Рубрика: Գրականություն

Գրականություն

19.03.2021

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2. Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքի վերլուծություն.

  • Ձիերի տեսակներն ու նրանց տերերի համեմատությունը

Սիմոնի ձին՝ Ցոլակը, շատ խելոք էր, համեստ, զուսպ, նա դարձել էր իրենց ընտանիքի անդամը։ Կոստանդ աղայի ձին էլ նման էր իրեն։ Իրեն բոլորից վեր էր դասում և շատ համառն էր։ Տեր չունեցող ձին էլ ամենաազատն էր, քանի որ չուներ տեր։

  • Տեր չունեցող ձիու կերպարը, այլաբանություն այս կերպարում

Տեր չունեցող ձին նման չէր այն ձիերին, որոնց պետք է տանեին։ Նա միայնակ ձի էր, ով չուներ տեր։ Նրա վրա երբեք հեծվոր չէր նստել, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել: Նա ուզում էր ազատություն, և իր ազատությունը ոչ մի բանի հետ չվաճառեց։  Նա ծնվեց ազատ և մեռավ ազատ, նա մինչև վերջ պայքարեց։ Ըստ իս նա տեր չէր կարող ունենալ, որովհետև պետք է կենդանին լինի իր տիրոջ հետ դեռ  փոքր ժամանակվանից, որպեսզի վարժվի նրան։

  • Գրառում-քննարկում (ապահովությունը՝ ազատության դիմաց)

Ապահովություն, բան որը յուրաքանչյուրը կուզեր, բայց ոչ բոլոր պայմանների դիմաց։ Ազատություն, բան որը բոլորն են ուզում։  Բայց միշտ չէ, որ ազատությունը լավ է, քանի որ ազատ մարդիկ կարող են անել այն ինչ ուզում են, այսինքն կարող են նաև վատ բաներ անել, որը լավ հետևանքների չի բերի իր հետ։ Եթե ազատությունը չարաշահենք, ապահովություն էլ չի լինի։

  • Սպիտակ ձիու խորհրդանիշը։

Սպիտակ ձին իմ կարծիքով ազատ ձին էր, որովհետև սպիտակ չի նշանակում գույնը, այլ բնավորությունը։ Նա հանուն իր ազատության վտանգեց իր կյանքը և մեռավ։ Իմ կարծիքով ավելի լավ է մեռնել ազատ, քան ինչ-որ մեկը քեզ կառավարի։ Իսկ Կոստանդ աղայի ձին ամենահասարակ ձին էր, որովհետև հանուն ապրելու նա պատրաստ էր կատարել յուրաքանչյուր հրաման։

Рубрика: Գրականություն, Uncategorized

Գրականություն

Տեսակետդ արտահայտիր Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքի շուրջ։

Պարզիր՝ ինչ է նշանակում անձնավորում։ Ցույց տուր անձնավորումները պատմվածքում։ Դեպքը դիտարկիր ա) գայլի, բ) շների տեսանկյունից։


Անձնավորում նշանակում է ինչ-որ առարկային մարդու հատկանիշներ տալ:

Կաղինը վախից սրսփում էր, Կաղնիորեն շնորհակալ էր լինում, Կայծակը մտածում էր, Սկսեց ունկնդրել, Ժայռը նրհում էր, Հովիտը դավաճանում էր, Լռությունն ունկնդրում էին, Հովիտը չէր մատնում:

Գայլի տեսանկյունից
Կարդալու ժամանակ ես գայլին մեղադրում էի, որ նա ցանկանում էր սպանել և ուտել մայր ձիուն, բայց արի ու տես, որ գայլը իր պատճառները ուներ ձիուն սպանելու համար: Բանը նրանում է, որ գայլը նույնպես ուներ ձագուկներ, և այն ամենը ինչ նա անում էր իր ձագուկների համար էր անում:

Շների տեսանկյունից
Շները այս տեքստում կատարում էին պահակների դերը: Նրանք պետք է պաշտպանեին ձիերին, սակայն փոքր ինչ ուշացան և արդյունքում մայր ձին սատկեց: Շները մի քանի հատ էին, բայց անզոր էին գայլի դիմաց:

  1. Պատմվածքի ավարտը գնահատիր (հիմա այդ ձագը մեծ ձի է)։ Փորձիր այդտեղից հետևություն անել պատմվածքի ասելիքի մասին։

Պատմվածքը ավարտվեց մայր ձիու մահով: Անցել է մի քանի տարի և քուռակը մեծացել է, նույնիսիկ շատ հնարավոր է, որ նա մայրիկ է դարձել: Հիմա իմ կարծիքով ձին հասկացել է թե ինչի համար է իր մայրը իրեն զոհաբերել:

  1. Հաջորդ դասի համար կարդա Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքը։

Рубрика: Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդում ենք «Տաղարան» շարքը

Առաջադրանքներ.

Համեմատիր Չարենցի այս շարքի բանաստեղծությունները Սայաթ-Նովայի «Աշխարհումըս ախ չիմ քաշի» բանաստեղծության հետ։

 «Տաղարան» շարքը կարդալուց նկատեցի, որ Սայաթ-Նովայի «Աշխարհումըս ախ չիմ քաշի» բանաստեղծությունից որոշ բառեր է վերցրել։ Օրինակ գոզալ, օսկե բառերը Սայաթ-Նովայի բանաստեղծության մեջ էլ կային։

Գտիր այս շարքում ի՞նչն է ընդհանուր բոլոր բանաստեղծությունների (կամ դրանց մեծ մասի) համար։

Այս շարքում ընդհանուր էին հանգերը, այսինքն բանաստեղծությունը ավելի է գեղեցկանում, երբ հանգերը համահունչ են լինում։ Այս բանաստեղծություններում նաև նկատեցի սեր։ Ճիշտ է սեր բառը ես չնկատեցի, բայց կարդալուց զգացվում է, որ սիրային բանաստեղծություն է։

Մտքերդ գրառիր Չարենցի այս շարքի մասին՝ չմոռանալով նաև զուգորդումը գույնի, մեղեդու, ինչ-որ հետաքրքիր երևույթի-տարվա եղանակի կամ քո ընտրած ինչ-որ բանի հետ։

Եթե Չարենցի որևէ բանաստեղծություն նկարեի, կօգտագործեի կանաչ, դեղին, կարմիր և նարնջագույն գույները։ Ըստ իս նա ամեն ինչ ուրիշ ձև էր սիրում արտահայտել։ Օրինակ Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես ջան բանաստեղծությունում մրգեր կային՝  Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան։  

Рубрика: Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Կարդա տրված բանաստեղծությունները, խմբավորիր դրանք, պարզիր՝ քո խմբավորումը որքանով է համընկնում հեղինակի խմբավորման հետ։
  • Հայրենասիրական

Որպես Լաերտի որդի, Մի՞թե վերջին պոետն եմ ես, Իջնում է գիշերն անգութ ու մթին, Կարծես թե դարձել եմ ես տուն, Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․

  • Սիրային

Գարուն, Իմ խաղաղ երեկոն է հիմա, Տխրություն, Fatum

  • Հիասթափություն

Աշուն

  1. Գտիր այդ բանաստեղծությունների մեջ ա) մակդիրները, բ)փոխաբերությունները, գ)համեմատությունները, դ)շրջադասությունները։

ա) պայծառ Նաիրի, աղոտ երկիր, բոցե վարդեր, արքայական լեզու, հրահրուն վերքեր, նիրհող դաշտեր, հրկեզ հոգի, պարզկա լեզու, իջնում է գիշերն անգութ ու մթին սուրբ ուղի, սուրբ շշուկ, խաղաղ երեկո, կախարդական շղթա, գեղագանգուր երազ, մոմեր սրբազան, կարոտավառ երազ:

բ) դրախտ է նորից իմ հոգում, իլիկը խոսում է անուշ, Եվ այգը բացվում դառն ու մահահոտ, անունդ թող փարոս լինի ինձ, գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք, աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար:

գ)  Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն…

դ) է վառել, եմ լսում, է երազում, ես ասում, է թեքվում, ես տեսել

  • Կարծիքդ գրիր այդ բանաստեղծությունների մասին

Այս բանաստեղծությունների մեջ կա թաղիծ, սեր, հայրենասիրություն, և հիասթափություն։ Ենթադրելով, որ այս բանաստեղծությունները գրել է Տերյանը, կարող եմ ասել, որ շատ թախիծ կա այս բանաստեղծությունների մեջ, նույնիսկ երբ հայրենասիրական է լինում բանաստեղծությունը, այնտեղ միայն տխուր տողեր են գրված։ Ես Տերյանի բանաստեղծություններից ամենաշատը Fatum-ն եմ սիրում: Ի միջի այլոց, Fatum նշանակում է ճակատագիր, բախտ։

  • Անգիր սովորիր այդ բանաստեղծություններից առնվազն 3-ը։

Fatum

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  • Տերյանի կենսագրական կարևոր փաստերը դուրս գրիր քո բլոգում։

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։ Ծնվել է Ախալքալաքի. Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել , սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

  1. Մի՞թե վերջին պոետն եմ ես
  2. Կարծես թե դարձել եմ ես տուն
  3. Տխրություն
  4. Իջնում է գիշերն անգութ ու մթին
  5. Իմ խաղաղ երեկոն է հիմա
  6. Որպես Լաերտի որդի
  7. Աշնան մեղեդի
  8. Գարուն (Գարունը այնքան ծաղիկ է վառել)
  9. Մի խառնեք մեզ ձեր վայրի….
  10. Fatum
Рубрика: Գրականություն, Uncategorized

Գրականություն

Կարդում ենք Թումանյան. «Փարվանա»

  1. Ինչո՞ւ արքայազնները չբերեցին անշեջ հուրը։

Անշեջ հուր բերել իմ կարծիքով անհնար է, իսկ կտրիճները սխալ էին հասկացել այդ խոսքերը, որ արքայադստերին անշեջ հուր է պետք։ Իմ կարծիքով արքայադուստրը ուզում էր կտրիճներից, որ ով ունենա ամենամեծ սերը դեպի արքայադստերը, նա էլ կլինի նրա ամուսինը։

  1. Ինչի՞ մասին է այս զրույցը։

Այս զրույցը մի արքայի մասին է, ով ուզում է իր աղջկան ամուսնացնել։ Շատ կտրիճներ կային, ովքեր պատրաստ էին ամեն ինչ անել արքայադստեր համար։ Արքայադուստրը մի չքնաղ աղջնակ էր, ով կտրիճներից անշեջ հուր էր ուզում։ Կտրիճները գնացին և այլևս չվերադարձան, իսկ արքայադուստրի տխուր արցունքները պատեց ողջ քաղաքը, և հետագայում այն դարձավ Փարվանա լիճ։

  1. Ի՞նչն է այս լեգենդի մեջ իրական, ինչը՝ բանահյուսական։

Այս լեգենդում իրականը դա Փարվանա լիճն է, իսկ բանահյուսականը այն, որ աղջիկը այնքան է լաց եղել, որ ամբողջ քաղաքը ծածկել է իր արցունքներով։

  1. Գտիր Փարվանա լճի մասին տեղեկություններ։

Փարվանա, լիճ Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա։ Վրաստանի ամենամեծ լիճն է։

  1. Տեղեկություններ գտիր փարվան թիթեռների մասին։

Ավանդությունն ասում է, որ կրակի թիթեռները Փարվանա կտրիճներն են, որոնք շտապելուց թև են առել ու դարձել թիթեռ:

Ջանք է անում ամեն մինը,

Շուտով տանի, տիրանա…

Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ

Կըտրիճները Փարվանա:

  1. Գրավոր մեկնաբանիր «Փարվանա» լեգենդի ասելիքը, գնահատիր Թումանյանի մշակումը՝ որքանով է հետաքրքիր և ինչպես է արել, որ հետաքրքիր լինի։

Փարվանա լեգենդի ասելիքը այն է, որ միշտ չէ, որ կարող են տղամարդիկ կնոջ սիրտը թանկարժեք իրերով գրավել։ Արքայադուստրը այստեղ իր մեղավորությունը ուներ նույնպես։ Նա այնքան անհասկանալի ձևով ներկայացրեց, թե ինչ է ուզում, որ կտրիճները գնացին, և այլևս չվերադարձան։ Թումանյանի ստեղծագործությունները ես շատ եմ սիրում, սա նույնպես շատ հավանեցի։ Շատ հեշտ է կարդացվում, մանավանդ երբ հանգերը իրար համահունչ են։

Рубрика: Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդա Պարույր Սևակի «Վարք մեծաց» բանաստեղծությունը։

Տեղեկություններ գտիր.

• Նարցիսի մասին

Նարցիսիզմ, բնավորության գիծ, որն արտահայտվում է իբրև բացարձակ սիրահարվածություն՝ ինքն իր անձի նկատմամբ: Հասկացությունը ծագում է հունական դիցաբանության հերոս Նարցիսի՝ գեղեցիկ երիտասարդ տղայի անունից, որը մերժել էր հավերժահարս Էխոյի սերը: Ի պատիժ դրան՝ նա դատապարտվեց սիրահարվելու ինքն իր պատկերին, որը տեսնում էր լճի ջրերի մեջ, և մահացավ այդ սիրուց:

