Posted in Հաշվետվություն

Առաջին ուս․ շրջանի ամփոփում

Շուտով կավարտվի 2022 թվականը, ինչը նշանակում է, որ պետք է ամփոփել առաջին ուս․ շրջանը՝ իր ձեռքբերումներով։ Այս չորս ամիսների ընթացքում բավականին նախագծեր եմ իրականացրել, սկսել եմ հետազոտական աշխատանք գրել, ինչը նորություն էր ինձ համար (շուտով առաջին գլուխը կավարտեմ)։ Իհարկե, այս տարի բոլոր առարկաները շատ բաներ տվեցին ինձ, բայց կցանկանայի ներկայացնել ամենահետաքրքիր և ամենաստացվածները։
Ամենաշատ նախագծերը իրականացրել եմ <<Պատմության ընտրությամբ դասընթաց>>-ի շրջանակներում, իսկ բաժնին կարող եք ծանոթանալ այստեղ: Մասնակցել եմ ճամփորդությունների, արտագնա պարապմունքների։ Վերջերս անգլերենի խմբով կատարեցինք բանավեճ՝ <<Ընկերություն տղայի և աղջկա միջև չի կարող լինել>>` “There is no friendship between men and women” թեմայով։ Բավականին բուռն քննարկում ստացվեց․․․ Դեռ անցած տարվանից սկսել էինք ռադիո նախագիծ, որի նպատակն էր հմտացնել անգլերեն խոսքը, ինչը, կարծում եմ, շատերի մոտ ստացվեց։ Ահա այս տարվա ռադիոյի թեման՝ Mental health։
Հանդիպումները և կլոր սեղանները ամենակարևոր բաղադրիչներն են, որոնց փորձում եմ չանտեսել։ Մասնակցել եմ հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների, կլոր սեղանների, և շարունակելու ենք այդպիսի օգտակար կազմակերպումներ իրականացնել, որոնք սովորողներին միայն օգտակար գիտելիքներ են տալու։
Գրականություն առարկայից այս տարի շատ-շատ ենք ընթերցել հայ գրողների․ ամենաշատը տպավորվեց Հակոբ Պարոնյանի <<Մեծապատիվ մուրացկաններ>> վեպը, որի վերլուծությանը կարող եք ծանոթանալ ստորև։
Պատմություն, հայոց լեզու, քաղաքագիտություն, էկոլոգիա, իրավունք և մաթեմատիկա առարկաներն այս տարի սկսեցի էլ ավելի լավ ուսումնասիրել և սովորել։
Նորություն էր նաև արվեստ առարկան՝ իր հետաքրքիր քննարկումներով։ Անկեղծ ասած, արվեստին ոչ այդքան մոտ մարդ եմ, ուստի շատ ձեռքբերումներ չունեցա, բայց ինձ հետաքրքրող քննարկումներ նույնպես ունեցանք։ Բաժնիս կարող եք ծանոթանալ այստեղ։
Ամփոփելով խոսքս նշեմ, որ ընթերցանությունը այս տարի դարձավ իմ տարերքը։ Մի քանի ամիս առաջ բացեցի բաժին, որտեղ վերլուծում եմ կարդացածս գրքերը, իսկ եթե հետաքրքրեց, ապա սեղմիր այստեղ։
Ահա այսքանն էին իմ կատարած աշխատանքները։ Կարծում եմ՝ լավ հագեցած տարի ունեցա։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ տարի․․․

Posted in Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Հունվարյան ճամբարից հետո սկսվեցին դասերը: Կարող եմ ասել, որ այս ամիս շատ հագեցած և հետաքրքիր անցավ: Այս ամիս ես առաջին անգամ միացա պատմության ընտրությամբ խմբին, որի համար ընդհանրապես չեմ փոշմանում, քանի որ արդեն մի քանի հանդիպման եմ մասնակցել: Այստեղ կարող եք ծանոթանալ պատմության ընտրությամբ խմբի բաժնին: Ինչպես նախորդ ամիսներին, այս ամիս նույնպես հայոց լեզվի քերականության դասընթացից հետաքրքիր աշխատանքներ և նախագծեր եմ կատարել: Այս ամիս Տերյանական և Թումանյանական օրեր էին, ուստի գրականությունից կարդացել ենք Տերյան և Թումանյան: Ինչպես նշեցի, այս ամիս մասնակցել եմ մի քանի հանդիպում-քննարկումների, որոնցից ամենահետաքրքիրը կարծում եմ, որ Թումանյանի հեքիաթներն ու պատերազմներն էր, որը հետաքրքիր էր այնքանով, որ արդիական թեմա էր։ Կարծում եմ, որ այս աշխատանքներն էին այս տարվա կարևոր իրադարձությունները։

Posted in Հաշվետվություն

Տարվա ամփոփում

Շուտով կավարտվի 2021 թվականը, իսկ դա նշանակում է, որ պետք է ափոփել տարին՝ իր ձեռքբերումներով։ Արդեն 4 ամիս է, ինչ 10-րդ դասարան եմ և կարող եմ միայն ասել, որ այս տարին լի էր տարբեր նվաճումներով, ծանոթություններով, բարդություններով․․․

Իսկ այժմ, անցնենք ամփոփման.

