Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու 15․05․2023

Կատարիր պնդումների փնջից 10 փունջ։ Անդրադարձիր սխալներիդ (էջ 240)։

11

  1. Բոլոր դիմավոր բայերն ունեն դեմք, թիվ, ժամանակ, եղանակ: ճիշտ է
  2. Պարզ դիմավոր ձևերի վերջավորություններն արտահայտում են և՛ թվի, և՛ դեմքի քերականական իմաստ։ ճիշտ է
  3. Բաղադրյալ դիմավոր ձևերը կազմվում են անորոշ, հարակատար դերբայներով և օժանդակ բայով: սխալ է
  4. Հարկադրական և ենթադրական եղանակների բայերը թե՛ դրական, թե՛ ժխտական խոնարհման դեպքում կազմվում են ըղձական եղանակի ձևերից: սխալ է
  5. Դրական խոնարհման դեպքում օժանդակ բայը նախադասության մեջ միշտ դրվում է ձևաբայից հետո, իսկ ժխտական խոնարհման դեպքում`ձևաբայից առաջ: սխալ է
  6. Հրամայական եղանակն ունի մեկ դեմք, երկու ժամանակաձև։ սխալ է
Continue reading “Հայոց լեզու 15․05․2023”
Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու 11․05․2023

Կատարիր պնդումների փնջից 10 փունջ։ Անդրադարձիր սխալներիդ (էջ 240)։

Տրված 6 պնդումներից յուրաքանչյուրի համար ընտրի՛ր Ճիշտ է, Սխալ է, Չգիտեմ տարբերակներից որևէ մեկը:

1.

1. Ուղղագրությունը ճիշտ գրելու և արտասանելու կանոնների ամբողջությունն է։ սխալ է
2. Ա, ի, ու ձայնավոր հնչյուններից հետո լսվող յ ձայնակապը երբեմն գրվում է, երբեմն՝ ոչ: սխալ է
3. Բառամիջում է գրվում է բոլոր այն դեպքերում, եթե այն առանձին արմատի սկզբնատառ է։ ճիշտ է
4. Բառասկզբում օ արտասանելիս առանց բացառության գրվում է օ տառը: սխալ է
5․ Բառի մեջ տառերը և հնչյունները քանակով կարող են չհամապատասխանել: ճիշտ է
6. Յ ձայնակապը արտասանվում, սակայն չի գրվում ե, ի, ո ձայնավորներից հետո: սխալ է

Continue reading “Հայոց լեզու 11․05․2023”
Posted in Հայոց լեզու 11, Թարգմանություններ

Հազարավոր կապույտ փոքրիկ արարածներ հայտնվել են Կալիֆոռնիայի լողափերում

Ապրիլի 26, 2023

Velella velella-ն, այնքան հաճելի անուն է, որ պետք է երկու անգամ ասել:

Ովքե՞ր են նրանք։ Սկավառակի նման փոքրիկ կենդանիները գաղութային հիդրոզոաններ են, որոնք դասակարգվում են կնիդարյանների ցեղի և նրանց համանուն սեռի՝ Velella:

  • Պաշտոնապես «Velella velella» վերնագրված, դուք կարող եք նրանց ճանաչել որպես «քամու նավաստիներ»:
  • «Նավաստիները» մի քանի մատնաչափ երկարություն ունեն և տարբերվում են կոբալտի և մանկական կապույտի վառ երանգներով, քանի դեռ նրանք ողջ են:
  • Նրանք ունեն մեդուզաների կառուցվածքը, սակայն նրանց զանգից դուրս է ցցված փոքրիկ առագաստը, որը բացատրում է անունն ու գաղթի օրինաչափությունները։
Continue reading “Հազարավոր կապույտ փոքրիկ արարածներ հայտնվել են Կալիֆոռնիայի լողափերում”
Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու 04․05․2023

Կատարիր ոճագիտությանը վերաբերող առաջադրանքները․ (էջ 189-193)։

1. Ո՞ր նախադասության մեջ համեմատություն կա:

1) Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը. թւում էր` այդպես պիտի գնային մինչև մութ երկինքը:
2) Մեր բաժի՛ն աստված, քո սիրտն էլ քար էլ,
Որ մեզ քարերը տվիր նվեր…
3) Օհան ապերը չոր ցախերը դարսում էր բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները։
4) Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։

Continue reading “Հայոց լեզու 04․05․2023”
Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու 27․04․2023

Կատարիր հայոց լեզվի մասին ընդհանուր գիտելիքների շուրջ առաջադրանքները. (էջ 187-188):

1. Ո՞ր նախադասությունն է արևելահայերենով:

1) Մենք մեր ընթերցողաց փափագն հագեցնելու համար արժան դատեցինք այս օրվա թերթերնուս մեջ օտար լրագիրներեն քաղվածք մը ընելով հրատարակել:
2) Հեռվից մշուշի մեջ Մասիսն ինձ երևաց. իբր ժպտում էր հայրաբար, կանչում էր տուն։
3) Ի՞նչ ընելու է ուրեմն, թո՞ղ տալու է, որ բարի մարդերն առանց հիշատակի անցնին երթան։
4) Թերևս հարցնողներ գտնվին, թե այս մարդն եթե այսչափ գործունյա է, հիմա ինչո՞ւ չգործեր։

Continue reading “Հայոց լեզու 27․04․2023”
Posted in Հայոց լեզու 11

Հարցազրույցի վերլուծում

Անձամբ չեմ սիրում հարցազրույցներ դիտել, քանի որ երբեմն ամեն ինչ այնքան արհեստական է թվում, որ նայել չի լինում, երբեմն էլ այնքան երկար են խոսում հյուրերը, որ ձանձրանում ես։ Այս հարցազրույցը ավելի շատ ողջույնի խոսքեր էին, որտեղ հաղորդավարները հեռուստադիտողին ծանոթացնում էին Շուշաննա Ռաֆայելյանին՝ Հանրային Հեռուստաընկերության նոր հաղորդավարին։ Հենց սկզբում հաղորդավարները նշեցին, որ սուր հարցերով հունից հանելու են Շուշաննային, որը, կարծում եմ, չստացվեց։) Բացի այդ, հաղորդավարները փորձում էին հումորներ անել, բայց հյուրը մի փոքր լուրջ էր զրույցի ընթացքում։

Continue reading “Հարցազրույցի վերլուծում”
Posted in Հայոց լեզու 11, Թարգմանություններ

Վենետիկի կառնավալը

Վենետիկի կառնավալը ամենահայտնի և ամենահին տոներից մեկն է, որն ամեն տարի նշվում է աշխարհում։ «Կառնավալ» կամ «կառնիվալ» բառը իտալերեն ենթադրվում է, որ առաջացել է լատիներեն «carnem levare» կամ «carne levarium» բառերից, որոնք նշանակում են միս վերցնել կամ հեռացնել: Համաշխարհային կառնավալի մեկ այլ նշանակություն կարող է լինել նաև լատիներեն «carne vale» կամ «հրաժեշտ մսին» բառերից: Այդ արտահայտությունը հիանալի կերպով նկարագրում է պահքի նախապատրաստմանը նվիրված ժամանակը, որը քրիստոնեական ավանդույթն է Սուրբ Զատիկին նախորդող քառասուն օր ժամանակաշրջանում, որի ընթացքում կատարվում է մսից հրաժարվելը: Վենետիկի կառնավալը տեղի է ունենում ամեն տարի փետրվարին: Այն սկսվում է «Մոխրի չորեքշաբթի» մոտ երկու շաբաթ առաջ և ավարտվում է Ավագ երեքշաբթի օրը, որը նաև հայտնի է որպես «Գեր երեքշաբթի»։

Continue reading “Վենետիկի կառնավալը”
Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու 10.04.2023

1. Կետադրիր հատվածները (էջ 147, 81-87)

81. Քանի՞ միջակետ պետք է դնել հետևյալ հատվածում:

Օլիմպոսից բարձր լայնորեն տարածվում է կապտավուն, անհուն երկինքը. նրանից ոսկեղեն լույս է հորդում: Զևսի թագավորության մեջ ո՛չ անձրև է գալիս, ո՛չ ձյուն. այնտեղ հավերժ պայծառ ու բերկրալի ամառ է: Իսկ ցածում քուլա-քուլա սահում են ամպերը․ նրանք երբեմն-երբեմն ծածկում են հեռավոր երկիրը։ Այնտեղ՝ երկրի վրա, գարնանն ու ամռանը հաջորդում են աշունն ու ձմեռը: Հրճվանքին և ուրախությանը փոխարինելու են գալիս դժբախտությունն ու վիշտը։ Ճիշտ է, աստվածներն էլ գիտեն՝ ինչ բան է վիշտը, բայց դա վաղանցուկ է. Օլիմպոսում կրկին տիրում է հրճվանքը:

4

Continue reading “Հայոց լեզու 10.04.2023”
Posted in Հայոց լեզու 11

Անգլերենի բարելավումը՝ բանավեճի միջոցով

Հոդվածը

Բանավեճերը մեր օրերում կարողանում են զարգացնել մարդու քննադատողականությունը, մտքերի ճիշտ արտահայտումը, համացանցից օգտվելու հմտությունները։ Իսկ եթե խոսքը այլ լեզվով բանավեճ անելու մասին է, ապա այն է՛լ ավելի շատ արդյունավետություն ունի։

«Անգլերենի բարելավումը բանավեճի միջոցով» հոդվածը այս թեմայի շուրջ է գրված։ Շարադրանքը շատ լավ է գրված․ ունի սկիզբ, ընթացք և վերջաբան, ամեն ինչ մանրամասնած է, և քանի որ տեքստը երկար է, մի քանի տեղ նույն բանն է կրկնվում, որպեսզի ընթերցողը լավ ընկալի իմաստը։

Continue reading “Անգլերենի բարելավումը՝ բանավեճի միջոցով”
Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու 03․04․2023

1. Կետադրիր հատվածները։ (էջ 131, վ․191-200)

191. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Ըստ սովորության՝ անհրաժեշտ համարեցի նրան տեղեկացնել, թե ուր եմ գնալու։
2) Փողոցը, երբ լույսը բացվում էր, մարդաշատ էր ու աղմկոտ, իսկ երեկոյան՝ լուռ ու ամայի:
3) Լեռնային նեղ կածաններում, խոր ձորերի ու գանգուր անտառների վրա մաղում էր գարնան անձրևը։
4) Մի վայրկյան չանցած՝ սպիտակ բիծը նորից երևաց. ես մի ոստյուն, և գայլի ժանիքները կմխրճվեին նրա բրդի մեջ:

192. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Ջրաղացպանը, բահն ուսին, մոտենում է առվին՝ տեսնի՝ ինչու է ջուրը բարակել։
2) Սմբատ Բագրատունու՝ Մորիկ կայսեր հրամանով կալանված զորավարի ճակատագիրը որոշվելու էր գազանների դեմ մենամարտում։
3) Տարիներ առաջ խախտվեց անտառի անդորրը, հռնդացին սղոցները, և լսվեց կացինների թխկթխկոցը:
4) Գիտե՞ք՝ որն է ներկայացման հմայքը. այն, որ այդտեղ ամեն ինչ անէացնում է մարդուն, ստիպում ըմբոշխնել հոգեկան անդորրի վայրկյանները:

Continue reading “Հայոց լեզու 03․04․2023”