Posted in uncategorizedd

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի օրը մեր ձմեռային ճամբարի առաջին օրն էր։ Այդ օրը մենք խաղացինք Այլ կերպ և քննարկեցինք մեր հետագա անելիքները, իսկ վերջին ժամին դիտեցինք սևամորթների մասին, կրիմինալ ժանրի հետաքրքիր ֆիլմ։ Ֆիլմի անունը` <<Когда они нас увидят>>: Երեքշաբթի օրը խաղացինք շատ ինտելեկտուալ խաղ, որի շնորհիվ ճանաչեցինք 195 ճանաչված պետությունները։ Չորեքշաբթի օրը մենք գնացինք ընկեր Նելիի հետ երգելու, որից հետո գնացինք և քննարկեցինք, թե ի՞նչ թեմայի շուրջ կարելի է բանավիճել։ Հինգշաբթի օրը մենք խաղացինք մաֆիա, որից հետո՝ ես Գայանեն, Միլենան, Արշակը և Նիկոլայը ընկեր Իրինայի հետ գնացինք արևելյան դպրոց 4-րդ դասարանցիների հետ “Meeting with primary school learners” նախագծի նպատակով։ Ուրբաթ օրը մեր ջոկատը ընկեր Լուսինեի հետ գնաց Երազ այգի։ Այնտեղ մենք չմուշկ քշեցինք, և ուրախ տրամադրությամբ գնացինք դպրոց։