Рубрика: Գրականություն

Խուլիո Կորտասար և Ժան Պիեռ Ռոնե

Ընթերցանություն

Խուլիո Կորտասար. «Ժամանակագրություն Կեսարի համար»։

Ժան Պիեռ Ռոնե «Քրիստոսի մտերմիկությունը»

Համեմատի՛ր երկու ստեղծագործություններում եղած ժամանակագրությունները։

Առաջին ստեղծագործությունը մի կայսեր մասին է, ով ինքն իր հետ խոսում էր՝ իր ապագայի մասին։ Նա սիրում էր, երբ իրեն գովաբանում կամ փառաբանում էին։ Ստեղծագործությունը սովորեցնում է, որ պետք է սկսել կազմել ապագան, և փորձել ձգտել դրան։

Երկրորդ ստեղծագործությունը մի մարդու մասին, ով իր օրակարգը կազմելուց օգտագործել է որքան հնարավոր է շատ խորհուրդներ։ Իմ կարծիքով այս խորհուրդները մոտիվացնում էին նրան։

Կազմիր մո կյանքի ժամանակագրությունը։ Համեմատիր կարդացածիդ հետ, նշիր տարբերությունները։

Նախ եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում ժամանակագրություն։ Ժամանակագրությունը հետագա նպատակների և անելիքների թվարկումն է։ Ես իմ ժամանակագրության մեջ որքան հնարավոր է շատ փորձում եմ օգտագործել խորհուրդներ, որպեսզի էլ ավելի մոտիվացված աշխատեմ նպատակներիս վրա։ Չեմ սիրում բարձրաձայնել նպատակներս, այլ սիրում եմ դրանք ցույց տալ՝ արդյունքի տեսքով։

Գրառում արա կարդացածդ ստեղծագործություննեի մասին՝

  1. ինչի մասին են․

Ստեղծագործությունները երկու մարդկանց օրակարգերի մասին է, ովքեր կազմում են իրենց ապագայի պլանները։ Առաջին ստեղծագործությունում Կեսարը իրեն էր գովում և հավատում իրեն, որ նա կանի շատ  բաներ, իսկ երկրորդ տեքստը մի մարդու մասին է, ում օրակարգը կազմված էր հրամայող խորհուրդներից։

  1. որ առասպելների հետ ընդհանրություն ունեն․
  1. ինչ են սովորեցնում, ինչ ակնարկ ունեն իրենց մեջ․

Երկու ստեղծագործություններն էլ կարդալուց հետո հասկացա, որ ամենակարևորը այս կյանքում հավատն է՝ ինքդ քո հանդեպ։ Ուշադրություն մի դարձրեք այն բաներին, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին, ինչ են տեսնում ձեր մեջ, շարունակեք լինել ինքնավստահ և միայն այդպես կհասնեք ձեր նպատակներին։ 

  1. մեկնաբանիր ամեն ստեղծագործության կառուցվածքը, բառապաշարը։

Առաջին ստեղծագործության մեջ շատ էր կիրառված փոխաբերական իմաստը, տեքստը ավելի հետաքրքիր էր դարձնում Կեսարի վստահ խոսելաոճը, քանի որ նա իր վրա վստահ էր։ Երկրորդ տեքստը նույնպես հետաքրքիր էր, և շատ արդիական խորհուրդներ էր տալիս, որոնք մեզ հաստատ մի օր պետք կգան։

Рубрика: Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդա՛ Դանիել Պենակի «Ջիբուրթիի աղբամանը» կամ Շալվա Ամոնաշվիլու «Ինչպես սիրել երեխաներին» գրքերից հատվածներ, գրավոր վերաբերմունքդ արտահայտիր նյութի, ասելիքի մասին, բեր անձնական կամ քեզ հայտնի օրինակներ, համաձայնիր կամ հակադրվիր հեղինակներին։

https://dpir.mskh.am/hy/node/2394

Ինձ այս հատվածը ամենաշատը դուր եկավ , և անկեղծ ասած մինչև վերջին տողերը հիացմունքով եմ կարդացել, քանի որ Վարո մորաքույրը շատ տպավորվեց իմ մեջ։ Նա իսկական օրինակ կարող է ծառայել այն ուսուցիչներին, ովքեր չեն կարողանում իրենց աշակերտներին սովորեցնել դասը։ Նա չափից շատ բարի և հոգատար էր, Վարոյի շնորիվ Շալվան սկսեց լավ սովորել, ունեցավ իր Ուսուցչին։ Շալվան շատ էր սիրում Վարո մորաքրոջը, որովհետև նա շատ սիրալիր էր իրենց հետ խոսում, դա աշակերտների համար անսովոր էր, քանի որ ոչ մի ուսուցիչ այդպես սիրալիր չէր վարվում աշակերտների հետ։ Օրինակ իրենց նախորդ գրականության ուսուցչուհին միայն անգիրներ էր պահանջում, իսկ անգլերենի ուսուցչուհին իմանալով, որ 7-րդ դասարան են, ապշել էր, որ այբուբենը անգիր չգիտեն, և ով նորմալ չէր կարողանում ասել, միանգամից երկուս էր փակում, իսկ Վարո մորաքույրը շատ էր տարբերվում մնացածից։ Իմ կարծիքով նա գիտեր, թե ինչպես պետք է վարվել երեխաների հետ, որ և՛ նրանք քեզ սիրեն, և՛ կատարեն տնային առաջադրանքները։  

Рубрика: Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդա ՛ Օ’ Հեինրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքը։ Գրավոր մեկնաբանիր


-տղամարդկանց նախաձեռնությունը

Տղամարդիկ նախաձեռնել էին առևանգել Էբենեզեր Դորսեթի տղային, և ուզում էին փրկագին դրա համար, բայց այնպես ստացվեց, որ նրանք գումար ստանալու փոխարեն գումար տվեցին Դորսեթին։ Իմ կարծիքով նրանց նախաձեռնությունը փոքր ինչ այլ էր, քանի որ նրանք չգիտեին երեխայի բնավորությոնը, և բացի այդ նրանք մանրակրկիտ չէին կազմել իրենց նախաձեռնությունը:


-Էբենեզեր Դորսեթի արձագանքը։

Էբենեզեր Դորսեթը պատասխանեց, որ նրանք պետք է տղային գիշերը բերեն տուն և 250 դոլար գումար տան, իսկ Դորսեթը փոխարենը կազատի նրանց այդ չարաճճի տղայից։ Դորսեթը գիտեր իր տղայի բնավորությունը և ավելի քան վստահ էր, որ առևանգիչները չէին դիմանա:


-Բնութագրիր տղային։

Տղան շատ չարաճճի էր, հետաքրքրասեր, վառ երևակայություն ունեցող: Չնայելով իր տարիքին կարող եմ ասել, որ շատ խելացի էր և կարողանում էր կառավարել մարդկանց, չնայած այդ երեխան չգիտեր, թե որքան դաժան վարվեց առևանգողների հետ:


-Մի ասացվածք հիշիր, որ համահունչ լինի  այս պատմվածքի ասելիքին։ Այդ ասացվածքը վերնագիր դարձրու, և էսսե գրիր պատմվածքի շուրջ։

Փոս փորողը ինքն է ընկնում փոսը

Այս տողերը նշանակում են, երբ մարդ վատ բան է ուզում անի, ավելի կոնկրետ՝ինչ- որ մեկի գլխին սարքի, նրա մոտ անհաջողություններ են լինում և արդյունքում այդ մարդը կարող է իր փորած փոսի մեջ ընկնել, ինչպես տեքստում տղամարդիկ։ Այս տղամարդկանց նախաձեռնությունը շատ համահունչ էր այս ասացվածքի հետ: Նրանք նույնպես պատրաստվում էին ինչ-որ մեկի գլխին սարքել, բայց արդյունքում այնքան անհաջողություններ եղան իրենց հետ, որ էլ ասելու չի:

Рубрика: Գրականություն

Գրականություն

ԳրականությունԿարդա «Մի բաժակ թեյ» պատմվածքը1. Գտիր այն հատվածները, որտեղ երևում է, որ Ռոզմերին վստահ չէր, որ տուփի համար արժե շատ վճարել։


«Քսանութ գինեա»։ Ռոզմերին ծպտուն չհանեց։ Նույնիսկ եթե դու հարուստ ես… Ռոզմերիի ձայնը երազկոտ էր, երբ նա պատասխանեց.

