Posted in Ամառային ճամբար

Last week of summer camp 2023

Summer camp came to an end. This was our last camp, which I can definitely say was the best. During these two weeks, we managed to do a lot of things. We solved a murder case, took part in an intellectual game, went to Quest, did interviews with foreigners, which you can see here, and implemented a project called “Delicious Mess”.

Continue reading “Last week of summer camp 2023”
Posted in Ամառային ճամբար

“Foreigners in Yerevan” project. Wanderings in the city

Yesterday, our sixth day of summer camp, we decided to implement our project called “Foreigners in Armenia”. In Armenia, you can never notice a lack of tourists, and as it is summer now, we used this opportunity and took some interviews with tourists. Our first “host” was Daniel, who was from Croatia. He answered our questions with great interest and told us some facts about his country. I can definitely say that Daniel was our project’s best “host”.

Continue reading ““Foreigners in Yerevan” project. Wanderings in the city”
Posted in Ամառային ճամբար

Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Ահա սկսվեց ամառային ճամբարը։ Ցավոք, բայց սա իմ վերջին ճամբարն է, այդ իսկ պատճառով ընտրեցի միսս Իրինայի ջոկատը, որտեղ երրորդ անգամ եմ արդեն և վստահ կարող եմ ասել, որ շատ լավ է անցնում այստեղ։ Մեր ճամբարային առօրյան սկսեցինք երեքշաբթի, քանի որ երկուշաբթի բարձունքի հաղթահարման օր էր։ Շաբաթը սկսեցինք պարի դասով, այնուհետև ընկեր Ռուզաննայի հետ սկսեցինք համագործակցային նախագիծ՝ <<Մի կտավի պատմություն>>, որի ընթացքում ծանոթացանք հայտնի նկարիչների կտավներին։ Կարևորում եմ նաև Բուժօգնության դասընթացը, որը շատ հետաքրքիր էր։ Արդեն ավանդույթ է դարձել միսս Իրինայի ջոկատում «Չբացահայտված դեպքերի հետքերով» դետեկտիվ խաղը: Այս անգամ ևս մեծ հետաքրքրությամբ ենք խաղում այն։ Դասընթաց ունեցանք Հերմինե Անտոնյանի հետ, ով մեզ ներկայացրեց նոր կայքը, ինչպես գրանցվել, հետաքրքիր ինֆորմացիաներով կիսվեց։ Քանի որ հետազոտական աշխատանքները ուսումնական պլանի կարևոր բաղադրիչ են կազմում, Յուրա Գանջալյանի հետ ունեցանք  «Ինչպես գրել հետազոտական աշխատանք» թեմայով դասընթաց, որի ընթացքում պարոն Յուրան մեզ օգտակար տեղեկություններ էր տալիս, հետազոտական աշխատանք գրելու նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել։ Շաբաթն ամփոփեցինք ինտելեկտուալ խաղերի և շախմատի մրցաշարով։

Posted in Ամառային ճամբար

Մի կտավի պատմություն․ Լեդի Ջեյն Գրեյի մահապատիժը | Պոլ Դելարոշ |

Լեդի Ջեյն Գրեյը եղել է անգլիացի ազնավականուհի և դե ֆակտո Անգլիայի ու Իռլանդիայի թագուհի 1553 թվականի հուլիսի 10-ից 19-ը։

Էդուարդ VI-ի մահից հետո Ջեյնը հռչակվեց թագուհի 1553 թվականի հուլիսի 10-ին և սպասում էր թագադրությանը Թաուերում։ Մարիի աջակիցների թիվը արագորեն աճեց և Ջեյնի աջակիցների մեծ մասը դավաճանեց նրան։ Անգլիայի Բարձրագույն խորհուրդը հանկարծակիորեն անցավ Մարիի կողմը և հռչակեց նրան թագուհի 1553 թվականի հուլիսի 19-ին։ Ջեյնի հիմնական աջակից Նորտումբերլանդի դուքսը մեղադրվեց պետական դավաճանության մեջ և մեկ ամիս չանցած մահապատժի ենթարկվեց։ Ջեյնը ձերբակալվեց Թաուերում և դատապարտվեց մահապատժի պետական դավաճանություն մեղադրանքով 1553 թվականի նոյեմբերին, սակայն ներվեց Մարիի կողմից։ Այնուամենայնիվ Ջեյնի հայր Հենրի Գրեյը դարձավ թագուհի Մարիի դեմ Ուայթի ապստամբությանն մաս և Ջեյնը դիտվեց որպես թագի համար վտանգ։ Ջեյնը և նրա ամուսինը մահապատժի ենթարկվեցին 1554 թվականի փետրվարին։

Continue reading “Մի կտավի պատմություն․ Լեդի Ջեյն Գրեյի մահապատիժը | Պոլ Դելարոշ |”
Posted in Ամառային ճամբար

Ամառային ճամբար․ ամփոփում

Ահա եկավ այդքան սպասված ամառային ճամբարը։ Ոգևորված ընտրեցի ջոկատս, և երկուշաբթի օրվանից սկսվեցին ամառային ճամբարի արկածները։ Առաջին օրը, ինչպես միշտ, ծանոթացանք միմյանց հետ և սկսեցինք բացահայտնել սպանություն, ինչպես արել էինք հունվարյա ճամբարի ընթացքում։ Սպանությունը նոր էր, ինտրիգային և խոստումնալից։ Սկզբում թվում էր, թե այն բավական անհասկանալի է և բարդ, բայց ժամանակի ընթացքում հասկացանք և բացահայտեցինք այն։ Նշեմ նաև, որ այս ճամբարի ընթացքում արել ենք խոհանոցային աշխատանք, որի ընթացքում պատրաստել ենք համեղ ուտելիքներ, օրինակ՝ դոնաթներ, սենդվիչներ, հատուկ վեգանների համար նախատեսված քաղցրավենիք։ Ընթացքը շատ հետաքրքիր էր, գունեղ, խառը և ուրախ։

Համագործակցական աշխատանքներ ենք արել տիկին Ելենայի, տիկին Սոֆյայի, Տիկին Նունեի և ընկեր Հասմիկի հետ։ Տիկին Ելենայի հետ կարդացել ենք պատմվածքներ, որոնց վերլուծությունները կարող եք գտնել ստորև։ Տիկին Սոֆյան ներկայացրեց <<Ստեղծագործ պատանի>> նախագծային խումբը, որը հետաքրքիր էր նրանով, որ սովորողները անհատական ստեղծագործական աշխատանք են իրականացնում, այնուհետև խմբագրում են այն և այդ ստեղծագործությունները սարքում էլեկտրոնային գիրք։ Կարծում եմ՝ հիանալի միջոց է հետք թողնել դպրոցում, օրինակ ծառայել մյուսներին։ Տիկին Նունեի հետ սկսեցինք Ներսես Շնորհալու նախագիծը, իսկ իմ աշխատանքը կարող եք տեսնել այստեղ։ Այս շաբաթվա ամենաստացված համագործակցությունը ընկեր Հասմիկի հետ էր, քանի որ համագործակցությունը լինելու էր խաղի տեսքով, իսկ ավելի կոնկրետ՝ իմպրովիզացիայի։ Հետաքրքեց, այնպես չէ՞։ Դեե, անցիր այս հղումով և կտեսնես ավելին։ 

Երկրորդ շաբաթը սկսեցինք ինտելեկտուալ խաղեր խաղալով և հետաքրքիր մուլտֆիլմի դիտումով: Ցավոք, այս շաբաթ այդքան շատ բան չեմ արել, քանի որ մասնակցել եմ ռազմամարզական ճամբարին, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ էր, շնորհակալություն ընկեր Իրինային՝ հետաքրքիր ճամբարային առօրյա կազմակերպելու համար, ճամբարը համարում եմ հաջողված և հագեցած:

