Գրականություն
Կարդում ենք գրաբար՝ հին գրականություն։
Կարդա «Արտաշես և Սաթենիկ» հատվածը (էջ 13-15)։
Կատարիր գրքի առաջադրանքները։
Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.
Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:
Հարցեր և առաջադրանքներ
Ալանաց արքայի խոսքն ինքդ աշխարհաբար դարձրու:
Եվ որտեղի՞ց կտա քաջ Արտաշեսը Հազար հազար և բյուր Ալանաց քաջազնի կույս օրիորդի համար։
Գրավոր պատմիր, թե ինչ պատասխանեց ալանաց արքան` առանց գործածելու հազար և բյուր բառերը:
Ալանաց արքան ուզում էր ասել, թե որտեղից Արտաշեսը այդքան գումար կգտնի Ալանաց արքայի դստեր համար:
Ըստ քեզ, ալանաց արքան Արտաշեսին մերժեց, թե չէ:
Իմ կարծիքով ալանաց արքան Արտաշեսին մերժեց, քանի որ Արտաշեսը նրան նույնպես մերժեց,երբ ալանաց արքան համերաշխություն էր ուզում:
Ալանաց արքայի մասին գրավոր պատմիր ըստ այս հատվածի:
Այս հատվածում ալանաց արքան խոսում էր առանց փակագծերը բացելու, այսինքն նա Արտաշեսին հստակ պատասխան չտվեց:
Մի քանի ձևով բարձրաձայն կարդա արքայի պատասխանը: Թող ընկերներդ որոշեն, թե ինչ է արտահայտում քո ընթերցանությունը: