Posted in Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդում ենք «Տաղարան» շարքը

Առաջադրանքներ.

Համեմատիր Չարենցի այս շարքի բանաստեղծությունները Սայաթ-Նովայի «Աշխարհումըս ախ չիմ քաշի» բանաստեղծության հետ։

 «Տաղարան» շարքը կարդալուց նկատեցի, որ Սայաթ-Նովայի «Աշխարհումըս ախ չիմ քաշի» բանաստեղծությունից որոշ բառեր է վերցրել։ Օրինակ գոզալ, օսկե բառերը Սայաթ-Նովայի բանաստեղծության մեջ էլ կային։

Գտիր այս շարքում ի՞նչն է ընդհանուր բոլոր բանաստեղծությունների (կամ դրանց մեծ մասի) համար։

Այս շարքում ընդհանուր էին հանգերը, այսինքն բանաստեղծությունը ավելի է գեղեցկանում, երբ հանգերը համահունչ են լինում։ Այս բանաստեղծություններում նաև նկատեցի սեր։ Ճիշտ է սեր բառը ես չնկատեցի, բայց կարդալուց զգացվում է, որ սիրային բանաստեղծություն է։

Մտքերդ գրառիր Չարենցի այս շարքի մասին՝ չմոռանալով նաև զուգորդումը գույնի, մեղեդու, ինչ-որ հետաքրքիր երևույթի-տարվա եղանակի կամ քո ընտրած ինչ-որ բանի հետ։

Եթե Չարենցի որևէ բանաստեղծություն նկարեի, կօգտագործեի կանաչ, դեղին, կարմիր և նարնջագույն գույները։ Ըստ իս նա ամեն ինչ ուրիշ ձև էր սիրում արտահայտել։ Օրինակ Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես ջան բանաստեղծությունում մրգեր կային՝  Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան։  

Posted in Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Կարդա տրված բանաստեղծությունները, խմբավորիր դրանք, պարզիր՝ քո խմբավորումը որքանով է համընկնում հեղինակի խմբավորման հետ։
  • Հայրենասիրական

Որպես Լաերտի որդի, Մի՞թե վերջին պոետն եմ ես, Իջնում է գիշերն անգութ ու մթին, Կարծես թե դարձել եմ ես տուն, Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․

  • Սիրային

Գարուն, Իմ խաղաղ երեկոն է հիմա, Տխրություն, Fatum

  • Հիասթափություն

Աշուն

  1. Գտիր այդ բանաստեղծությունների մեջ ա) մակդիրները, բ)փոխաբերությունները, գ)համեմատությունները, դ)շրջադասությունները։

ա) պայծառ Նաիրի, աղոտ երկիր, բոցե վարդեր, արքայական լեզու, հրահրուն վերքեր, նիրհող դաշտեր, հրկեզ հոգի, պարզկա լեզու, իջնում է գիշերն անգութ ու մթին սուրբ ուղի, սուրբ շշուկ, խաղաղ երեկո, կախարդական շղթա, գեղագանգուր երազ, մոմեր սրբազան, կարոտավառ երազ:

բ) դրախտ է նորից իմ հոգում, իլիկը խոսում է անուշ, Եվ այգը բացվում դառն ու մահահոտ, անունդ թող փարոս լինի ինձ, գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք, աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար:

գ)  Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն…

դ) է վառել, եմ լսում, է երազում, ես ասում, է թեքվում, ես տեսել

  • Կարծիքդ գրիր այդ բանաստեղծությունների մասին

Այս բանաստեղծությունների մեջ կա թաղիծ, սեր, հայրենասիրություն, և հիասթափություն։ Ենթադրելով, որ այս բանաստեղծությունները գրել է Տերյանը, կարող եմ ասել, որ շատ թախիծ կա այս բանաստեղծությունների մեջ, նույնիսկ երբ հայրենասիրական է լինում բանաստեղծությունը, այնտեղ միայն տխուր տողեր են գրված։ Ես Տերյանի բանաստեղծություններից ամենաշատը Fatum-ն եմ սիրում: Ի միջի այլոց, Fatum նշանակում է ճակատագիր, բախտ։