Այս տարի հնարավորություն ունեցա ընտրել 3 առարկա։ Դրանք են՝ հայոց լեզվի քերականությունը, վրացերենը և անգլերենը։ Հայոց լեզվի քերականության ամփոփման մասին կարող եք կարդալ այստեղ: Այս տարի ես սկսել եմ էլ ավելի լավ սովորել, և դա ինձ մոտ ստացվում է։ Եթե առաջ ես պատմություն առարկայի մեջ այդքան էլ հետաքրքրված չէի, ապա այս տարի սկսել եմ հաճույքով սովորել պատմություն առարկան։ Հետաքրքրություն է մտել նաև մաթեմատիկա առարկան, քանի որ այն խորացված չէ, և պարզվում է, որ մաթեմատիկա առարկան այդքան էլ բարդ չէ։ Մեկ տարի առաջ անգլերեն ամաչելով էի խոսում, քանի որ կարծում էի, որ շատ սխալներ թույլ կտամ, բայց այս տարի խոսում եմ առանց կաշկանդվելու, հստակ և սահուն։ Էկոլոգիա առարկայի շնորհիվ կարողացանք պարզել, թե օրական որքան ջուր ենք օգտագործում։ Իհարկե, ցուցանիշները տարբեր են։ Հասարակագիտություն առարկան տարբեր դասավանդողներ են տալիս, ուստի անցնում ենք տարբեր բաներ, օրինակ՝ ընկեր Սամվելի դասաժամին խոսում ենք հոգեբանական թեմաների շուրջ, իսկ ընկեր Դիանայի դասաժամերին՝ մարդկանց բնավորությունից և տարբեր իրավիճակներից։ Վրացերեն լեզվից կատարել եմ նախագիծ՝ Տարածաշրջանային լեզուները որպես մասնագիտական կողմնորոշման ուղղություն։ Գրականություն և հայոց լեզու առարկաներից կարդացել եմ Ջորջ Օուրելի <<Անասնաֆերմա>> գիրքը, որի մասին վերլուծություն կարող եք կարդալ այստեղ։ Մեծ ձեռքբերում եղավ նաև ճամփորդությունները դեպի Թռչկանի ջրվեժ, Գյումրի և Հրազդանի կիրճ՝ աշնանային քայլք, որոնց ընթացքում համոզվեցի, որ Հայաստանը ուղղակի չքնաղ է։ Ճամփորդությունների ընթացքում ձեռք բերեցի ընկերներ, տարբեր արկածներ, ուրախ ժամանակ։ Ճամփորդություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Թռչկան, Գյումրի, Աշնանային քայլք։ Դե ինչ, այսքանով ավարտվեց իմ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփումը։ Հուսով եմ, որ մյուս տարի կաշխատեմ էլ ավելի ջանասիրաբար և կհասնեմ նորանոր հաջողությունների․․․

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն

Ես առավոտյան արթնանում եմ զարթուցիչիս շնորհիվ։ Հագնվում եմ, նախաճաշում եմ, մի փոքր հանգստանում եմ, և անցում եմ դասերիս։ Դասերս սկսվում են բավականին շուտ, և ես ստիպված եմ լինում արթնանալ շատ շուտ։ Դասերիցս հետո հանգստանում եմ, քույրիկիս հետ զբաղվում եմ նկարչությամբ։ Հետո անցնում եմ անգլերենի պարապմունքիս, որը իրականացնում եմ Whatsapp ծրագրի շնորհիվ։ Տանը նաև զբաղվում եմ ինքնակրթությամբ, կարդում եմ գրքեր։ Ներկա պահին կարդում եմ <<Խաչագողի Հիշատակարանը>>, որը գրել է Րաֆֆին։ Հետո ես անցնում եմ մարզվելուն, մարզական ժամս երեկոյան 8-ից շուտ չի լինում։ Ազատ ժամանակ ցավոք չեմ ունենում, որովհետև օրս անկացնում եմ դասերս անելով։ Տունը չեմ խաղում խաղեր հիմնականում դիտում եմ Орел и Решка հաղորդումը, որը շաատ հետաքրքիր հաղորդում է, խորհուրդ եմ տալիս։ Նաև երբ ազատ ժամանակ եմ ունենում դիտում եմ տարբեր ֆիլմեր, օրինակ վերջերս դիտել եմ մի հիանալի ֆիլմ անունը ՝ Клаустрафобы: Այս ֆիլմը արկածասեր մարդկանց համար է։ 

Posted in Հաշվետվություն

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

1.
Ուսումնական առաջին շրջանում սովորողի ուսումնական գործունեության  ամփոփում
4.
  • Սովորողի մարզական գործունեության գնահատումը

Ես ընտրել եմ մարզական գործունեությունս սեղանի թենիս: Դժվարություններ առաջին անգամ ունեցել եմ առաջին դասի ժամանակ, իսկ հիմա կարողանում եմ խաղալ: Այս չորս ամսվա ընթացքում բացակայություններ չեմ ունեցել: