Рубрика: Քիմիա, Uncategorized

Դաս 20 Քիմիական բանաձև,հարաբերական մոլեկուլային զանգված

Mr- ը ցույց է տալիս, թե 1 մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ զ.ա.մ-ից: Քիմիական բանաձևը դա նյութի բաղադրության  պայմանական գրառումն է քիմիական նշանների և եթե անհրաժեշտ է ինդեքսների միջոցով: Ինդեքսը ցույց է տալիս ատոմների թիվը մոլեկուլներում:

Реклама
Рубрика: Քիմիա, Uncategorized

Քիմիական տարրերի նշանները

H- ջրածին

He-հելիում

Hf-հաֆնիում

Hg-սնդիկ

Hs-հասսիում

Ho- հոլմիում

 

Al-ալյումին

Ar-արգոն

As-արսեն

Ag-արծաթ

Au-ոսկի

At-աստատ

Ac-ակտինիում

Am-ամերիցիում

 

Rb-ռուբիդիում

Ru-ռութենիում

Rh- ռոդիում

Re-ռենիում

Rn-ռադոն

Rf-ռեզերֆորդիում

Ra-ռադիում

 

Mg-մագնեզիում

Mn-մանգան

Mo-մոլիբդեն

Mt-մեյտներիում

Md- մենդելեիում

 

O- թթվածին

Os-օսմիում

 

C-ածխածին

Cl-քլոր

Ca-կալցիում

Cr-քրոմ

Co-կոբալտ

Cu- պղինձ

Cd- կադմիում

Cs-ցեզիում

Ce-ցերիում

Cf-կալիֆորնիում

Cm- կյուրիում

 

 

 

Рубрика: Քիմիա, Uncategorized

Քիմիական տարրեր

Անահիտ Հովսեփյան, Միլենա Քամալյան և Մարգարիտա Համբարձումյան

եվրոպիում Եվրոպիում

Eu-Եվրոպիում

Հայտնաբերել են Կուրկուսը (1886) և Լեկոկ դե Բուաբոդրան (1892)։ 1896 թվականին Դեմարսը տարրում հայտնաբերել է սպեկտրալ գծեր, իսկ 1901 թվականին կարողացավ առանձնացնել տարրը, նկարագրեց և տվեց նրան անվանում՝ ի պատիվ Եվրոպայի: Եվրոպիումը մտնում է լանթանիդների կազմի մեջ, որոնք հաճախ հանդիպում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ուկրաինայում:

 

ռութենիում.jpgՌութենիում 

Ru- Ռութենիում

Ռութենիումը հայտնաբերել է Կազանի համալսարանի պրոֆեսոր Կ․ Կ․ Կլաուսը (1844), բնածին պլատինի մաքրման մնացորդներում։ Հայտնաբերամ և ստացման հատկությունների մասին Կլաուսը հայտնել է Գ. Ի. Գեսսի գերմաներեն նամակում, որը կարդացել են 1844 թվականի սեպտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի նիստում։ Անվանել են ի պատիվ Ռուսաստանի։ Ռութենիում տարրի անվանումը առաջարկել է Գ. Վ. Օզաննի կողմից 1828 թվականին։  Ռութենիումը ստանում են պլատինային մետաղների վերամշակման կիսապրոդուկտներից․ միահալում են ալկալու և բորակի կամ նատրիումի (բարիումի) գերօքսիդի հետ՝ հեռացող RuO4-ը կլանում են աղաթթվով, ապա նստեցնում ամոնիումի հեքսաքլոր ռութենատը՝ (NH4)2[RuCl6], որը վերականգնում են ջրածնի հոսանքում շիկացնելով։ Ստացվում է 99,9 % մաքրության փոշի։ Ռութենիումը և նրա համաձուլվածքները հալում են ինդուկցիոն կամ աղեղային վառարաններում (վակուում, արգոն)։

Գերմանիումի բյուրեղները

Ge-Գերմանիում

Գերմանիում (լատ․՝ Germanium), Ge, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության 4-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 32, ատոմական զանգվածը՝ 72,60։ Ունի հինգ կայուն իզոտոպ՝ 70Ge, 72Ge, 73Ge, 74Ge և 75Ge համապատասխանաբար՝ 20,55%, 27,35%, 7,78%, 76 5% և 7,86%։

Արհեստականորեն ստացվել են գերմանիումի բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպները։ Գերմանիումը p տարր է, նրա ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն Է՝ 4s24p2։ Գերմանիումը հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Կ․ Վինկլերը (1886) և անվանել ի պատիվ իր հայրենիքի։

 

ամերիցիում.jpg

Am- Ամերիցիում

 Ամերիցիում

Ամերիցիումն առաջին անգամ ստացվել է 1944-1945 թվականների մի խումբ ամերիկացի հետազոտողների կողմից (Գ. Սիբորգ, Ռ. Ջեյմս, Լ. Մորգան, Ա. Գիորսո)՝ պլուտոնիում-239-ը նեյտրոններով ճառագայթելով։ Պլուտոնիում-239-ի միջուկը նեյտրոն կլանելուց հետո ենթարկվում է β վերափոխման, ինչի արդյունքում ստացվում է ամերիցիում-240:

 Ֆրանսիում

Fr-Ֆրանսիում

Ֆրանսիում, քիմիական տարր է, որի նշանն է Fr և ատոմային թիվը՝ 87։ Այն դասվում է ալկալիական մետաղների խմբին։ Շատ ռադիոակտիվ տարր է։ Այն տրոհվում է աստատի, ռադոնի և ռադիումի։ Հայտնաբերվել է 1939 թվականին։ Բնության մեջ այն շատ հազվադեպ է հանդիպում։ 

 

 

 

Рубрика: Քիմիա, Uncategorized

Քիմիական տարրերի նշանները

Քիմիական տարրերի նշանները

Որոշ քիմիական տարրերի նշաններն ու անվանումները

Աղյուսակ

Քիմիական տարրերի

հայերեն

անվանումը

Քիմիական

տարրերի

լատիներեն

անվանումը

Լատինական

անվան արտա- 

սանությունը

Քիմիական

նշանը

Քիմիական

նշանի

արտասանու-

թյունը

1 Թթվածին Oxygenium Օքսիգենիում O O
2 Ջրածին Hydrogenium Հիդրոգենիում H Հաշ
3 Ազոտ Nitrogenium Նիտրոգենիում N Էն
4 Ածխածին Carboneum Կարբոնեում C ցե
5 Ֆոսֆոր Phosphorus Ֆոսֆորուս P Պէ
6 Ֆտոր Fluorum Ֆլուորում F Ֆտոր
7 Յոդ Jodum Իոդում J Յոդ
8 Կալիում Kalium Կալիում K Կալիում
9 Բրոմ Bromum Բրոմում Br Բրոմ
10 Սիլիցիում Silicium Սիլիցիում Si Սիլիցիում
11 Նատրիում Natrium Նատրիում Na Նատրիում
12 Կալցիում Calcium Կալցիում Ca Կալցիում
13 Բարիում Barium Բարիում Ba Բարիում
14 Ալյումին Aluminium Ալյումին Al Ալյումինիում
15 Երկաթ Ferrum Ֆեռում Fe Ֆեռում
16 Ծծումբ Sulphur Սուլֆուր S Սուլֆուր
17 Պղինձ Cuprum Կուպրում Cu Կուպրում
18 Ոսկի Aurum Աուրում Au Աուրում
19 Քլոր ChIorum Քլորում Cl Քլոր
20 Մագնեզիում Magnezium Մագնեզիում Mg Մագնեզիում
21 Արծաթ Argentum Արգենտում Ag Արգենտում
22 Մանգան Manganum Մանգանում Mn Մանգանում
23 Ցինկ Zincum Ցինկում Zn Ցինկում
24 Կապար Plumbum Պլյումբում Pb Պլյումբում
25 Սնդիկ Hydrargyrum Հիդրարգիրում Hg Հիդրարգիրում

 

Լրացուցիչ առաջադրանքներ.