• Դիոգենեսի մասին

Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.)…վտարանդի փիլիսոփա…Cynic-i դպրոցի հիմնադիր  Antisthenes-i աշակերտը: Դիգենեսը շատ հետաքրքիր ու անսովոր կյանք է ապրել…Ոչ միայն  կյանքի,այլ նաև  նրա մահվան շուրջ շատ լեգենդներ կան…Ոմանք ասում են,որ նա  հում  ութոտնուկ է կերել ,վարակվել խոլերայով ու մահացել ,մյուսները պնդում են ,որ նա մահացել է դիտավորյալ  պահելով շունչը,մի մասն էլ ասում է,թե նա ցանկացել է  ութուտնուկից բաժին հանել թափառող շներին,բայց շներն այնքան սոված են եղել,որ հարձակվել են Դիոգենեսի վրա ,և նա մահացել է վերքերից…

Մեռնելիս Դիոգենեսը պատվիրել է ,որ չթաղեն իրեն…Իր մարմինը որպես կեր  տան վայրի գազաններին կամ էլ՝ նետեն փոսի մեջ…

• Պարույր Սևակի մասին։

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

• Հավաքածդ տեղեկությունները գրառիր բլոգումդ։

Рубрика: Գրականություն

Գրականություն

Ավետիք Իսահակյանի <<Մի հին չինական զրույց>> <<Պատրանք>> և <<Անհաղթ խալիֆան>> պատմությունները շատ հետաքրքիր էին։ Նրանց մեջ կան իմաստներ, օրինակ՝ Մի հին չինական զրույցում ասելիքը այն է, որ չպետք է ամեն ինչ անես, որպեսզի բոլորը քեզ սիրեն, պետք է ամեն ինչ անես, որ ժողովրդին հարմար լինի։ Պատրանք պատմվածքում մի աղքատ գուսան է լինում, որը անձրևի ժամանակ գնում է մի խրճիթ, որտեղ տեսնում է մի կրակի բոց, բայց առավոտը պարզվում է, որ այդ բոցերը ոչ թե կրակինն էին այլ կատվի աչքերինը։ Իսկ Անհաղթ խալիֆան պատմվածքում մի խալիֆա է լինում, որը հայտարարում է ժողովրդին, որպեսզի ապրեն այնպես ինչպես ուզում են, միայն թե թողնեն, որ ուրիշներն էլ ապրեն։ Խալիֆան անհաղթ մնաց, քանի որ նա չսկսեց պատերազմ, և ոչնչի բանի տեղ չդրեց, այսինքն նրան չէր հուզում այն փաստը, որ իր երկիրը ուզում են գրավեն, նա միայն լսում էր երաժշտություն։

Рубрика: Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդա Ավ Իսահակյանի բանաստեղծությունները ։
Այդ բանաստեղծություններից դուրս բեր նկարագրություն արտահայտող տողերը։Իսահակյանի՝ նկարագրելու ոճի մասին դատողություններդ գրառիր։ Ձայնագրիր Իսահակյանի բանաստեղծություններից մեկը։

Рубрика: Գրականություն

Գրականություն

Գրականություն
Կարդում ենք Ավետիք Իսահակյան։
«Մի հին չինական զրույց», «Պատրանք», «Անհաղթ խալիֆան» պատմվածքները կարդա, պատրաստվիր քննարկման։ Ամեն պատմվածքից առանձնացրու մեկ հարց, որ քո կարծիքով ամենակարևորն է։ Քո տեսակետը գրառիր այդ հարցի շուրջ և հիմնավորիր տեքստից քաղած տողերով։

Մի հին չինական զրույց

Այս պատմվածքի կայսրը հոգատար էր, բայց միևնույն ժամանակ չէր մտածում ժողովրդի մասին։ Նա ուզում էր ցույց տար իր հոգատարությունը և ուզում էր այնպես անել, որ մարդիկ իրենց լավ զգան, բայց փոխարենը նա դնում էր այնպիսի օրենքներ, որ ոչ բոլորն էին կատարում և ամեն տեղ պատժում էին շատ դաժան ձևերով։

Պատրանք

Այս պատմվածքում մի աղքատ գուսան անձրևի ժամանակ քայլելիս է լինում և շատ մրսած էր լինում, բայց հանկարծ հանդիպում է մի տանը, որտեղ կրակի բոցեր են վառվում, բայց դա միայն առաջին հայացքից, երբ գուսանը գնում է այդ տուն նա լավ տաքանում է, բայց միայն առավոտն է պարզվում, որ բուխարու մոտ կատու էր այլ ոչ թե կրակ։