Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու 23․02․2023

23․02․2023

Դերբայական դարձված։ Դերբայական դարձվածի ոճական դերը։ Տրոհվող դերբայական դարձվածներ։
Դերբայական դարձվածի և երկրորդական նախադասության հոմանիշությունը։
Երկրորդական նախադասության պաշտոնը գլխավորի մեջ։

Էջ 109, 70-84
Էջ 33, վ. 46-56

71. Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:

1) Իմաստունը նա է, ով մեծ խելքի առջև գլուխ է խոնարհում, մեծ սրտի առջև` ծնկները:
2) Ով հարստություն ունի, ժխտում է արդարությունը։
3) Չգիտեմ՝ որտեղից է գալիս Ջութակի հեկեկանքը տխուր։
4) Ո՞վ տվեց մարդուն այն իրավունքը, որ իշխի իր նմաններին:

Continue reading “Հայոց լեզու 23․02․2023”
Posted in Հանդիպում-քննարկում, Պատմության ընտրությամբ դասընթաց

Հանդիպում Ալեքսան Հակոբյանի հետ

Փետրվարի 20-ին, Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ, կրթահամալիրի Ավագ դպրոցի հյուրն էր «Ղարաբաղ» կոմիտեի Ալեքսան Հակոբյանը։ Ալեքսան Հակոբյանը Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ է։
Պարոն Հակոբյանը իր խոսքը սկսեց Խորհրդային երկրների վերջին տարիների պատմությունից, «Ղարաբաղ» կոմիտեի ձևավորումից, որից հետո հակիրճ ներկայացրեց Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակագրությունը։ Չնայած այն բանին, որ թեման հետաքրքիր էր, պարոն Հակոբյանի խոսքը երբեմն անհասկանալի էր դառնում, և որոշ բաներ բարդ էր ընկալել։ Հանդիպան վերջում՝ երբ արդեն ամեն ինչ ասվել էր, սովորողների մոտ որոշ հարցեր էին առաջացել, որոնց պարոն Հակոբյանը մանրակրկիտ պատասխանեց։