<<Երկնքի դարպասների մոտ>>

Posted in Ամառային ճամբար

Երկնքի դարպասների մոտ

Պատմվածքը հետաքրքիր էր և տեղին։ Ամեն ինչ ասված էր ճիշտ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ խախտած կլինենք տասը պատվիրաններից մեկը, քանի որ երբեմն այլ տարբերակ չի մնում։ Այս պատմվածքում կար անարդարություն, քանի որ բոլոր մահացածները ներվեցին, երբ Աստված իմացավ, որ ընդամենը մեկ հոգի էր իր կյանքը ապրել պատվիրանները պահելով, որպեսզի ընկնի Դրախտ։ Կարծում եմ՝ այս պատմվածքից հետո պետք է վայելել կյանքը, ոչ մի րոպե անիմաստ չծախսել, որպեսզի հետո չփոշմանենք, քանի որ մենք ապրում եք միայն մեկ անգամ, այնպես որ պետք է օգտվել այն ամենից, ինչ ստացել ենք, երբ ունենք այն:

Continue reading “Երկնքի դարպասների մոտ”
Posted in Ամառային ճամբար

Ինտերակտիվ իմպրովիզացիոն թատրոն

Արդեն չորս օր է անցել ճամբարից, բայց այն իր հետաքրքրությունը չի կորցնում։ Ինչպես հունվարյան ճամբարի ընթացքում, այս անգամ ևս ունեցանք համագործակցություն ընկեր Հասմիկի հետ։ Նա շատ հետաքրքիր իմպրովիզացիոն խաղ էր մեզ համար պատրաստել։ Կար երկու գլխարկ, մեկի մեջ պետք է գրեինք այն հայտնի մարդկանց անունները, ում ճանաչում էինք, իսկ մյուս գլխարկում՝ տեղանուններ։ Ընթացքը շատ զվարճալի էր և հետաքրքիր, քանի որ ամեն րոպե նոր կերպար էր հայտնվում, որը խաղը էլ ավելի էր ինտրիգային դարձնում։ Խաղի իմաստն էր զարգացնել սովորողի երևակայությունը, քանի որ Կնքահորը տոնավաճառում, կամ Փոքրիկ իշխանին Կարիբյան ծովում այդքան էլ հեշտ չէր պատկերացնել, բայց մենք արեցինք դա։ Այս խաղի ամենակարևոր բաղկացուցիչերից մեկն այն է, որ մենք պետք է այդ կերպարներին այնքան լավ ճանաչեինք, որ կարողանայինք կրկնօրինակել նրանց շարժումները, բառապաշարը և մտածեինք այնպես, ինչպես նրանք։

Շնորհակալ եմ ընկեր Հասմիկին՝ այսպիսի անսպասելի հետաքրքիր խաղ կազմակերպելու համար, հուսով եմ՝ մյուս անգամ խումբը այնքան մեծ կլինի, որ կկարողանանք խաղը ավելի լայնածավալ սարքել։

Posted in Ամառային ճամբար

Nerses Shnorhali

Theologians philosophers passed thousands of miles to debate or study with him. Contemporaries were calling him Nerses of Kla because he was living in Rumkale but for generations he remained under another name, Nerses Shnorhali.

Poet, musician and theologian, Catholicos of All Armenians Nerses Shnorhali (Nerses D. Klayetsi) is one of the prominent representatives of the Cilician cultural-cultural school of medieval Armenia.

Continue reading “Nerses Shnorhali”
Posted in Ամառային ճամբար

Doughnuts

On Wednesday, our squad is going to have a cooking time. This time we have chosen doughnuts, as they’re very delicious and good-looking. Here you can see about doughnuts and about their history.

“Doughnuts are deep-fried cakes with a long European history and roots in still earlier Middle Eastern cuisine. They were introduced to America by the Dutch in New Netherlands to America as oliekoecken (oil cakes or fried cakes). Made of yeast dough rich in eggs and butter, spices, and dried fruits, their sweetness came from the fruit and the final dusting of sugar. The dough was often somewhat sticky (additional flour toughened and masked the spicy and buttery flavors), and was dropped as blobs off the end of a spoon into hot rapeseed oil (canola). The resulting doughnuts took the form of irregular balls, at some point called oliebollen, or oil (fried) balls. They were eaten during the dutch Christmas season, which extended through New Year’s through Twelfth Night (January 6), and for special occasions throughout the year.”

Continue reading “Doughnuts”