Posted in Գրականություն

Պետրոս Դուրյան

Պետրոս Դուրյանը ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:

16-ամյա Պետրոսը փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ նա դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի: Այս ամենով հանդերձ թատրոնում, այնուամենայնիվ, հոգևոր կյանք կար, որ մոտ էր բանաստեղծի սրտին: Թատրոնի համար Դուրյանը գրում կամ թարգմանում էր պիեսներ, որոնք բեմադրվում էին: Ներկայացումների ժամանակ ինքն էլ երբեմն հանդես էր գալիս դերակատարումներով: Շուտով նա հայտնի է դառնում որպես թատերագիր: Բայց որ նա ամենից առաջ հանճարեղ բանաստեղծ էր, շատերը չգիտեին: Դուրյանի բանաստեղծությունները գրասեր հասարակության համար անակնկալ հայտնություն են դառնում, միայն նրա վաղաժամ մահից հետո:

Continue reading “Պետրոս Դուրյան”
Posted in Գրականություն

Միքայել Նալբանդյան

Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մէջ։ Ծնվել և ապրել է Նոր-Նախիջևանում։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևւանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց՝ փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։

Continue reading “Միքայել Նալբանդյան”
Posted in Գրականություն

Մուրացան

Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով։ Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ։ Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի։ Շուտով մեծ դժբախտություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ։ Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը։ Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի։ Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն ու ռուսերեն։ Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում հայտնի գրագետ Խորեն Ստեփանեի մասնավոր դպրոցում։

Continue reading “Մուրացան”
Posted in Գրականություն

Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյանը հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրն է։ Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։

Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։ Նախնիները հարկադրաբար գաղթել են ներկայիս Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածից՝ Խութից։

Continue reading “Խաչատուր Աբովյան”
Posted in Գրականություն

Գրականություն. շտեմարան 28.09.2023

Հին և միջնադարյան գրականության ամփոփում։ Շտ. 3, էջ 190, 1-33

1. Ո՞ւմ պատմությունն է ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» երկի շարունակությունը:

1) Մովսես Խորենացու
2) Ղազար Փարպեցու
3) Փավստոս Բուզանդի
4) Եղիշեի

Continue reading “Գրականություն. շտեմարան 28.09.2023”
Posted in Գրականություն

Գրականություն․ շտեմարան 27․09․2023

Հին և միջնադարյան գրականության ամփոփում։ Շտ. 2, էջ 202, 1-37

1. Նշվածներից ո՞րը հայ հին և միջնադարյան բանահյուսության ժանրերից չէ:

1) էպոս
2) առակ
3) առասպել
4) շարական

Continue reading “Գրականություն․ շտեմարան 27․09․2023”
Posted in Գրականություն

Գրականություն. շտեմարան 26.09.2023

Հին և միջնադարյան գրականության ամփոփում։
Շտ. 1, էջ 194, 1-29

1. Ո՞ր այբուբենի տառերի հաջորդականությամբ է Մեսրոպ Մաշտոցը դասավորել իր ստեղծած նշանագրերը:

1) լատինական
2) հունական
3) ասորական
4) պարսկական

Continue reading “Գրականություն. շտեմարան 26.09.2023”
Posted in Գրականություն

Ֆրիկ․ Միջնադարյան պոեզիա

Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Հայտնի է, որ նա աշխարհիկ մարդ է եղել, երկար ժամանակ ապրել է Կիլիկիայում, շրջագայել է այլ վայրեր և ծանոթացել ժողովրդի, հատկապես աշխատավոր մարդկանց կյանքին։

Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ 
Ֆրիկը իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև հայրեն տեսակը։

Continue reading “Ֆրիկ․ Միջնադարյան պոեզիա”
Posted in Գրականություն

Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցին եղել է միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ։ Նա ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնակցել է Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։

Continue reading “Վարդան Այգեկցի”
Posted in Գրականություն

«Տաղ Վարդավառի»

 

«Տաղ Վարդավառի»

Սուրբ Գրիգոր Նարեկացու ամենահայտնի՝  Վարդավառի տաղը, նվիրված է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությանը։ Այս տոնը հիշատակությունն է կտակարանային այն դրվագի, երբ Փրկիչը պատվում է լուսավոր ամպով, աշակերտներին երևում այլակերպված-պայծառացած, և բացահայտվում է նրա աստվածային էությունը։ Այս խորհրդավոր իրադարձությունը Գրիգոր Նարեկացու հանճարի ուժով, թերևս նաև  տեսիլքով ու վերերկրյա ներշնչումով,  տաղում վերածվում է համատիեզերական մի հրաշալի  երևույթի։

Continue reading “«Տաղ Վարդավառի»”