Posted in Գրականություն

Գրականություն

  1. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  2. Դանիել Վարուժան. «Ձոն»
  3. Տեղեկություն գտիր սոսյաց անտառի ու սոսի ծառի մասին։

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։

Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։

Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով

Տնջրին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մ։ Ապրում է մինչև 3000 տարի։ Սոսին (չինար) սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է։ Հայտնի է մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին։ ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և թխկիատերև։ Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում (զբաղեցնում է 60 հա տարածություն)։ Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում)։

  • Ո՞ր ստեղծագործությունն է հիշեցնում կրկնվող «Ընդ եղեգան փող…» արտահայտությունը։

Այս արտահայտությունը հիշեցնում է «Վահագնի ծնունդը»։

  • Մեկնաբանիր ամեն տունը և դրա ամփոփումը վերջին տողերով։ Ամեն տան համար բովանդակությունը բնորոշող 2-3 բառ գտիր։

Առաջին տան մեջ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, թե դրանք այնքան թանկ են իր համար։

Երկրորդ տան մեջ նա գրում է հայ պանդուխտների, կարոտի և հարսների մասին։ Այս տան մեջ փողից ողբ է դուրս գալիս։

Երրորդ տան մեջ Դանիել Վարուժանը գրում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց զոհաբերել են հանուն հազարավոր մարդկանց ու մանուկների ազատության։ Այս տունը շատ վշտացած էր նա գրել։

Չորրորդ տան մեջ գրում է իր մոր, ալեհեր հոր մասին։ Նա գրում էր, որ եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն նա դեռ այդ տան մեջ կյանք է տեսնում։

Հինգերորդ տան մեջ մարտիկներին կոչ է անում, ասելով  պայքա՜ր։

  • Տեղեկություններ գտիր Դանիել Վարուժանի մասին։ Ամենահետաքրքիր փաստերը գրառիր քո բլոգում։

Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Posted in uncategorizedd

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդա՛ Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը։

  1. Գտիր բանաստեղծության մեջ այն տողերը, որոնցից երևում է, որ բանաստեղծն աշխարհին խաղաղություն է մաղթում։

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.

  • Գտիր այն տողերը, որտեղ երևում է, որ բարեկեցություն է մաղթում։

Բերրիությո՜ւն թող ըլլա
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա

  • Գտիր այն տողերը, որտեղ սեր է մաղթում։

Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

  • Համացանցում տեղեկություններ գտիր եկեղեցական Անդաստան արարողության մասին։

Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայաստանը՝ սուրբ Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով և հանուն Սուրբ Երրորդության։

Այնուհետև օրհնվում է արևմտյան կողմը աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։

Դեմքով դեպի հարավ կանգնելով՝ օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը։

Դեպի հյուսիս դառնալով՝ օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները։

  • Տեղեկություններ գտիր Դանիել Վարուժանի մասին։

Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։
Posted in Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդում ենք արևմտահայերեն

Զահրատ, բանաստեղծություններ

  1. Կարդա բանաստեղծությունները, բնութագրիր Զահրատի ոճը։

Բանաստեղծությունները կարդալը շատ բարդ էր, քանի որ գրված էր արևմտահայերենով, բացի այդ շատ անհասկանալի էին իմաստները այդ բանաստեղծությունների, հետևաբար կարող եմ ասել, որ Զահրատի ոճը ոչ բոլորը կարող են ընկալել, և ոչ բոլորը կարող են դրանց իմաստները հասկանալ։

  • Ներկայացրու Զահրատի ասելիքը քո կարդացած բանաստեղծություններում։

Անկեղծ ասած, բանաստեղծությունները շատ բարդ էին և չեմ կարող ասել, թե ինչ են իրենցից ներկայացնում, բայց կա մի բանաստեղծություն, որը ինձ շատ դուր եկավ։

«Զոհաբերում» բանաստեղծությունը ինձ շատ դուր եկավ, քանի որ սովորեցնում է, որ երբեք չպետք է հանձնվել, պետք է միշտ պայքարել ինչ էլ որ լինի։

  • Համաձայնիր կամ մի՛ համաձայնիր Զահրատի ասելիքի հետ, հիմնավորիր վերաբերմունքդ։

Զահրատի բանաստեղծություններից ընդամենը մեկ հատն եմ հասկացել, քանի որ մնացածի ասելիքը շատ բարդ էր հասկանալ։ Կփորձեմ մի քանի բառով ներկայացնել այդ բանաստեղծությունը։ Այդ բանաստեղծությունը 4 ոչխարների մասին է, իրենց հերթով մորթում են։ Հենց հերթը հասնում է երրորդին նա որոշում է փախչել այնտեղից, բայց ցավոք դա չի հաջողվում։ Այս բանաստեղծությունը ասում է, որ երբեք պետք չի հանձնվել, պետք է միշտ փորձել, երբեք չդադարել պայքարելը։

  • Տեղեկություններ գտիր Զահրատի մասին, ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Զահրատի իրական անունը Զարեհ է: 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։ 1963 թվականին ամուսնացել է Անաիս…

Posted in Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդա Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նովելը։

  1. Գտիր 5 բառ, որ մինչ այդ չէր հանդիպել, կամ ուրիշ իմաստով էր հանդիպել։

Ձեռնածու- ծաղրածու

Նկնահասակ- կարճահասակ

Կղպանք- կողպեք

Աստանդական – թափառական

Հարափոփոխ- մշտափոփոխ

  • Արևելահայերեն դարձրու ստորև բերված հատվածը։

Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։- Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։

Մի օր ուրիշ տղայի հետ կապվեց և ամուսնության առաջարկ ստացավ նրանից, այդ վայրկյանից սկսած գողի սերը նրա համար լուծ դարձավ։ Այլևս չէր կարողանում սպասել նրան, գիշերները լուսացնել, ժամադրությունների գնալ այն պարտեզի մեջ կամ լեռան վրա։ Մի գանգատվում էր, բողոքում ու լաց լինում, իսկ մյուսը կզարմանար, թե ինչու է այս ամենը կատարվում, ինչի համար են այդ արցունքները, չթ որ նրանք առաջվա նման սիրում էին իրար, մնացածն ինչ կարևոր է Զաբուղոն իր առանձնացած կյանքով, միամիտ մարդուն հարիր   անծալք գաղափարներն էր փորձում պարզել։
-Ինչ պիտի լինի սրա վերջը,-հարցնում էր աղջիկը։
Սրա վերջի մասին երբեք չէր մտածել Զաբուղոն, ընդհակառակը՝ ցանկանում էր, որ դա չվերջանա։
Այդ ժամանակվանից Վասիլիկն ուզում էր մաքուր կերպով բաժանում փնտրել ամուսնուց և քանդել այն կապը, որը օրհնվածից ավելի ամուր և ուժեղ էր թվում։ Եվ մի օր սրասափելի միտք ծագեց իր գլխում՝ Մի գիշեր զանգեց ոստիկաններին և ձերբակալել տվեց Զաբուղոյին։

3. Ներկայացրու Զաբուղոնի մտքերը, երբ տեսավ, որ Վասիլիկը ուրիշ ընկեր ունի։ Պատկերացրու՝ Վասիլիկը նկատում է Զաբուղոնին։ Փորձիր կարդալ Վասիլիկի մտքերն այդ պահին (գրավոր)։

Ըստ իս Վասիլիկը եթե տեսներ Զաբուղոյին վախից կսարսափեր, և ուղղակի բերանը ջուր առած կկանգներ, որովհետև նա գիտեր, որ Զաբուղոնը ինչպիսի մարդ է, որ իրեն շատ է սիրում և նվիրված է։

4. Գրավոր ուրիշ վերնագիր դիր նովելին։Նովելի՝ այդ վերնագիրն արդարացնող երկու հատկանիշ ասա։ Ինչպես է ազդում քեզ վրա այս նովելը, ինչ մտքեր է առաջացնում։ Դու ինչպես ես վերաբերվում այս նովելին։  Շարադրանքդ  ավարտիր մի մեջբերումով նովելից, որ ամենադիպուկն ես համարում։

Այս նովելը շատ հետաքրքիր էր, և ես հաճույքով կարդացի այն։ Եթե ես փոխեի այս նովելի վերնագիրը, ապա կդնեի  «Դավաճանված գողը»։ Հիմա կասեմ ինչու․ Վասիլիկը ապրելով միայն գիշերները, հոգնել էր այդ կյանքից և ուզում էր բոլորի նման մարդավայել ապրել, այսինքն դուրս գալ շրջապատ։ Դրա համար նա ոստիկանություն զանգեց և Զաբուղոնին բանտ նետեցին։

