Рубрика: Վիկտոր Համբարձումյան, Uncategorized

Վիկտոր Համբուրձումյանի կտակը

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տի­րա­պե­տել հա­յոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լե­զուն, գրա­գետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի
տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գա­ղա­փար­նե­րի մեջ ինձ համար ամենաթանկը  հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հա­յոց լեզվին:

Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ,հայոց լեզվին տիրապետելը:

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:

Առաջադրանքներ`

  1. Կարդալ Կտակը:
  2. Ինչի մասին էր մեծ աստղագետի կտակը. պատմիր:

Նրա կտակը Հայոց Լեզվի մասին էր  նա ուզում  էր, որ  իր թոռները, ծոռները   լավ տիրապետեն

Հայոց Լեզվին:

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր կտակ, սերունդ, գաղափար բառերը:

Ավանդ, Մովսես Խորենացին հայերին Հայկի սերունդն է համարում,Միտք:

  1. Ինչ է երջանկությունը`  ա. ըստ Վ. Համբարձումյանի, բ. ըստ քեզ

Վիտոր Համբարձումյանի համար երջանկությունը  այն էր որ, քանի նա ապրում է պետք է տիրապել Հայոց լեզվին:

Ինձ  համար երջանկությունը այն է, որ մարդ մի բան ցանկանում է և նրա ուզածը կատարվում է:

  1. Դուրս գրիր հոգնակի թվով գրված գոյականները` դիմացը գրելով եզակին:

սերունդներ-սերունդ

թոռներ-թոռ

ծոռներ-ծոռ

գաղափարներ-գաղափար

  1. Շարունակիր հետևյալ շարքը թոռ- թոռներ, ծոռ-ծոռներ......Կարող ես հիշել ինչու է ներ ավելանում միավանկ բառերին:

թոռ- թոռներ, ծոռ-ծոռներ, կոռ-կոռներ

Լրացուցիչ`

Վիկտոր Համբարձումյանի հուշերը-կարդալ, դուր եկած մասերը տեղադրեք ձեր բլոգներում` Վ. Համբարձումյանի էջում:

Նախագիծ—Վիկտոր Համբարձումյան

Ծնվել եմ Թիֆլիսում 1908 թվականի սեպտեմբերի 5-ին (հին տոմարով): Հայրս Բասարգեչար (այժմ Վարդենիս) գյուղի բնակիչ Ասատուր Հարությունի Համբարձումյանի որդին էր, ծնվել էր Բասարգեչարում: Հորս ծննդյան տարվա վերաբերյալ անորոշություն կա: Ինքը համարում էր, որ ծնվել է 1880 թվականին, սակայն փաստաթղթերը որպես ծննդյան թվական նշում են 1883-ը: Բացատրում էր, որ ծնողների կամքն էր այդպես: Սկզբնական կրթությունը հայրս ստացել էր գյուղական դպրոցում: Դպրոցը գտնվում էր Մեծ Մազրա գյուղում, և նա ամեն օր Բասարգեչարից այնտեղ էր հասնում ոտքով: Պապիս` Ասատուրին լավ եմ հիշում: Սակայն հարազատ տատս շուտ էր մահացել և պապա-Ասատուրը (ինչպես նրան անվանում էինք մենք` թոռներս) հետագայում նորից էր ամուսնացել: Խորթ տատս անչափ բարի կին էր, և մենք` Ասատուրի թոռներս, ընկալում էինք նրան որպես իսկական հարազատ տատ: Պապա-Ասատուրը մահացավ 1916 թվականին Բասարգեչարում: Այդ ժամանակ մենք բնակվում էինք Թիֆլիսում: Ստանալով Ասատուրի հիվանդության հեռագիրը, հայրս մեկնեց Բասարգեչար, բայց ներկա եղավ միայն վերջին ժամերին, երբ պապս արդեն կորցրել էր գիտակցությունը:

Реклама