Posted in Ճամբար

Արատեսն ու մենք․․․

Դե ինչ, ժամանակն է եկել, որ պատմեմ այն հրաշք երեք օրերի մասին, որոնք անցկացրինք Արատեսում։ 2023 թվականի ռազմամարզական ճամբարի բացումը արեցինք մենք։ Մեր ճամփորդությունը սկսվեց ժամը 9․00-ից, երբ բոլորով հավաքվեցինք, նստեցինք ավտոբուս և ճամփա ընկանք։ Մեր առաջին կանգառը եղավ Արենիում, որտեղ ընդմիջում արեցինք և շարունակեցինք։ Շուտով հասանք Արտաբույք գյուղ, որտեղից էլ սկսվեց մեր ծրագիրը։ Մեզ սպասվում էր երկար, խոստումնալից, գեղեցիկ ճանապարհ, որը տանում էր Ցախաց քար։ Ինքս շատ եմ բարձունքներ հաղթահարել և կարող եմ ասել, որ սա ամենալավն էր։ Չնայած նրան, որ ճանապարհը բարդ էր, բոլորիս դեմքից ժպիտը չէր պակասում։ Երբ արդեն սարից իջանք, վերջապես ուղևորվեցինք դեպի Արատես, որտեղ մեկ տարի կլիներ, ինչ չէի եղել։

Continue reading “Արատեսն ու մենք․․․”
Posted in Ճամբար

Rainy adventures in Lori

On May 19th, we together with Mrs. Irina and Mrs. Lusine went to Lori. It was my second time this year in Lori. It is worth going there, as each time you visit Lori, you can reveal new sights and never get tired. We started the journey from the Lori fortress, which was our first rainy stop. Even though it was pouring, it didn’t stop us to take some pictures and enjoy the view.

Continue reading “Rainy adventures in Lori”
Posted in Ճամբար

Սիրուն Լոռին․․․ 

Կա՞ ավելի լավ բան, քան արձակուրդներին ճամփորդելը։ Կարծում եմ՝ ոչ։ Այսպիսով, երեքշաբթի օրը հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ և սկսեցինք մեր անմոռանալի ճամփորդությունը։ Մեր առաջին կանգառը եղավ Ապարանում։ Մի փոքր ընդմիջում կատարելուց հետո, ուղևորվեցինք Քոբայրավանք։ Վանքը միջնադարյան է, գտնվում է Լոռու մարզում՝ Քոբայր գյուղի մոտ։ Փոքրիկ բարձունք հաղթահարեցինք, ասեմ, որ այդ հիասքանչ տեսարանի համար արժեր մի քանի հարյուր մետր բարձրանալ։ Նշեմ նաև, որ շինարարական աշխատանքներ էին իրականացնում։
Քոբայրավանքից անմիջապես հետո գնացինք Սանահին։ Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է։ Վերջին անգամ այնտեղ եղել էի հինգերորդ դասարանում, կարծես, հիշողություններս էին վերականգնվում։ Այնքան գեղեցիկ էր ամեն ինչ, բառերով նկարագրելն ուղղակի անհնար է։ 

Continue reading “Սիրուն Լոռին․․․ “
Posted in Ճամբար

Եվ էլի Արատեսը․․․

Մեկ ամիս առաջ էր, որ Արատեսում էի, և ահա՝ կրկին այնտեղ եմ։ Կարծես երկրորդ տունս լինի։ Հաճելի եղանակ, ուրախ մթնոլորտ, ջերմ մարդիկ։ Միշտ ժպիտ է հայտնվում դեմքիս, երբ տեսնում եմ այդ տնակները։ Արդեն երրորդ անգամս է Արատեսում, բայց արդեն շատ հարազատ վայր է դարձել․․․

Continue reading “Եվ էլի Արատեսը․․․”
Posted in Ճամբար

Զվարճանք, հաղթահարումներ, էմոցիաներ․․․ մի խոսքով՝ Արատես

Վերջապե՜ս․․․ Վերջապես կարող եմ պատմել այն ռազմամարզական ճամբարի մասին, որը էլ ավելի գունավորեց կյանքս։ Ու չհաշված այն բոլոր բարդություններին, որոնց հանդիպեցի այնտեղ, կարողացա, փորձեցի հաղթահարել դրանք։ Լավ, սկսեմ ամենասկզբից։

Կլինեմ անկեղծ և կասեմ, որ պատկերացումներ բացարձակապես չունեի, թե ինչ կլինի ռազմամարզական ճամբարի ընթացքում, քանի որ նախորդ անգամ լրիվ այլ էր․․․