Դասարանում`Պարբերական համակարգից արտագրել H,A,R,M,S,C,O-ով սկսվող բոլոր տարրերը,գրել նրանց հայկական անվանումները: 
Տնային«սովորել`էջ 52-56.վարժ.էջ 57  

  1. Ո՞ր քիմիական տարրերն են ստացել իրենց անվանումները ըստ աշխարհամասերի:

Եվրոպիում։

  1. Թվարկեք այն տարրերը, որոնք իրենց անվանումները ստացել են ըստ երկրների անվամբ:

Գերմանիում, Կալիֆորնիում, Ֆրանցիում,  Ռութենիում:

  1. Ո՞ր տարրերի անվանումների մեջ են մտնում գետերի անուներ:
  2. Գտեք այն քիմիական տարրի անվանումը,որի մեջ ,եթե փոխեք առաջին տառը , ապա կստանաք նեղուցի անունը , որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև:

Ֆոսֆոր P — Բոսֆոր

  1. Ո՞ր քիմիական տարրի անվանումի մեջ է մտնում Թուրքիայի մեջ գտնվող լճի անունը:
V Վանադիում

Գրեք այն տարրերի նշանները, տարածվածությունը և կիրառումը :

Рубрика: Քիմիա, Uncategorized

Նյութի կառուցվածք`Ատոմամոլեկուլային տեսություն

Ատոմընյութի փոքրագույն մասնիկն է:

Ատոմը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի:

Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են, իսկ քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, իսկ ատոմները պահպանում են: Ատոմների միացումից առաջանում են մոլեկուլներ:

Նյութի ագրեգատային կախված է մոլեկուլների կամ ատոմների միջև տարածությունից:

Ատոմները և մոլեկուլները գտնվում են անընդհատ շարժման մեջ:

 

Рубрика: Քիմիա, Uncategorized

Երկաթի և ծծումբի բաժանում

Թեմատիկ ամփոփիչ թեստ (ստուգե՛ք ինքներդ ձեզ)

1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա ևստացվում է

բնական հումքի վերամշակումից.

ա) նավթը գ) ջուրը

բ) ոսկին դ) օղին

2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում ո՞րն էհեղուկ.

ա) շաքարը գ) բուսական յուղը

բ) թթվածինը դ) կավիճը

  1. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդանմարմինների շարքը.

ա) ձին գ) արձանը

բ) ծաղկած ծառը դ) երեխան

  1. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափարկազմել.

ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության

բ) խտության դ) ջերմահաղորդականության

  1. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ.

ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը

բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը

  1. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է).

ա) պլաստիլինը գ) գրաֆիտը

բ) գինին դ) սև ռետինը

  1. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկականմարմին/ չի

 բնորոշում.

ա) աստղ գ) սեղան

բ) մեխ դ) ապակի

 8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան.

ա) երկրաշարժերի կանխատեսում

 բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում

գ) գրքի խմբագրում

դ) պարարտանյութերի արտադրություն

9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալգործողություններից

ո՞րն է սխալ.

ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել

 բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը

գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի

դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով

  1. Ո՞eր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալուհամար.

ա) թորում

 բ) բյուրեղացում

գ) զտում

  1. դ) գոլորշիացում
Рубрика: Քիմիա, Uncategorized

Երկաթի և ծծումբի բաժանումը

Այսօր մենք կատարեցինք երկու փորձ։ Փորձի անունն է երկաթի և ծծումբի բաժանման եղանակները։ Մենք բաժակի մեջ մի փոքր ջուր լցրեցինք միաժամանակ լցրեցինք ծծումբը և երկաթի խարտուկները և տեսանք, որ ծծումբը մնաց ջրի վրա, իսկ երկաթի խարտուկները  իջան ներքև։ Երկրորդ տարբերակը շատ հեշտ է։ Մենք վերցրեցինք երկաթի խարտուկները լցրեցինք թղթի վրա և վրան թուղթ պահեցինք և սկսեցինք մագնիսով տարածել թղթի վրայով և տեսանք, որ երկաթի խարտուկները բարձրացել են թղթի վրա։