Posted in Իրավունք

Ապրելու իրավունքը…

Յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք։ Չնայած այս փաստին, կան օրենքներ և, ինչու ոչ, գաղափարներ, որոնք հակասություններ են առաջացնում։ Առաջին հակասությունը դատարանի կողմից պատժի կատարումն է այն քրեական հանցագործության համար, որի համար անձը մեղավոր է ճանաչվել։ Դրա ուժով մարդու ապրելու իրավունքը կարող է վերցվել, եթե պարզվի, որ այդ անձը կատարել է հանցագործություն, որի համար պատիժը՝ մահապատիժն է։ Շատ հակասական օրենք է նաև այն սպանությունները, որոնք թույլատրվում են պատերազմի ժամանակ, բացառությամբ այն մարդկանց սպանությունների, որոնք զինվորական և ռազմագերիներ չեն։ Անկեղծ ասած, ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացնել երկրորդ հակասությունը, բայց պատերազմում ապրելու երաշխիք ստանալը՝ հակառակորդին կյանքից զրկելն է։

Posted in Իրավունք

Մարդկության պատմության ամենատարօրինակ պատիժները

Մարդկանց մետաղյա ցլի մեջ վառելը

Այս հունական գյուտը, հավանաբար, ամենատարօրինակ պատիժներից մեկն է, որը ոմանց կողմից համարվում է պատմության մեջ ամենասարսափելի պատիժն ու խոշտանգումների մեթոդը։
Զոհին տեղադրում էին ցուլի բրոնզե զարդարուն քանդակի մեջ՝ որը տաքացվում էր՝ եփելով ցլի <<ստամոքսում>> պահվող անձին: Ինչ-որ կերպ ավելի սարսափելի դարձնելու համար, ըստ երևույթին, ցուլն ուներ շատ հատուկ մշակված ակուստիկա, որը կստիպեր հանցագործի տառապանքի ճիչերը շատ նման դարձնել իրական ցլի ձայնին, ըստ պատմական տեղեկությունների:
Պարզվում է, որ սարքի ստեղծողը, ի վերջո, նույնպես զոհ է դարձել այդ մեթոդին, որը սովորաբար վերապահված էր ամենավատ հանցագործությունների համար։

Continue reading “Մարդկության պատմության ամենատարօրինակ պատիժները”
Posted in Իրավունք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների որոշ կետեր ինձ ծանոթ էին, որոշների մասին առաջին անգամ էի կարդում։ Հետաքրքիրն այն է, որ շատ սովորողներ խախտում են բազում կետեր, օրինակ 9.16-րդ կետերից մեկում նշված է, որ սովորողը պարտավոր է <<առանց ուշացման հաճախել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին, զբաղվել ուսումնական-հայրենագիտական գործունեությամբ, մասնակցել ուսումնական պլանով որոշված ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, հրապարակել իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները>>, իսկ ես ամեն օր շատ սովորողների եմ տեսնում, ովքեր ուշանում են ուսումնական պարապմունքներից, բայց այս տարի մեզ զգուշացրել են, որ 5 և ավել րոպե ուշանալու դեպքում, բացակա դասավանդողը պարտադիր պետք է դնի։ Համաձայն չեմ այն հատվածի հետ, ըստ որի սովորողը պարտավոր է մասնակցել ուսումնական ճամփորդություններին, քանի որ շատ սովորողներ կան, ովքեր ալերգիա ունեն բնությունից, իսկ ճամփորդություններին մասնակցելը պարտադիր է և բերում է կրեդիտ։

Continue reading “Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները”
Posted in Իրավունք

ՀՀ Սահմանադրության վերլուծում

Հոդված 135.Ներում շնորհելը

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:

ՀՀ սահմանդրությունը մարդասիրական դրսևորումներից ելնելով սահմանում է Հանրապետության նախագահի կողմից անձին ներում շնորհելու իրավունքը։  Նշված իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով, 2018 թվականին, մարտի 7-ին ընդունվել է ներման մասին օրենքը, որով սահմանվում է ներման, ներման խնդրագրերը ներակայցնելու և քննարկելու, ինչպես նաև ներման հրամանգրերի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները։ Ըստ նշված օրենքի, հանցագործություն կատարած անձը պետք է ներկայացնի ներման խնդրագիր։ Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով, նախարարությունը կազմում է անձնական գործ և այն ներկայացնում վարչապետին։ Վարչապետը աձնական գործը ուղարկում է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով, որը վարչապետի համար ունի խորհրդատվական բնույթ։ Վարչապետը հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո, Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագին ներկայացրած անձին ներում շնորհելու, կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու, կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը։

