Рубрика: Հայոց լեզու 10

Ինչ-որ կարևոր բանը․․․

Թվում է, թե աշխարհում ամեն ինչ իդեալական է, և շատ քիչ բաներ կան, որոնք մենք կարևորում ենք, բայց արի ու տես, որ ամեն կփոխվի մեկ ակնթարթում, եթե խորանանք այդ բոլոր թեմաների մեջ։ Մեր ծնված օրվանից մենք ունեցել ենք կարևոր իրադարձություններ, որոնք օր օրի մենք մոռանում ենք, քանի որ ամեն օր մեկ այլ բան ենք սկսում կարևորել, օրինակ ապագայի մասին ենք ավելի շատ մտածում, քան ներկայի: Ես այս կյանքում կարևորում եմ ուսումը, հարգանքը՝ միմյանց հանդեպ, իմ ներկան, քանի որ իմ ներկայի հիման վրա է կառուցվելու իմ ապագան։ Մեր կյանքում շատ են լինում անակնկալ իրադարձություններ, բայց ամեն վայրկյանին պետք է պատրաստ լինել կտրուկ փոփոխությունների։ Այս կյանքում կարևոր բաներից մեկն է նաև միամիտ չլինելը, քանի որ եթե բոլորը սկսեն հավատալ միմյանց, ապա աշխարհը կկործանվի։

Рубрика: Հայոց լեզու 10

Ամպի վրա նստած

Բոլորս էլ հաստատ մեկ անգամ պատկերացրած կլինենք, թե ինչ կզգանք, եթե նստենք ամպի վրա։ Փափկությո՞ւն։ Թե՞ այնքան թափանցիկ և աննկատ կլիներ, որ միանգամից ցած կընկնեինք։ Իհարկե սա անհնար բան է, չնայած կարծում եմ, որ եթե փորձենք պատկերացնել, ապա կստացվի։ Ամպի վրա նստելը ըստ իս կարող է մի քանի իմաստ կրել իր մեջ։ Այդ իմաստներից մեկը յոթերորդ երկնքում լինելն է։ Շատ հաճախ, երբ շատ եմ ուրախանում կամ ոգևորվում, այնպիսի տպավորություն է մոտս ստեղծվում, որ ոնց որ ամպի վրա նստած լինեմ։ Այն մարդիկ, ովքեր սիրում են կտրվել աշխարհից, միայնակությունը, լռությունը կարող են պատկերացնել և զգալ իրենց ամպի վրա նստած։ Ամպի վրա նստելը կարծում եմ, որ ևս մեկ բացատրություն ունի, և դա առանձնանալն է՝ մտքերի հետ, քանի որ մտքերի հետ առանձնանալու ամենալավ տարբերակը միայնակ լինելն է, իսկ ամպերի վրա չեմ կարծում, որ մարդ կլինի։

Рубрика: Գրականություն

Անասնաֆերմա

Վերջապես ավարտեցի Ջորջ Օուրելի <<Անասնաֆերմա>> ստեղծագործությունը։ Անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան հետաքրքիր կլիներ այդ գիրքը, քանի որ մտածում էի, որ կենդանիների մասին գիրքը չի կարող հետաքրքիր լինել, բայց արի ու տես, որ այս ամեն ինչի ետևում քաղաքականությունն է։ Կենդանիներով ստեղծագործությունը էլ ավելի է հետաքրքիր դարձել, ուղղակի կենդանիները իրենք իրենք ազատության համար էին պայքարում։ 

Գլխավոր դերերում էին՝ խոզերը՝ ծեր Գնդապետը, Նապոլեոնը, Ձնագնդին և Զռանը, ձիերը՝ Դմբուզը, Երերքնուկը և Մոլլին, ոչխարները, շները, և ծեր ավանակը՝ Բենիամինը։ 

