Рубрика: Ֆիզիզկա դասարանական և տնային առաջադրանքներ

Գազի ճնշումը

Հայտնի է որ գազի մոլեկուլներն անկանոն շարժվում են: Իրենց շարժման ընթացքում դրանք բախվում են միմյանց, ինչպես նաև այն անոթի պատերին, որում գտնվում է գազը:

Գազի ճնշումն անոթի պատերի (գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով:

Տվյալ զանգվածով գազի ծավալը մեծացնելիս մոլեկուլների թիվը յուրաքանչյուր 1սմ³-ում փոքրանում է դրանից փոքրանում է անոթի պատերին հարվածների թիվը գազի ճնշումը փոքրանում է, եթե անփոփոխ է գազի ջերմաստիճանը և զանգվածը:

P-ն կախված է V t m

I դեպք՝ t և m անփոփոխ են, փոփոխ է V-ն:                                                                                    II դեպք՝ P ˜  1\V-ին:

III t և V- անփոփոխ

m- փոփոխական

P ˜ m

Պասկալի օրենքը

Հեղուկի կամ գազի վրա  գործադրվող ժնշումն առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին:

Реклама
Рубрика: Ֆիզիզկա դասարանական և տնային առաջադրանքներ, Uncategorized

Պինդ մարմինների, հեղուկների և գազերի ճնշումը

Ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն դրա մոդուլից, այլև այն մակերևույթի մակերեսից, որին ուղղահայաց ազդում է ուժը: Այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում:

ճնշում= ուժ\մակերես—> p=F\S

Բանաձևում`

F- մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը

p- ճնշում

S- մակերևույթի մակերեսը

Ճնշման միավորը 1Պասկալն է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի

Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է 1Ն ուժը 1մ² մակերեսով մակերևույթի վրա՝ այդ մակերևույթին ուղղահայաց ազդելով:

1Պա= 1 Ն\մ²

Մոտավորապես 1 Պա ճնշում է գործադրում տետրի թուղթը՝ ձեռքի ափին:

1Պա ճնշում է գործադրում 100գ. զանգվածով կշռաքարը՝ ուղղահայաց ազդելով 1մ² մակերեսի վրա:

Рубрика: Ֆիզիզկա դասարանական և տնային առաջադրանքներ, Uncategorized

Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն: Ճախարակ: Մեխանիզմի ՕԳԳ-ն:

Այն մեխանիկական սարքերը որոնք ծառայում են ուժերի մոդուլները և ուղղությունները կոչվում են մեխանիզմներ: Պարզ մեխանիզմներից են ` լծակը, ճախարակը, թեք հարթությունը, ոլորանը, պտուտակ և այն: Լծակը սովորաբար մի ձող է որը կարող է պտտվել անշարժ հենարանի (առանցքի) շուրջը:

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծը եղած հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ: Նշանակում ենք l տառով չափման միավորը 1մ:

Փորձերի հիման վրա սահմանվել է լծակը:

Կանոն

Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին:

Рубрика: Ֆիզիզկա դասարանական և տնային առաջադրանքներ, Uncategorized

Խնդիրների լուծումներ՝ ուժեր, մեխանիկական աշխատանք և հզորություն թեմաներից

Է. Ղազարյանի դասագրքից էջ 173

Խնդիր 89

F1=50Ն

F2= 30Ն


F-?

Լուծում

F= F1-F2=  50Ն-30Ն=20Ն

Խնդիր 90

F= F1-F2= 300կՆ-100կՆ=200կՆ

Рубрика: Ֆիզիզկա դասարանական և տնային առաջադրանքներ, Uncategorized

Մարմնի կշիռ:Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

Թեման.Կրկնել«Դաս25,26»Մարմնի կշիռ:Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Իր բնույթով մարմնի կշիռը առաձգական ուժ է:

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Ծանրության ուժը մարմիններին են քաշում ներքև, իսկ մարմնի կշիռը  դեպի վերև է տանում մարմիններին։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները:

Մարմնի զանգվածը չափում են կիլոգրամներով: Մարմնի կշիռը չափում են նյուտոններով:

 Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

2.Ինչով է պայմանավորված շփումը

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

10.Որ ուժն է կոչվում համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

F=F1+F2

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

F=F1-F2

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ81,կատարել էջ81-ի հարցերը և առաջադրանքները

Լրացուցիչ առաջադրանք.

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ39-ից

մինչև էջ 51

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ72-ից մինչև էջ 74

Լրացուցիչ առաջադրանք.

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ39-ից մինչև էջ41

Рубрика: Ֆիզիզկա դասարանական և տնային առաջադրանքներ, Uncategorized

Մարմինների խտությունը

Գ. Մխիթարյան մաս 1

Էջ 33

Տարբերակ 1

I

Բետոնի խտությունը 2200կգ\մ³ է, նշանակում է, որ. 1մ³ ծավալով բետոնը 2200կգ է:

Պատ՝. 1:

II

20մ³ տարողությամբ բաքը լցված է կերոսինով, որի զանգվածը 16000կգ է: Հաշվեք կերոսինի խտությունը:

V= 20մ³

m= 16000կգ

ρ-?

ρ= m/V

լուծում

16000\20մ³= 800կգ/մ³

Պատ՝. 2:

 

III

Կաղնու փայտից պատրաստված

V= 0,002մ³

m=1,6 կգ

ρ-?

ρ=m\V=1,6կգ\ 0,002մ³= 1600կգ\2մ³= 800կգ\մ³

Պատ. 4

 

IV

ρ=2700կգ/մ³

ρ (գ/սմ³)-?

ρ=2700կգ/մ³= 2700= 1000 գ/1000.000սմ³= 2,7 գ/սմ³

Պատ. 1