Posted in Իրավունք

ՀՀ Սահմանադրության վերլուծում

Հոդված 88.Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

4-րդ գլխի 88-րդ հոդվածը սահմանում է Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները։ Նշված հոդվածի առաջին մասը սահմանում է, որ Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, այսինքն Ազգային ժողովի պատգամավորները ընտրվում են ուղղակի ընտրությունների միջոցով՝ ժողովրդի կողմից։

Երկրորդ մասը սամանում է, որ Ազգային ժողովը իրականացնում է օրենսդիր իշխանությունը, այսինքն Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման սկզբունքի հիման վրա, օրենսդիր իշխանությունը պատկանում է Ազգային ժողովին։

Երրորդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, այսինքն գործադիր իշխանությունը հաշվետու է Ազգային ժողովի նկատմամբ, պատասխանատվություն է կրում նրա առջև, բացի այդ ընդունում է պետական բյուջեն և իրականացնում սույն գլխով սահմանված այլ գործառույթներ։ Հատկանշական է, որ այդ գործառույթները պետք է սահմանված լինեն Սահմանադրությամբ։

Նույնաբովանդակ սահմանափակում սահմանված է նաև չորրորդ մասով, որը վերաբերում է Ազգային ժողովի լիազորություններին, որոնք սահմանում են Սահմանադրությամբ։

Հինգերորդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան։ Նաև պետք է նշել, որ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի կանոնակարգը Սահմանադրական օրենք է, և այն ընդունվում է պատգամավորների թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Օրենսդիրը միաժամանակ սահմանում է, որ Սահմանադրական օրենքի իրավակարգավորումը, չպետք է դուրս գա իր առարկայի շրժանակներից։

Posted in Իրավունք

ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի քննարկում

Հոդված 27.Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Օրենսդիրը սպառիչ սահմանել է, այն բոլոր դեպքերը, երբ անձը կարող է զրկվել ազատությունից և դա չի կարող սահմանվել այլ կերպ, քան օրենքով։ Առաջինը՝ դա այն է, որ անձը կատարել է հանցանք և դատապարտվել է, այստեղ պետք է նշել, որ օրենսդիրը բաց է թողել վարչական զանցանքի համար կիրառվող սահմանափակումների վերաբերյալ դրույթը, որով սահմանված է բերման ենթարկելու և որոշակի ժամանակով նրան ազատությունից զրկելու դրույթը։

Երկրորդը․ դատարանի իրավաչափ կարգադրությունը չկատարելու համար դրույթը, որով սահմանվում է, որ եթե առկա է դատարանի կարգադրությունը և անձը չի ենթարկվում այդ կարգադրությանը, ապա այս դեպքում նույնպես անձը կարող է զրկվել ազատությունից, օրինակ՝ երբ անձը խանգարում է դատական նիստերը և նրան դուրս են հրավիրում դատարանի դահլիճից, և անձը չի ենթարկվում դատավորի կարգադրությանը։

Երրորդը․ անձի համար սահմանված է որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով դրույթը, ի նկատի ունի, որ օրինակ՝ անձը պարտավոր է որպես վկա ցուցմունք տալ, սակայն չի ներկայանում նախաքննական մարմնին, և այդ պարտականությունը կատարելու նպատակով նրան բերման են ենթարկում։ 

Չորրորդ դրույթը վերաբերում է հանցանք կատարած անձին բերման ենթարկելու, կամ նրա փախուստը կանխելու, այսինքն եթե կա հիմնավոր կասկած, որ հանցագործությունը կատարել է տվյալ անձը, ապա մինչև կասկածները փարատելու կամ նրա փախուստը կանխելու նպատակով անձը կարող է զրկվել ազատությունից։

Հինգերորդ․ նշված մասի հինգերորդ կետը վերաբերում է անչափահասներին դաստիարակչական հսկողության հանձնելուն, կամ իրավասու մարմնին ներկայացնելուն։ Այն վերաբերում է անչափաասներին, որոնք ցուցաբերել են ոչ իրավաչափ վարքագիծ և նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել դաստիարակչական հսկողություն կամ նրան ներկայացնել իրավասու մարմնին, օրինակ՝ երբ անչափահասը փախել է մանկատնից և զբաղվում է մուրացկանությամբ։

Վեցերորդ կետը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելուն, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելուն։ Օրինակ՝ քրեական օրենսգրքում կատարվեց փոփոխություն, որով քրեական պատասխանատվություն սահմանվեց, դիտավորյալ COVID հիվանդությունը տարածելու համար։ Նշված մասի երկրորդ նախադասությունը վերաբերում է այն անձանց, ովքեր իրենց ագրեսիվ վարքագծով կարող են վտանգ հանդիսանալ հասարակության համար, այդ նպատակով էլ անրաժեշտ է զրկել ազատությունից։

Յոթերորդ կետը  վերաբերում է, երբ անձը ցանկացել է անօրինական մուտք գործել ՀՀ-ի տարածք։ Օրինակ՝ երբ սահմանը ցանկացել է հատել ոչ օրենքով սահմանված վայրում, կամ երբ տվյալ անձը չհանդիսանալով ՀՀ-յան քաղաքացի կատարել է այնպիսի արարք, որը հիմք է տալիս նրան արտաքսելու ՀՀ-ից կամ հանձնել այլ պետության։

Նշված հոդվածի երկրորդից-վեցերորդ մասերը սամանվում են անձնական ազատությունից զրկված անձի իրավունքները ազատությունից զրկվելուց հետո։

Երկրորդ մասը սահմանում է, որ ազատությունից զրկվելուց հետո, անձին պարտավոր են անհապաղ տեղեկացնել ազատությունից զրկվելու պատճառների կամ առաջադրվող մեղադրանքի մասին, այսինքն անձը անհապաղ պետք է իմանա, թե ինչու են իրեն զրկել ազատությունից, կամ ինչ մեղադրանք են առաջադրել, որպեսզի կարողանա օգտվել իր դատավարական իրավունքներից։

Երրորդ մասը սահմանում է, որ անձը իրավունք ունի իրեն ազատությունից զրկելու վերաբերյալ անհապաղ տեղեկացնի իր ընտրած անձին։ Այս իրավունքը կարող է սահմանափակվել՝ հետաձգվել՝ միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով։ Օրինակ, երբ հիմնավոր կասկած կա, որ հանցագործություն կատարած անձը կարող է նախազգուշացնել իր հանցակիցներին։

Չորրորդ մասը սահմանում է, որ սույն հոդվածի առաջին մասին չորրորդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ 72 ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում։  Այստեղ ի նկատի ունենք, որ նշված կետի հիմքով անձին կարող են անազատության մեջ պահել ոչ ավելի քան 72 ժամ, որից հետո անհրաժեշտ է դատարանի որոշում։

Հինգերորդ կետը սահմանում է, որ ազատությունից զրկելու վերաբերյալ ցանկացած գործողության իրավաչափություն անձը իրավունք ունի վիճարկել դատարանում և դատարանը պարտավոր է սեղմ ժամկետում որոշել տվյալ անձին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը։

Վեցերորդ կետը սահմանում է, որ անձին ազատությունից զրկել չի կարելի, եթե այն վերաբերում է քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարմանը, այսինքն եթե առկա է պայմանագրային պարտավորություն և մի կողմը չի կատարել իր պարտավորությունները, ապա տվյալ անձին չեն կարող զրկել ազատությունից։

Posted in Իրավունք

ՀՀ սահմանադրության 2-րդ գլխի վերլուծում

Հոդված 38.Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:

Մարդու հիմնական իրավունքների և ազատությունների մեջ է մտնում կրթության իրավունքը, որը սահմանված է սահմանադրության 38-րդ հոդվածով։ Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:  Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք: Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը: Այս հոդվածով սահմանված է, որ անկախ քաղաքացիությունից, ազգությունից, ռասսայական պատկանելիությունից, յուրաքանչյուր ոչ միջնակարգ կրթություն ստանալու իրավունք ունի։  Իմ կարծիքով այժմ, երբ ցանկանում են սահմանափակել բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, մասնավորապես ռեկտորների պաշտոնավարումը լինի նշանակովի այլ ոչ թե ընտրովի, հակասում է սահմանադրությանը, քանի որ հոդվածի երրորդ մասը միանշանակ սահմանում է, որ՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, այսինքն նշված ազատությունը որևէ կերպ չի կարող սահմանափակվել, քանի որ սահմանադրության երրորդ հոդվածի երրորդ մասը սահմանում է, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, հետևաբար հանրաին իշխանության որևէ միջամտություն ԲՈՒՀ-ի ինքնավարությանը անընդունելի է։