Continue reading “Զվարճանք, հաղթահարումներ, էմոցիաներ․․․ մի խոսքով՝ Արատես”
Posted in Ճամբար

3 օր հեքիաթային Արատեսում

Հուլիսի 22-ին բարձր տրամադրությամբ շարժվեցինք և ճամփա ընկանք դեպի Արատես։ Ճանապարհը շատ ուրախ անցավ։ Ոմանք զրուցում էին միմյանց հետ, իսկ ոմանք երաժշտություն էին լսում։ Սկզբում մենք կանգ առանք Արենիում, որպեսզի նախաճաշենք, իսկ հետո գնացինք այդքան սպասված ռազմամարզական ճամբարը։ Նախ նշեմ, որ Արատեսում առաջին անգամ էի, ուստի տարածքին ծանոթ չէի, բայց ժամանակի ընթացքում ծանոթացա։ Նաև նշեմ, որ այս ճամփորդության ժամանակ ես ծանոթացա ուրիշ դասարանի սովորողների հետ։ Տեղավորվելուց հետո բարձրացանք տնակներ, քանի որ մուտքի ճամբարի սովորողներն էլ էին այնտեղ, որոշեցինք իրենց էլ այցելել։ Ծանոթացանք նրանցից մի քանիսի հետ։ Իրենց հետ ծանոթանալուց հետո ճաշեցինք, որից հետո էլ ընկեր Քրիստինեի հետ սովորեցինք առաջին բուժ օգնություն։ Արդեն ընթրիքի ժամն էր և մենք գնացինք ընթրելու, որից հետո մեզ միացան մուտքի ճամբարի սովորողները, և միասին ունկնդրեցինք տիար Բլեյանի հարցազրույցը և քննարկում կատարեցինք դրա շուրջ։ Նրանց նաև սովորեցրեցինք մեր ազգագրական պարերից, որը նրանց մոտ շատ լավ էր ստացվում։ Իսկ հետո երեկոյան անվանականչ արեցինք և երգեցինք ՀՀ ազգային օրհներգը։ Արդեն երեկոյան ժամը 8:30 էր, և մենք որոշեցինք, որ պետք է խարույկի շուրջը խաղալ պանտամիմա։ Ամեն ինչ շատ լավ էր, բոլորիս մոտ բարձր տրամադրություն էր տիրում։ Պանտամիմային հաջորդեց ֆիլմի դիտումը, որը կիսատ թողեցինք, քանի որ նախընտրեցինք զրուցել միմյանց հետ և ավելի լավ ճանաչել իրար։ Զրույցից հետո էլ գնացինք քնելու և այդպես էլ անցավ մեր առաջին օրը հրաշալի Արատեսում, բայց մինչ քնելը մեզ տեղեկացրեցին, որ պետք է առավոտյան շուտ արթնանալ, քանի որ պետք է գնայինք և հաղթահարեինք Սմբատաբերդը։

Երկրորդ օրը ինչպես ասացի պետք է շուտ արթնանայինք։ Իհարկե, բոլորս չէինք կարող այդքան շուտ արթնանալ, բայց մի կերպ կարողացանք։) Արթնանալուց հետո գնացինք միանգամից ավտոբուս, քանի որ պետք է շուտ գնայինք, որպեսզի շատ շոգ չլիներ։ Մի խոսքով՝ ժամը 7:50 արդեն սկսեցինք բարձրանալ սարը։ Սկզբում ամեն ինչ շատ հեշտ և պարզ էր թվում, բայց երբ ավելի էիր բարձրանում, ամեն ինչ ավելի էր բարդանում։ Սկզբում ես մի փոքր հետ ընկա, բայց ինքս ինձ տրամադրեցի և շարունակեցի ավելի արագ բարձրանալ։ Մոտավորապես 45 րոպեում հասանք Սմբատաբերդ, իսկ այնտեղի տեսարանը․․․ Կատարյալ էր։ Միայն տեսարանի համար արժեր այդքան քայլել։ Այնտեղ նկարվեցինք և վայելեցինք տեսարանը։ Իսկ իջնելը էլ ավելի բարդ էր, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ։ Քանի որ վախենում էի միայնակ իջնեի, բռնեցի Էլենի և Վիգենի ձեռքը և միասին իջանք։ Իջնելու ճանապարհը շատ վատն էր, քանի որ լիքը փշոտ բույսեր կային և շատ քարքարոտ էր։ Իջնելը բարձրանալու համեմատ ավելի դժվար էր և երկար ժամանակ պահանջվեց։ Հասանք արդեն ավտոբուսի մոտ, իսկ մեր ուրախությանը չափ չկար։ Հետ վերադարձանք Արատես և արագ նախաճաշեցինք, քանի որ ԱԻՆ-ի աշխատակիցները արդեն ժամանել էին և իրենք մեզ սովորեցրեցին արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ Դրանից հետո մենք բավականին երկար հանգիստ ունեցանք, քանի որ շատ էինք  հոգնել Սմբատաբերդից հետո։ Հանգստից հետո գնացինք ճաշելու, որից հետո հավաքվեցինք միասին և սկսեցինք խաղալ ինտելեկտուալ խաղ և ձմերուկ կերանք:) Դրանից հետո ես, Էլենը, Արթենին, Նորան, Գևորգը և Վիգենը գնացինք վերևի տնակների մոտ նստեցինք և սկսեցինք զրուցել տարբեր թեմաներից, որից հետո մեզ էր սպասում խորովածը։))) Խորովածը ուտելուց հետո բոլորով գնացինք վերևի տնակներ, խարույկ վառեցինք և սկսեցինք պարել։ Պարում էինք անդադար, ցանկացած երգերի տակ, որից հետո նստեցինք խարույկ շուրջը և սկսեցինք երգել։ Դրանից հետո հաջորդեց անձրևը, որը ամեն ինչ փչացրեց և մենք ստիպված եղանք գնալ քնելու։ Այսպես էլ ավարտվեց Արատեսի երկրորդ օրը, որը շատ հագեցած անցավ։

Երրորդ օրը արդեն վերջին օրն էր։ Այդ օրը բոլորս հավաքեցինք մեր իրերը, գնացինք Արատեսի վանքը, նախաճաշեցինք, և շարժվեցինք։ Ճանապարհին Սևան մտանք և սկսեցինք խաղալ, և սովորեցինք թե ինչպես է պետք խեղդվող մարդուն ջրից հանել՝ առանց ջուրը մտնելու։ Դրանից հետո նստեցինք ավտոբուս և շարժվեցինք դեպի Երևան։ Ճանապարհին մի մասը քնել էր, մի մասը զրուցում էր։

Այս 3 օրը շատ հավես, ուրախ, արկածներով լի, հագեցած անցավ, ես այս օրերը երբեք չեմ մոռանա։ Այս ճամփորդության ժամանակ ես ծանոթացա այն մարդկանց հետ, ում հետ առաջ ծանոթ չէի, կամ լավ չէի ճանաչում։ Մեծ հաճույքով կմասնակցեմ այսպիսի հավես ճամփորդությունների։

Posted in Ճամբար

Ուսումնական Շիրակ. 25-27.O3.2O19

amasia

Եռօրյա մարզական-հայրենագիտական ճամբար Շիրակի մարզ՝ Կապսի ձորում:

Քարտեզագրող՝ Մարի Աղայան

Հետեդարձ – Արթիկ – Ապարան /կանգառ Հառիճավանքում/

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ, Միջին դպրոց

Նպատակ— Սովորող-սովորեցնող, մարզական-հայրենագիտական

Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ-ազգային երգեր և պարեր՝

  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի
  • Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի
  • Արուճի եկեղեցի
  • Մաստարա՝ սբ Հովհաննես եկեղեցի
  • Վահրամաբերդ
  • Յոթ Վերք եկեղեցի
  • Հառիճավանք
  • Կապսի ձոր

Թվային միջոց՝ բջջային հեռախոս, լիցքավորիչ- հաշվետու նյութերի և կապի համար:

Նախատեսվում է ուղիղ եթերներ Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:
Անհրաժեշտ է
  • պահեստային հագուստ, քայլքի կոշիկ, ձեռնոց, գլխարկ, շարֆ
  • հեռադիտակ, կողմնացույց
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • օրապահիկ-բրդուճ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • անկողնային սպիտակեղեն
  • սպասք
Գիշերակաց— Կապսի ձոր մարզակայան
Նախնական աշխատանքներ՝
Արևելյան դպրոց
Միջին դպրոց
I օր
1O.OO Մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից
13.30 — Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի (բրդուճներ)
17..00 — Ժամանում-տեղավորում Կապսի ձոր մարզակայան:
18.00 — -21.00 — Մարզական խաղեր, ձնագնդի, սահնակ
19.00 — Ընթրիք
22.00 — Քուն.
II օր
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ
10.00 — Նախաճաշ
11.00- Մարզական խաղեր. դահուկ, սահնակ
14.00 — Ճաշ
15.00 — Հանգիստ. ընթերցումներ, հագուստի չորացում
16.OO-18.30 — Մարզական խաղեր. դահուկ, սահնակ
19.00 — Ընթրիք
19.30-21.30 սեղանի, սենյակային զարգացնող  խաղեր, օր. Այլկերպիկ
22.00 — Քուն
III օր
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ
10.00 — Նախաճաշ
11.00-  Ճամբարի հանձնում
14.OO – Վահրամաբերդ, Գյումրի՝ Յոթ վերք, Հառիճավանք. բրդուՃներով ընդմիջում
17.00 — Վերադարձ. Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի
Մասնակիցներ՝
  1. Սովորողներ
    1. Նարե Հովսեփյան 4-1
    2. Հովսեփյան Մանե 4-1
    3. Այդինյան Վարդան 4-1
    4. Սուքիասյան Նարեկ 4-1
    5. Նիկոյան Արտյոմ- 4-2
    6. Բաղդոյան Դավիթ 4-2
    7. Մարի Աղայան 4-2
    8. Աղլամազյան Հայկ 4-2
    9. Բադալյան Արթուր 5-1
    10. Մինասյան Արամ 5-2
    11. Առաթելյան Զառա — 5-2
    12. Թաթոյան Գոհար  5-1
    13. Շահսուվարյան Անի 5-2
    14. Առաքելյան Ավագ 5-2
    15. Բաբայան Միլենա – 5-2
    16. Սոնա -Մարիա Գույումջյան 5-2
    17. Ուլիխանյանը Արմեն  5-1
    18. Ջանազյան Մարիա – նախակրթ.

     

    Միջին դպրո

    1. Արևշատյան Լիլիթ 6 -3
    2. Հովսեփյան Անահիտ 7-2
    3. Համբարձումյան Գայանե 7-2
Posted in Ճամբար

Ուսումնական Շիրակ. 25-27.O3.2O19

amasia

Եռօրյա մարզական-հայրենագիտական ճամբար Շիրակի մարզ՝ Կապսի ձորում:

Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ-ազգային երգեր և պարեր՝

  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի

Արագածի հարավային մատույցներում, Ամբերդ գետի արևմտյան ափին գտնվող Ագարակի 200 հա տարածք զբաղեցնող (որից 118 հա-ն` արգելոցի ներսում) պատմահնագիտական արգելոցը ներկայացնում է Հայաստանի առավել ուշագրավ հնագիտական հուշարձաններից մեկը` Ագարակի բնակատեղին։ Այն պեղվում է 2001 թվականից: Հնավայրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ։ Օգտագործելով տեղական ռելիեֆի առանձնահատկությունները` Ագարակի հնագույն բնակիչները տուֆի հսկայան զանգվածները վերածել են քարակոփ կառուցվածքների մի ամբողջական համալիրի։

  • Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի

Արուճի քարավանատունը թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։

  • Արուճի եկեղեցի

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում: Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ՝ Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցուշինարարությունը սկսվել է 662-ին, ըստ մատենագրական վկայությունների՝ ավարտվել 666-ին. օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661–667): Մինչև Ս. Գրիգոր եկեղեցու հիմնադրումն Արուճում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է Դվինի Գ եկեղեցական ժողովին (609): Հավանաբար դա այն բազիլիկ կառույցն է, որը գտնվում է եկեղեցու հարավ-արևելյան կողմում և հետագա վերակառուցման հետևանքով վերածվել է, ըստ որոշ ուսումնասիրողների, աշխարհիկ շինության:

  • Մաստարա՝ սբ Հովհաննես եկեղեցի

ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի կենտրոնում: Վաղ միջնադարյան Հայաստանի ինքնատիպ և ամենակատարյալ եկեղեցական կառույցներից է: Ունի քառախորան, գմբեթավոր քառակուսի տիպի հորինվածք: Ըստ հվ. և արմ. ճակատների շին. արձանագրությունների՝ VII դ. կառուցել է Գրիգորաս վանականը, Դվինի 645-ի եկեղեցական ժողովի մասնակից Գնունյաց Թեոդորոս եպիսկոպոսի օրոք: Սակայն, նկատի ունենալով եկեղեցու ճարտարապետական խիստ հնավանդ ձևերը, կա տեսակետ (Ա. Երեմյան), որ եկեղեցին կառուցվել է V դ., իսկ VII դ. վերակառուցվել է:

891-ին Արտավազդ քահանայի որդի Սարգիսը նորոգել է հվ. շքամուտքը: Ուշմիջնադարում եկեղեցին շրջապատվել է բարձր պարսպով և վերածվել բերդի: Եկեղեցին տրոմպների եռաստիճան համակարգով ծածկված է հսկա գմբեթով, որի թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով: Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ:

  • Վահրամաբերդ

Վահրամաբերդ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Նախկինում այն կոչվել է Ներքին Ղանլիջա, Գանլըճա, Խանլըճա Ներքին, Ղալանջա Փոքր։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու, որի տապանաքարը պահպանվում է Մարմաշենի վանքի գավթում։

  • Յոթ Վերք եկեղեցի

Գյումրիի Յոթվերք եկեղեցին կառուցվել է 1843-56թթ.-ին: Ի սկզբանե այն կոչվում էր Սուրբ Աստվածածին, բայց ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Յոթ Վերք» անվանումով:

Խորանի երկու կողմից ավանդատներն են, որոնց միջից ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի վերնահարկի խուցեր: Մեկ խուց ևս կա խորանի վերևում:

Եկեղեցին գտնվում է Գյումրիի հրապարակում: Կառուցված է սև քարից: Այժմ այն Շիրակի թեմի առաջնորդանիստն է:

  • Հառիճավանք

Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանեեղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։

  • Կապսի ձոր

Կապս, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 11 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին, Շիրակի դաշտում։

Կապսի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 166 457 449 542 428 539 535 720 697

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։

Կապսում են գտնվում “Ժամ” եկեղեցին, “Սրբի սար” և “Սրբատեղ” մատուռները։

Posted in Ճամբար

Եռօրյա ճամբար դեպի Լոռի

Առաջին օր

Առաջին օրը մենք հավաքվեցինք Նոր դպրոցում, շարժվեցինք ու գնացինք Լոռի, ճանապարհին տեսանք Ստեփանավանի լանջերը և թունելը: Թունելը տևեց 2րոպե 26վարկյան։ Երբ հասանք, վառարանը վառեցինք, ուղիղ եթեր արեցինք ու գնացինք քնելու:

Երկրորդ օր

Երկրորդ օրը մենք արթնացանք, մարզանք արեցինք, և  գնացինք Սանահին:  Ընկեր Իվետան մեզ բան պատմեց, որ եղել են հայր և որդի ու նրանք տարբեր ձևերով էին ուզում կառուցել Սանահինը: Հայրը կառուցեց Սանահինը, իսկ մի քանի տարի հետո որդին Հաղպատը: Սանահինի անունը այդպես է կոչվում, որովհետև Հաղպատից հին է այսինքն սա նրանից հին է: Այնտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք և գնացինք առաջին ինքնաթիռի գծագրի մոտ: Մենք գնացինք Ալավերդի և երեխաների հետ ծանոթացանք, տղաները խաղացին ֆուտբոլ, իսկ աղջիկները՝ գործնագործ: Մենք հետո գնացինք մի տեղ համեղ ուտելիքներ ուտելու: Հետո տանը խաղացինք, մածուն կերանք և գնացինք քնելու:

Երրորդ օր

Երրորդ օրը մենք արթնացանք հավաքվեցինք նախաճաշեցինք: Գնացինք Ախթալայի եկեղեցին և ամրոցը: Եկեղեցու մեջ որմնանկարներ կային: Մենք <<Հայր մեր>>-ը արտասանեցինք, երգեցինք, մոմ վառեցինք և գնացինք Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոց: Ծանոթացանք երեխաների հետ մտանք սենյակներ այնտեղ մեզ պատմեցին, որ Ախթալան երկու ձևով է կառուցվել:

Որոշ աղբյուրների առաջացել է Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ: Գյուղում շատ էին սպիտակ մանր ծաղիկները Լենկ թեմուրը դա տեսնելով ասել է ախթալա — սպիտակ ծաղիկների բացատ: Լենկ Թեմուրի արշավանքների մասին է վկայում գյուղի մոտակա բարձունքում գտնվող Լենկ Թեմուրի ամրոցը: Ներկայումս էլ սպիտակ ծաղիկները շատ էին…

Ախթալա — շատ աղոթարաններ ունեցող վայր: Գյուղում կար մոտ յոթ աղոթատեղի՝ վանք, եկեցեղի, մատուռ:

Ճանապարհին հաց կերանք և գնացինք տուն:

This slideshow requires JavaScript.