Posted in uncategorizedd

Գեղարոտի ջրվեժի հետքերով․․․

Եկավ այդքան սպասված Սեպտեմբերի 1ը։ Կրթահամալիրը չէր կարող այդ օրը ուղղակի անցկացնել դպրոցում, հետևաբար այդ օրը միշտ ճամփորդություններով լի է լինում։ Անցած տարի բացահայտեցի Թռչկանը, իսկ այս տարի՝ Գեղարոտի ջրվեժը։ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ հավաքվելուց հետո նստեցինք ավտոբուս և ճանապարհ ընկանք։ Քանի որ Գեղարոտի ջրվեժ տանող ճանապարհը բարդ էր, մենք մնացած ճանապարհը շարունակեցինք բեռնատարով։ Բեռնատարով գնալը համ ճիշտ էր, համ էլ հավես, որովհետև մոտ 40 րոպե ադրենալինը մեզանից անպակաս էր։ Բեռնատարից հետո ևս մի քանի կիլոմետր էլ ոտքով քայլեցինք և հասանք ջրվեժի մոտ։ Ջրվեժից բացվում էր աննկարագրելի տեսարան, որը բարձրացրեց բոլորիս տրամադրությունը։ Վստահաբար կարող եմ ասել, որ սա Հայաստանում երբևէ տեսածս ամենագեղեցիկ վայրերից մեկն էր։ Ոմանք զրուցում էին, ոմանք թրջվում, ոմանք էլ ուղղակի վայելում էին պահը։ Մոտ 2 ժամ հանգստանալուց հետո, միասին նկարվեցինք և գնացինք հետ՝ բեռնատարի մոտ։ Ճանապարհն անցավ զրույցներով, նորություններով լի, իսկ երբ արդեն հասանք ավտոբուսի մոտ, բոլորս այնքան հոգնած էինք, բայց միևնույն ժամանակ գոհ և ուրախ, որ նույնիսկ չնկատեցինք, թե երբ հասանք Երևան։

Ահա այսպես անցավ իմ Սեպտեմբերի 1-ը։ Շատ շնորհակալ եմ ընկեր Իրինային և ընկեր Անժելային այս հրաշալի ճամփորդությունը կազմակերպելու համար։

Posted in uncategorizedd

Վազք երկար տարածության վրա. թարգմանություն

Տեքստային աշխատանք

Թարգմանիր տրված տեքստը։

БЕГ НА ДЛИННЫЕ ДИСТАНЦИИ

Когда человек и борзая бегут наперегонки, побеждает собака. У борзой то же соотношение мышечной массы и веса, что и у человека. Следовательно, оба они должны бежать с одной скоростью. Но борзая всегда приходит первой. Дело в том, что, когда человек бежит, он всегда видит финишную черту. Всегда представляет себе конкретную цель, которой нужно достичь. Ставя себе цели, считая, что все зависит от того, насколько правильно сформулирована задача, мы теряем уйму энергии. Не нужно думать о цели. Думать нужно только о движении вперед. Двигаться вперед и корректировать маршрут в зависимости от новых обстоятельств. Именно так, думая только о самом движении вперед, мы достигаем цели или даже оставляем ее далеко позади.

Վազք երկար տարածության վրա

Երբ մարդն ու քերծեն մրցում են, շունը հաղթում է: Քերծեն ունի մկանային զանգվածի և քաշի նույն հարաբերակցությունը, ինչ մարդը: Հետևաբար, երկուսն էլ պետք է որ վազեն նույն արագությամբ։ Բայց քերծեն միշտ հասնում է առաջինը: Բանն  այն է, որ երբ մարդ վազում է, նա միշտ տեսնում է վերջնագիծը։ Միշտ պատկերացնում է կոնկրետ նպատակ, որին պետք է հասնել: Մեր առաջ նպատակ դնելով, կարծելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ճիշտ է ձևակերպված առաջադրանքը, մենք կորցնում ենք շատ էներգիա։ Պետք չէ մտածել նպատակի մասին։ Պետք է միայն մտածել առաջ գնալու մասին։ Շարժվել առաջ և վերադասավորել երթուղին՝ կախված նոր հանգամանքներից: Հենց այդպես մտածելով միայն առաջ շարժվելու մասին՝ հասնում ենք նպատակին, կամ նույնիսկ շատ առաջ ենք անցնում:

Մեկնաբանություն

Ինչպես գիտենք, շները մարդկանցից տարբերվում են իրենց մտածողությամբ: Այդ շներից մեկը քերծեն է: Այս տեքստը պատմում է քերծեի և մարդու մրցակցության մասին: Մարդը, երբ կանգնած է վազքուղու վրա, սկսում է իր մեջ նպատակ դնել, և միայն տեսնում է վերջնագիծը, իսկ քերծեն չի մտածում այդ ուղղությամբ և շարժվում է առաջ: Մարդիկ միշտ այդպես են կյանքում, երբ ինչ-որ մեկի հետ մրցակցության մեջ են, փորձում են ամեն կերպ պատկերացնել արդյունքը:

Posted in uncategorizedd

Այնտեղ, որտեղ բարձրացող ծովերը սպառնում են խմելու ջրին, գիտնականները փնտրում են մատչելի լուծումներ

Բարձրացող օվկիանոսները ափամերձ գոտիներ բերում են ավելին, քան բարձր մակընթացություններ և անհանգստացնող ջրհեղեղներ: Նրանք նաև աղի ջուր են տեղափոխում ներքին ջրատար հորիզոններ, որտեղ լուծված աղերը կարող են փչացնել խմելու ջուրը:

Continue reading “Այնտեղ, որտեղ բարձրացող ծովերը սպառնում են խմելու ջրին, գիտնականները փնտրում են մատչելի լուծումներ”
Posted in uncategorizedd

Հայոց լեզու

15․03․2022

1․ Տրված նախադասություններում անուղղակի մեջբերվող խոսքը վերածիր ուղղակիի։

1. Բագրատունին զորավարներին հայտնեց, որ շտապեն օգնություն հասցնել իրեն, որովհետև ինքը որոշել է իր հեծելազորով հետապնդել փախչողներին:

Բագրատունին ասաց․
— Զորավարներ, շտապ օգնություն հասցրեք ինձ. ես որոշել եմ հեծելազորով հետապնդել փախչողներին։

2. Արքան, դիմելով քահանայապետ ընտրելու հավաքված ժողովրդին, ասաց, որ սա է նրանց քահանայապետի զավակը, թող նրանց քահանայապետ լինի:

Արքան քահանայապետ ընտրելու հավաքված ժողովրդին ասաց․
— Սա է ձեր քահանայապետի զավակը, թող ձեր քահանայապետը լինի։

3. Ծանր մտորումների մեջ էր իշխանը, թե ինքն ինչ անի, ում դիմի, որ իրեն հասկանան ու օգնեն։

Իշխանը ծանր մտորումների մեջ էր․ «Ի՞նչ անեմ, ու՞մ դիմեմ, որ ինձ հասկանան ու օգնեն»։

4. Վերակացուն երկտողում հայտնում էր մեզ, որ այսօր ևեթ ճանապարհ ընկնենք. ինքը մենակ չի կարող այդ գործը գլուխ բերել։

Վերակացուն երկտողում հայտնում էր․ «Դուք այսօր ևեթ ճանապարհ ընկեք․ ես չեմ կարողանա այդ գործը գլուխ բերել»։

5. Էրենբուրգը Մատենադարանի մասին գրել է, որ հիացած է հայ ժողովրդի մշակույթի վեհությունը ցույց տվող հին ձեռագրերի ժողովածուով եւ երբեք չի մոռանա այն, ինչ տեսել է այնտեղ:

Էրենբուրգը Մատենադարանի մասին գրել է․ «Հիացած եմ հայ ժողովրդի մշակույթի վեհությունը ցույց տվող հին ձեռագրերի ժողովածուով և երբեք չեմ մոռանա այն, ինչ տեսել եմ այնտեղ»։

6. Գետին մոտենալիս նա քնքշորեն դիմեց նժույգին՝ ասելով, թե նա, իրեն մեջքին առած քաջությամբ կտրեց Տիգրիսի ահռելի ալիքները, հայրենի երկրի Արածանին ինչու պետք է վախեցն նրան:

Գետին մոտենալիս նա քնքշորեն դիմեց նժույգին՝ ասելով․
— Դու ինձ մեջքիդ առած քաջությամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, հայրենի երկրի Արածանին ինչու՞ պետք է վախեցնի քեզ։

7. Ընկերոջս հարցրի, թե ինչով է ինքը բացատրում իր այդ տգեղ վարմունքը Ձեր ներկայությամբ:

Ընկերոջս հարցրի․
— Ինչո՞վ ես բացատրում քո այդ տգեղ վարմունքը նրանց ներկայությամբ։

8. Ընկերս մի երեկո ծիծաղելով ինձ ասաց, թե չգիտեմ արդյոք` ինչու է Մարտինը իմ դեմ այդպես վատ տրամադրված. չէ՞ որ մենք ժամանակին ընկերներ ենք եղել:

Ընկերս մի երեկո ծիծաղելով ինձ ասաց․
— Չգիտե՞ս՝ ինչու է Մարտինը քո դեմ այդպես վատ տրամադրված, չէ՞ որ դուք ժամանակին ընկերներ եք եղել։

9. Նա ստել է` քեզ ասելով, թե ինքը գիտի, որ ես գաղտնի եմ գրում, մենակությանս պահերին։

Նա ստել է՝ քեզ ասելով․
— Ես գիտեմ, որ նա գաղտնի է գրում մենակության պահերին։

2․ Քեզ հայտնի օտարալեզու կայքերից ընտրիր որեւէ հետաքրքիր հրապարակում եւ թարգմանիր դա։

Posted in uncategorizedd

Պատերազմի՝ առաջին հայացքից անտեսանելի ավերածությունները

Յուրաքանչյուր պատերազմ իր հետ բերում է ավերվածություններ և մեծ կորուստներ։ Եթե նյութական կորուստները ժամանակի ընթացքում կարելի է վերականգնել, ապա այն ցավը, տառապանքները, որոնք կրում են մարդիկ պատերազմի օրերին, անտեսանելի են և ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնել։ Ցանկացած պատերազմում չկան հաղթող և պարտվող կողմեր, ցանկացած պատերազմում պարտվողները այն մայրերն են, որոնք կորցնում են իրենց զավակներին, այն կանայք են, որոնք կորցնում են իրենց ամուսիններին, այն երեխաներն են, որոնք որբ են մեծանալու։ Այս բոլորը հանգեցնում է հոգու և հոգևորի ավերածության, որոնք տեսանելի չեն, բայց իրենց հետքն են թողնում յուրաքանչյուր մարդու կյանքի և ճակատագրի վրա։ Պատերազմի հետևանքով անտեսանելի այս ավերածությունները դառնում են այն խորհրդանիշները, ձևավորվող այն աշխարհահայացքը, որով մենք՝ ներկայիս սերունդս, <<ոչ>> ենք ասում պատերազմին, անկախ նրանից, թե այն աշխարհի որ մասում կընթանա։

Posted in uncategorizedd

Հետազոտողները ասում են, որ Ամազոնի անձրևային անտառը հասնում է գագաթնակետին. թարգմանություն

Ամազոնի անձրևային անտառը շարժվում է դեպի «վերադարձի կետ», որտեղ ծառերը կարող են զանգվածաբար դադարել աճել, ասում են հետազոտողները:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի ամենամեծ անձրևային անտառը կորցնում է երաշտների, հրդեհների և անտառահատումների հետևանքով առաջացած վնասներից ետ վերադառնալու ունակությունը:

Continue reading “Հետազոտողները ասում են, որ Ամազոնի անձրևային անտառը հասնում է գագաթնակետին. թարգմանություն”
Posted in uncategorizedd

Հայոց լեզու

10․03․2022

Մեջբերվող ուղղակի խոսքը վերածիր անուղղակիի։

105. Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ արեգակին ասում էր, որ նա դուրս չգա, նա է դուրս գալու․ հակառակ դեպքում նա կխամրի իր գեղեցկության կողքին։

106. Նա զղջաց և ասաց հորը, որ մեղանչել է նրա դեմ, ինքը այլևս արժանի չի նրա որդին կոչվելու, պետք չէ, որ նրա անբասիր անվան կողքին հնչի իրենը։

107. Հայրն ասաց որդուն, որ նա միշտ իր հետ է եղել, և այն ամենը, որ իրենն է, նաև նրանն է։

108. <<Աստվածաշունչը>> սովորեցնում է մեզ, որ պետք չէ հապաղել կարոտյալին բարություն անել, երբ ձեր ձեռքը կարող է օգնել նրան։

109. Նա ծերունուն աղաչական ձայնով դիմեց, որ փրկի որդուն ու ջանք չխնայի։

110. Քամուց խոնարհվելով՝ հառաչանքով մտածեց եղևնին, որ ինքն էլ չգիտի, թե ինչ է պատահել իրեն, բայց զգում է, որ իր համար նոր կյանք է սկսում։

111. Վարուժանը գրում է, որ Դուրյանի տխրության շարժիչը նույն իր անձն է, իրենը՝ ուրիշները, ապա ավելացնում է, որ Դուրյանը ողվում է նրա ժպտալ չկարողանալուց, ինքը ողբում է իր գութից և բարկությունից։

112. Գրողին ներկայանալով՝ ծերունին բացատրեց, որ քանի որ նրանք հարևաններ են, եկել է, որ զրույց անեն ու խնդրեց, որ նա էկ մեկ-մեկ իրեն հյուր գա։

113. Պապը զարմացած հարցրեց, թե որդին չգիտի, որ ինքը Անդրանիկի զինվորներից մեկն է եղել, էլ ինչու՞ է իրեն այդպիսի բաներ ասում։

114. Սեպուհը երիտասարդին ասաց, որ եկել է իրենց այնքան սպասված հատուցման ժամը, ինքը սպասում էր դրան, բայց չէր կարծում, որ երբևէ իրեն կառաջարկեն ուրացող դառնալ և նրան էլ՝ իր հետ։

115. Նա ինձ հարցրեց, թե չեմ կարող հայտնել նրան, թե որտեղ պիտի միանա մեր և ուրիշների բանակները, և թե այդ գործում որն է իմ դերը։

Posted in uncategorizedd

Հայոց լեզու

03․03․2022

1․Տրված նախադասություններում մեջբերվող ուղղակի խոսքը փոխակերպիր անուղղակիի։

2․ Մեկնաբանիր կետադրությունը, ուշադրություն դարձրու, թե ստացված բարդ ստորադասական նախադասության մեջ որ հատվածն է դարձել երկրորդական։

26. Որդին խոնարհվելով շշնջաց հորը, որ մեն-մենակ է եկել ու թող չմտածի անցյալի մասին։

27. Արիստոտելն իր աշակերտներին ասում է, որ եթե հարցնում են իր և իր ուսուցչի հարաբերությունների մասին, պիտի ասի, որ Պլատոնն իր բարեկամն է, բայց ճշմարտությւոնն իր համար ավելի թանկ է։

28. Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով ասաց տղային, որ չգիտի, թե նրա հայրը ինչ պիտի աներ, եթե իրենց կողքին լիներ։

29. Հենց որ մենակ էինք մնում կրտսեր քույրս ասում էր, որ ընչացքս արդեն սևացել է, որ տան տղամարդը ես եմ ու ես էլ պետք է որոշեմ, թե ինչ անենք։

30. Սահակը հարցրեց ծերունուն, թե նա ճանաչեց իրեն. նա իր հոր զինակիցն է եղել։

31. Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց, թե ինչու է նա մնում քաղաքում, չէ՞ որ այնտեղ մնալով՝ նա վտանգի է ենթարկվում։

32. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ, որ լավ խորհեմ անելիքներս մինչև վճռական քայլ կատարելս։

33. Նա ավելացրեց՝ ասելով սպարապետին, որ ինքը միայն զգուշացնում է նրան, մնացածը թող նա ինքը որոշի։

34. Լևոնը խորին հուզումով ասաց Սոնային, որ նա չի սխալվում, ինքը միանգամայն աննրբանկատ եղավ նրա նկատմամբ։

35. Ժպիտը դեմքին՝ խմբավարը ինձ և մյուս ունկնդիրներին հարցրեց, թե մենք շարունակո՞ւմ ենք պնդել, որ իրենք՝ մրցույթի մասնակիցները, անհաջողության են մատնվել։

36. Սեթը հաճախ էր ինքն իրեն հարց տալիս, թե ինչո՞ւ ինքը խառնվեց այս գործին, ինչո՞ւ ընկերները իրեն մենակ թողեցին, նրանք կներե՞ն իրեն և ե՞րբ կներեն։

37. Բարձրաձայն մտորում էի, թե ես նրան ծնողներիս շնորհիվ ճանաչեցի, և նա էլ դա չպետք է մոռանա։

38. Ընկերս հայտնեց ինձ, որ երիտասարդը վաղը պիտի իր բանաստեղծությունները կարդա և ուզում է իմ կարծիքն իմանալ։

39. Աշակերտներից մեկը Սոկրատեսին հարցնում է, թե ինչն է պատճառը, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընկերները նրա դեմքին երբեք թախծի նշաններ չեն նկատում, նա միշտ լավ տրամադրության մեջ է։

40. Վիլյամ Սարոյանը գրել է, որ թեև գրում է անգլերեն և ծնունդով ամերիկացի է, սակայն, ինքն իրեն համարում է հայ գրող, ոգին, որ իրեն մղում է գրելու, հայկական է։

41. Դիմելով որդուն՝ մայրը ասաց, որ նա անսա սգավոր մոր ձայնին, հետ դառնա մոլորությունից, իմանա, որ իր ձայնով նրա հետ խոսում է ամբողջ Վասպուրականը։

42. Ղևոնդ երեցը իշխանին ասաց, որ տարաժամ է և նա թող ելնի ու կատարի պարտքը աշխարհի առաջ, որ բոլորը նրան են սպասում։

43. Նա քեզ հարցրեց, թե դու ինչ պիտի անեիր այն ժամանակ, որպեսզի իր օգնության կարիքը չզգայիր։

44. Վահանն հանդիմանեց ընկերոջը, թե ինչու նա չէր պարապել, և արդյոք նրան դուր է գալիս, որ իրենց խայտառակեց։

45. Նախագահն իր մոտ կանչեց նրան և հարցրեց, թե նրանք, որ շատ մարդկանց կյանք են դառնացրել, երեխաներ ունե՞ն։

Posted in uncategorizedd

Հայոց լեզու

01․03․2022

Դերբայական դարձվածով նախադասությունների փոխակերպումը բարդ ստորադասականի։ Դերբայի փոխակերպումը դիմավոր բայի։

Առաջադրանք

Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածը։
Որոշիր դրանց շարահյուսական պաշտոնը։
Փոխակերպիր դերբայական դարձվածները երկրորդական նախադասության։

  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։ — Որոշիչ

Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնք ունեին ընտանիք ու հարազատներ:

2․ Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ։ — Ստորոգելի

Խեղճացած այս պարոնը մի՞թե նա չէ, որ երեկ հարթակից հոխորտում էր։

3․ Քո որոնածը ես չեմ, անշուշտ։- — Ենթակա

Նրան, ում որոնել ես, ես չեմ, անշուշտ։

4․ Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։ – Նպատակի պարագա

Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստանա։

5․ Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։ – Նախադաս որոշիչ

Այն քարտեզի վրա, որը գունավոր բծերով սփռոց էր հիշեցնում, նշված էին պատերազմի ուղիները։

6․ Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։ – Ուղիղ խնդիր

Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։

7․ Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու։ – Նպատակի պարագա

Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանար։

8․ Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած։ – Որոշիչ

Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որոնք քարացումից ասես կենդանացել են։

9․ Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։ – Պատճառի պարագա

Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ, երբ նրան դնում է դժվարի ուղու վրա։

10․ Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատելու անհավատների տիրապետությունից։ – Հանգման խնդիր

Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։

11․ Հայկական հեծելազորի ձիերը, վազքի հոտ առնելով, սկսեցին վրնջալ, բորբոքվել։ – Ժամանակի պարագա

Երբ վազքի հոտ առան, հայկական հեծելազորի ձիերը սկսեցին վրնջալ, բորբոքվել։

12․ Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը։ – Որոշիչ

Նա լռությամբ կուլ տվեց այն խոսքերը, որոնք ասվել էին իր հասցեին։

13․ Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։ – Ժամանակի պարագա

Երբ դեռ չէր ցուցադրվել շարժանկարը, բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։

14․ Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը։ – Ենթակա

Ազգի տունը քանդում է այն, որ նրան բաժանում են արևելյան և արևմտյան հատվածների:

15․ Օ՜, հայե՛ր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է։ – Ենթակա

Օ՜, հայե՛ր, ինչ դուք արել եք, ամեն երևակայությունից վեր է։

16․ Ճշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։ – Որոշիչ

Ճշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց այն արիությունը, որ ինքը ուներ։

17․ Այդ հուշակոթողին մոտենալիս օդը դառնում է թափանցիկ ու զով։ – Ժամանակի պարագա

Երբ մոտենում ենք այդ հուշակոթողին օդը դառնում է թափանցիկ ու զով։

18․ Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ՝ իրենց ձիերը տեսնելու։ – Նպատակի պարագ

Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ, որ իրենց ձիերը տեսնի։

19․ Լիովին ստափվեց՝ տեսնելով Միքայելին։ – Ժամանակի պարագա

Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։