Հոդված 42.Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 2-րդ գլուխը նվիրված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին։ Սույն գլխի կարևորությոնը կայանում է նրանում, որ գործում են անմիջականորեն, դրանցում ամրագրված դրույթների էությունը անխախտելի են։ Նշված գլխի դրույթներից է նաև 42-րդ հոդվածով սահմանված «Կարծիքի արտահայտման ազատության իրավունքը», որով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, սեփական կարծիք ունենալու և առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սույն հոդվածի յուրաքանչյուր ոք արտահայտությունը նշանակում են, որ անկախ նրանից, նշված անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, թե ոչ, իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք ունի։ Մյուս կարևոր դրույթը վերաբերում է կարծիքի ազատության սահմանափակումներին։ Հատկանշական է, որ այն կարող է սահմանափակվել միայն օրենքով, և օրեսնդիրը տալիս է բոլոր նախապայմանները, որ դեպքերում կարող է կիրառվել այդ սահմանափակումները։ Դրանք են՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Պետք է նշել նաև, որ նշված հոդվածի սահմանափակումները ներառված չեն սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանված սհիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սահմանափակումների մեջ։ Սա խոսում է այս հոդվածի կարևորության մասին, որ նույնիսկ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ հնարավոր է չսահմանափակվի իրենց կարծիքը արտահայտելու քաղաքացիների իրավունքը։

Posted in Իրավունք

ՀՀ սահմանադրության քննարկում

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

          ՀՀ Սահմանադրության մեջ արձանագրվել է հստակ վերաբերմունք մարդու արժանապատվության, նրա իրավունքների` որպես բարձրագույն արժեք ճանաչելու նկատմամբ:

Պետությունը` իր երեք իշխանություններով (գործադիր, օրենսդիր, դատական) հանդերձ, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարումը հանդես են գալիս որպես մարդու իրավունքների եւ ազատությունների իրականացման մեխանիզմ: Այս դրույթով ելակետային է համարվում այն հիմնարար սկզբունքը, համաձայն որի` մարդու արժանապատվությունը, նրա բնական և անօտարելի իրավունքները և ազատությունները պետության կողմից պետք է ճանաչվեն որպես բարձրագույն արժեք, երաշխավորված ձեւով պաշտպանվեն, նախանշեն պետության ու ժողովրդի կողմից իշխանության իրականացման բնույթն ու սահմանները` իրենց հիմքում ունենալով մարդու արժանապատվության սահմանադրական երաշխիքների ամրագրման անհրաժեշտությունը

Մարդու իրավունքները պետք է դիտարկվեն որպես իրագործելի իրավունքներ, իսկ դրանց սահմանափակումները պետք է բխեն միջազգային իրավունքի նորմերից, լինեն համարժեք, չաղավաղեն իրավունքի բովանդակությունն ու իմաստը, հստակ սահմանվեն օրենքով:

