Posted in Գրականություն

Գրականություն. շտեմարան

Գրականություն՝ Գրականություն. 19-20-րդ դարերի գրականություն. ինչ ենք հիշում։ Շտ. 1, էջ 217, վ.122-ից մինչև վերջ (էջ 235)

122. Մեռած քաղաքի` Վանի ողբերգությունը ո՞ր պոեմում է պատկերված:

1) «Բիբլիական» (Հ. Շիրազ)
2) «Դանթեական առասպել» (Ե. Չարենց)
3) «Անլռելի զանգակատուն» (Պ. Սևակ)
4) «Աբու-Լալա Մահարի» (Ավ. Իսահակյան)

Continue reading “Գրականություն. շտեմարան”
Posted in Գրականություն

Հակոբ Պարոնյան

Հայ գրող, երգիծաբան, լրագրող Հակոբ Պարոնյանը ծնվել է 1843թ. նոյեմբերի 19-ին Ադրիանապոլիս քաղաքում: 19-րդ դարի երկրորդ կեսի ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկն է համարվում։

Պարոնյանը մանուկ հասակում զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։ Կրթությունն ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվից բացի, սովորել է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվել է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու: 

Continue reading “Հակոբ Պարոնյան”
Posted in Գրականություն

Գրականություն․ շտեմարան

19-20-րդ դարերի գրականություն. ինչ ենք հիշում։ Շտ. 1, էջ 208, վ. 75-121 (էջ 217)

75. Տրված հատվածներից ո՞րը Ավետիք Իսահակյանի որ ստեղծագործությունից է. լուծման տարբերակներից ո՞րն է ճիշտ

  1. Տիեզերական հազարահանդես դու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ,
    Ահա իմ հոգին՝ մի ծարավ բողբոջ, թափի՛ր նրա մեջ գինիդ անապակ:
  2. Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
    Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացրած Թուր-Կայծակին:
  3. Այդ հողն է նրան ծնել ու սնել,
    Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել:
  4. Դու պիտի հնչե՛ս, հնչես հաղթակա՛ն,
    Իմ հի՛ն հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ:

ա. «Մեր պատմիչները և մեր գուսանները»
բ. «Հայրենիքս»
գ. «Աբու-Լալա Մահարի»
դ. «Հայրենի հողը»

1) 1-գ, 2-ա, 3-դ, 4-բ
2) 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
3) 1-գ, 2-ա, 3-բ, 4-դ
4) 1-գ, 2-դ, 3-բ, 4-ա

Continue reading “Գրականություն․ շտեմարան”
Posted in Գրականություն

Գրականություն․ շտեմարան

Գրականություն. 19-20-րդ դարերի գրականություն. ինչ ենք հիշում։ Շտ. 1, էջ 199, վ. 31-121 (էջ 217)

31. Ո՞րն է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության հատվածի բաց թողած տողը:

Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ, 
Շուտ ձի՛ հեծիր քաջի պես, 
Գնա՛ փրկել մեր հայրենիք,
………………………………………….:

1) Բայց իմ հոգին՝ քեզ ընկեր
2) Պատերազմի վառ հանդես
3) Թող կործանվի Ավստրիան
4) Եթե կանայք այսպես են

Continue reading “Գրականություն․ շտեմարան”
Posted in Գրականություն

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուգքյարյան) ծնվել է 1884թ. ապրիլ 20-ին: 20-րդ դարի արևմտահայ անվանի բանաստեղծ է։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանությունն է։

Հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանն իր մանկությունն ու պատանեկությունը հետագայում հիշում է այսպես՝ «Ծնած եմ 1884թ.-ին Սեբաստիո մոտ՝ Բրգնիկ գյուղը, ուր աճած է մանկությունս՝ ուռենիներուն տխուր հովանիին տակ երազկոտ կամ գետեզերքներուն վրա բադերուն քարեր նետելով անառակորեն:

Continue reading “Դանիել Վարուժան”
Posted in Գրականություն

Գրականություն 16․11․2023

Կատարիր շտեմարանի առաջադրանքները։ (էջ 200, վ. 36-ից)

36. Հակոբ Պարոնյանի նշված ստեղծագործություններից որի՞ ժանրային պատկանելությունն է սխալ նշված:

1) «Պաղտասար աղբար» (կատակերգություն)
2) «Ազգային ջոջեր» (դիմանկարների շարք)
3) «Քաղաքավարության վնասները» (երգիծական վեպ)
4) «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» (ակնարկների շարք)

Continue reading “Գրականություն 16․11․2023”
Posted in Գրականություն

Միսաք Մեծարենց

Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։

Continue reading “Միսաք Մեծարենց”
Posted in Հայոց լեզու 12, Գրականություն

Հայոց լեզու և գրականություն․ Թեստ

Կատարիր առաջադրանքները, վերլուծիր սխալներդ։

Ա մակարդակ

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում հ:

1) տնօր-նեք, ժպիր-, հեղ-եղուկ
2) հեղ-եղել, ամպ-ովանի, ընդ-ուպ
3) շնոր-ալի, արհավիր-ք, խոնար-ել
4) տարաշխար-իկ, սուր-անդակ, հայթ-այթել

Continue reading “Հայոց լեզու և գրականություն․ Թեստ”
Posted in Գրականություն

Գրականություն. շտեմարան 07.11.2023

Շտ. 1, էջ 199, վ. 31-53

31. Ո՞րն է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության հատվածի բաց թողած տողը:

Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ, 
Շուտ ձի՛ հեծիր քաջի պես, 
Գնա՛ փրկել մեր հայրենիք,
………………………………………….:

1) Բայց իմ հոգին՝ քեզ ընկեր
2) Պատերազմի վառ հանդես
3) Թող կործանվի Ավստրիան
4) Եթե կանայք այսպես են

Continue reading “Գրականություն. շտեմարան 07.11.2023”
Posted in Գրականություն

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Continue reading “Մուշեղ Գալշոյան”