  • Անգիր սովորիր այդ բանաստեղծություններից առնվազն 3-ը։

Fatum

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  • Տերյանի կենսագրական կարևոր փաստերը դուրս գրիր քո բլոգում։

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։ Ծնվել է Ախալքալաքի. Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել , սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

  1. Մի՞թե վերջին պոետն եմ ես
  2. Կարծես թե դարձել եմ ես տուն
  3. Տխրություն
  4. Իջնում է գիշերն անգութ ու մթին
  5. Իմ խաղաղ երեկոն է հիմա
  6. Որպես Լաերտի որդի
  7. Աշնան մեղեդի
  8. Գարուն (Գարունը այնքան ծաղիկ է վառել)
  9. Մի խառնեք մեզ ձեր վայրի….
  10. Fatum
Posted in Գրականություն

Գրականություն

Կարդում ենք արևմտահայ գրականություն։

Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները։

Ընթերցում ենք «Աքասիաներու շուքին տակ», «Վայրկյան», «Սիրերգ», «Անանուն», «Երազի օրեր» բանաստեղծությունները։

Ընթերցանության մի քանի պարզ կանոններ։
-Բանաստեղծությունների պատկերավորությունը
-Բանաստեղծությունների գունային պնակը։
-Մեծարենցի բանաստեղծությունները՝ որպես երաժշտություն, որպես սիրելի առարկա, որպես հոգեվիճակ և այլն։

Մեծարենցի անձը իր բանաստեղծություններում։ Կարդա կենսագրությունը, որոշիր՝ որտեղ ինչն է երևում։

Փորձիր տեղեկություն գտնել սիմվոլիզմի մասին։ Գտիր սիմվոլիզմի արտահայտությունը Մեծարենցի բանաստեղծություններում։

Սիմվոլիզմնարվեստում (գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասըիր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։

Մեծարենցի բանաստեղծություններից մի փունջ ձայնագրվիր՝ որպես նվեր Կրթահամալիրին։

Posted in Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդա Ավ Իսահակյանի բանաստեղծությունները ։
Այդ բանաստեղծություններից դուրս բեր նկարագրություն արտահայտող տողերը։Իսահակյանի՝ նկարագրելու ոճի մասին դատողություններդ գրառիր։ Ձայնագրիր Իսահակյանի բանաստեղծություններից մեկը։

Posted in Գրաբար, Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդում ենք հայ դասական գրականություն (գրաբար)

grabar-1-in-masDownload

  1. Բարձրաձայն կարդա ալանների ու հայերի պատերազմի մասին հատվածը։
  2. Ի՞նչ ես կարծում, ալանանց արքայադուստրն ի՞նչ է ասելու Արտաշեսին։

Իմ կարծիքով ալանանց արքայադուստրը խնդրելու է Արտաշեսին, բաց թողնել նրա եղբորը, որովհետև նա թագավոր էր և գեղեցիկ չէր լինի։

  • Կարդա համապատասխան հատվածը (էջ 12)

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

  • Փոխադրիր տեքստը աշխարհաբարի։

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

  • Պատասխանիր գքրում եղած հարցերին։
  • Ձայնագրիր գրաբար տեքստը։
  • Հարցազրույց վարիր ընկերներիդ կամ հարազատներիդ հետ ալանաց արքայադստեր մասին՝ ելնելով կարդացածդ հատվածից։
  • Փորձիր շարունակել պատմությունը, Արտաշեսն ի՞նչ կպատասխանի Սաթենիկին (հատվածը կոչվում է Արտաշես և Սաթենիկ)։

Ինձ թվում է, որ Արտաշեսը կհամաձայնվի Սաթենիկի հետ, ուղղակի ինչ-որ պայմանի դիմաց։

Գրքի Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկատեցի՞ր, թե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրի, յաշխարհս, յանձն, յափն բառաձևերը):

