Рубрика: Ֆիզիկոսներ:Հետաքրքիր է իմանալ, Uncategorized

Բլեզ Պասկալ

պասկալ

Բլեզ Պասկալը ծնվել է Հունիսի 19-ին 1623 թվականին: Եղել է ֆրանսիացի աշխարհահռչակ մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և աստվածաբան: Հիդրոստատիկայի և հիդրոդինամիկայի հեղինակն է: Մարդկության պատմության ամենաականավոր գիտնականներից մեկն է, մեծապես նշանակալի դեր է ունեցել մեխանիկական հաշվարկների ստեղծման և հեղուկների ուսումնասիրման գործում: Հիմնական կարևորության աշխատություններ է գրել գիտական մեթոդի մասին: 1654թ.ից սկսած աշխատել է հավանականությունների տեսության վրա. այս ոլորտում կատարած իր աշխատանքը անգնահատելի ազդեցություն է թողել տնտեսագիտական ու սոցիոլոգիական արդի գիտությունների զարգացման վրա: Մտահղացել է ներարկիչների գաղափարը: Ճշտել է »վակուումի» և »ճնշման» հասկացողությունները, որի չափման միավորը կրում է իր իսկ անունը, և շարադրել է Պասկալի սկզբունքը: Համարվում է համակարգչային գիտության նախակարապետը, ստեղծած լինելով մեխանիկական առաջին հաշվիչ մեքենան՝ Պասկալինը: Գրել է Պասկալի Թեորեման: Նրա անունով է կոչվում 4500 Pascal աստերոիդը:

Реклама
Рубрика: Ֆիզիկոսներ:Հետաքրքիր է իմանալ

Շիկացման լամպի մասին տեղեկություններ

220px-Edison_bulb

 Էդիսոնը ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա գտավ, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։ Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում։ Այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ, և ստացավ «Ռիչարդսոն‐Էդիսոնի երևույթ» անվանումը։ Էդիսոնի ստեղծած առաջին շիկացման էլեկտրական լամպը անխափան աշխատել է գինու պահեստամասերից մեկում 1890 թվականից մինչև 1926 թվական։

Рубрика: Ֆիզիկոսներ:Հետաքրքիր է իմանալ, Uncategorized

Թոմաս Էդիսոն

Թոմաս Էդիսոնը հայտնագործել է ձայնի մեխանիկական գրանցման սարքը, կատարելագործել շիկացման լամպը, ստեղծել հզոր էլեկտրական գեներատորներ և շատ ուրիշ սարքավորումներ: Միայն ԱՄՆ-ում Էդիսոնը իր գյուտերի համար ստացել է 1098 արտոնագիր:Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա գտավ, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։

tomas-edison-post-810x444

Рубрика: Ֆիզիկոսներ:Հետաքրքիր է իմանալ, Uncategorized

Իսահակ Նյուտոն

պասկալ

Իսահակ Նյուտոնը (25 Դեկտեմբեր 1642 — 20 Մարտ 1727) եղել է անգլիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, բնական փիլիսոփա, աստղագետ, աստվածաբան և ալքիմիկոս: Համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկը: Եղել է Լոնդոնի Թագավորական Ընկերության նախագահը 1703-1727 թվականներին: Նկարագրել է տիեզերական ձգողականության օրենքը և շարժման օրենքների միջոցով դրել է դասական մեխանիկայի հիմքը: Նյուտոն-Լայբնիցի Թեորեմայի համահեղինակն է: Իրականացրել է մոլորակների շարժման վերաբերյալ Կեպլերի օրենքների մաթեմատիկական համակարգումը: Առաջինն է եղել, որ փաստել է, որ սպիտակ լույսը բոլոր գույների համագումարն է: Նյուտոնի անունն են կրում բազմաթիվ օրենքներ ու տեսություններ, որոնք մինչև օրս էլ գործածվում են. նյուտոնյան դինամիկան, շարժման նյուտոնյան օրենքները, տիեզերական ձգողականության օրենքները և այլն: Հաստատել է գիտական մեթոդի ստույգ կանոնները: Գրել է աստվածաշնչյան գրքերի մեկնություններ (օրինակ, Հովհաննու Հայտնության մասին), որոնք սակայն մնացել են անտիպ: Նրա անունով է կոչվում 8000 Isaac Newton աստերոիդը և Հրատի ամենամեծ խառնարաններից մեկը:

Рубрика: Ֆիզիկոսներ:Հետաքրքիր է իմանալ

Գալիլեո Գալիլեյ

 

500px-Galileo.arp.300pix Գալիլելո Գալիլեյը ծնվել է  փետրվարի 15 1564 թվականին: Գալիլեո Գալիլեյը առաջին մարդն էր, որը երկինք նայեց  աստղադիտակով։ Աստղադիտակով նա տեսավ,  որ Վեներա մոլորակը, Լուսնի նման, փոխում է իր տեսանելի ձևը։Իր՝ աստղադիտակով առաջին բացահայտումների մասին Գալիլեյը գրել է «Աստղային տեղեկագիր»: Նա գրել է «Մեխանիկա» գիտական աշխատությունը: