Posted in Հանդիպում-քննարկում, Պատմության ընտրությամբ դասընթաց

Հանդիպում Ալեքսան Հակոբյանի հետ

Փետրվարի 20-ին, Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ, կրթահամալիրի Ավագ դպրոցի հյուրն էր «Ղարաբաղ» կոմիտեի Ալեքսան Հակոբյանը։ Ալեքսան Հակոբյանը Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ է։
Պարոն Հակոբյանը իր խոսքը սկսեց Խորհրդային երկրների վերջին տարիների պատմությունից, «Ղարաբաղ» կոմիտեի ձևավորումից, որից հետո հակիրճ ներկայացրեց Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակագրությունը։ Չնայած այն բանին, որ թեման հետաքրքիր էր, պարոն Հակոբյանի խոսքը երբեմն անհասկանալի էր դառնում, և որոշ բաներ բարդ էր ընկալել։ Հանդիպան վերջում՝ երբ արդեն ամեն ինչ ասվել էր, սովորողների մոտ որոշ հարցեր էին առաջացել, որոնց պարոն Հակոբյանը մանրակրկիտ պատասխանեց։

Posted in Հանդիպում-քննարկում, Պատմության ընտրությամբ դասընթաց

Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ

Սեպտեմբերի 30-ին, ՀՀ Անկախության օրվա առթիվ, կրթահամալիր այցելեց պետական գործիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը: Շատ լավ է ուսումնական տարին սկսել հրավիրյալ մասնագետի հետ հանդիպմամբ, մանավանդ այդպիսի լավ մարդու հետ: Քննարկման թեման էր՝ «Անկախություն-31, ՀՀ Անկախության հռչակագիրը՝ պատմական փաստաթուղթ»: Քննարկումից առաջ պարոն Մանուկյանը հետաքրքիր խաղ առաջարկեց, որի իմաստն այն էր, որ ով գտնի օտար բառեր իր խոսքում, նա էլ կստանա 100 դրամ…

Continue reading “Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ”
Posted in Հանդիպում-քննարկում, Պատմության ընտրությամբ դասընթաց

Կլոր սեղան՝ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ը Ավագ դպրոցում. Լուսաբանում

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 10-ին ունեցանք կլոր սեղան, որին ներկայացնում էինք պատմության ընտրությամբ դասընթացի 2021-2022 ուստարվա առաջին ուսումնական շրջանի մեր գործունեության արդյունքները: 

Դասընթացի ղեկավար և կլոր սեղանի համակարգող ընկեր Վարդանի ներածական խոսքից հետո ներկայացանք մենք՝ 10-րդ դասարանի ընտրության խմբի սովորողներս՝ ներկայացնելով մեր կատարած բազմաթիվ և բազմատեսակ աշխատանքները։ Մանրամասն ներկայացրինք մեր մասնակցությամբ կլոր սեղանները, միջազգային գիտաժողովի արդյունքները, պանելային քննարկումները, հրավիրյալ մասնագեների հետ հանդիպումները,այլ…Այսքանով ամփոփեցինք մեր գոծունեության արդյունքները: Մեր խմբից հետո ներկայացավ 11-րդ դասարանի ընտրության խումբը: Նրանք նույնպես ներկայացրին առաջին ուսումնական շրջանի իրենց աշխատանքները: Քննարկման ավարտին հնչեցին տարբեր հարցեր, իսկ պարոն Տիգրանյանը մի առաջարկություն արեց՝ «Պատմության խորացված» դասընթացի անունը փոխենք՝ դարձնելով «Հասարակագիտական առարկաների խորացված խումբ», քանի որ մենք, բացի պատմությունից, հասարակագիտական նյութեր  ենք ուսումնասիրում, հասարակագիտական տարբեր նախագծեր ենք իրականացնում։

Posted in Հանդիպում-քննարկում, Պատմության ընտրությամբ դասընթաց

Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ

2022-ի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Հասարակագիտական ստուգատես»-ը, որը սկսեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանի հետ զրույցով։ Թեման էր՝ Հայաստանի հանրապետությունն այսօր, սակայն  ավելի շատ խոսվեց ռուս-ուկրաինական պատերազմից, քանի որ այն մեր օրերում, մեր աչքի առաջ տեղի ունեցող իրադարձություն է, բավականին կարևոր թեմա։

