Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․ կլոր սեղան

Ապրիլի 13-ին ավարտվեց «Հասարակագիտական ստուգատես 2023»-ը, որն ամփոփվեց «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կլոր սեղան-հավաքով։ Ստուգատեսի համակարգող Վարդան Կարապետյանը և ստուգատեսին մասնակցած սովորողները ներկայացրին իրենց կատարած բոլոր  աշխատանքները, հասարակագիտական նախագծերը, հանդիպում-քննարկումների արդյունքները, հասարակագիտական հոդվածների ընթերցում-վերլուծությունները, որոնք իրականացվել են հասարակագիտական ստուգատեսի ընթացքում։ Ամփոփիչ կլոր սեղանին ներկա էին նաև կրթահամալիրում հյուրընկալված վրաց գործընկերները, ովքեր սիրով հայտնեցին նաև իրենց կարծիքը և հանդես եկան համագործակցային առաջարկներով։

Հատված կլոր սեղանից /Տեսանյութը՝ Սոնա Բալայանի/

Կլոր սեղանի ընթացքում ներկայացված ամենահետաքրքիր և ողջունելի նախագիծը, կարծում եմ, Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների կողմից իրականացված/իրականացվող նախագիծն էր՝ “Bigger than us” կամ «Մեզնից Առավել», պատանիների կողմից իրականացվող նախագիծ, որի նպատակն է բացահայտել-ուժեղացնել երիտասարդներին առաջնորդի դերեր ստանձնելու՝ դրական փոփոխություններ ստեղծելով իրենց համայնքներում՝ բացահայտելով և զարգացնելով նրանց ներուժը:

Հետաքրքիր և օգտակար հավաք էր, որն անցավ բավականին կազմակերպված և արդյունավետ։

Leave a comment