-Լավ, կպահե՞ս դա ինձ համար։

2. Գտիր այն հատվածները, որտեղ Ռոզմերին բարեգործություն անելով իրեն ինքնավստահ է զգում։


Ենթադրենք, որ նա կանի այնպիսի մի բան, որ տեսել է բեմում կամ կարդացել է գրքերում։ Ի՞նչ կլինի։ Ցնցող կլնի։ Եվ նա լսեց, թե ինչպես է հետո ինքն իր զարմացած ընկերներին ասում. «Ես ուղղակի նրան ինձ հետ տուն տարա»։Նա մի քայլ արեց առաջ ու ասաց իր կողքին հայտնված աղջկան.-Արի գնանք իմ տուն՝ միասին թեյելու։

3. Գտիր օրիորդ Սմիթին նկարագրող տողերը։


Այդ պահին մի երիտասարդ, նիհար և թուխ աղջիկ հայտնվեց։

4. Բնութագրիր Ֆիլիպին, ինչո՞ւ ասաց, որ օրիորդ Սմիթը լավիկն է։


Ֆիլիպը խորամանկ մարդ էր, նա ասա  օրիորդ Սմիթին լավիկն է, որովհետև ուզեց տեսնի, թե ինչպես կարձագանքի իր կինը, ավելի կոնկրետ ուզեց տեսնի, թե կինը կխանդի իրեն թե ոչ:


5. Մեկնաբանիր «Սոված մարդիկ հեշտշ են ղեկավարվում» նախադասությունը։


Այս տողերը նշանակում են, երբ մարդ ինչքան սոված լինի, կամ ինչ-որ բանի կարիքը շատ զգա, նա կանի ամեն ինչ ՝ միայն ստանա դա, այսինքն նրանց կառավարելը շատ հեշտ կլինի:


6. Օրվա նկարագրությունը՝ «Դրսում անձրևում էր, սառը, դառը համ կար օդում և նոր վառված լույսերը հիվանդ տեսք ունեին։», համահունչ է կերպարներից մեկի հոգեվիճակին։ Փորձիր պարզել՝ ում հոգեվիճակի հետ է սա համահունչ և ինչու այդ կերպարը նման հոգեվիճակ ուներ։

Այս տողերը համահունչ է օրիորդ Սմիթի կարգավիճակին, որովհետև նա սոված էր և շատ էր մրսում:


7. Տեղեկություններ գտիր պատմվածքի հեղինակի՝ Քեթրին Մենսֆիլդի մասին։ Պարզիր՝ ինչ է նշանակում մոդեռնիստական գրող։

Քեթրին Մենսֆիլդ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


Քեթլին Մենսֆիլդ Մառի, նորզելանդացի մոդեռնիստական գրող, որը ծնվել և մեծացել է գաղութային Նոր Զելանդիայում և ստեղծագործել է Քեթրին Մենսֆիլդ գրական կեղծանվան ներքո: 19 տարեկան հասակում Մենսֆիլդը մեկնում է Նոր Զելանդիայից և բնակություն հաստատում Միացյալ Թագավորությունում, որտեղ նա մտերմանում է այնպիսի մոդեռնիստական գրողների հետ, ինչպիսիք են Լոուրենսը և Վիրջինիա Վուլֆը: 1917 թվականին նրա մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվում, որի հետևանքով էլ նա իր մահկանացուն է կնքում 34 տարեկան հասակում:

8. Պատմվածքի շուրջ էսսե գրիր կանացի հոգեբանության թեմայով։

Կանանց հոգեվիճակը իմ կարծիքով փոփոխական է, որովհետև կանայք կարող են լինել շատ ուրախ բայց 5 րոպե հետո կարող են դառնալ շատ տխուր։ Իմ կարծիքով կանայք ավելի զգայուն, էմոցիոնալ են, բայց կարող եմ ասել, որ կանայք կարողանում են կառավարել և թաքցնել իրենց էմոցիաները։  Ամեն մարդ չէ, որ կկարողանա կնոջ հետ լեզու գտնել։ Եվ ընդհանրապես ամեն մարդու հետ պետք ես իր ձև խոսես։

Рубрика: Գրականություն, Uncategorized

Գրականություն

Գրականություն1.Կարդա՛ Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտ» պատմվածքը։
2. Գնահատիր Գեներալ Օրանգուի նախաձեռնությունը։

Գեներալ Օրանգուիի նախաձեռնությունը, դուր եկան բոլորին, բայց ինձ այդքան դուր չեկավ դա, քանի որ ես հաստատ չէի ուզի, որ ինձ ինչ-որ մեկը կառավարեր:


3. Գնահատիր հանրության վերաբերմունքն այդ նախաձեռնությանը։


Տեքստը կարդալուց հետո շատ պարզ կարող եմ ասել, որ հանրությանը այդ նախաձեռնությունը շատ դուր եկավ, նույնիսկ շատերը անհամբեր սպասում էին իրենց 18-ը լրանալուն:


4. Ի՞նչ է շահում իր նախաձեռնության արդյունքում իշխանությունը։ Դուրս գրիր բոլոր շահերը։
Այդ նախաձեռնությունից իշխանությունը միլիոնավոր դոլարներ էր շահում, չէ՞ որ աղքատների համար սրվակները 20 դոլար արժեին:


Рубрика: Գրականություն

Գրականություն


Գրականություն
1. Կարդա Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան տղան» նովելը։ Մտքերդ գրառիր ստեղծագործության շուրջ՝
-պատմության մեջ գտիր թափառաշրջիկի «վրիպումները» (մեկը մյուսին հակասող տեղեկություններ)
— մեկնաբանիր շրջապատի վերաբերմունքը պատմողի և նրա պատմածի նկատմամբ
-գնահատիր թափառաշրջիկի ա) պատմելու շնորհքը, բ)պատմելու նպատակը։
-Քո կարծիքով ինչպե՞կ կվարվի պանդոկապանը, եթե այդ թափառաշրջիկը նորից հայտնվի իր պանդոկում։
Հարկավոր է մտքերը ներկայացնել ամբողջական շարադրանքով։

Պատմությունը շատ հետաքրքիր էր։ Ծերունին այնպիսի առոգանությամբ էր պատմում այդ ամենը, որ ով էլ լիներ լսողների տեղը, հաստատ կհավատային նրան։ Նա պատմելուց առաջ գիտեր, որ այդ ամենը պատմելուց հետո լինելու է վեճ, քանի որ ոմանք հավատում էին, իսկ ոմանք ոչ։ Իմ կարծիքով պանդոկպանը եթե ևս մեկ անգամ տեսնի այդ ծերունուն, դուրս կվռնի։

Рубрика: Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդում ենք թարգմանական գրականություն

1. Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների շուրջ ովորողների գրած էսսեների քննարկում։

Հանճարը

Այս պատմվածքը ինձ ոչինչ չսովորեցրեց։ Պատմվածքը մի խաբեբա տղայի մասին է, որը իբր գրել է ինչ-որ ֆիլմի սցենար, որը ցանկանում էր ներկայացնել Վիլյամ Սարոյանին։ Ֆիլմի սցենարը շատ հոգնեցուցիչ էր ըստ իս, և իմ կարծիքով Վիլյամ Սարոյանը նույնպես հոգնեց սյդ տղայի պատմությունից։

Մեքսիկացին

Այս պատմվածքը շատ հետաքրքիր էր։ Պատմվածքը մի աղքատ մեքսիկացու մասին էր, ով աշխատանք էր փնտրում իր համար։ Այս պատմվածքի հորեղբայրը ըստ իս բարի չէր, նա ուղղակի խղճաց մեքսիկացուն և իր ընտանիքին և փորձեց հնարավորություն տալ նրան։

Կույրի պատմությունը

Այս պատմվածքը մի կույրի մասին էր, ով օգտվելով կույր լինելու առիթից որոշեց խաբել բոլորին և ամեն ինչ վերցնել իրեն։ Այս պամվածքը մեզ սովորեցնում է, որ պետք չէ ամեն մի պատահածի վստահել և օգնել։

Թե ինչպես բիթլիսցի մի տղա երեք անգամ խաբեց սատանային

Այս առակի սատանան իրենից վստահ էր, և նա կարծում էր, որ այդ գյուղում բոլորին կարող էր մատի վրա պտտեցնել, բայց արի ու տես, որ Բիթլիսում ոչ բոլորն են այդքան խելոք (միամիտ)։

Ընկերների մեղքով

Այս պատմությունը Սարոյանի կյանքից մի հատված է եղել, նա այս պատությունում վերականգնել էր արդարությունը, այսինքն այն դպրոցում, որտեղ սովորում էր Սարոյանը չէին կարող ուսուցիչների հարցեր տալ, բայց Սարոյանը եղավ առաջինը, ով հարց տվեց ուսուցչուհուն։