Կարդալ ավելին
Рубрика: Հայոց լեզու 10

Թեստեր ուսուցիչների համար

Ուսուցիչ լինելը հեշտ բան չէ, և ամեն մեկը չէ, որ կարող է ուսուցչի կերպարում լինել։ Ուսուցիչ լինելու համար պետք է հմտորեն տիրապետել տվյալ առարկային և պետք է նաև կարողանալ երեխաներին այնպես ներկայացնել (նույնիսկ ամենաանհետաքրքիր) դասը, որպեսզի նրանց հետաքրքրի այն։ Ուսուցիչ դառնալը շատ բարդ բան է, քանի որ միշտ չէ, որ երեխաները կարող են ենթարկվել ուսուցչի հրամանին, այսինքն ուսուցիչ լինելուց բացի, պետք է լինել նաև լավ հոգեբան։ Բացատրեմ ինչու։ Կան շատ փարձառու ուսուցիչներ, ովքեր շատ խելացի են, բայց դասը երեխաներին բացատրում են առանց էմոցիաների և մտածում են միայն դասի մասին, բայց ոչ, պետք է կարողանալ երեխաներին դասը այնպես բացատրել, որ երեխան հետաքրքրվի և սկսի շատ հարցեր տալ ուսուցչին՝ դասը ավելի հետաքրքիր դարձնելով։ Ես կարծում եմ, որ առաջին թեստը, որը ուսուցիչները պետք է, ավելի ճիշտ՝ պարտավոր են անցնել, հոգեբանությունն է, քանի որ մինչ ուսուցիչ դառնալը, պետք է տիրապետել երեխաների հոգեբանությանը և իրենց հետ շփվել իմանալ։ Երկրորդ ամենակարևոր կետը այն է, որ պետք է լինի ուսուցիչ-աշակերտ փոխադարձ հարգանք, որովհետև եթե ուսուցիչը աշակերտին չհարգի, ապա աշակերտը դա երբեք չի անի։ Ոսուցիչը մեկ-մեկ, երբ բարկանում է աշակերտների վրա, աշակերտները նեղանում են, բայց ուսուցիչը նույնպես չի ցանկանում բարկանալ, դա լինում է բնազդաբար, քանի որ եթե ես էլ լինեի ուսուցչուհի և ինչ-որ մեկը ինձ ընդհատեր կամ խանգարեր, ապա ես առաջին անգամ կզգուշացնեի, իսկ հետո նոր, եթե էլի կրկնվեր՝ կբարկանայի։ Ամփոփենք այս շարադրությունը երրորդ կետով։ Դա՝ հստակ որոշում կայացնելն է, այսինքն պետք է մտածել, հետո որոշում կայացնել։ Արդյո՞ք ուսուցիչ դառնալ պետք է, ինչո՞ւ եմ ուզում դառնալ ուսուցիչ և արդյոք ես կկարողանամ այդ դժվարությունը հաղթահարել, այս հարցերի շուրջ պետք է երկար, առանց շտապելու մտածել և հստակ որոշում կայացնել։ 

Рубрика: Հայոց լեզու 10

Քարանձավի մարդը

Դեռ շատ տարիներ առաջ, մարդիկ ապրում էին քարանձավներում։ Քարանձավի մարդիկ այսօրվա մարդկանցից տարբերվում են ամեն ինչով՝ սկսած հագուստից, մինչև՝ ապրելու վայրով։ Բայց եթե մենք այս վերնագիրը ընկալենք որպես փոխաբերական իմաստով, ապա կարող ենք հեշտությամբ ասել, որ քարանձավի մարդիկ այն մարդիկ են, ովքեր ոչ զարգացած են, չեն կարող օգտվել այսօրվա տեխնոլոգիաներից։ Իրականում դա վատ է, քանի որ 21-րդ դարում տեխնոլոգիաներից չօգտվելը մեզ՝ հասարակությանս համար, աբսուրդ բան է։ Այս դարի քարանձավի մարդիկ կարելի է ասել հիմնականում ծեր մարդիկ են, քանի որ սմարթֆոններ, համակարգիչներ և այլն սարքավորումներ ստեղծվել են շուտ, բայց ցավոք դրանց օգտագործելը այն ժամանկներում թանկ հաճույք էր, ուստի այսօր Հայաստանում ծեր մարդկանց մեծամասնությունը, շատ տեխնոլոգիական հարցերում մեր՝ փոքրերիս կարիքն ունի։

Рубрика: Հայոց լեզու 10

Արժանապատվություն թե՞ պատասխանատվություն

Մարդու կյանքում այս երկու բնավորությունները շատ կարևոր դեր են խաղում։ Մարդը այս երկու բնավորությունից պետք է ունենա։ Արժանապատվությունը մարդու մոտ ձևավորվում է տարիների ընթացքում։ Արժանապատվություն պետք է ունենան բոլորը, որովհետև եթե չունենաս արժանապատվություն, ապա ոչ ոք քեզ չի հարգի, իսկ արժանապատվություն ունենալու համար պետք է սիրես և հարգես ինքդ քեզ, որպեսզի դիմացինդ նույնպես հարգի։ Պատասխանատվությունը այն բնավորության գիծն է, որով ոչ բոլորն են օժտված, քանի որ պատասխանատվություն ունենալու համար պետք է պատասխան տաս քո բոլոր արարքների համար։ Ես այս երկու հատկանիշներից ունեմ, քանի որ հարգում եմ ինքս ինձ և կարողանում եմ պատասխան տալ իմ բոլոր արած-չարածների համար։

Рубрика: Հայոց լեզու 10

Արգելված պտղի համը

Արգելված պտուղը մարդկանց ամենաշատն է հետաքրքրում, քանի որ մարդիկ սիրում են նոր փորձություններ, ռիսկեր։ Արգելված պտուղը մարդկանց ամենաշատն է գրավում, քանի որ մարդիկ շատ են սիրում արգելված բաներ անել: Ես ինքս նախընտրում եմ արգելված պտուղը, բայց չափի մեջ, քանի որ կարող է խնդիրներ ունենամ:  Մարդիկ արգելված պտուղներից չեն հրաժարվում, քանի որ նրանց տեսքը այնքան գեղեցիկ է թվում, բայց միայն փորձելուց հետո ես հասկանում, թե ինչ դառը համ ուներ:

Рубрика: Հայոց լեզու 10, Uncategorized

Ես հավատում եմ․․․

Ի՞նչ է նշանակում ընդհանրապես հավատալ։ Հավատալ․․․ բառ, որը շատ մտածելու տեղ է տալիս։ Բոլոր մարդիկ հավատում են, եթե չհավատաս, ուրեմն չես հասնի ոչնչի կյանքում։ Պետք է հավատալ և վստահ լինել ինքնդ քեզ վրա, որպեսզի ստացվի։ Ես շատ բաների եմ հավատում, դրանցից մեկը ապագայում իմ նպատակներին հասնելն է և հաջողակ դառնալը։ Ես ամեն ձևով ձգտելու եմ իմ նպատակներին, քանի որ հավատում եմ դրանց։ Շատ հաճախ մարդիկ դադարում են հավատալ, հիասթափվում են կյանքից, երբ ինչ-որ բան այլ կերպ է լինում, որովհետև նրանք այդ ամենը ուրիշ ձևով էին պլանավորել, կամ նրանց մոտ ինչ-որ տխուր ավարտ էր ունեցել պատմությունը։ Բայց պետք չէ հուսահատվել, այլ պետք է համակերպվել ամեն ինչին և քայլել առաջ․․․

Рубрика: Հայոց լեզու 10, Uncategorized

Իմ կրթական հավակնությունները

Ես այս տարի տեղափոխվեցի ավագ դպրոց, որտեղ կրթական համակարգը այլ է։ Այստեղ ես կարող եմ հրաժարվել այն առարկաներից, որոնք ինձ հետագայում պետք չեն գալու, ինչը շատ լավ է, քանի որ ավելորդ ծանրաբեռնվածություն չի լինի։ Որպես ապագա լեզվաբան ընտրել եմ լեզուներ և խորացված հայոց լեզու։ Այս տարի պետք է էլ ավելի ուշադիր լինեմ դասերին և շատ կարևորություն տամ դրանց։ Մեր երկիրը ահագին բան տրամադրում է։ Օրինակ՝ Թումոն կա, որտեղ տարբեր առարկաներ են ուսումնասիրում և հմտանում են դրանցում։ Շատ դասախոսություններ են լինում, որոնց նույնպես արժե այցելել։ Իսկ ավելի շատ կրթվելու համար կարող եմ օգտվել 21-րդ դարի ամենատարածված բանից՝ ինտերնետից, որի շնորհիվ կարծում եմ բավական գիտելիք կստանամ: Իսկ հետո պետք է կարդալ, կարդալ ու շատ կարդալ: