Рубрика: Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան

Նյութի ագրեգատային վիճակներ:Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:Հալման տեսակարար ջերմունակություն:Գոլորշիացում և խտացում:Եռում:Եռման ջերմաստիճան:Շոգեգոյացման տեսակարար ջերմունակություն:

11.05-15.05

Թեման.Նյութի ագրեգատային վիճակներ:Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:Հալման տեսակարար ջերմունակություն:Գոլորշիացում և խտացում:Եռում:Եռման ջերմաստիճան:Շոգեգոյացման տեսակարար ջերմունակություն:

Կարող եք տեսանյութեր պատրաստել խոհանոցում, բնության մեջ, տեղի ունեցող վերը նշված երևույթները, մեկնաբանեք  տվյալ ջերմային երևույթների ընթացքը:Կարող եք այս թեմաների շրջանակներում համացանցից տեսանյութերի թարգմանություններ կատարել:

Տեսադասերին քննարկվող հարցեր.

1.Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Գազային, հեղուկ և պինդ:

2.Որոնք են ջրի ագրեգատային վիճակները:

Գոլորշին, սառույցը և ջուրը։

3.Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Նյութի ագրեգատային վիճակները որոշվում են տեսքով և ջերաստիճանով:

4.Ինչպիսի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:

Գազերում մոլեկուլների փոխազդեցությունը թույլ է, իրարից անկանոն են և չեն փահպանում ձևը և ծավալը։ Հեղուկներում մոլեկուլներն նույնպես անկանոն են, դասավորված են լինում իրար քիփ և խիտ։ Իսկ պինդ մարմիններում մոլեկուլներն անկանոն չեն և պահում են իրենց ձևն և ծավալը։

5.Որ պրոցեսն է կոչվում հալում:

Նյութը պինդ վիճակից դեպի հեղուկ գործողությունը կոչվում է՝ հալում։

6.Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Նյութի հեղուկ վիճակից անցումը բյուրեղային վիճակի, անվանում են պնդացում:

7.Ինչ է հալման ջերմաստիճանը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալչում է, կոչվում է հալման ջերմաստիճան:

8.Ինչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

1 կգ բյուրեղային նյութը նույն  ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:

9.Ինչպես են հաշվում ջերմաքանակը,որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Հալման ջերմաստիճանում կամայական զանգվածով բյուրեղային մարմնի հալման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ մարմնի հալման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով։

10.Ինչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվում

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազայինի կոչվում է շոգեգոյացում։

11.Ինչ է գոլորշիացումը

Գոլորշացումը շոգեգոյացում է, որը տեղի է ունենում հեղուկի ազատ մակերևույթից:

12Ինչու է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում

Խտացումը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ գոլորշին չի շփվում հեղուկի հետ: 

13.Ինչից է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը

Հեղուկի գոլորշիացման արագությունը կախված է ջերմության փոփոխումից։

14.ինչ է խտացում

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում։

15.Որ գոլորշին է կոչվում հագեցած

Հագեցած գոլորշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշին է։

16.Որ պրոցեսն են անվանում եռում

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:

17.Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:  

18.Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

19.Որն է շոգեգոյացման տեսակարար ջերմությունմիավորը միավորների ՄՀ-ում

Շոգեգոյացման տեսակարար ջերմությունը նշանակում են r տառով և չափում են ջոուլը բաժանած կիլոգրամով (Ջ/կգ):

20.Ինչպես են հաշվում այն ջերմաքանակը,որն անհրաժեշտ է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար

Կամայական m զանգված ունեցող և եռման ջերմաստիճանում գտնվող հեղուկի գոլորշացման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ հեղուկի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով՝ Q=rm(1)

 

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ149-ից մինչև էջ164-ը

Լրացուցիչ առաջադրանք.

ԼուծելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ31-ից մինչև  էջ46:

Рубрика: Քիմիա, Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան, Uncategorized

Նախագիծ՝Մուտք ավագ դպրոց

Ֆիզիկա և քիմիա առարկաները բարդ առարկաներ են, և դրանք միայն ցանկացողը կարող է լավ սովորել։ Իմ համար քիմիան և ֆիզիկան առաջ բարդ առարկաներ էին, իսկ հիմա արդեն կարողանում եմ նորմալ անել տնայիններս։ Ֆիզիկան մեր կյանքում միգուցե պետք կգա, որովհետև մենք մեր առօրյայում անում ենք մի շարք ֆիզիկական գործողություններ։ Քիմիան ըստ իս միայն բժիշկ մարդկանց պետք կգա, որովհետև քիմիան ավելի շատ տարրերի և փորձերի հետ կապ ունի, չնայած, որ ես այս երկու առարկաներն էլ շատ եմ սիրում։

Рубрика: Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան, Uncategorized

Ներքին էներգիա: Ջերմահաղորդականություն: Կոնվեկցիա: Ճառագայթային ջերմափոխանակում: Տեսակարար ջերմունակություն:

Կարդալ,ծանոթանալ,սովորել հետևյալ թեմաները:

Հարցերի պարզաբանման համալ գրեք վերը նշված հասցեով:

Թոման. Ներքին էներգիա: Ջերմահաղորդականություն: Կոնվեկցիա: Ճառագայթային ջերմափոխանակում: Տեսակարար ջերմունակություն:

Բլոգում պատասխանել ներքոհիշյալ հարցերին.

Ինչ է ներքին էներգիան,որոնք են փոփոխման եղանակները

Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիաՆերքին էներգիայի փոփոխման եղանակներն են աշխատանքը և ջերմափոխանակությունը:

1.Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:

Լուցկու հատիկներըի հերթականորեն պոկվելը ձողից<<ցուցադրում>> է ջերմության հաղորդումը ձողի երկայնքով՝ նրա տաքացած ծայրից դեպի սառը մասերը։

2.Բացատրել,թե ինչպես է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:

Գազերում մոլեկուլները իրարից ավելի հեռու են գտնվում, քան պինդ նյութերինը, այսինքն ջերմահաղորդումը գազերում ավելի դանդաղ է, քան պինդ նյութերում: Նյութերի տաք և սառ մոլեկուլները իրար հպելիս մեկը մյուսին է փոխանցում իր ներքին էներգիան, իր հետ էլ ջերմությունը:

3.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր

Թթվածին և երկաթ։

4.Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ

Քանի որ օդը գազային նյութ է, այսինքն օդի մոլեկուլները իրարից ավելի հեռու են, դրանից հետևում է, որ այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:

5.Ինչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները

Ցածր ջերմահաղորդակիչները օգտագործվում են, որպես ջերմամեկուսիչներ:

7. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:

8. Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը

Ջերմահաղորդականության ժամանակ հեղուկի կամ գազի շերտերը հավասարաչափ են տաքացվում, իսկ կոնվեկցիայի ժամանակ անհավասարաչափ:

8.Ինչպես է գոյանում ամպը:

Արևը տաքացնում է գետինը, միաժամանակ տաքացնելով մթնոլորտային շերտը: Այդ օդի զանգվածը բարձրանում է վեր, օդը սկսում է սառել և գոյանում է ամպ:

9.Ինչպես է առաջանում քամին:

Երբ տաք օդը և սառ օդը խառնվում են:

10.Ինչու են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

Որպեսզի արագացնեն կոնվեկցիան, և այն գոլորշանա դեպի վերև:

11.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու

Ոչ, քանի որ պինդ մարմինները չունեն գոլորշիանալու հատկություն:

12.Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտը մատերիայի ձև է, որով իրականցվում է լիցքավորված մասնիկների փոխազդեցություն: Էլեկտրամագնիսական ալիքը կարող է գոյություն ունենալ նյութի հետ կամ նյութից դուրս։

13.Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:

14.Ջերմահաղորդման որ տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել  օրինակներ:

Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթմամբ արձակմամբ կամ կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:

15.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ջառագայթումը՝սև,թե սպիտակ:Բերել մի քանի օրինակներ: 

