20․10․2021
Կարդում ենք Վանո Սիրադեղյան
Կարդա՜ Վանո Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» էսսեն։
- Նշիր էսսեում առանցքային 2-3 կետ։
1-ին կետը այն է, որ մարդիկ պատերազմ չեն համարում այն պատերազմը, երբ ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում: Եվ իրոք, մարդիկ պատերազմ ասելով հասկանում են զոհեր, տարածքի գրավումներ, հաղթանակներ, պարտություններ․․․
2-րդ կետը այն է, որ մինչդեռ հայ տխրահռչակ «ազգային» կուսակցությունը պատերազմի սկզբից մինչեւ ավարտ, Հայկական բանակի կազմավորման ծանրագույն ժամանակներում դրսից կամավորներ գրելու փոխարեն, դասալքում էր զորակոչի տարիքի տղաներին Հայաստանում եւ գործկոմների նախագահների հետ «ազգային համաձայնության» եկած՝ դասալիքներից սկաուտական ճամբարներ էր դնում Հայաստանի սարերում, սովորեցնելով հայրենասիրական երգեր, ուտեցնելով հումանիտար օգնության վաֆլի, սերմանելով ատելություն կանոնավոր բանակի դեմ եւ հրաձգության վարժանքներ անցկացնելով:
- ««Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում» մտքին ոաստարկված հակադրվիր։ Այս նույն հատվածում գտիր չափազանցությունը։
Չափազանցությունը կայանում է նրանում, որ նա համեմատել է 50-ը 5000-ի հետ, որը ահռելի տարբերություն է։ Ինձ նաև դուր չեկավ այս հատվածը <<Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար․․․>>։ Կարծում եմ Վանո Սիրադեղյանը սխալ է արտահայտվել, քանի որ այդ 50 հոգին կամավորություն են արել, չնայած կարող էին չանել։
- «Պատերազմի, պատերազմական իրավիճակի այսպիսի՝ «ազգային առանձնահատուկ» ընկալման պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ ամենածանր իրավիճակներում անգամ իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում» միտքը, մանավանդ մուգ գրված նաղադասությունները մեկնաբանիր։ Գնահատիր այսօրվա հայաստանյան ժողովրդին։
Քանի որ Սովետական միությունում հայերից բացի այլազգի մարդիկ էլ կային, իշխանությունները խնայեցին նրանց կյանքերը, և թույլ տվեցին, որ հայը պարտվի։
Այսօրվա հայաստանյան ժողովուրդը կարծում եմ փոխվել է։ Մարդիկ միայն պատերազմի ժամանակ թողեցին թշնամությունը և դարձան իրար բարեկամ։ Արդեն 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի, իսկ մարդիկ կրկին անգամ փոխվեցին՝ դեպի վատը։ Հայերը եղել են, կան և մնալու են անփոփոխ։ Միշտ գովելու են, թե որքան հայրենասեր են, և որքան շատ բան են արել հայերնիքի համար, բայց իրականում հակառակն է։ Երգում ենք հայրենասիրական երգեր, արտասանում ենք բանաստեղծություններ, բայց եկեք հիշենք, որ երգեր երգելով և արտասանելով երկիրը չես կարող զարգացնել։
- Տպավորությունդ գրիր այս էսսեի շուրջ, չմոռանաս ասածդ հիմնավորել նյութից քաղած տողերով։
Էսսեն շատ լավն էր, տպավորիչ։ Ինձ դուր եկավ էսսեն, քանի որ Սիրադեղյանը խոսում էր փաստերով։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն հատվածը, որտեղ Սիրադեղյանը ասում էր <<«Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ, բայց ում քնից բրդես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը և չի հիշում 41-45-ի պատերազմի տևողությամբ ձգված Ղարաբաղյան պատերազմը>>։ Ես Սիրադեղյանի հետ համաձայն եմ, քանի որ մենք՝ ապագա սերունդս, ավելի շատ բան գիտենք ոչ թե մեր պատմական իրադարձություններից, այլ այլազգի պատմությունից, օրինակ՝ Ավարայրի ճակատամարտից, քանի որ մարդիկ չեն բարձրաձայնել, ոմանք տեղյակ էլ չեն եղել այս պատմական իրադարձությունները։