յ տառը կարդացվում է բառասկզբում հ, օրինակ ՝ յաղթեցեր-հաղթեցեր

  • Հատվածն աշխարհաբար դարձրու:

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

  • Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )

Այս հատվածը ավելի շատ Արտաշեսի մասին է, ճիշտ է խոսում էր Սաթենիկը,բայց այս տողերը Արտաշեսի մասին էր։

  • Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:

Իմ կարծիքով Սաթենիկի համար միայն եղբորն օգնելն էր կարևոր, որովհետև նրանք թշնամիներ էին, և դժվար թե ուրիշ բանը կարևոր լիներ։

  • Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Սաթենիկի կողմից ասված բոլո տողերում էլ երևում էր Սաթենիկի խելացիությունը։Փորձիր նկարագրել Սաթենիկին:

Սաթենիկն իմ կարծիքով շատ խելամիտ և գեղեցիկ աղջիկ է եղել :

  • Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

Սաթենիկը շատ խելացի   արքայադուստր է, որովհետև ամոթանք տվեց  Արտաշեսին:

Posted in Գրաբար, Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդում ենք գրաբար (հայ դասական գրականություն)

  • Կարդա գրաբարի 1-ին գրքից (ներբեռնել ես, չէ՞) Ալլանների դեմ Արտաշեսի պատերազմի մասին հատվածը (էջ 10) համեմատիր նույն տեքստի աշխարհաբար տարբերակի հետ։ Պատասխանիր գրքում եղած հարցերին գրավոր՝ բլոգումդ։
  • Հարցեր և առաջադրանքներ
  • Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:
  • Այս բառերն ու բառաձևրը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից.
  • ժողովում է — ժողովէ , լինում է — լինի , տեղի է տալիս (նահանջում է) — տեղի տայ , անցնում է — անցանէ , բանակում է (բանակ է դնում) — բանակի , գալիս է — գայ , ձայնում է (ձայն է տալիս) — ձայնէ , այս ժամանակ — զայսու ժամանակ , պատանու քույրը — քոյր պատանւոյն , գետի ափը — յափն գետոյն , Արտաշեսի բանակը — Արտաշէս բանակի , գնալով — գնացեալ , հասնելով — հասեալ , միաբանվելով — միաբանեալ , բոլոր լեռնականների հետ միաբանվելով — միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ , ձերբակալելով — ձերբակալ , մեծ բազմությամբ — մեծաւ ամբոխիւ , երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև — երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց , Ալանների արքայի որդուն — զորդի Ալանաց արքային , գետը նրանց միջև — գետն ընդ մէջ , երդումներ և դաշինք — երդմունս եւ դաշինս , ալանների երիտասարդները — մանկունք Ալանաց
  • Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն ունեցող բառեր).

Վրաց աշխարհ, Հայոց աշխարհ:

Վրաստան, Հայաստան։

  • Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրիր և պատճառաբանիր):
  • Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Ես իմացա, որ պատերազմ էր եղել Հայերի և Ալլաների հետ և Ալլաների թագավորը ասում էր, որ ամեն ինչ կտա միայն պատանդին բաց թողնեն, բայց Արտաշեսը չի համաձայնվում, ուստի Սաթենիկը՝ պատանդի քույրը, գալիս կանգնում է և ասում է հետևյալ խոսքերը․

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն

 և Արտաշեսը այս խոսքերը լսելով միանգամից սիրահարվում է Սաթենիկին։

  • Գրաբար հատվածը կարդա և ձայնագրվիր
Posted in Գրաբար, Գրականություն

Վահագնի Ծնունդը

Գրականություն

Կարդում ենք գրաբար.

  • Կարդա Գրաբարի 1-ին գրքի ասույթները ( կրկնիր գրաբար ընթերցանության կանոնները)։
  • Կարդա «Վահագնի ծնունդը»

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

  • Ի՞նչ Վահագնի մասին է խոսքը։

Վահագն, ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։

  • Տեղեկություններ գտիր Վահագնի մասին։

Վահագն, ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։

  • Անգիր սովորիր հատվածը, ձայնագրիր։