Ավելի արագ է կլանում ջերմային ճառագայթումը սև մարմինները: Օրինակ՝ ամռանը մուգ գույնի հագուստ խորհուրդ չեն տալիս հանգել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում, քան ավելի վառ գույները, և հատկապես սպիտակը:

16.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  

Ավելի արագ է կլանում ջերմային ճառագայթումը սև մարմինները: Օրինակ՝ ամռանը մուգ գույնի հագուստ խորհուրդ չեն տալիս հանգել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում, քան ավելի վառ գույները, և հատկապես սպիտակը:

17.Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս մարմնի ջերմային հատկությունները:

18.Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

1 Ջ/(կգ·°C)

19.Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m(t2-t1)

Լրացուցիչ առաջադրանք.Տանը կատարել Է. Ղազարյանի դասագրքից էջ127-ի <<հարցեր և առաջադրանքներ>>ից, ութերորդ առաջադրանքը:Կատարված փորձը նկարագրել,մեկնաբանել,եզրակացնել:

Է. Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ121և124-ից-134

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ9-ից մինչև էջ13

Рубрика: Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան, Uncategorized

Ֆիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք: Ատոմներ և մոլեկուլներ:Մոլեկուլների շարժում:Դիֆուզիա: Մոլեկուլների քաոսային շարժման արագություն և մարմնի ջերմաստիճանը:Ջերմաչափ:Ջերմաստիճանային սանդղակ

Դաս21,22,23

Թեման.Նյութի կառուցվածքը

Ֆիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք:

Ատոմներ և մոլեկուլներ:Մոլեկուլների շարժում:Դիֆուզիա:

Մոլեկուլների քաոսային շարժման արագություն և մարմնի ջերմաստիճանը:Ջերմաչափ:Ջերմաստիճանային սանդղակ

Քննարկվող հարցեր

1.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները

Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ մի քանի նյութից։

2.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը

Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

3.Ինչպես են անվանում նյութի մասնիկները

Նյութի մասնիկները անվանում են ատոմներ:

4.Որ նյութն են անվանում տարր

Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր։

5.Ինչ է մոլեկուլը

Հաճախ ատոմները միավորված են խմբերում, որոնց անվանում են մոլեկուլներ:

6.ինչ է դիֆուզիան

Նյութերի ինքնակամ փոխադարձ ներթափանցելու երևույթը կոչվում է  դիֆուզիա:

7.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում

Դիֆուզիան պինդ մարմիններում ավելի դանդաղ է ընթանում, քան գազերում կամ հեղուկներում։

8.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա
Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է, քան ցածր ջերմաստիճանում:
Առաջադրանք

 Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ98-ից մինչև էջ114

Կատարել .ԳայանեՄխիթարյան՝ մաս I-ից էջ10-ից մինչև էջ 17

Рубрика: Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան, Uncategorized

Թեման.Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

3.02-7.02;10.02-14.02

Դաս 18,19,20

Թեման.Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ ալիքներն են կոչվում պարբերական

Պարբերական են կոչվում այն ալիքները, որոնց ամենաբարձր կետերի տատանումների բարձրությունների մինչև եղած հեռավորությունը համընկնում է:

2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը

3.Որ ալիքն են անվանում մենավոր:

Մենավոր են անվանում այն ալիքը, որը տատանվում է մեկ անգամ, և վերադառնում սկզբնական դիրքին:

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը

Պետք է մի ծայր կապել պատից, մյուսը ծայրը թափ տալ:

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին

6.Բացատրել թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը

Երբ, մենք օրինակ՝դուռը շեշտակի բացում ենք ,ապա այդ տեղամասում օդը սեղմվում է, և ինչ-որ ժամանակ հետո նոսրանում, դա է կոչվում առաձգական ալիք: Առաձգական ալիքներ առաջանում են միայն առաձգական միջավայրում:

7Որ ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ

Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղությանն ուղղահայաց` կոչվում է լայնական:

8.Որ ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:

Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղության երկայնքով, կոչվում է երկայնական։

