Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

Առանձնացվում է վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման 3 փուլ՝ ածխային, նավթագազային և ժամանակակից` անցումային։ 

Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը գլխավոր վառելիքը եղել է ածուխը, որին բաժին էր ընկնում օգտագործած վառելիքի կեսից ավելին: Այս ժամանակաշրջանն անվանում են ածխային փուլ: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսվել է նավթագազային փուլը. կտրուկ նվազել է պինդ վառելանյութի (ածուխ, տորֆ, վառելափայտ) բաժինը, աճել է նավթի ու գազի բաժինը։
 

20-րդ դարի 70-­ական թվականներից սկսվում է ժամանակակից` անցումային փուլը, որին բնորոշ են  նավթագազային պաշարների սպառման վտանգը, միջուկային վառելիքի, էներգիայի վերականգնվող և ոչ ավանդական տեսակների (արեգակնային, մակընթացային, ծովի ալեբախության, քամու, երկրաջերմային էներգիայի) բաժինների ավելացումը:

  1. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Հայաստանի Հանրապետության վառելիքի պահանջը մինչև հիմա հայտնաբերված հանքավայրերից ստացված  հանքանյութերով անհնար է բավարարել: 

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են աննշան քանակությամբ ցածրորակ ածխի(գորշ) պաշարներ, որոնք սակայն արդյունաբերական կարևոր նշանակություն չեն կարող ունենալ: 

Քարածխի այստեղ հայտնաբերված հանքավայրերից համեմատաբար նշանակալից են Ջերմանիսի (Արարատի տարածաշրջանում), Ջաջուռի (Ախուրյանի տարածաշրջանում), Դիլիջանի և Իջևանի հանքավայրերը:

  1. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունն արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը և սպասարկման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա և վառելիք, իսկ քիմիական արդյունաբերությանը` հումք: 

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

ՀՀ տնտեսությունը
Յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ ընտրում է տնտեսության որևէ ճյուղ և կատարում 

հետազոտություն՝ հաշվի առնելով հետևյալ կետերը.

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
  2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

Գյուղատնտեսության շատ պրոցեսներ ինչպիսին են ոռոգումը, մշակաբույսերի ռոտացիան, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների կիրառումը և անասունների ընտելացումը զարգացել են շատ վաղուց, բայց մեծ առաջընթաց են ապրել վերջին դարաշրջանում։ Գյուղատնտեսության պատմությունը կարևոր դեր է ունեցել մարդկության պատմության մեջ, քանի որ գյուղատնտեսական առաջընթացը էական դեր է խաղացել համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգում։ 

  • Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Գյուղատնտեսությունը Հայաստանում, գյուղատնտեսության զարգացման համար խորհրդային ժամանակներում ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ զգալի չափերով աճեցին ցանքատարածությունները, ընդարձակվեցին ոռոգվող հողերի տարածությունները, բարելավվեց ագրոտեխնիկան, արմատապես փոխվեց երկրագործության տեխնիկական բազան, նշանակալիորեն բարելավվեց նրա կառուցվածքը, ինչպես նաև փոխվեցին նրա սոցիալական հիմքերը՝ գյուղատնտեսության մեջ առաջնահերթ դեր խաղացին կոլտնտեսություններն ու սովխոզները։

  • Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ
  • Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը
Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Նայելով երկրների բնակչության թվաքանակին, Նորվեգիայում մոտավոր 3 միլիոն ավել մարդ է ապրում։ Նորվեգիայի բնակչությունը ամեն տարի աճում է 0.79%-ով, իսկ Հայաստանում 0.19%-ով։ Հայաստան ամեն տարի գալիս է 5512 մարդ, իսկ Նորվեգիա 42,384, որը համեմատած Հայաստանի հետ շատ մեծ ցուցանիշ է։ Նորվեգիայի տարածքը կազմում է 365,268Km2, որը Հայաստանի տարածքից մեծ է 12 անգամ։ Նորվեգիայում միջին տարիքը 40 տարեկանն է, իսկ Հայաստանում 35-ը։ Կարծում եմ, որ նորմալ ցուցանիշներ են։  

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Դասի հղումըՔարտեզներԹվային քարտեզ

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
  1. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
  1. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
  2. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

Շվեյցարիա- Չունի մուտք դեպի ծով

Նիգերիա- չունի զարգացած հարևան

Վրաստան- կլիման նման է Հայաստանինին

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Դասի հղումը 

  1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Untitled

  1. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիա և Օվկիանիա միասին կազմում են ամենափոքր աշխարհամասը: Ողողվում են Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով: Օվկիանիան աշխարհագրական, հաճախ համարվում է գեոպոլիտական երկրամաս, ուրը կազմված է հարյուրավոր կղզիներից և ատոլներից Խաղաղ օվկիանոսի արևմտյան և կենտրոնային մասերում: Օվկիանիա եզրն ունի 2 իմաստ: Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից այն խաղաղ օվկիանոսի մաս է՝ բազմահազար կղզիների ամբողջությունը: Օվկիանայի տարածաշրջանի կազմում են Ավստրալիայի մայրցամաքը՝ հարակից Թասմանիա և այլ փոքր կղզիներ: Օվկիանիայի փոքր կղզիների տաք և խոնավ կլիման բարենպաստ է արևադարձային երմասեր բույսերի մշակման համար:

  1. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:
Ավստրալիան տնտեսապես զարգացած երկիր է, որը հիմնական ցուցանիշներով աշխարհի առավել զարգացած պետություններից է: Այստեղ հայտնաբերված հարուստ հանքային պաշարների հիման վրա զարկ է տրվել լեռնարդյունահանման, քիմիական, մետաղաձուլական, էլեկտրատեխնիկական և ավտոմոբիլաշինական արդյունաբերությանը:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնաբուծությունն է. այստեղ բուծվում են մեծ թվով խոշոր եղջերավոր կենդանի և ոչխար, որոնց միսն ու բուրդը արտահանվում են աշխարհի շատ երկրներ: Զարգացած են նաև խաղողագործությունն ու պտղաբանջարաբուծությունը, շաքարեղենի արտադրությունը, որոնք հիմնականում կենտրոնացած են երկրի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում:
Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Դասի հղումը

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիա տարածաշրջանում առանձնացնում են 3 գոտի` հյուսիսային` լեռնային, հարավային` թերակղզային, միջին` գետահովտային: Հարավային Ասիայի արևմտյան մասում տեղումները այնքան քիչ են, որ գյուղատնտեսական խնդիրներ են առաջացել: Իսկ արևելյան մասի տեղումների մեծ քանակությունը հանգեցնում է ջրհեղեղների: Հարավային Ասիայում են գտնվում աշխարհի չքավորության 2/3-ը:

  1. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
  2. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրներում գերակշռում է գյուղատնտեսությունը: Իսկ գյուղանտնտեսության գերակշռող ճյուղը տարածաշրջանում բուսաբուծությունն է: Շրի Լանկայում անտառային գյուղատնտեսությունն է զարգացած:

  1. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
World_map_blank 1 - Copy
Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Դասի հղումը

  1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank 1 - Copy

  1. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`Բենգալյան ծովի ջրերով։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`Հիմալայները և Կարակորումը։

  1. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում

Արդյունահանում է ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։

  1. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման նախադյալներից են հանքաքարի տեսակները։ Օրինակ՝ տիտան, քրոմիտ և այլն։ Ունի նաև քարածուխի մեծ պաշարներ։

  1. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արտադությունը, մեքենայաշինությունը, քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մետաղաձուլությունը և գյուղատնտեսությունը։

 

Posted in Աշխարհագրություն

Մի քարտեզի պատմություն

Հարգելի սովորողներ, ներկայացնում են մի փոքրիկ նախագիծ որի մասին կարող եք նկարահանել նաև փոքրիկ ընտանեկան հոլովակ

  • Ներկայացրեք Ձեր տանը եղած ամենաառաջին քարտեզը
  • Նկարագրեք երբ ու ինչ պայմաններով է այն հայտվել
  • Ինչ նապատակով է օգտագործվել և ինչ հաճախանակությամբ

Մեր տան ամենաառաջին քարտեզները եղել են՝ ֆիզիկական և քաղաքական, որը եղել է իմ պապիկինը։ Գնել էին պապիկիս համար, որ դպրոցում սովորեր, որով սովորել է նաև իմ հայրիկը։ Պատից փակցրած է եղել, աշխարհագրության դասերը դրանց օգնությամբ ավելի ամրապնդվել են։ 

Ցավոք քարտեզները չեն պահպանվել, ուստի չեմ կարող ցույց տալ նկարներով։

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Ռուսաստան: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները:

Դասի հղումը
Այլ հղումներ 1 2 3
Ռուսատանի սահմանները

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում

Ռուսաստանի Դաշնությունը  բնական ռեսուրսներով աշխարհի հարուստ երկրներից է: Բնական ռեսուրսների առանձին տեսակների քանակական և որակական պաշարների հետախուզումն ու գնահատումը Ռուսաստանում դեռևս շարունակվում են: ՌԴ–ն աշխարհում հայտնի է հանքահումքային, հողային, ջրային, անտառային և այլ ռեսուրսների մեծ ներուժով: Նավթի համաշխարհային պաշարների ՌԴ բաժինը կազմում է 12 %, բնական գազինը` 33 %, ածխինը` 14 %, երկաթինը` 14 %, կապարինը` 10 %, ցինկինը` 15 %, կալիումական աղինը` 31 %: Նիկելի, ոսկու, արծաթի, ալմաստի և միքանի այլ օգտակար հանածոների պաշարներով ՌԴ–ն զբաղեցնում է աշխարհում առաջինից երրորդ տեղերը: Բայց այս ամենը անելու համար մեզ պետք է տարածքային գործոնը,տարածքի  ձևավորման երկրաբանական առանձնահատկությունները,բնակլիմայական պայմանների բազմազանությունը:

  1. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

Ռուսաստան 1

Ռուսաստանի բնակչությունը:

  1. Դասի հղումը

  • Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը

ՌԴ-ի գերակշռող ազգը ռուսներն են: Նրանք կազմում են երկրի բնակչության ընդհանուր թվի ավելի քան 81%-ը: Համեմատաբար մեծաքանակ բնկի ազգությունները, որոնք զբաղեցնում են ընդարձակ հավաք տարածքներ, Ռուսաստանի կազմում ունեն իրենց կիսանկախ քաղաքական տարածքային կազմավորումները: Դրանք նախորդ դասից ձեզ հայտնի հանրապետությունները և ազգային օկրուգներ են:

  • Ինչպես են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները

Խորհրդային տարիներին արդյունաբերության առաջանցիկ զարգացմանը և երկրի ինդուստրացմանը զուգընթաց կառուցվել են բազմաթիվ նոր քաղաքներ, կտրուկ աճել է հին քաղաքների բնակչության թիվը: Ներկայումս քաղաքներում բնակվում է Ռուսաստանի բնակչության ավելի քան 73%-ը, իսկ խոշոր՝ 1մլն-ից ավել բնակիչ ունեցող քաղաքների թիվը հասել է 12-ի: Մի քանի քաղաքներ շուրջը ձևավորել են քաղաքային ագլոմերացիաներ: Այդպիսիք են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Սամարայի, Նիժնի Նովոգորոդի, Եկատերինբուրգի և այլ ագլոմերացիաները:

  • Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը

Ռուսաստանը բազմակրոն պետություն է. բնակչության գերակշիռ մասը քրիստոնյաներ են՝ ռուսներ, ուկրաինացիներ: Մեծ թիվ են կազմում մահմեդականները՝ թաթարներ, չեչեններ, Դաղստանի ժողուրդները: Բուդդայական (լամայական) ուղղություն են դավանում կալմիկները, տուվացիները և բուրյաթները:

 

Ռուսաստանի տնտեսությունը:

  1. Դասի հղումը

 

  1. Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները

Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղն արդյունաբերությունն է: Այն մի բարդ համալիր է՝ բաղկացած հարյուրավոր ճյուղային համալիրներից, առանձին ճյուղերից ու ենթաճյուղերից: Դրանց թվում գլխավորներն են վառելիքա-էներգետիկական, մետալուրգիական, մեքենաշինական, քիմիական համալիրները, անտառային և թեթև արդյունաբերության ճյուղերը: Ռուսաստանի տնտեսությունը ամբողջապես հենվում է սեփական վառելիքաէներգետիկ բազայի վրա:

  1. Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Առաջատար ճյուղերն են նավթի պաշարները, գազը, ածխի հանույթը, մետաղների բազան, սև մետալուրգիայի երեք բազները՝ Ուրալյանը, Կենտրոնականը և Սիբիրյանը: Տնտեսության առաջատար ճյուղ է նաև Ռուսաստանի գունավոր մետալուրգիան, մեքենաշինական համալիրը:

  1. Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում
Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

 Այլ հղումներ 1 2 3 4
  1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Իտալիան Եվրոպայի հզորագույն երկրներից մեկն է, Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը բարենպաստ աշխարհագրական դիրքն է: Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար:

  1. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
  2. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
  3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

    իտալիա