2. Կարդա Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքը։

  • Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունները։

Էկզեկուտոր- ծառայողական աստիճան

  • Պարզիր՝ չինովնիկի ազգանունն ի՞նչ է նշանակում ռուսերենից թարգմանած։

Չերվյակով նշանակում է- որդ։ Նա որդի նման սողում էր և զզվելի էր նրա պահվածքը։

Գեներալի ազգանունը`Բրիսժալով էր, որը նշանակում է- բարձր գոռացող։

  • Գտիր Չերվյակովին բնորոշող տողերը՝ որտեղ բարեկիրթ է, որտեղ մտահոգ է շրջապատի կարծիքի համար, որտեղ մտահոգ է կոնկրետ գեներալի կարծիքի համար, որտեղ հուսահատ է և այլն։

Բարեկիրթ-Ներեցե՛ք, ձերդ գերազանցություն, իմ թուքը ցայտեց ձեր վրա… ինձնից անկախ։

Որտեղ մտահոգ է շրջապատի կարծիքի համարԻմ պետը չէ, ուրիշի պետ է, բայց, այնուամենայնիվ, անհարմար է։ Ներողություն պետք է խնդրել

Որտեղ մտահոգ է կոնկրետ գեներալի կարծիքի համար- Խոսել չի ուզում,— մտածեց Չերվյակովը՝ գունատվելով.— ուրեմն բարկանում է… ո՛չ, այս այսպես թողնել չի կարելի… Ես նրան կբացատրեմ

Որտեղ հուսահատ է- Չերվյակովի ներսում ինչ֊որ բան կտրվեց։ Ոչինչ չտեսնելով, ոչինչ չլսելով, նա ետ֊ետ գնաց դեպի դուռը, փողոց դուրս եկավ ու, հազիվհազ քարշ գալով, քայլեց

  • Ինչի՞ց մեռավ Չերվյակովը։

Իմ կարծիքով Չերվյակովը մահացավ մեղքի զգացումից, այսինքն նա մտածում էր, որ ինչ-որ վատ բան էր արել, որը աններելի էր, նաև կարելի էր ասել, որ նա մտածում էր, իբր կորցրել է իր վերջին հույսը։

  • Շարադրանք գրիր Չերվյակովի կյանքի, ապրելակերպի ու մտածելակերպի մասին։

Չերվյակովը մի մարդ էր, ով շատ սրտացավ, բայց միևնույն ժամանակ շատ անհարգալից մարդ էր։ Նա մի օր ներկայացման ժամանակ փռշտաց գեներալի վրա, և ներողություն խնդրեց, բայց նրա կարծիքով մեկ անգամ ներողություն խնդրելը շատ քիչ է։ Նա անընդհատ ուզում էր գեներալին բացատրեր, որ այդ ամենը պատահական էր ստացվել։ Եվ, երբ գեներալը նրան հրամայեց դո՛ւրս կորիր, նրա մոտ մարեց վերջին այն հույսը, որ գեներալը նրան երբևէ մինչև վերջ կլսեր։

Рубрика: Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդա Սարոյանի պատմվածքներից ևս մեկը՝ «Հանճարը»


Բնութագրիր գրողին մոտեցած մարդուն՝ բնավորության այն գիծը, որն ամենից ցայտունն է երևում։

Ամենասկզբից նշեմ, որ գրողին մոտեցած մարդը շատ ուրախ զվարթ և բարի մարդ էր , բայց դա միայն առաջին հայացքից, իրականում այդ մարդը ուզում էր պարծենալ իր պատմությունով, որը շատ հոգնեցուցիչ էր:


Գնահատիր Գրողի վարքը՝ հիմնավորելով ասածդ տեքստի տողերով։
— Նա թողել է գրելը, որովհետև բավարար չափով տաղանդավոր չէ։
-Նա չի թողել գրելը,պարզապես գլուխն ազատեց իրեն դիմող մարդուց։
-Նա նախանձեց իրեն մոտեցած մարդուն, դրա համար էլ չօգնեց նրան։
-Նա չի ընդունում, որ գրողին օգնական է պետք։

Իմ կարծիքով Սարոյանը արդեն հոգնել էր այդ պատմությունը լսելուց, ուստի որոշեց այնպես անի, որ այդ մարդը գնա:

― Աստված վկա, ես կանեի այդ չնչին բանը ձեզ համար, միայն թե երկու օր առաջ եմ թողել գրելը։

― Ինչո՞ւ, ― հարցրեց նա։

― Այնպես ձանձրացել էի, ― ասացի ես։ ― Միևնույն ծեծված թեման անընդհատ ու անդադար։

― Բայց սա ձեր ասած ծեծվածը չէ․ սա այլ է, ― ասաց նա։ ― Հապա հիշեք չինացուն․ Արևելքը՝ Արևմուտքի դեմ։

― Թերևս և այդպես, ― ասացի ես։ ― Միայն թե երկու օր առաջ թողել եմ գրելը։ Դուք գրեք։

― Իսկ ի՞նչ է, ձեր կարծիքով կտպե՞ն, ― հարցրեց նա։

― Հիմարներ են ուրեմն, եթե չտպեսն։ ― ասացի ես։

― Ինչպիսի՞ ոճ օգտագործեմ։

― Դե թող այդ հարցը չանհանգստացնի ձեզ։ Աշխատանքից հետո նստեք, մի թուղթ վերցրեք ու գրեք հենց այնպես, ինչպես կանցնի ձեր գլխով և ինքներդ էլ կտեսնեք, որ դրանից ավելի լավ ոճ չէիք կարող օգտագործել։ Կարծում եմ բավականին նյութ կմնա դեռ երկու ֆիլմ էլ ստեղծելու համար։

― Քերականությունից էլ մի քիչ կաղում եմ։

― Ես էլ մի բան չեմ։ Բայց դրա համար էլ մի անհանգստացեք։ Կարիք չկա։ Դա կլինի ձեր ինքնատիպ գրելաոճի մի մասը։ Եվ այնպես, ներքուստ համոզված եմ, որ դուք հանճար եք։

― Դե ի՞նչ եք ասում, ես պարզապես գրեքերի ու ֆիլմերի համար շատ պատմություններ գիտեմ։ Դեռ շատերն էլ մոռացել եմ, այլապես կարելի էր տասնյակ գրքեր գրել ու տասնյակ ֆիլմեր ստեղծել։

― Իսկ դուք գրեք անմիջապես, որպեսզի չմոռանաք, ― ասացի ես։ ― Ձեր ամեն մի րոպեն մի դոլար արժի։

― Մատիտ ունե՞ք, ― հարցրեց նա։

― Ցավոք սրտի ոչ, ― ասացի։ ― Երկու օր առաջ ես թողել եմ գրելը։

― Գրողը տանի, ինչո՞ւ։

― Ֆիլմերի համար իմ պատմությունները հարմար չեն, ― ասացի ես։ ― Ժամանակ առ ժամանակ պատմվածքներ եմ վաճառում՝ հատը երեսուն֊քառասուն դոլար։ Իսկ ֆիլմերի համար հարմար ոչինչ չունեմ։ Կարծում էի, թե ինչ֊որ ժամանակ մի բան կհորինեմ, բայց ոչինչ էլ չստացվեց ու այդպես էլ թողեցի գրելը։

Սարոյանը 4 անգամ ասաց, որ թողել է գրելը, ըստ իս նա այդպես ասեց, քանի որ չուզեց անծանոթին ասել, որ չի ուզում օգնի անծանոթին։

Рубрика: Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդում ենք Սարոյան

  1. Կարդա Վիլյամ Սարոյանի «Մեքսիկացին» պատմվածքը։
  2. Ընտրիր տեսակետներից մեկը և այն պաշտպանելու հիմքեր գտիր պատմվածքում.
  3. Հորեղբայրը անխիղճ մարդ էր։
  4. Հորեղբայրը սկզբից էլ գիտեր, որ մեքսիկացուն աշխատանք է տալու։
  5. Տղան գիտեր, որ հորեղբայրը ընդունելու է մեքսիկացիներին։

Իմ կարծիքով տղան հենց սկզբից էլ գիտեր, որ նրա հորեղբայրը մեքսիկացուն աշխատանք կտա, չնայած նրան, որ այդ մարդը աշխատանքային փորձ չուներ, հորեղբայրը այնուամենայնիվ տվեց աշխատանք, քանի որ խղճաց այդ մարդուն և իր ընտանիքին։ Հորեղբայրը իմ կարծիքով տղայի համար ընդունեց աշխատանքի մեքսիկացուն, քանի որ ըստ նրա մեքսիկացիները գողեր են, բայց փորձեց նրան տալ հնարավորություն, քանի որ այս կյանքում բոլորը հնարավորություն ստանալու կարիք ունեն։