9.Ինչպիսի տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

Մեխանիկական։

10.Որ երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը

v=x2-x2/t2-t1

12.Ինչ է պարբերական ալիքի երկարություն:

13.Ինչպես է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

14.Ինչով է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը

15.Ինչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը դա այն է, թե այդ տեղամասում ինչպես է ցնցվել տարածքը: Մագնիտուդ ,պայմանական մեծություն, որը բնութագրում է երկրաշարժերի կամ պայթյունների հետևանքով առաջ եկող առաձգականտատանումների ընդհանուր էներգիան։ Մեկը այդ տեղամասի ցնցնումն է, իսկ մյուսը այդ ցնցման մեծությամբ պայմանավորված մեծությունը:

16Ինչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային

Այն առաձգական ալիքները, որոնք կարող են մարդու մոտ լսողական զգացողություն առաջացնել, կոչվում են ձայնային ալիքներ կամ պարզապես ձայն:

17Ինչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը

Պարզ ձայնը պայմանավորված է մարմնի մի հաճախությամբ, իսկ երաժշտական տոնը պայմանավորված է մարմնի մի քանի հաճախությամբ: Ձայնի հնչերանգը, դա ձայնի տեմբրն է, այսիքն նրա ուժգնությունը:

18ինչ է արձագանքը,անդրաձայնը,:Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն

 Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ76-ից մինչև էջ96

                                                                                            . 

Լրացուցիչ առաջադրանք

Պատրաստել նյութեր.Է. Ղազարյանի դասագրքից էջ83-ից մինչև էջ95 եղած թեմաների շրջանակներում:Թեմաների ընտրությունը կամային է:

Рубрика: Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան, Uncategorized

Մարմնի իմպուլս:Իմպուլսի պահպանման օրենք:Ռեակտիվ շարժում

Դաս12

Թեման.Մարմնի իմպուլս:Իմպուլսի պահպանման օրենք:Ռեակտիվ շարժում

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս 

2.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը

P=mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

Չափման միավորը ՄՀ-ում 1  կգ·մ/վ-ն է:

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է ,թե սկալյար

Քանի որ արագությունը վեկտորական մեծություն է, իսկ զանգվածը՝ սկալյար, ապա իմպուլսը վեկտորական մեծություն է:

5.Ինչն են անվանում համակարգի իմպուլս

Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:

6.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ

Փակ կոչվում է այն համակարգը, երբ համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունը այնքան փոքր է ,որ կարելի է անտեսել:

7.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Փակ համակարգի մարմինների ինպուլսների գումարը, անկախ այդ մարմիննների փոխազդեցությունից, չի փոխվում:

8.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ

Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություը:

9.Ինչ կառուցվածք ունի հրթիռը

 

Լրացուցիչ առաջադրանք 

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ34-ից մինչև  էջ41-ը

Կատարել Ղազարյանի դասագրքի էջ41-ի 7-րդ առաջադրանքը

Լրացուցիչ առաջադրանք

խնդիրների լուծումներ՝

Է. Ղազարյանի դասագրքից՝ էջ.178-իցխնդիրներ30-ից մինչև 47,իսկ էջ179-ից խնդիրներ48,49,50,51 և

Լուծել հետևյալ խնդիրները՝

    3.Ինչոր  համազոր ուժի ազդեցությամբ 100կգ զանգվածով մարմինը շարժվում է  0,3մ/վ2 արագացմամբ: Ինչ արագացմամբ կշարժվի 120կգ զանվածով մարմինն այդ նույն ուժի ազդեցությամբ:

 4.Ինչ հաստատուն ուժի ազդեցությամբ դադարի վիճակում գտնվող  0,3կգ զանգվածով մարմինը  5վում կանցնի 25մ ճանապարհ:

5.Որքան ժամանակում 5000Ն համազոր ուժի ազդեցությամբ շարժվող  1տ զանգվածով մարմնի արագությունը կաճի   500մ/վից մինչև   2000մ/վ:

Рубрика: Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան, Ֆիզիկա-լաբորատոր, Uncategorized

Հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրումը և արագացման որոշումը

Աշխատանքի նպատակը. չափել այն արագացումը, որով շարժվում է գնդիկը թեք ճոռով:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. մետաղե ճոռ, պողպատե գնդիկ, վայրկենաչափ, պողպատե գլան, չափերիզ, ամրակալան:

Աշխատանքի ընթացքը.

Ամրացրեցինք ամրակալանի թաթիկին, չափաժապավենով չափեցի ճոռի երկարությունը (դա կլինի գնդիկի անցած ճանապարհը՝ s-ը): Ճոռի տակ դրեցինք մետաղյա գլանը, մետաղյա գնդիկը ճոռի վերևի մասից բաց թողելու պահին միացրեցի վայրկենաչափը, երբ հասավ գլանին ձայնի հետ անջատեցի այն:

Այս փորձը՝ գնդիկի շարժումը ամբողջ ճոռի երկարությամբ կրկնեցի 5 անգամ:

Փորձ I.

t1=

S= 1,1 մ

a1-?

a1= 2S/t1 (2)

 

Рубрика: Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան, Ֆիզիկա-լաբորատոր, Uncategorized

Փորձեր Նյուտոնի երեք օրենքների վերաբերյալ

Փորձ 1

Ունենք սայլակ, որի դիմացից ամրացված է առաձգական թիթեղ: Այն գտնվում է դադարի վիճակում սեղանի նկատմամբ: Առաձգական թիթեղը ճկեցի կապեցի թելով: Այրեցինք թելը և առաձգական թիթեղը ուղղվեց, իսկ սայլակը մնաց սեղանի նկատմամբ դադարի վիճակում: Եզրակացություն` ես հասկացա, որ միայնակ մարմինը ինքը իրեն չի շարժվում:

Փորձ 2

Նույն սայլակի առաձգական թիթեղը կապենք ճկենք թելով: Այն մոտեցրեցի պատին և լուցկիով այրեցի թելը: Առաձգական թիթեղը ուղղվելով հարվածեց պատին և պատից հեռացավ: Եզրակացություն` ես հասկացա, որ որպեսզի մարմինը շարժվի, անհրաժեշտ է նրան այլ մարմնի ազդեցություն: Ստացվեց, որ սայլակը առաձգական թիթեղով ազդեց թիթեղի վրա, իսկ պատը իր հերթին ազդեց սայլակի վրա: Այս երևույթը կոչվում է փոխազդեցություն:

 

Փորձ 3

Նորից նույն սայլակի ճկեցի կապեցի թելով: Նրան մոտեցրեցի նույնատիպ սայլակ և այրեցի թելը: Թելը այրելուց հետո առաձգական զսպանակը ուղղվելով հարվածեց երկրորդ սայլակին և երկուսը միաժամանակ իրարից հեռացան նույն չափով: Եզրակացություն` ես հասկացա, որ նույնատիպ մարմինները իրար վրա փոխազդեցին նույն ձևով:

 

Рубрика: Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան, Uncategorized

Ազատ անկում:Հավասարաչափ շարժում շրջանագծով

Թեման .Ազատ անկում:Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր

1.Որ շարժումն են անվանում ազատ անկում

Մարմինների անկումը վակուումում,միայն երկրի ձգողության ազդեցությամբ,կոչվում է ազատ անկում։

2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը

v=gt h=gt 2/2

3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

4.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում

5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:Բերել օրինակներ

6.Ինչ է պտտման պարբերությունը:

Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն:

7.Ինչ է պտտման հաճախությունը, և որն է նրա միավորը:

Պտտման պարբերությունը ժամանակամիջոց է, հետևաբար նրա չափման միավորը ՄՀ-ում  1 վայրկյանն է (1 վ): 

6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

8.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ13-ից մինչև էջ20

Պատրաստել ուսումնական նյութ էջ18-ի«Հետաքրքիր է իմանալ» թեմայի շրջանակներում