կանգ առան Արայի խանութի կողքին՝ Օգիենց փոքր տան առաջ։ Ինքը Արան կանգնել էր խանութի առջև՝ որդու ձեռքից բռնած։ Նրանք երկինք էին նայում։ Փողոցի մյուս կողմը, մի հին ընկուզենու տակ, բակում կանգնել էր միսիս Մաքոլին և պարանի վրայից չորացած սպիտակեղենն էր հավաքում։ Մերին և Բեսը նվագում և երգում էին հյուրասենյակում, որտեղից լսվում էին դաշնամուրի մեղմ հնչյուններն ու Մերիի ձայնը։

Рубрика: Մայրենի, Վիլյամ Սարոյան

Գլուխ երեսուներորդ. ԲԵԹՀԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ…

Գլուխ երեսուներորդ. ԲԵԹՀԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ…

 

Առաջադրանքներ.

  • Բացատրիր այս բառերը բառարանի օգնությամբ. ընդարձակ, պատեֆոն, կայտառ, տարօրինակ, անկյունադարձ, շքեղ, փարթամ:

Ընդարձակ-Մեծ տարածություն ունեցող՝ գրավող ընդգրկող, լայնածավալ, լայնատարած, լայնարձակ:
Ընդարձակ դաշտ:

Պատեֆոն-Ձայնապնակի վրա գրանցվածը վերարտադրող երաժշտական ապարատ:

Կայտառ- Շարժումով և գործունեությամբ լեցուն, աշխույժ, թռվռուն:

Տարօրինակ-Անսովոր, ոչ սովորական, արտասովոր:

Անկյունադարձ-Փողոցների՝ միջանցքների ևն հատման անկյունը որպես դարձի՝ թեքվելու կետ:

Շքեղ-Հարդարանքի՝ կահավորանքի՝ զարդարանքի պերճությամբ կամ նյութերի՝ իրերի ևն թանկարժեքությամբ աչքի ընկնող, պերճ, փառահեղ:

Փարթամ- Լավ աճած՝ զարգացած, առատ ճյուղերով՝ ոստերով ու սաղարթախիտ (բույսերի մասին):

  • Ի՞նչու Հոմերը հիշեց մեքսիկացի կնոջը. ինչ ընդհանրություն կար այս երկու կականց մեջ:

Հոմերը հիշեց մեքսիկացի կնոջը, որովհետև նրա տղան պատերազմում մահացել է հետևաբար նրա քույրը նույնպես կմահանա եթե Հոմերը նամակը չուղարկեր:

Կարդալ 31,32-րդ գլուխները:

Рубрика: Մայրենի, Վիլյամ Սարոյան

Գլուխ քսանիններորդ. ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Գլուխ քսանիններորդ. ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Առաջադրանքներ.

  • Հոմերի համար վիրավորական էր այդ: դրամն ընդունելը — Ինչու՞:

Հոմերի համար իհարկե վիրավորական էր նա գործ ուներ, եթե ես Հոմերի տեղը լինեի նույնպես  կտայի այդ արծաթը:

  • Ռոզալի Սիմս֊Փիբիթիի տված արծաթը նա գցեց այդ մարդու գլխարկի մեջ և շտապեց դեպի իր հեծանիվը։ — Ինչու՞ Հոմերը արծաթ դրամը տվեց այդ մարդուն:

Որովհետև ինձ թվում է Հոմերը զղջաց այդ մարդուն և ուզեցավ նրան գումարով  օգնել;

  • Արդեն նստել էր հեծանիվը և քսան յարդ հեռացել, երբ զգաց, որ ինչ֊որ վատ բան կար իր արարքի մեջ։ — Ի՞նչ վատ բան կար այդ արարքի մեջ: Իր սխալը ճի՞շտ ճանապարհով ուղղեց. ինչու՞:

Հոմերը տեսավ, որ իր արածը վատտ բան է և ուղղեց իր գլխարկի մեջ քառորդանոց գցեց:

  • Ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասություն) — Երբ սխալվում եմ:

Ես երբ սխալվում եմ միշտ փորձում եմ ուղղել սխալներս: Եթե դու չուղղես քո սխալները ուրեմն դու չես կարող բարձր գնահատվես: Երբ սխալվում եմ ուսուցիչներիս խնդրում եմ օգնել և նրանք ինձ օգնում են և ես կարողանում եմ առաջ գնալ: Աշխարհում չի կարող այդպիսի մարդ լինի, որ կյանքում չսխալվի: Մարդ կարող է մի քանի անգամ սխալվել:

Рубрика: Մայրենի, Վիլյամ Սարոյան, Uncategorized

Գլուխ քսանյոթերորդ. ԲՈԼՈՐ ՀՐԱՇԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԸ

Գլուխ քսանյոթերորդ. ԲՈԼՈՐ ՀՐԱՇԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԸ

 

Առաջադրանքներ.

  • Լավագույն բարեկամները հանգիստ ու անհոգ են, նրանք ընկերություն են անում առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու: — Քեզ համար ո՞վ կարող է լինել լավագույն բարեկամ:

Ինձ բարեկամ կարող են լինել ինձ բարին կամեցողը:

  • Ինձ թվում է, որ երեխան միշտ ինչ֊որ մանկական բան է որոնում մեծերի մեջ։ — Գրիր, թե ի՞նչ ես փնտրում մեծերի մեջ:

Մեծերի մեջ ես փնտրում եմ իրենց  զգացմունքը երեխաների հանդեպ:

  • Մոր տված խորհուրդներից ո՞րը դու կընդունեիր. ինչու՞:

Ես կընդունեի մոր բոլոր արարքները, որովհետև նա շատ ճիշտ բաներ էր ասում Հոմերին:

  • Ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասությամբ) — Երբևէ լսե՞լ ես քո սրտի ձայնը. ի՞նչ է այն քեզ ասում:

Ես կյանքում չեմ լսել իմ սրտի ձայնը: Բայց  կարծում եմ, որ նա ինձ ասում է եղիր խելացի, ունեցիր նոր ընկերներ լավ սովորիր: Ես երբ փորձում եմ լսեմ իմ սրտին անպայման սկսում եմ կատարել:  Ես շատ կուզեի, որ մնացածը նույնպես լսեն իրենց սրտի և կատարեն նրանց ցանկությունները:  Եթե մի մարդ լսում է իր սրտի ցանկությունները ապա այդ մարդը անսիրտ մարդ է:

Рубрика: Մայրենի, Վիլյամ Սարոյան

Գլուխ քսանսչորսերորդ. ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ

Առաջադրանք

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև ես սիրում եմ մի մարդ հարգում և սիրում է մյուսին ինչպես Օգին: