Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

«Պատմության ընտրությամբ դասընթաց»․ առաջին ուս․ շրջանի ամփոփում


Արդեն երկրորդ տարին է, ինչ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի անդամ եմ։ Շատ ուրախ եմ, որ հենց այս դասընթացը ընտրեցի, քանի որ ինձ առաջ բացվեցին մի շարք հնարավորություններ։ Չորս ամիս է, ինչ անցել է 2022-2023 ուստարուց, ավարտեցինք առաջին ուսումնական շրջանը, իսկ մենք հասցրել ենք այս ընթացքում իրականացնել հետաքրքիր նախագծեր, արտագնա պարապմունքներ, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ, մասնակցել Միջազգային երկօրյա գիտաժողովի և այլն։ 

Մեր առաջին պատմագիտական ուսումնասիրության թեման Արատտան էր՝ առաջին հայկական պետական կազմավորումը, որը հիշատակվել է Շումերական բնագրերում Ք․ա․ XXVIII-XXVII դարերում։ Ուսումնասիրել ենք նաև Ուրարտու/Վանի թագավորություն թեման, որի շրջանակում արտագնա պարապմունք ենք իրականացրել «Կարմիր բլուր» հնավայրում, որն անցկացրել են հնավայրի արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը և երիտասարդ հնագետ Արման Եղիազարյանը։

Հայաստանի անկախության օրվա /սեպտեմբերի 21/ առթիվ շատ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում ենք ունեցել պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ։ Շատ կարևոր, տեղեկատվական, լրացուցիչ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն էր ԳԱԱ Պատմության ինստիտուտում կազմակերպված Միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցելը՝ «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով։ Քանի որ մոտենում էին Սիրադեղյանական օրերը, այդ առիթով կազմակերպվեց մի շատ հետաքրքիր կլոր սեղան, որտեղ ներկա էին Արամ Մանուկյանը, Հրանտ Մաթևոսյանի որդին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրենը՝ Դավիթ Մաթևոսյանը և Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը։
Դասընթացների ժամանակ ծանոթացա և կարդացի «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» գիրքը, որը գրել էր Ռուբեն Գալիչյանը՝ բրիտանա-իրանացի հայ քարտեզագետ, ում հետ ևս կլոր սեղան-քննարկում ունեցանք։

Մեր վերջին պարապմունքների ընթացքում սկսեցինք ուսումնասիրել Հայաստանի պատմության թանգարանը, իսկ դեկտեմբերի 7-ին այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան, որը առաջին ուսումնական շրջանի վերջին ուսումնական ճամփորդությունն էր։ Սիրով սպասում եմ մեր հաջորդ ուսումնական շրջանի անելիքներին․․․

«Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում իրականացրած իմ ուսումնական գործունեության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված ուսումնական փաթեթին՝

Իրականացված աշխատանքներ, ամփոփումներ՝

Պատմության ընտրությամբ դասընթացի բաժին

Leave a comment