Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց, Գրականություն

Սիրադեղյանական օրեր

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ․․․

Ինչպես անցած տարի, այս տարի ևս ուսումնասիրեցի Վանո Սիրադեղյանի հոդվածները։ Կարդացել եմ երկու հոդված, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը։ «Հայ պատմիչներ, ջան պատմիչներ» և «Երկլեզու Հայաստան-անլեզու հայվան» հոդվածները ունեին միանման բնույթ և շատ ընդհանրություններ։ Սիրադեղյանի ոճը բավական կոպիտ, բայց տեղին ասված է։ Որքան էլ որ նրա ոճը լինի հրապարակախոսական, նա հաճախ էր օգտագործել ժարգոնային բառեր, բայց, կարծում եմ, այդ բառերի փոխարեն գրականը շատ թույլ ազդեցություն կունենար իր մեջ։
Կարդալիս նաև զգացվում էր այն, որ հոգնել էր անընդհատ նույն բաները գրելուց, որովհետև ոչ մի արդյունք չէին տալիս։ Իր հոդվածները ուսումնասիրելիս նկատում էի միայն ու միայն մի բան՝ ատելություն իշխանությունների նկատմամբ։ Շատ բաց, առանց ենթատեքստերի, ուղիղ ձևով ներկայացրել էր երկրի իսկական իրավիճակը։ Եթե ես վերնագրեի այս երկու հոդվածները, ապա վերնագիրը կդնեի «Չստացված քաղաքականություն»։ 

Ստորև մեջբերված տողերն էլ ապացույց են, թե որքան բացահայտ կերպով էր դժգոհությունն արտահայտում իշխանությունների հանդեպ։ 

«Իբր քաղաքական կյանքը եռում էր Հայաստանից էլ թշվառ մի տեղ… Հայաստանից թշվառ ուրիշ ի՞նչ է լինում․ իհարկե, հայերով կառավարվող եւս մի տարածք»։

Leave a comment