  • Տղան չէր ուզում, որ հորեղբայրը մեքսիկացիներին ընդունի։
  • Մեքսիկացին աներես ու համառ, արժանապատվություն չունեցող մարդ էր։
  • Մեքսիկացին արժանապատիվ մարդ էր։
  • Մեքսիկացին լայնասիրտ մարդ էր։
  • Էսսե գրիր «Մեքսիկացին» պատմվածքի շուրջը։ Էսսեն պետք է պարունակի
  • Կարճ տեղեկություններ հեղինակի մասին
  • Գլխավոր խնդիրը՝ ինչի մասին է պատմվածքը
  • Հերոսներից յուրաքանչյուրի բնութագիրն ու նրանց ընդհանրությունը
  • Հեղինակի ասելիքը այս պատմվածքով
  • Քո կյանքից կամ շրջապատից նմանատիպ մի դեպք։

Հեղինակը ըստ իս շատ բարի և խելացի մարդ էր։ Նա ամեն կերպ այնպես էր անում, որ հորեղբայրը ընդունի մեքսիկացուն աշխատանքի։ Փորձեմ մի փոքր բնութագրեմ պատմվածքի հերոսներին․ Մեքսիկացին՝ բարձրահասակ և աղքատ մարդ էր, որը մինչև վերջ հասավ իր նպատակին, տղան՝ տղան բարի էր, չափից շատ բարի էր և խելացի, հենց նրա շնորհիվ մեքսիկացին կկարողանար կերակրել իր ընտանիքին, իսկ հորեղբայրը՝ անխիղճ մարդ էր, ով միայն մտածում էր իր որթատունկերի մասին։ Հեղինակը այս պատվածքով ուզում է մեզ ասել, որ պետք է յուրաքանչյուր պահի գտնվել բարի և հնարավորություն տալ մարդկանց։

Читать далее «Գրականություն»
Рубрика: Գրականություն

Գրականություն

Գրականություն. Կարդում ենք Վիլյամ Սարոյան

  1. Կարդա Սարոյանի «Ընկերների մեղքով» պատմվածքը
  2. Գտիր պատմվածքից այն տողերը, որտեղ հեղինակն իրեն լրիվ դրսևորում է և գոհ է իրենից։

Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է։ Նա անշուշտ ինձ նման եռանդուն ու գրավիչ չէ։

3. Գտիր այն տողերը, որտեղ հեղինակը հումորով է պատմում եղելությունը։

Բարեբախտաբար, միսս Շենսթոուն այդ դեպքից հետո Լոնգֆելոյի դպրոցում դասավանդեց ընդամենը չորս օր և այդ ընթացքում գոնե մի անգամ չփորձեց ինձ նայել կամ էլ որևէ հարցով դիմել ինձ։ Նա նույնիսկ վերջ տվեց ներկա֊բացակա անելուն՝ վախենալով, որ իմ ազգանունը կարդալու ժամանակ ես անպայման ինչ֊որ բան կունենամ ասելու։

4. Փորձիր պարզաբանել հեղինակի «նոր դպրոցի» էությունը։

Հեղինակը նոր դպրոց ասելով ի նկատի ուներ նոր կանոններ, օրնինակ՝ այդ դպրոցում երբեք երեխաները չէին համարձակվում հարց տալ ուսուցիչներին, բայց այդպես նրանք ոչինչ չէին կարող սովորել։

5. Գտիր այն տողերը, որտեղ Սարոյանը խոսում է անհարմար դրության մասին։

Ես երբեք այդքան տհաճ վիճակի մեջ չէի եղել։ Եվ ինչքան էի բարկացել քեռուս վրա։ Միակ բանը, ինչից միշտ խորշել եմ, հենց իմ ներկայությամբ կատարվեց քիչ առաջ, թեկուզև հանուն ինձ։

7. Ներկայացրու պատմությունը քեռու տեսանկյունից։

Քեռին ուզում էր ամեն ինչ անել, որ Վիլյամը գոհ մնար իրենից, չնայած որ դա նրա մոտ չստացվեց, բայց եթե այդ նույն իրավիճակը ինձ հետ լիներ, ես շատ հպարտ կմնայի։

8. Ինչո՞ւ է հեղինակը քեռու արարքը համարում անտեղի։

Սարոյանը իր քեռու արարքը համարում է անտեղի, քանի որ քեռին ծաղրի էր ենթարկել ուսուցչուհուն և տնօրենին ինչ-որ հարցի համար, չնայած, որ քեռին ամեն ինչ անում էր, որ Սարոյանը իրեն լավ զգար։