Рубрика: Ֆիզիկա-լաբորատոր

Լաբորատոր աշխատանք

Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով

Աշխատանքի նպատակը. Սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ:

Մարմնի ծավալը` դա մարմինների և հեղուկների զբաղեցրած տեղն է:

Ծավալը ֆիզիկական մեծություն է: Ծավալի չափման հիմնական միավորը ՄՀ-ում ընդունված է այն խորհանարդի ճավալը, որի բոլոր կողմերը 1մ է, դա` 1մ³: Օգտագործվում են նաև այլ միավորներ`1 դմ³, 1սմ³, 1մմ ³, 1լ և 1մլ:

Это слайд-шоу требует JavaScript.

Պարզենք 1լ և 1մլ տարողությունները ինչ ծավալ է:

Փորձից ստացվեց, որ 1լ =1դմ³, որից հետևում է 1մ³, որը հավասար է 1մ³=1մ 1մ x 1մ= 10 դմ x 10 դմ x 10 դմ= 1000դմ³= 1000լ:

Մյուս փորձով համոզվեցինք, որ 1մլ=1սմ³

Փորձի ընթացքը: Որպեսզի որոշեմ իմ բաժակի և սրվակի տարողությունը, նախ պետք է որոշեմ իմ չափագլանի սանդղակի բաժանման արժեքը: Դրա համար օգտվում եմ հետևյալ կանոնից:

Բաժանման արժեք մեծ թիվ-փոքր/ բաժանումների թիվ= …սմ³

C= a-b/n

 

Реклама
Рубрика: Ֆիզիզկա դասարանական և տնային առաջադրանքներ, Ֆիզիկա-լաբորատոր, Uncategorized

Մարմինների փոխազդեցություն: Մարմինների զանգված

 

Փորձ 1

Ունենք սայլակ, որի դիմացից ամրացված է առաձգական թիթեղ: Այն գտնվում է դադարի վիճակում սեղանի նկատմամբ: Առաձգական թիթեղը ճկեցի կապեցի թելով: Այրեցինք թելը և առաձգական թիթեղը ուղղվեց, իսկ սայլակը մնաց սեղանի նկատմամբ դադարի վիճակում: Եզրակացություն` ես հասկացա, որ միայնակ մարմինը ինքը իրեն չի շարժվում:

 

Փորձ 2

Նույն սայլակի առաձգական թիթեղը կապենք ճկենք թելով: Այն մոտեցրեցի պատին և լուցկիով այրեցի թելը: Առաձգական թիթեղը ուղղվելով հարվածեց պատին և պատից հեռացավ: Եզրակացություն` ես հասկացա, որ որպեսզի մարմինը շարժվի, անհրաժեշտ է նրան այլ մարմնի ազդեցություն: Ստացվեց, որ սայլակը առաձգական թիթեղով ազդեց թիթեղի վրա, իսկ պատը իր հերթին ազդեց սայլակի վրա: Այս երևույթը կոչվում է փոխազդեցություն:

 

 

Փորձ 3

Նորից նույն սայլակի ճկեցի կապեցի թելով: Նրան մոտեցրեցի նույնատիպ սայլակ և այրեցի թելը: Թելը այրելուց հետո առաձգական զսպանակը ուղղվելով հարվածեց երկրորդ սայլակին և երկուսը միաժամանակ իրարից հեռացան նույն չափով: Եզրակացություն` ես հասկացա, որ նույնատիպ մարմինները իրար վրա փոխազդեցին նույն ձևով:

 

Փորձ 4

Նույն սայլակի առաձգական թիթեղը ճկեցի կապեցի թելով, նրան մոտեցրեցի նույն սայլակը բեռնավորված: Առաջին առաձգական թիթեղով սայլակը քանի որ թեթև էր, հարվածեց ծանր սայլակը պահեց այնպես ինչպես պատը: Եզրակացություն` այս չորս փորձերից ես հասկացա, որ միայնակ մարմինները ինքը իրեն արագությունը չի փոխում և մյուս փորձերից հասկացա, որ նույնատիպ մարմինները իրար վրա ազդում են նույն ձևով, իսկ երրորդ և չորրոդ փորձից հասկացա, որքան անգամ ծանր է փոխազդող մարմինը, այնքան նրա արագությունը քիչ է փոխվում փոխազդեցության ժամանա: Ծանր մարմինները իրենց պահում են իներտ:

 

Рубрика: Ֆիզիկա-լաբորատոր, Uncategorized

Լաբորատոր աշխատանք 1 Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով:

Աշխատանքի նպատակը. սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ: