Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

«Պատմության ընտրությամբ դասընթաց»․ երրորդ ուս․ շրջանի ամփոփում

Ահա ավարտվեց երրորդ ուսումնական շրջանը։ Տարին լի էր հանդիպումներով, կլոր սեղաններով, արտագնա պարապմունքներով, բացահայտումներով և այլն։ Կարող եմ վստահաբար ասել, որ այս տարին բավականին հագեցած է անցել, բաց չենք թողել ոչ մի հնարավորություն, փորձել ենք ավելի շատ մասնակցություններ ցուցաբերել տարբեր տեղեր։ Եկեք հերթով սկսենք․

Continue reading “«Պատմության ընտրությամբ դասընթաց»․ երրորդ ուս․ շրջանի ամփոփում”
Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Ուս․ պլանը Ավագ դպրոցում․ կլոր սեղան

Մայիսի 17-ին, մայիսյան հավաքի շրջանակում, Ավագ դպրոցի ընթերցասրահում կայացավ կլոր սեղան, որին շաբաթներով պատրաստվել ենք պատմության և հասարակագիտության ուսումնական պարապմունքների ընթացքում։ Կլոր սեղանին քննարկեցինք Ավագ դպրոցի ուսումնական պլանը, որին, ինչպես նշեցի, նախօրոք պատրաստվել էինք։ Հավաքին ներկա էին հասարակագետներ, ուսուցիչներ, Ավագ դպրոցի սովորողներ։ Քննարկումը շատ բուռն ընթացավ, քանի որ հարցերը շատ էին և անհրաժեշտ էր ամեն բան պարզաբանել։ 

Continue reading “Ուս․ պլանը Ավագ դպրոցում․ կլոր սեղան”
Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Արտագնա պարապմունք «Աղձք» դամբարանադաշտում

Մայիսի 3-ին Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբերով Մայիսյան հավաքի շրջանում այց կատարեցինք Արշակունիների «Աղձք» դամբարանադաշտ։ Ճանապարհին մեզ միացան Ագարակի դպրոցի աշակերտների մի խումբ և իրենց պատմության ուսուցչուհին, ովքեր սիրով մեզ ներկայացրին Ագարակի վիմափոր հնավայր դամբարանադաշտը։ Հնագույն բնակավայրի հայտնաբերված գտածոները վկայում են, որ այնտեղ կյանք է եղել և՛ մ.թ.ա 2800-2600թթ-ին, և՛ Վանի թագավորության (ուրարտական) ժամանակաշրջանում՝ VIII-VI դարերում: Հսկայական ժայռաբեկորի ստորին հատվածում նեղ անցքով կարելի էր մուտք գործել բրոնզե դարի ժամանակաշրջանին թվագրվող ժայռափոր դամբարան:

Continue reading “Արտագնա պարապմունք «Աղձք» դամբարանադաշտում”
Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց, Պատմություն, Քաղաքագիտություն

Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլան. առաջարկ-լրացումներ

Մայիսի 17-ի կլոր սեղանին ընդառաջ քննարկում-վերլուծում ենք Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլանը։ Շուտով կփոխադրվեմ 12-րդ դասարան, ինչը նշանակում է, որ ժամանակն է ստուգել ուս․ պլանը և առաջարկություններ անել։ Այս կլոր սեղանը հոյակապ հնարավորություն է լինելու՝ բարձրաձայնել մեզ հուզող բոլոր հարցերը՝ կապված ուս․ պլանի հետ, ստանալ ստաբիլ պատասխաններ և գալ ընդհանուր հայտարարի։

Continue reading “Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլան. առաջարկ-լրացումներ”
Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

«Արտաշես»․ Հայկ Խաչատրյան

<<Արտաշես>>

Վեպում արտացոլված են մ․թ․ա․ երկրորդ դարի առաջին կեսի հեթանոսական Հայաստանի պատմական անցուդարձերը, Արտաշեսյան հարստության հաստատումը, Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը, Արտաշես Ա Բարի թագավորի և Կարթագենի զորավար Հաննիբալի բարեկամությունը, Հայաստանի դուրս գալը միջազգային ճանաչման մայրուղի։

“Արտաշեսը” Հայկ Խաչատրյանի “Արտաշեսյաններ” եռագրության մի մասն է։

Ընթերցել եմ գրքից <<Արտաշեսի Աթոռ-Քաղաքը>> հատվածը։ Հայկ Խաչատրյանը հետաքրքիր մոտեցում էր տվել գրքին, քանի որ տպավորություն էր ստեղծվել, թե ինչ-որ ստեղծագործություն եմ կարդում, սյուժեն այնքան իրական էր, որ կերպարները աչքիս առաջ էին գալիս։ Կարծում եմ՝ պատմության գրքերն էլ, եթե այսպես տպագրվեին, սովորողները ավելի մեծ սիրով կընթերցեին-կսովորեին դասերը։
<<Արտաշեսի Աթոռ-Քաղաքը>> վերնագիրը, կարծում եմ, հուշեց, որ պատմում է Արտաշատի ստեղծման պատմությունը։ Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքը գտվում էր Մեծամոր և Երասխ գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։

Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

 Արշակունիների «Աղձք» դամբարանը. նախապատրաստական աշխատանք

Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատունը 4-րդ դարի կառույց է և գտնվում է Արագածոտնի մարզում՝ Աշտարակի շրջանի Աղձք գյուղում: Չնայած այն ընդունված է անվանել դամբարան, ինչը հեթանոսությանը բնորոշ տերմին է, սակայն այնտեղ են ամփոփված նաև քրիստոնյա Արշակունիները: Այս հանգամանքը կարևոր է, քանի որ այն ուղղակիորեն անդրադարձել և իր ազդեցությունն է ունեցել  դամբարան-գերեզմանատան ճարտարապետական և հորինվածքային լուծումների վրա:

Պատմիչ Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ շատ հանգամանալիորեն ներկայացրել է Արշակունիների գահակալման ընթացքը՝ հատկապես 4-րդ դարի ներքին և արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակը` Արշակ Երկրորդի (350-368թթ.), Պապ թագավորի (370-374թթ.) գահակալման տարիները, հայ-պարսկական հարաբերությունները: 

Continue reading ” Արշակունիների «Աղձք» դամբարանը. նախապատրաստական աշխատանք”
Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․ կլոր սեղան

Ապրիլի 13-ին ավարտվեց «Հասարակագիտական ստուգատես 2023»-ը, որն ամփոփվեց «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կլոր սեղան-հավաքով։ Ստուգատեսի համակարգող Վարդան Կարապետյանը և ստուգատեսին մասնակցած սովորողները ներկայացրին իրենց կատարած բոլոր  աշխատանքները, հասարակագիտական նախագծերը, հանդիպում-քննարկումների արդյունքները, հասարակագիտական հոդվածների ընթերցում-վերլուծությունները, որոնք իրականացվել են հասարակագիտական ստուգատեսի ընթացքում։ Ամփոփիչ կլոր սեղանին ներկա էին նաև կրթահամալիրում հյուրընկալված վրաց գործընկերները, ովքեր սիրով հայտնեցին նաև իրենց կարծիքը և հանդես եկան համագործակցային առաջարկներով։

Հատված կլոր սեղանից /Տեսանյութը՝ Սոնա Բալայանի/

Continue reading “Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․ կլոր սեղան”
Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․ 2023

2023-ի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց 2023-ի հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսը, որը սկսեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանի հետ զրույց-քննարկմամբ։

Ես, որպես «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի սովորող, մասնակցել եմ ստուգատեսի հետևյալ ուղղություններին՝

Ստուգատեսի բացման քննարկման թեման էր՝ <<Մեր փորձը և կրթական համակարգի մարտահրավերները>>։ Շատ բուռն, հետաքրքիր քննարկում էր․ ընթացքում շատ հարցեր էին ծագում, քննարկումը էլ ավելի ընդլայնվեց։
Ստուգատեսի մաս էր նաև հետազոտական աշխատանքների պաշտպանությունը։

Continue reading “Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․ 2023”
Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մարտի 15-ին Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբերով հասարակագիտական ստուգատեսի շրջանակում իրականացրինք արտագնա պարապմունք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում․․․
«Մեծամոր» հնագույն արգելոց-թանգարանը համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ  հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:
Թանգարանում հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Թանգարանի առաջին հարկում էքսկուրսավարը մանրամասն ներկայացրեց և բացատրեց այն ցուցադրությունները՝ հիմնականում խեցեղեններ, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Այդտեղ նաև մեզ ներկայացրեց Ալֆրեդին՝ հնագույն մարդուն, որը տղամարդու կմախք էր՝ 3,5-4 հազար տարվա վաղեմությամբ։ Քանի որ հնավայրում կմախքներ շատ են հայտնաբերվել, ուստի հնագետները կմախքներին տալիս էին անուններ, ինչպես Ալֆրեդին։

Continue reading “«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան”
Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան․ նախապատրաստական աշխատանք

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ  հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ.: Ներկայումս այն գործում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Continue reading “«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան․ նախապատրաստական աշխատանք”