Posted in Էկոլոգիա

Ամուլսարի հանքը շահագործելու համար երեք քայլ

Որքան էլ դեմ լինեմ Ամուլսարի հանքի շահագործմանը, ստորև կներկայացնեմ երեք քայլ՝ հանքը շահագործելու դեպքում, որոնք պարտադիր են։

1. Առաջին քայլը, բնականաբար, պետք է նախօրոք ուսումնասիրել տարածքը, ծանոթանալ տեղանքին գտնվող բուսականությանը։ Ամուլսարի տեղանքում գտնվում է կարմիր գրքում գրանցված բույսի տեսակ՝ Մատնունի ծիրանավոր, որը հանքի շահագործման դեպքում, վերանալու է, իսկ եթե վերատնկեն, պետք է ամեն տարի հաշվետվություն ներկայացնել՝ բույսի քանակի վերաբերյալ և վերահսկողության գործընթացը իր վրա վերցնի։

2․ Ամեն կես տարին մեկ հաշվետվության կերպով ներկայացնել աշխատանքների ընթացքը, արդյունքները, ինչ չափի բյուջե են ծախսել։ Սա շատ կարևոր քայլ է, քանի որ գյուղացիների տարածքները նույնպես օգտագործելու են, ուստի պետք է նաև ապահովել գյուղացիներին՝ իրենց տարածքի օգտագործման եկամուտի չափով։

3․ Երրորդ քայլը․ Տեղի բնակիչները պետք է ամեն երեք ամիսը մեկ բուժզննման անցնեն, քանի որ հանքի շահագործումը կարող է մի շարք հիվանդություններ բերել, որը միայն վնաս է տալու բնակչությանը։ Կարծում եմ՝ այս երեք քայլերին պետք է առաջնահերթություն տալ՝ մինչ ահագործումը։

Leave a comment