Ժամանակի մեջ տեղավորվելու համար սովորողները միանգամից ուղղեցին իրենց հարցերը տիարին։ Համաձայն եմ տիարի այն մտքի հետ, որ ցանկացած դեպքում պետք է բացառել պատերազմը, քանի որ շատ տարբերակներ կան, որպեսզի կանխենք պատերազմը, օրինակ՝ բանակցությունների շնորհիվ: Տիարի խոսքի ընթացքում նկատեցի, որ նա ասում էր, թե պետք է Ադրբեջանի հետ փորձենք հարաբերվել, բայց ես այդքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ, քանի որ ինքներս ենք տեսնում հետևանքները, ադրբեջանցիների վերաբերմունքը մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: 

Ամեն դեպքում, ունեցանք բովանդակալից, օգտակար քննարկում:

Posted in Հանդիպում-քննարկում

Թումանյանի հեքիաթներն ու պատերազմները․ քննարկում

Փետրվարի 25-ին, ժամը՝ 09։20, Ավագ դպրոցի ընթերցասրահում 10-11-րդ դասարանների մի խումբ սովորողներով ունեցանք հետաքրքիր քննարկում, որին մասնակցում էին նաև դասավանդողներ, ինչպես նաև տիար Բլեյանը։ Քննարկումը նախաձեռնել էին մայրենիի դասավանդող Հասմիկ Ղազարյանը և հասարակագետ Վարդան Կարապետյանը։ Քննարկման թեման էր՝ «Ո՞ւմ համար են Թումանյանի հեքիաթները» և «Ինչպես են սկսվում պատերազմները». «Մի կաթիլ մեղր»։ Թեման բավական արդիական էր, հետաքրքիր։ Քննարկումը սկսեցինք այն հարցով, թե ինչո՞ւ են մարդիկ և պետությունները պատերազմում, ո՞րն է դրա նպատակը։ Սովորողները հայտնեցին իրենց տարբեր տեսակետներն ու դիրքորոշումը  հարցի շուրջ, ապա անցանք այն հարցին, թե արդյո՞ք Թումանյանի հեքիաթները գրված են փոքրերի համար։ Իրականում հնարավոր է, որ այդպես մտածենք, բայց եթե փորձենք ամեն մի հեքիաթ վերլուծել տարբեր տարիքային շրջանում, ապա կտեսնեք, որ տարիքի հետ փոխվում է մեր մտածելակերպը, և մենք սկսում ենք ընկալել Թումանյանի հեքիաթներն այլ կերպ։ Օրինակ հենց «Մի կաթիլ մեղր»-ը։ Փոքր ժամանակ կարդալիս, հնարավոր է, որ այն զավեշտալի թվար, բայց երբ հիմա կարդաք, կտեսնեք, թե ինչքան շատ է նման մեր այսօրվա իրականությանը, երբ մարդիկ փոքրիկ կոնֆլիկտներից պատերազմ են ստեղծում։

Քննարկեցինք նաև այն, թե մենք կկարդայինք մեր երեխաների համար Թումանյանի հեքիաթները։ Ասեմ, որ մեծամասնությունը «ոչ» պատասխանեց, և, իրոք, Թումանյանի հեքիաթներում այնպիսի դրվագներ կան, որ երեխային կարող են զվարճալի թվալ, բայց ազդել նրա հոգեբանության վրա։ 

Շատ հետաքրքիր և բովանդակալից քննարկում էր, որի համար շնորհակալ եմ նախաձեռնողներին։ 

Posted in Հանդիպում-քննարկում, Պատմության ընտրությամբ դասընթաց

Կլոր սեղան. Հեղինակային ծրագրի ներկայացում

Փետրվարի 24-ին, ժամը 13:00, Ավագ դպրոցի ընթերցասրահում հանդիպում-քննարկում կայացավ, որտեղ 11-րդ դասարանի սովորողների խումբը ներկայացնում էր իրենց հեղինակած «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագիրը… Հետաքրքիրն այն էր, որ հենց սովորողներն են կազմել իրենց ծրագիրը, իսկ դա նշանակում է, որ սովորողներն ավելի մեծ ոգևորությամբ կաշխատեն: Նկատեցի նաև, որ նրանք առաջարկում են նաև իրենց գնահատման համակարգը, որոնք տարբեր մակարդակներով էին՝ հեշտից բարդ, իսկ ավելի բարձր գնահատական ստանալու համար, նրանք առաջարկում են հետազոտական աշխատանքներ, որը շատ լավ մոտիվացիա կարող է արթնացնել սովորողների մեջ: 

Քնարկումից հետո սովորողներն իրենց հարցերն ուղղեցին ծրագրի համահեղինակներին: Ընդհանուր առմամբ, ինձ շատ դուր եկավ նրանց ծրագիրը, քանի որ այն բավական հետաքրքիր էր, իսկ առաջադրանքներն այնպես էր կազմված, որ սովորողները չեն ձանձրանա:

Posted in Հանդիպում-քննարկում, Պատմության ընտրությամբ դասընթաց

Հանդիպում քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանի հետ

Փետրվարի 18-ին, ժամը՝ 13:00, պատմության ընտրությամբ դասընթացի խմբով ունեցանք հանդիպում ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ: Մինչ հանդիպումը, մենք կատարել էինք նախապատրաստական աշխատանք, որպեսզի նախապես ծանոթանայինք հանդիպման թեմային:

Հանդիպման թեման էր՝ Փետրվարյան ապստամբությունը, 1921թ.: Հանդիպումը շատ խոստումնալից էր թվում, քանի որ թեման հետաքրքիր էր: Պարոն Շիրինյանը մանրակրկիտ խոսեց Փետրվարյան ապստամբության մասին: Պարոն Շիրինյանը այնպիսի տեղեկություններ փոխանցեց, որ համացանցում դժվար թե գտնենք:

 Փետրվարյան ապստամբությունից բացի, սկսեցինք համեմատել Հայաստանի այսօրվա և նախկին հանրապետությունները: Շատ հետաքրքիր ինֆորմացիա ձեռք բերեցինք: 

Իսկ հետո սովորողներն իրենց հարցերը ուղղեցին պարոն Շիրինյանին, որի արդյունքում ստացվեց ավելի բովանդակալից հանդիպում:

Posted in Հանդիպում-քննարկում, Պատմության ընտրությամբ դասընթաց

Կլոր սեղան. Մխիթար Սեբաստացու օրը կրթահամալիրում

Ինչպես գիտեք, այսօր՝ փետրվարի 7-ը, Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է, հոգևոր գործիչ, գիտնական, կրթամշակութային գործիչ:

Այսօրվա կլոր սեղանին մենք ներկայացնում ենք նրա կյանքը, գործունեությունը, գիտական-ստեղծագործական ժառանգությունը: Նախորդ շաբաթվա ընթացքում պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակում մեր խմբի սովորողներով ուսումնասիրել ենք Մխիթար Սեբաստացու կյանքը, գործունեությունը, ծանոթացել նրա գիտական ժառանգությանը:

Արդեն 10 տարի է, ինչ ես սեբաստացի եմ, և գտնում եմ, որ յուրաքանչյուր սեբաստացի սովորող պետք է պատկերացում ունենա Մխիթար Սեբաստացու և նրա աշխատանքների մասին: 

Իմ բլոգում հրապարակված աշխատանքում ներկայացրել եմ նրա կենսագրությունը, գործունեությունը և թվարկել նրա կարևոր աշխատանքները: 

Մխիթար Սեբաստացին սկիզբ է դրել աշխարհաբարի քերականությանը՝ կազմելով <<Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց>> դասագիրքը, որը աշխարհաբարի առաջին քերականական դասագիրքն է: 

Սեբաստացու արժեքավոր աշխատանքներից է <<Քերականութիւն գրաբար լեզուի Հայկազեան սեռի >> երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: 

Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու <<Բառգիրք Հայկազեան լեզուի>> աշխատությունը, որն այսօր էլ նույնքան արժեքավոր է: 

Ավելի մանրամասն` իմ բլոգի նյութում