Հոդված 3-ում ձեւակերպված սկզբունքներն իրենց ապահովումն են գտնում մի շարք սահմանադրական դրույթներում, օրինակ` իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության մասին, քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների խախտումների դեպքերում օրենքների սահմանադրականության ստուգման մասին:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հիշատակված սահմանադրական նորմից բխում է, որ եթե ֆիզիկական անձինք իրավունք ունեն անելու այն ամենը, ինչն օրենքով արգելված չէ, ապա ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի սուբյեկտները (պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք) կարող են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Դա պայմանավորված է առաջին հերթին իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքով: Սահմանադրության 3-րդ հոդվածում շեշտվում է, որ իրավունքի գերակայության սկզբունքի էությունը հանգում է նրան, որ պետությունը ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք, և որ հանրային իշխանությունը սահմանափակված է այդ իրավունքներով, որպես անմիջական գործող իրավունքներ, որոնցով պայմանավորված է օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների գործունեության բնույթն ու բովանդակությունը: Իր հերթին իրավունքների սահմանափակման տեսության անկյունաքարային սկզբունքներից է այն, որ մարդու իրավունքների սահմանափակումը, որը բացառապես օրենքի կարգավորման առարկա է, միայն պետք է բխի այլոց իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունից: Դրանից հետևում է, որ գործնականում մարդիկ ազատ են անելու այն ամենը, ինչն օրենքով արգելված չէ: Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործելու սահմանադրաիրավական պահանջն առանցքային նշանակություն ունի սահմանադրական օրինականության ապահովման խնդրում, առանց որի անհնարին է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության և քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը: Սահմանադրության 3-րդ հոդվածի երրորդ մասում ամրագրված դրույթը, համաձայն որի՝ <<Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք>>, իր ելակետային բովանդակությամբ բացահայտում է ինչպես իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի, այնպես էլ իշխանության թույլատրելի շրջանակները:

Ամփոփելով` պետք է նշել, որ սահմանադրորեն ամրագրելով, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, մի կողմից` երաշխավորվում է իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի իրացումը, մյուս կողմից` երաշխիք է ստեղծվում Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված ելակետային այն դրույթի իրականացման համար, համաձայն որի` հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով` որպես անմիջական գործող իրավունք:

Posted in Իրավունք

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Նպատակ՝ Հասկանալ մերօրյա իրադարձությունները իրավական տեսանկյունից
Խնդիր՝
Ուսումնասիրել օրենքով նախատեսված կարգերը և դրանց կիրառման սահմանները ու սկզբունքները
Ընթացք՝


• Հավաքի հասկացությունը

Հավաքը երկու կամ ավելի անձանց ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքին բոլորը կարող են մասնակցել սկսած ՀՀ քաղաքացիից մինչև օտարերկրացի:

• Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը

• Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

• Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
• 2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

• Հավաքներին մասնակցելու իրավունքը

1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք):
• 2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։
• 3. Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:
• 4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

• Հավաքի կազմակերպիչը

  1. Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։
  2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։
  3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

• Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

  1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։
  3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։
  4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։
Posted in Իրավունք

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը մի երևույթ է, որը կարելի է դիտել առնվազն երկու կողմից: Նախ, դա քաղաքական շարժում է, որը կապված է հավասարության համար կանանց պայքարի հետ: Հենց այս կողմն է, որը հաճախ ասոցացվում է դասական ֆեմինիզմի, մասնավորապես `սուֆրագիստական ​​շարժման հետ, որը պահանջում էր, որ կանանց ընտրության իրավունք տրվի: Մեզ թվում է, որ նման խնդիրները մնացին հեռավոր անցյալում, բայց 20-րդ դարի սկզբին կանայք գործնականում չունեին քվեարկելու իրավունք աշխարհում ոչ մի տեղ:  Երկրորդ, ֆեմինիզմը մտավոր շարժում է, ըստ էության, փիլիսոփայության միտում, որն իր բովանդակությամբ և փաստարկմամբ շատ ավելի բազմազան է, քան դասական քաղաքական ֆեմինիզմը: «Ֆեմինիզմ» տերմինը հայտնվել է 19-րդ դարի սկզբին: Այս դարաշրջանի լրագրության մեջ դա հասկացվում է որպես կնոջը բնորոշ որակների մի ամբողջություն: Ինչպես կան տղամարդկային առանձնահատկություններ ՝ առնականություն, կա նաև կանացիություն կամ «ֆեմինիզմ»: 19-րդ դարի վերջին, ընտրական իրավունքի շարժման համատեքստում, կանանց շարժման ակտիվիստներին նշելու համար օգտագործվում է «ֆեմինիստ» բառը, որն ի սկզբանե ֆրանսիական էր: Այսպիսով, 20-րդ դարի սկզբին տերմինի իմաստը աստիճանաբար փոխվում է: Վերջին 100 տարիների ընթացքում, ֆեմինիստների կողմից, մենք միանշանակ հասկացել ենք կանանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Ավելին, այդ իրավունքները կարելի է հասկանալ տարբեր ձևերով, և պայքարը միշտ չէ, որ իջեցվում է ձևական քաղաքական հավասարության պահանջներին:

Աղբյուրը՝ Ֆեմինիզմ