Զաբուղոն բանտում հանգիստ չէր, անընդհատ փախուստի փորձ էր անում, որպեսզի հասնի Վասիլիկին։ Վերջապես նրան հաջողվեց փախուստի դիմել և փախչել բանտից։ Երբ նա տեսավ, որ Վասիլիկը մեկ ուրիշի հետ է, դանակը հանեց որպեսզի սպանի այդ երիտասարդին, բայց հասկացավ, որ Վասիլիկը այդ տղայի պատճառով մոռացել և դավաճանել է իրեն և ետ կանգնեց արյունահեղությունից և վրեժխնդրությունից, և ետ է գնում նորից բանտ։

Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։

Posted in Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդում ենք արևմտահայերեն

Կարդա Պետրոս Դուրյանի «Լճակ» բանաստեղծությունը։

  1. Ո՞ր հատվածում է Դուրյանն իրեն համեմատում լճակի հետ

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

  • Ո՞ր տողերում է ասում, որ լճակն ավելի խաղաղ է, քան ինքը։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

  • Իր անձնական վիրավորվածությունը Դուրյանը ո՞ր տողերում է ցույց տալիս։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։

  • Ո՞ւմ ի նկատի ունի բանաստեղծը՝ «հուսահատ մը» ասելով։

Հուսահատ մը ասելով Դուրյանը ինքն իրեն ի նկատի ուներ։

  • Բառարաններից գտիր անձկավ, գեղուհի, խոկալ, խռով բառերի բացատրությունը։

Անձկավ- կարոտած

Գեղուհի- Գեղեցկուհի:

Խոկալ-  Մտածել, խորհել:

Խռով-  Խռոված, մեկից հարաբերությունները խզած, մեկի հետ խոսելուց դադարած:

  • Քո կարծիքով՝ ինչո՞ւ է բանաստեղծը զրուցում լճակի հետ։

Ըստ իս նա իրեն նմանեցնում և համեմատում էր լճակի հետ, իր վիշտը պատմում էր նրան։

  • Տեղեկություններ գտիր Պետրոս Դուրյանի մասին, ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։

Պետրոս Աբրահամի Դուրյան (Զըմպայան), 1851, Սկյուտար Ստամբուլ – հունվարի 21, հայ բանաստեղծ, դրամատուրգ։ Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան։ Զըմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զըմպա բառի հայերենը՝ տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի: 1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։ Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։ Ճեմարանն ավարտելուց հետո՝ ծնողները նրան տեղավորում են աշխատանքի։ Դուրյանը դառնում է սեղանավոր Մարտիկ աղայի գրագիրը։ Այդ անսովոր պաշտոնում նա ոչ մի եռանդ ցույց չի տվել, առուծախի հաշիվները չեն հետաքրքրել նրան։ Իննամսյա ծառայությունից հետո Դուրյանը թողել է խանութը։ 1868 թվականին փորձել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Գաբրիել քահանա Խանճյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն է դասավանդել բարձր դասարանների աշակերտներին։ Պողոս Դելփյանի հետ Սելամիեում հիմնել է ընթերցասիրաց ընկերություն։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։  Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին, 21 տարեկան հասակում։ Նրա մահից հետո լույս է տեսել նրա առաջին գիրքը։ Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ։

Posted in Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդում ենք Արևմտահայ գրականություն։ Գրիգոր Զոհրապ, «Ռեհանը» նովելը

  1. Գտիր իրական աղջկա նկարագրությունները։

Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:

  • Առանձնացրու հեղինակի բնութագրումները՝ իր երևակայությունից ելնելով։

Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները:

  • Համաձա՞յն եք հեղինակի մոտեցմանը։ Էսսե գրեք «Երևակայությո՞ւն, թե իրականություն» պայմանական թեմայով։

Երևակայություն թե՞ իրականություն։ Ինչքան էլ մենք ապրենք իրականությունում, երբեմն պետք է երևակայել։ Այս երկուսը շատ մեծ դեր ունեն մեր կյանքում։ Մենք եթե երևակայում ենք, պետք է երևակայենք չափի մեջ, քանի որ այն եթե չարաշահենք, շատ վատ կլինի։ Ես իրականությանն եմ կողմնակից, որովհետև ռեալիստ եմ, և ամեն ինչին նայում եմ այնպես, ինչպես կա, չեմ ընկնում երազանքների գիրկը։ Դատում եմ առողջ, ցանկացած խնդրի էլ տալիս եմ ճիշտ հանգուցալուծում։

  • Տեղեկություններ գտիր Գրիգոր Զոհրապի մասին։ Ամենահետաքրքիր տեղեկությունները տար քո բլոգ։

1.

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Գրողի հայրը՝ Խաչիկ էֆենդին սարաֆ էր, վաճառական ու բնիկ անեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը Մալաթիայից էր:

2.

Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ Հետագայում ուսումը շարունակել Օրթագյուղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում. հենց այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։ Արդեն 1876թ.-ին ապագա գրողն ընդունվում է այդ ժամանակի Թուրքիայի միակ բարձրագույն հաստատություն՝ Կալաթասարայի վարժարան և երկրաչափական գործի բաժինն ավարտում գերազանցությամբ:

3. 

Պեշիկթաշից Օրթագյուղ ընտանիքը տեղափոխվում է 1870թ.-ին, երբ մահանում է Զոհրապի հայրն ու մայրը ամուսնանում է  նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ:

4.1880 թվականին սկսում է աշխատել հոր իրավաբանական գրասենյակում իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը փակվում է, իսկ  փաստաբան-իրավաբանի վկայականը գրողը ձեռք է բերում 1884թ.-ին Էդիրնե քաղաքում մասնագիտական քննություն հանձնելով:

5.

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ ընդամենը 17 տարեկան էր: Նա՝ հանդիպելով  Նիկողայոս Թյուլպենճյանին, դառնում է վերջինիս հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը:

6.

Առաջին վեպը՝ «Անհետացած սերունդ մը» տպագրվել է «Երկրագունդ» հանդեսում 1885 թվականին: Զոհրապի նորավեպերի թիվը հասնում է շուրջ 40-ի, որոնք հիմնականում Պոլսի կենցաղային թեմաներով են:

7.

Զոհրապն ամուսնանում է 1888 թվականին  Կլարա Յազըչյանի հետ: Նրանք ունենում են երկու որդի՝ Լևոնը և Արամը ու երկու դուստր՝ Դոլորեսը և Հերմինեն: Նրանց տանն ընդունված էր եվրոպական կրթությունը, որդիները սովորել են Գերմանիայում, դուստրերտը փայլուն տիրապետել են ֆրանսերենի:

  • Տեղեկություններ գտիր նովելի (նորավեպի) մասին։ Այս նովելում ցույց տուր հատկանշականը (ինչից իմացանք, որ նովել է)։

Նովել, նորավեպ, պատմողական պրոզայիկ ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ։ Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։ Նովելը ձևավորվել է վաղ Վերածնության շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի Բոկաչչոյի «Դեկամերոն» գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակությա բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։

Posted in Գրականություն

Գրականություն

Կարդում ենք արևմտահայ գրականություն։

Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները։

Ընթերցում ենք «Աքասիաներու շուքին տակ», «Վայրկյան», «Սիրերգ», «Անանուն», «Երազի օրեր» բանաստեղծությունները։

Ընթերցանության մի քանի պարզ կանոններ։
-Բանաստեղծությունների պատկերավորությունը
-Բանաստեղծությունների գունային պնակը։
-Մեծարենցի բանաստեղծությունները՝ որպես երաժշտություն, որպես սիրելի առարկա, որպես հոգեվիճակ և այլն։

Մեծարենցի անձը իր բանաստեղծություններում։ Կարդա կենսագրությունը, որոշիր՝ որտեղ ինչն է երևում։

Փորձիր տեղեկություն գտնել սիմվոլիզմի մասին։ Գտիր սիմվոլիզմի արտահայտությունը Մեծարենցի բանաստեղծություններում։

Սիմվոլիզմնարվեստում (գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասըիր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։

Մեծարենցի բանաստեղծություններից մի փունջ ձայնագրվիր՝ որպես նվեր Կրթահամալիրին։